17:07 17.10.2018
«Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն ունեցել է կամ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Ես երբևէ իմ սկզբունքներից չեմ շեղվել ու երբեք չեմ էլ շեղվելու: Եթե որևէ մեկն իմ խոսքերը կարող է դիտարկել շեղում, ապա ես կցանկանամ լսել նրա բոլոր հիմնավորումները»,- ասել է […]
16:37 17.10.2018
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի նկատմամբ սահմանված խափանման միջոցը փոխվել է, և նա 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին ShantNews.am-ին հայտնել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ […]
16:14 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները […]
16:06 17.10.2018
Ռուսաստանի քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Կերչի քոլեջում զոհերի թիվն ավելացել է: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում: Տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 13 մարդ: «Ներկայումս հայտնի է 13 զոհի և շուրջ 50 վիրավորի մասին, որոնց մեծ մասը դեռահաս է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Քոլեջում պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 12։00-ին […]
15:38 17.10.2018
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության անդամներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համաձայնության են եկել, որ հանրապետականները կներկայացնեն իրենց առաջարկները ու գործադիրում կքննարկեն սրանք։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նրա խոսքերով՝ չի բացառվում հին օրենսգրքով ընտրությունների գնալը, և Բաղդասարյանը համարում է, որ այդ դեպքում որևէ սարսափելի բան չի լինի։
15:36 17.10.2018
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ, թուրք Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գրքի շնորհանդեսը: Քեմալ Յալչընը 35 գիրք է գրել՝ նկարագրելով ոչ միայն Հայոց ցեղասպանության դաժանությունները, այլև դրանից հետո Արևմտյան Հայաստանում ապրող հայերի վիճակը: Shantnews.am–ի հետ թուրք մտավորականը խոսել է թուրքական հանրության մեջ արմատացած կարծրատիպերի, […]
14:32 17.10.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահի դրությամբ քննարկում չի եղել, թե ինչ ցուցակով են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն Նաիրա Զոհրաբյանը պնդելու է, որ այդ ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ինքը՝ Զոհրաբյանը։
14:12 17.10.2018
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի «Լույս» դաշինքի կազմով։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն այս մասին ասել է ինքը՝ Մարուքյանը, և բացատրել, որ տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ ձևաչափը։ Մարուքյանի խոսքերով, սակայն, իրենց միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև […]
14:04 17.10.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում անդրադարձել է «ԱԺ Կանոնակարգ օրենքի» քվեարկության միջադեպին, երբ ինքն իր կողմ քվեն ներկայացրել էր մինչև արտերկիր մեկնելը, սակայն դրանից հետո նախագծում կատարվել էին փոփոխություններ ու իրեն նախապես չէին հայտնել։ Ուրիխանյանի խոսքերով՝ նորություն չէ, որ «իրենց խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ»։ Նրա այս հայտարարությանը ShantNews.am-ի […]
14:02 17.10.2018
Անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ, ձայն կհավաքի՞, թե՞ ոչ, եթե վարչապետ երկու անգամ չընտրվի, ապա խորհրդարանը ցրվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ իրավաբանների մի խումբը կողմ է, որ դրվի թեկնածություն, մյուս խումբը պնդում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։
13:58 17.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հոկտեմբերի 16-ին, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Կառավարության հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ նախագահը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր էր ստորագրել: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարների անունները: Նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, […]
13:38 17.10.2018
«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ […]
13:36 17.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-ից 800 դատապարտյալ համաներմամբ ազատ կարձակվի: Հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ին, օրինագիծը կբերվի Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախապես հայտնել էր, որ սա լինելու է մեր երկրի ամենածավալուն համաներումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված […]
13:01 17.10.2018
Այսօրվա իր շրջայցի ավարտին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը։ Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկայացրել է մեքենաների հնարավորությունները, իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու այդ մեքենաները։
13:01 17.10.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, օգոստոսի 11-ին 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության՝ կալանավորումը […]
12:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]
12:35 17.10.2018
Հայաստանում 3 տարի պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել էր, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ, սակայն «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի գրավյալ տարածքների վերադարձ»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից […]
12:34 17.10.2018
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահման: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու […]
12:30 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողի դիտարկմանը, թե «սկանդալային դեմք» է նշանակվել այդ պաշտոնին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչպե՞ս եք տարբերում` դեմքերը սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց` երկիրը նոր փուլ է մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա […]
12:28 17.10.2018
«Մեր առաջարկները մի քանի տասնյակից ավելի են եղել»,- երեկ խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ կայացած քննարկումից հետո ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ խոսքն այն առաջարկների մասին է, որոնց դեպքում համաձայնություն է եղել նաև այլ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: «Մենք ներկայացրել ենք 3 առաջարկություն, որոնք լուրջ խնդրահարույց վիճակ են առաջացնում: […]
11:59 17.10.2018
Սյունիքի մարզում`Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները հոկտեմբերի 16-ին բողոքի ակցիա իրականացրին` ընդդեմ նոր մարզպետի` Հունան Պողոսյանի նշանակման: Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին` սյունեցիները երեկ ճանապարհ էին փակել, բողոքում էին նոր մարզպետից: «Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը […]
11:33 17.10.2018
Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]
01:00 17.10.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտայերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել է РИА Новости-ին։ Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ «Տակտիկապես հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականություն վայելելու գագաթնակետին ես: Մարտավարական առումով խնդիրներ եմ տեսնում։ Այսինքն՝ որպես […]
00:44 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։ -Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։ -Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ […]
23:25 16.10.2018
Այսօր տեղի է ունեցել «Թումո Փարիզ»-ի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բացման արարողությանը կարող եք հետևել ստորև։ Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:
22:30 16.10.2018
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 4:0: Խաղի 12-րդ րոպեին Մարկոս Պիցելին հեռահար հարվածից հետո գրավեց Մակեդոնիայի հավաքականի դարպասը։ 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, որը հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել: 70-րդ րոպեին ընդհարում տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի […]
21:07 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին․ «Սիրելի՜ հայրենակիցներ, սիրելի՜ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ […]
20:28 16.10.2018
«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», – այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի որոշման […]
20:01 16.10.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի մասին, ինչի մասին արդեն իսկ ակնարկել էր France24-ին տված հարցազրույցում ու հաստատել այս օրերին ունեցած ելույթների ժամանակ։ Այս պահին Փաշինյանը շարունակում է ներկայացնել հրաժարականի պատճառն ու իրենց մտահղացումը։ Այսօր տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ իր հրաժարականի տեքստի մեջ ոչ մի սենսացիա չի […]