TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գլխավոր

Խաղաղության կարող են հասնել միայն այն ղեկավարները, որոնց վստահում է ժողովուրդը և որը գործում է՝ առաջնորդվելով մարդկանց շահերով. ադրբեջանցի իրավապաշտպան

13:48 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին: Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: – Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած […]

̰
Պարույր Հայրիկյանը չի կարծում, թե որդու մոտից կարող էին դանակ հայտնաբերել, այն էլ՝ վտանգավոր

13:32 16.10.2018

Կեսօրին տեղեկություններ տարածվեցին, որ ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի կենտրոնից բերման են ենթարկել 31-ամյա Դավիթ Հայրիկյանին՝ կասկածելով նրան դանակ կրելու մեջ ու հայտնաբերելով այդ դանակը։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածը Պարույր Հայրիկյանի որդին է։ ShantNews.am-ի հետ զրույցում ինքը՝ Պարույր Հայրիկյանը, նշեց, որ որդին երեկ է եկել Հայաստան ու այս օրերին զբոսնում է այստեղ, եթե լուրջ բան […]

̰
Հայաստանը օրհնված է իր ժողովրդով, քաղաքացիներով, բայց ունի դժվար հարևաններ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

13:26 16.10.2018

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը այսօր ԱՄՆ դեսպանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին՝ խոսելով Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին: Քենթը չի ժխտել, որ պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության և քաղաքականության վրա, սակայն, միաժամանակ, Իրանի իշխանությանը մեղադրել է ահաբեկչական գործողությունների համար՝ շեշտելով, որ […]

̰
Յուրաքանչյուր բռնապետի արտաքին թշնամի է հարկավոր, այդ պատճառով էլ մեզ դարձրին հայկական լրտեսներ. ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս

13:16 16.10.2018

SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների, քաղբանտարկյալների վիճակի, հայ և ադրբեջանցի իրավապաշտպանների գործունեության մասին: – Ձեր վերջին հարցազրույցներից մեկում ասել եք, որ Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չի հարգում Եվրոպական […]

̰
Գաղտնալսման պատվիրատուն հայտնի է հանրության լայն շրջանակներին. ԱԱԾ տնօրեն

13:07 16.10.2018

Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, լրագրողների հարցին ի պատասխան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են: Նա հայտնեց նաև, որ պատվիրատուն «հայտնի է հանրության լայն շրջանակներին»: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել, թե ով է պատվիրատուն: Վանեցյանը հայտնել է նաև, որ խոսակցությունում իր մատնանշած «Հրաչը» ոչ […]

̰
ԱԱԾ տնօրենը մանրամասներ է ներկայացրել հայտնի գաղտնալսման վերաբերյալ

12:36 16.10.2018

Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ հետաքրքրվելով, թե  ՀՔԾ պետի և իր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ ինչ նոր բան է հայտնի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ հերքել է տարածված այն տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ գաղտնալսում իրականացվել է, երբ […]

̰
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է Ղրիմ այցելել

12:34 16.10.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է Ղրիմ այցելել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ Ասադի այցելությունը լինելու է առաջիկա տարում: Հիշեցնենք, որ սիրիական պատերազմի սանձազերծումից ի վեր Ասադը հազվադեպ է բացակայել երկրից ու նրա հիմնական ճամփորդությունները եղել են դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, ուր և հանդիպել է ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին:

̰
ԱԺ արտահերթ նիստը կլինի հոկտեմբերի 22-ին․ կառավարության առաջարկը

12:18 16.10.2018

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։ Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին

12:12 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու […]

̰
Փաքիստանի հետ սահմանին միջադէպ. Առեւանգուած են իրանցի 14 սահմանապահներ

11:55 16.10.2018

Արտակարգ դէպք մը գրանցուած է Իրան-Փաքիստեան սահմանային հատուածին  վրայ: Այս մասին տեղեկութիւն կը հաղորդէ «Ալ Արապիա» կայանը՝ նշելով,  որ  անծանօթ զինեալներ յարձակում գործած են երկրի արեւելեան շրջանի «Լոլքտան» անունով յայտնի անցակէտին վրայ եւ առեւանգած իրանցի 14 սահմանապահներ: Աղբիւրը կը նշէ, որ առեւանգուածներուն մէջ կան իրանեան «Ալ Պասիճ» մասնայատուկ ջոկատի զինուորներ: Լրատուական այլ աղբիւրներ յայտարարած են, […]

̰
Ընդդիմությունը պետք է կազմի Ազգային ժողովի առնվազն 1/3-ը. ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը պահել է դրույթը

11:51 16.10.2018

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է պահպանել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանում պատգամավորների տեղերի առնվազն 1/3-ը պետք է բաժին հասնի ընդդիմությանը։ Այս մասին Զեյնալյանը պարզաբանում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրանքով։ Նա նաև նշեց, որ իրավական կայություն ապահովելու նպատակով պահպանվում է նաև կայուն […]

̰
Հայրենիքը որտեղ կկանչի. Ինչո՞ւ Հունան Պողոսյանն ընդունեց մարզպետ նշանակվելու առաջարկը

11:34 16.10.2018

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն ասաց, որ իր հրաժարականի տեքստում կա այն հարցի պատասխանը, թե ինչու ընդունեց մարզպետ նշանակվելու առաջարկը:  «Հայրենիքը որտեղ կկանչի, ես նոր Հայաստանի կողմնակից եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետը: Լրագրողների այն հիշեցմանը, թե նա երկար […]

̰
Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. վարչապետը երեկոյան հայտարարություն կանի

11:29 16.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին վարչապետն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է  Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է […]

̰
Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

10:12 16.10.2018

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա:

̰
Սէուտական ռազմական օդանաւ մը ջախջախուեցաւ

10:10 16.10.2018

Սէուտական hawk տիպի ռազմական օդանաւ մը ջախջախուած է։ Այս  մասին լուրը կը փոխանցէ Սէուտական «Ուաս»  պաշտօնական գործակալութիւնը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ դէպքը տեղի ունեցած է այս առաւօտ երկրի հիւսիս-արեւմտեան շրջանին մէջ։ Կը հաղորդուի նաեւ, որ օդանաւին մէջ գտնուող զինուորականները զոհուած են։

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը Մամեդյարովի հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորումը

08:23 16.10.2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հանդիպումը կայացել է «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում, որն ընթանում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է Sputnik.az-ն: Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և մտքեր փոխանակել եռանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:  

̰
Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել

00:23 16.10.2018

Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր «հեշթեգ»-ով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար […]

̰
Ոստիկանությունը հրապարակել է «Նորատուսցի Արա»-ի մասնակցությամբ միջադեպի տեսանյութը

23:22 15.10.2018

Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ «Նորատուսցի Արա»-ի դեմ խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։

̰
Աշխարհահռչակ Յուրի Բաշմետի և նրա հայտնի ջութակի հետ․ Նիկոլ Փաշինյան

22:45 15.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Բաշմետի համերգին, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով․ «Աշխարհահռչակ Յուրի Բաշմետի և նրա հայտնի ջութակի հետ՝ (1758թ.) Երևանյան հրաշալի համերգից հետո»:

̰
Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ․ հարցը կառավարության նիստի օրակարգում է

22:29 15.10.2018

Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում, ընդգրկված է Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետների նշանակման մասին որոշման նախագծերը: Սյունիքի մարզպետ կնշանակվի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը։

̰
«Կռազ»-ով ու «ԳԱԶ»-ով մարզպետից մինչև միլիոնատեր մարզպետներ. ո՞վ է ամենահարուստ ու «ամենաաղքատ» մարզպետը

21:13 15.10.2018

Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են: Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ […]

̰
Առաջ նախրի պես քշում էին խորհրդարան, ստիպում կեղծիքներով զբաղվել. Լյովա Խաչատրյանը լքում է ԲՀԿ շարքերը

19:55 15.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]

̰
Անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը պետք է մասնակցի. Շարմազանով

19:40 15.10.2018

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին  ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է:  – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում  չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]

̰
Նախորդ կառավարությունը պարզապես ստում էր և պետբյուջեի ծախսերը ներկայացնում որպես ներդրումներ. Մանասերյան

19:30 15.10.2018

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ. անգամ տնտեսական ցուցանիշների առումով դրանք որևէ բան հստակ չեն կարող ասել, թեև կան նաև բավական ձեռքբերումներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ առաջինը ձեռքբերումը, թերևս, այն է, որ պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը և ոչ միայն չեն եղել ցնցումներ, […]

̰
Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում դզվել. Արթուր Վանեցյան

19:15 15.10.2018

«Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղը շատ խորը մասնագիտական վերլուծության է ենթարկվել»,- լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքերով՝ առաջիկայում կներկայացվի երկարաժամկետ ծրագիր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: «Անհրաժեշտ է պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրություն կատարել»,- ասել է Վանեցյանը: Նրա  կարծիքով՝ այդ երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները հնարավոր կլինի տեսնել […]

̰
Տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից. Ավետիք Իշխանյան

19:07 15.10.2018

«Տուժողների տեսանկյունից, իհարկե, թե՛ համաներումը, թե՛ վաղաժամկետ ազատումը ցանկալի չեն, որովհետև ամենափոքր հանցագործության դեպքում էլ մեր հասարակության մեջ տուժողը մահապատիժ է ցանկանում մեղավորին: Փաստորեն տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից և դրանով իր պարտքը կատարած համարում: Տուժողը բավարարված է, մինչդեռ հանցագործություն կատարողը գուցե ընտանիքի միակ կերակրողն էր, բայց կարծես պետությունը դրա մասին չի […]

̰
Դատարանը երկարաձգել է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը

18:58 15.10.2018

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:

̰
Հեռախոս պահելու համար դատապարտյալին համաներմամբ չազատելը մարդու իրավունքների խախտում է. Արայիկ Պապիկյան

18:53 15.10.2018

«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով  մարդկանց  վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական  օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է  փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]

̰
Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին

18:39 15.10.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելով ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, ՄԻՊ պաշտոնակատար Արտակ Բեգլարյանին: SHANTNEWS.am-ը զրուցել է առայժմ այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Արտակ Բեգլարյանի հետ: Վերջինս նշել է, որ պատրաստ է ստանձնել այդ […]

̰
Գառնահովիտ գյուղում երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ. հայտնաբերվել է նրա դին

18:27 15.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին […]

̰
BACK_TO_TOP