19:41 16.10.2018
Թե ինչ է առաջին դեմքի հրաժարականը, Հայաստանի երրորդ հանրապետությունում գիտեն հենց առաջին նախագահի օրինակով: 1991 թվականի ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պաշտոնը ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը առաջին 5 տարին հաջող պաշտոնավարեց: Բայց երկրորդ ժամկետի երկրորդ տարում հրաժարական տվեց: Ասաց, որ դա անում է երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն ամբողջությամբ այստեղ: […]
19:10 16.10.2018
Վիգեն Սարգսյանը սխալ եզրահանգում է անում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե իշխանություններն ԸՕ-ի նախագիծն այնպես են բերում, որ հետո ասեն՝ ներկայացրին խորհրդարանին, այն չընդունեց: «Իմ տպավորությամբ, համենայնդեպս, Հանրապետական խմբակցության և կուսակցության ոչ բոլոր անդամներն են կիսում Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը»,- հավելել է Միրզոյանը: SHANTNEWS.am-ն […]
19:04 16.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել Bloomberg-ին, որտեղ անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր մտահոգություններն արտահայտել: Սա երկրորդ նախագահի առաջին հարցազրույցը չէ օտարերկրյա լրատվամիջոցին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք առավելապես ինքնապաշտպանական հարցազրույցներ են: Խառատյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ էլ հակասություններ կան, մեկ նա վերադառնում […]
18:50 16.10.2018
Ազգությամբ ռուս լրագրող Սերգեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների քաղաքական իրադարձություններին անդրադառնում է իր սեփական բլոգում, հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցել վարչապետի հրաժարականի մասին: «Պաշտոնական առումով այսօր իմ վերջին օրն է որպես ՀՀ վարչապետ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը արվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտահերթ […]
18:33 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ունեցած քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրենք Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը 1,5 ժամ առաջ են ստացել և չեն հասցրել ծանոթանալ դրան: «Իրենք ընդունեցին, և մենք պայմանավորվեցինք, որ նաև կարող է այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվել, որ առաջին և երկրորդ ընթերցմանը կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»,- […]
18:20 16.10.2018
Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ ֆոտոմոդել Պոլինա Դիբրովան, Instagram-ում պատմել է Հայաստան կատարած ուղևորությունից ստացած տպավորությունների մասին: Դիբրովի ընտանիքը եղել է մի քանի տեսարժան վայրում և բազմաթիվ լուսանկարներ հրապարակել: «Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք եղանք Հայաստանի մի քանի կարևոր վայրերում, իհարկե, այցելեցինք նաև Գառնի և Գեղարդ: Դրանք շատ հզոր տեղեր էին: Ես […]
18:13 16.10.2018
Կենսաթոշակները և նպաստները ամբողջ ծավալով կշարունակվեն վճարվել, եթե նույնիսկ հունվարի 1-ի դրությամբ (բյուջետային տարվա սկիզբ) նոր բյուջեն Ազգային ժողովում ընդունված ու նախագահի ստորագրությամբ հաստատված չլինի։ Սա օրենքի պահանջ է, և բյուջեի չընդունվելը սրա վրա չի ազդի, ի տարբերություն այլ ոլորտների։ Միացյալ Նահանգներում այսպիսի դեպքերը կոչվում են «շաթդաուն» («անջատում»)։ Եվ պատճառն այն է, որ եթե բյուջեն […]
17:58 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ, այդ թվում նաև՝ Հանրապետական խմբակցության անդամների: Քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀԿ անդամ Վիգեն Սարգսյանը: Նա քննարկումը «ուշացած, ձևական» է համարել: Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումը թերի է եղել, և նահանջ է արձանագրվել: Սարգսյանը նշել է, որ ինքը սխալ է համարում Ընտրական […]
17:55 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին և Հայկ Կոնջորյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարևոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք և այն նոր փուլը, որը թևակոխում ենք: Մինչ այդ ուզում […]
17:51 16.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի […]
17:43 16.10.2018
23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միհրան Պողոսյանը հետևյալ գրառումն է արել. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ` ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ […]
17:20 16.10.2018
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում բնակիչները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ մի քանի անգամ փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականը: Ժորա Մարտիրոսյանը արդեն 10 տարի է ինչ ղեկավարում է գյուղը և երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վերջինս կրկին ընտրվել է: Սեպտեմբերի 27-ից դարձյալ բողոքի ակցիաներ են անցկացվում, ստորագրահավաք […]
17:13 16.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ վերջապես ստացել է 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ «Ի դեպ, ասում են՝ հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք […]
16:55 16.10.2018
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ունի նոր գեղարվեստական ղեկավար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարեց թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը: «Արդեն լրանում է 1 տարին, որ մենք կորցրեցինք մեր շատ սիրելի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, դա մեծ կորուստ էր բոլորիս համար: Ոչ մի թատրոն չի կարող գոյություն ունենալ առանց իր գեղարվեստական ղեկավարի, ուստի ես ստիպված […]
16:46 16.10.2018
Սյունիքի մարզում` Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ նոր մարզպետի նշանակման: Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, ճանապարհ են փակել: Պարբերաբար հնչում է «Քաղաքացիական պայմանագրի» անունը, կային մեքենաներ, որոնց վրա ՔՊ-ի լոգոն էր փակցրած: SHANTNEWS.am-ը փորձեց «Քաղաքացիական […]
16:36 16.10.2018
Հայաստանում 3 տարի աշխատելուց հետո ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից: EVN Report-ին տրված հարցազրույցում դիվանագետը խոսել է Հայաստանին առնչվող տարբեր թեմաների մասին: Նա նաև անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Միլսն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ […]
16:20 16.10.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են՝ արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կողմ քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին: Պատգամավորը հարցն անպատասխան է թողել: Նա պարզապես տեղեկացրել է, որ այդ հարցի շուրջ այսօր խմբակցության անդամները հանդիպում են ունենալու փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը նշել է՝ իր համար անընդունելի է, որ նոր Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներում խորհրդարանը […]
16:14 16.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 15-ի, թիվ ՆՀ-445-Ա հրամանագրով Գեղամ Գևորգյանը ստանձնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Ստորև ներկայացնենք որոշ կենսագրական տվյալներ նորանշանակ նախարարի մասին. Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1987 թ. հունիսի 29, ք. Երևան Կրթություն 2010-2013թթ.-ՀՀ պետական կառավարման ակադեմիա ասպիրանտուրա, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու 2011-2013թթ.-Երևանի պետական համալսարան և […]
16:12 16.10.2018
Սյունիքի մարզում բնակիչները ճանապարհ են փակել: Նրանք բողոքում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու որոշման դեմ: «Մյուս մարզպետներին ուղղակի նշանակեց, մեր մարզպետին ասաց` դե, սխալ է, բայց դե պիտի նշանակեմ»,- ասում է բնակիչներից մեկը: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության այսօրվա նիստում գործադիրն ընդունեց որոշումները, որոնցով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց […]
16:05 16.10.2018
Այսօր նախատեսված է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացնելու: Արդյո՞ք դեկտեմբերն այն ողջամիտ ժամկետն է, երբ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. SHANTNEWS.am-ի հարցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին նույնիսկ ավելի վաղ: «Ես ճիշտ էի համարում, որ ընտրություններն անցկացվեին դեռևս մայիսին, ոչ թե այսօր, այլ այն ժամանակ: Միևնույն […]
15:49 16.10.2018
ՀՀ կառավարությունն ամփոփել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի արդյունքները: Կառավարության ֆեյսբուքյան էջում այդ արդյունքների մասին ամփոփ նշված է. «Խավիարային» մագնատ Արմեն Պետրոսյանը մտադիր է Հայաստանում ձկնկիթի արտադրություն սկսել։ Համացանցի հիմնադիրներից Լուի Պուզանը Հայաստանում սկսելու է ինտերնետային նոր ցանցի ստեղծումը։ Ֆրանսիական Poma ընկերությունը բարձր է գնահատել Հայաստանում լեռնադահուկային գոտիների զարգացման հեռանկարը:
15:48 16.10.2018
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներին: «Նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունը շարունակում է արժանանալ անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը, կամ դա արվում է միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: Այս վիճակը […]
15:28 16.10.2018
«Եկե՛ք և մասնակցե՛ք Երևանում անցկացվելիք վազքի մարաթոնին». ֆեյսբուքյան իր էջում նման կոչով է հանդես եկել ֆրանսահայ լեռնագնաց, վազորդ Արա Խաչատուրյանը: «Որպես դեսպան` ես հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին` Նիկոլ Փաշինյանին, մասնակցելու այս փառատոնին»,- գրել է նա: Վազքի մարաթոնը կանցկացվի հոկտեմբերի 21-ին: Հայազգի լեռնագնացն այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասավ Երևան` հատելով 10 երկրի սահման:
15:27 16.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա: Սրան զուգահեռ, այսօրվանից արդեն մեկնարկել են […]
14:36 16.10.2018
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այսօր մամուլում շրջանառվող այն լուրին, թե ՊԵԿ նախագահը հնարավոր է՝ այս շաբաթ լքի զբաղեցրած պաշտոնը, քանի որ հավաքագրված մեծ գումարներ են անհետացել, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել: Դավիթ Անանյանն ասել է, որ այդ հրապարակմանը հումորով է վերաբերվում, դրանից ոչ ինքն […]
14:31 16.10.2018
Դաշնակցությունը վաղուց է հայտնել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին ի պատասխան նշել է խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: Լրագրողի ճշտող հարցին՝ ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, Ռուստամյանն պատասխանել է. «Մենք երբեք էլ չենք պատրաստվել»: Լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են՝ արդյո՞ք կուսակցությունն արդեն որոշում ունի՝ դաշինքո՞վ են մասնակցելու […]
14:27 16.10.2018
«Ես վստահ եմ, որ «դավադրություն» տեղի չի ունենա, որովհետև վերջին ժամանակներում «դավադրություններն» իրենց հետևանքներով զերծ կպահեն մեր գործընկերներին: Ժամանակագրական տվյալներից ելնելով հնարավոր է, որ այսօր կառավարությունում վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երեկոյան կարևոր հայտարարություն ունի, վերաբերելու է հենց հրաժարականին»,- լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում այսօր ասել է պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Դեկտեմբերին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական […]
14:26 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր հայտարարության, այսօր կհայտարարի հրաժարականի մասին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ամփոփելով Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն առանձնացրեց վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը ագրարային երկրից պետք է դառնա արդյունաբերական երկիր, հատկապես լինի ինովացիոն տնտեսության երկիր, այսինքն` առաջադեմ տեխնոլոգիաներ և այլն, որը շատ ճիշտ ուղի […]
14:17 16.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են: ԱԱԾ հաղորդմամբ` ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Ս-ն (ծնված […]
13:48 16.10.2018
SHANTNEWS.am-ը բացառիկ հարցազրույց է արել ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան, Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսի հետ: Նրա հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների նկատմամբ ադրբեջանցիների արձագանքի, Արցախյան հակամարտության և Ադրբեջանի տնտեսական վիճակի մասին: Լեյլա Յունուսի հետ հարցազրույցի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այս հղումով: – Հնարավո՞ր է՝ Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած […]