11:28 09.10.2018
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Հայտարարության տակ ստորագրել […]
07:23 09.10.2018
Միլիոնավոր եգիպտացիներ ստիպված են տուգանք վճարել ընտրություններին չմասնակցելու համար։ Յուրաքանչյուրին, ով ընտրատեղամաս չի ներկայացնել անհարգելի պատճառով, սպառնում է 28 ԱՄՆ դոլար տուգանք։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին անցկացված նախագահական ընտրություններին չմասնակցած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի նախապատրաստումը՝ այն Գլխավոր դատախազությանը փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է Al-Watan թերթը։ Ընտրության չի […]
23:17 08.10.2018
Հայաստանի ազգային հավաքականի և «Չիկագո Ֆայր»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Հայաստանի ազգային հավաքական վերադառնալու մասին․ «3 տարի Ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ և խաղալ նորից։ Չէի կարծում, որ երբևէ կվերադառնամ, բայց մենք նոր, ազատ Հայաստան ունենք հիմա և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնի, քան միանալ իմ թիմին։ […]
22:40 08.10.2018
Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը` ժամը 11:20-ի սահմաններում, Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա: Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը: Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ […]
21:52 08.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը: Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության […]
20:45 08.10.2018
Կառավարության լրատվական ծառայությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ստորագրված հուշագիրը՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից և ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում […]
20:30 08.10.2018
Սեպտեմբերի 7-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ալեյն Ռեյնո Ֆուրտոնի պիեսով բացվեց 153-րդ նոր թատերաշրջանը: Ֆրանսիացի դրամատուրգի «Բայ-բայ լեդի» կատակերգությունը նոր մոտեցումներով ու նոր ռիթմով հրավիրյալ դերասանները խաղացին աճեմյանցիների հետ: Նոր թատերաշրջանին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր ներկայացումներ ևս ունենալու է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 153-րդ թատերաշրջանի բացումը աճեմյանցիները հանդիսատեսի […]
20:17 08.10.2018
Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագիրը դանդաղում է նախագծային թերությունների պատճառով: Բոլոր փողոցներում, առանց բացառության, նախագծային փոփոխություններ են կատարվելու: Ըստ այդմ՝ առանձին փողոցներում աշխատանքն ընդհանրապես դադարեցված է: Նախագծող, պատվիրատու, վերահսկող… ովքեր են թերացել, այս հարցերն են քննարկել քաղաքապետարանի, վերահսկող խմբի և «Ճաննախագիծ» ինստիտուտի պատասխանատուները: 12 փողոց ու 3 հրապարակ…սա փողոցաշինական այն ծավալն է, որ նախատեսվում է իրականացնել վերակառուցման […]
20:02 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել է հուշագիր: «Քիչ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրեցինք հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Տեքստը կհրապարակենք քիչ անց»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԲՀԿ […]
19:26 08.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր, հայտնում են կառավարությունից:
19:11 08.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերջում կընդունվի 6 բանաձև, մեկը՝ քաղաքական թեմայով: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ շեշտելով, որ այնտեղ կլինի Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ձևակերպում: Բայց ԱԳՆ ղեկավարը երկար չխոսեց այս թեմայով: Լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարության կազմի փոփոխությունները չխոչընդոտեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի անխափան անցկացմանը, Մնացականյանը նշեց. […]
18:51 08.10.2018
Կառավարությունում այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ը՝ քիչ առաջ կառավարության շենք են մտել ԱԺ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։ Կառավարության շենքում է նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը : Տեղեկություններ կան նաև, որ հետնամուտքով արդեն իսկ կառավարություն […]
18:45 08.10.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ վարույթ չէր ընդունվել: Դատարանը վերադարձրել էր` հետևյալ պատճառաբանությամբ. թե՛ հայցադիմումը, և թե՛ դրան կցված լիազորագիրը չեն պարունակել նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի անձնագրային տվյալների մասին, և 17.09.2018 թվականին դատարան ներկայացված հայցադիմումին չի […]
18:21 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ Երևան-Բաքու երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի […]
18:16 08.10.2018
Ութերորդ օրն է՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով Մարալիկում բողոքի ակցիաների մասնակիցները շարունակում են արգելափակել համայնքապետարանի մուտքը, ինչի պատճառով համայնքապետը և աշխատակազմի անդամները հինգ օր առաջ տեղափոխվել էին մշակույթի տան շենք: Այսօր առավոտյան ցուցարարները նաև այս շենքն են եկել ու շրջափակել, որտեղ այդ պահին գտնվել է Անի համայնքի ղեկավարն իր աշխատակազմով: Ցուցարարները դարձյալ […]
18:00 08.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Հետք» էլեկտրոնային թերթում 2018թ. օգոստոսի 24-ին հրապարակված «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել էին անհրաժեշտ փաստաթղթեր և համապատասխան տեղեկատվություն: […]
17:57 08.10.2018
ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո») դեպքի օրը հրազենային 4 վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Հրազենային 4 վնասվածքի վերաբերյալ Armtimes.com-ի տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում […]
16:53 08.10.2018
Սիրիայի հոգևոր առաջնոր, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է: «Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: […]
15:45 08.10.2018
Հանրապետական պատգամավոր Ալիկ Սարգսյանը լքում է խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում: Սարգսյանը նշեց, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինքը խորհրդարան չի գնում և շուտով մանդատը վայր կդնի: Հարցին՝ ի՞նչն է մանդատը վայր դնելու պատճառը, Սարգսյանը չպատասխանեց՝ ասելով, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում, քանի որ ընկերը վիրահատվում է:
15:44 08.10.2018
«Հիմա, եթե բանակցային պրոցես կազմակերպողները փոխեն իրենց ձևակերպումը, այսինքն՝ ձևակերպումը լինի հետևյալ ձևով. «մենք բանակցում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհային քարտեզը որոշելու համար», ոչ թե «մենք բանակցում ենք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու համար»… Եթե այդ կոնտեքստը փոխվի ու բանակցությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերով մենք գանք ընդհանուր համաձայնության և բերեն այդ փաստարկները՝ ինչու դեկտեմբերին, հնարավոր է՝ […]
15:40 08.10.2018
«Իմ խորին համոզմամբ՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից և դիրքորոշումների տարբերություններից, մի կարևոր սկզբունք կա՝ այսօր կա իշխանություն, եթե այդ իշխանությունը ձախողեց, ապա ձախողում է ամբողջ երկիրը, ձախողում է մեզանից յուրաքանչյուրը և յուրաքանչյուրիս երեխայի ապագան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Պատգամավորը ողջամիտ չի համարում, որ որևէ մեկը, անկախ կուսակցական շահերի […]
15:06 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին` արդյո՞ք Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կատարել է իր խոստումը՝ ԱՀ նախագահի խորհրդական, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանին մեղադրանքի առաջադրումից հետո դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք արել մեղադրանքում նշված գումարը: «Մենք որևէ գործով երբեք չենք արգելել պատճառած վնասը վերականգնել, հակառակը, դա ողջունելի է: […]
15:03 08.10.2018
Մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեղի ունենալու դեպքում Հանրապետական խմբակցությունը վստահեցրել էր, որ որևէ այլ թեկնածուի չի առաջադրելու և չի աջակցելու։ Սակայն պատրաստվո՞ւմ է նույնի վերաբերյալ երաշխիքներ տալ, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում տվեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ Պատգամավորը, նախ, բացատրեց, թե ինչ պայմաններում են իրենք երաշխիք տվել մայիսին […]
14:58 08.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելուց հետո նախարարությունից հեռանալիս նախարարից հետաքրքրվել է, թե գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ինչ փուլում են և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նախարարը տեղեկացնում է, որ մի հանդիպում արդեն եղել է, իսկ Փաշինյանը տեղեկացնում է, որ հնարավոր է` նոյեմբերին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր […]
14:56 08.10.2018
Հանրապետական խմբակցությունում տեղյակ են և՛ Դաշնակցության, և՛ «Ծառուկյան» խմբակցությունների դիրքորոշումների մասին, որոնք վերաբերում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն։ Այս մասին հայտնի դարձավ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքերից։ Բաղդասարյանը նշեց, որ իրենք չեն մեկնաբանում այդ ուժերի դիրքորոշումները, սակայն հետևում են դրանց, իսկ իրենց պաշտոնական դիրքորոշման մասին Բաղդասարյանը նշեց. «Մենք քննարկում չունենք դեկտեմբեր […]
14:47 08.10.2018
Ազգային ժողովում այսօրվա ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ պայմաններում է ընդունվել Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու օրինագծի քվեարկությունը։ Բաղդասարյանի խոսքերով՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան Փաշինյանի հետ զրույցի ընթացքում իրենք խոսել են մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, սակայն հաջորդ օրվա իրենց […]
13:46 08.10.2018
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն առայժմ մանրամասներ չի հաղորդում: ՀՀ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս գործի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ այնքան է, որքան հանրությանը հայտնի է, ապա խոստացավ` քննությունը կընթանա, կիրազեկեն: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Կարապետյանի սպանության մեջ կասկածվող նախկին […]
13:38 08.10.2018
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]
13:20 08.10.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործին: Նա նշեց, որ գաղտնալսման փաստով դատախազության կողմից հարուցվել է քրգործ, փոխանցվել Քննչական կոմիտեի վարույթ, կատարվել և կատարվում են բազմածավալ քննչական և դատավարական գործողություններ, սակայն գործի առանձնահատկություններից ելնելով` այս փուլում ճիշտ չէր լինի խոսել կատարվող գործողությունների մասին: […]
13:10 08.10.2018
Քաղաքական ուժերի հետ երկխոսությունը հնարավոր է, բայց թե ինչի շուրջ, Լենա Նազարյանը չգիտի։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենց պահանջը այն է, որ վարչապետի հրաժարականի դեպքում խմբակցությունները թեկնածու չառաջադրեն, իսկ թե իրենց կողմից ինչ զիջումների են պատրաստ, չհայտնեց։ «Իրենք իրենց կողմից կարող են այլ բան առաջարկել և շարունակենք խոսել։ Ես կարծում […]