14:32 01.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ստորև ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր […]
12:30 01.10.2018
ՖԻԴԵ-ն հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը և 2780 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի 1. Մագնուս Կարլսեն 2839 2. Ֆաբիանո Կառուանա 2827 3. Շախրիար Մամեդյարով 2820 4. Լիրեն Դինգ 2804 […]
12:26 01.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մի խումբ մանկավարժներ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դասադուլ են հայտարարել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը: 10-12 ուսուցիչ վաղ առավոտից հրաժարվել են մտնել դասասենյակներ: Նրանք SHANTNEWS.AM-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել են, որ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը դպրոցը մասնատել է յուրայինների և ոչ յուրայինների: Ուսուցիչները դժգոհում են նաև, որ […]
11:40 01.10.2018
Խորհրդարանի և կառավարության համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ է նոր խորհրդարան, և դրա համար անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ դրա համար կա նաև ժողովրդական պահանջ։ Փաշինյանը հայտնեց, որ այսօրվանից սկսելու է աշխատանքային քննարկումներ ունենալ խորհրդարանական ուժերի հետ՝ այդ արտահերթ ընտրությունների շուրջ […]
11:26 01.10.2018
Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, սակայն հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է, և այնտեղ առկա որոշ ծրագրեր վերցված են ներկա իրավիճակի գնահատումից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ սա չի խանգարելու, որ որոշ հարցեր լուծվեն նաև այսպիսի բյուջեի դեպքում։ Նրա խոսքով՝ դա կարող է, մասնավորապես, վերաբերել պետական աշխատողների աշխատավարձերին։ […]
11:22 01.10.2018
Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը […]
08:33 01.10.2018
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ռազմաօդային ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել մի խումբ ահաբեկիչների, որոնք առնչություն ունեն վերջերս իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պահակազորի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Press TV-ն։ Հաղորդվում է, որ Եփրատ գետի արևելյան ափի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկիր» դասի մի քանի հրթիռ։ Հայտարարության մեջ […]
08:17 01.10.2018
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]
08:03 01.10.2018
Վաշինգտոնը ողջունում է Մակեդոնիայում երկրի անվանափոխության և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարցով երեկ անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ ժողովրդական քվեարկության արդյունքները թույլ կտան երկրին զբաղեցնել իր օրինական տեղը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում և ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարգավաճման հարցում։ Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության անվանափոխելու հարցով […]
07:37 01.10.2018
Թուրքիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել։ Զոհվել է առնվազն 5 մարդ։ Այս մասին հայտնում է TRT-ն։ Փչովի նավը խորտակվել է Սուլթանիչեի ափերի մոտ։ Առափնյա պահպանության ծառայության ջոկատները ջրից դուրս են բերել 5 ներգաղթյալների դիեր։ Փրկարարական գործողությունը շարունակվում է, քանի որ նավում 12 մարդ է գտնվել։
07:29 01.10.2018
Հեղափոխական գրառումներով հեծանիվը, որը երեկ, որպես առողջ ապրելակերպի քարոզ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գործածել է, նրան է նվիրել քաղաքացիներից մեկը, ում անունը կիրակի առավոտյան՝ հեծանվով աշխատանքի գնալիս Փաշինյանը չի կարողացել մտաբերել։ Երեկոյան արդեն Փաշինյանը հայտնել է հեծանիվը նվիրողի անունը։ «Emil Asatryan ջան, ճի՞շտ է, որ հեծանիվը Դուք եք նվիրել: Շնորհակալ եմ, եղբայր: Միայն թե՝ դա չեմ […]
07:19 01.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է իմացել, որ երեկ Գյումրիի օրն էր։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է բացթողմանը՝ ասելով, որ դա նշանակում է՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Վարչապետը խոստացել է գտնել ու պատժել նրան։ «Սիրելի՛ գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ […]
23:34 30.09.2018
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Բաթումում ընթացող Շախմատի 43-րդ Օլիմպիադայում շարունակում է հրաշալի ելույթները։ 6-րդ տուրում հավաքականը մրցում էր Ռուսաստանի թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանի և Սիրանուշ Ղուկասյանի հաղթանակների շնորհիվ թիմը հաղթանակ տոնեց: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայաստան-Ռուսաստան խաղն ավարտվեց 3։1 հաշվով: 6-րդ տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 11 միավոր և միացավ […]
23:20 30.09.2018
Հրապարակվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության տեսանյութը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
20:12 30.09.2018
Քյոլնի կենտրոնում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մասնակցել է Գերմանիայի ամենամեծ մզկիթի բացմանը, շարունակվել են «Erdogan not Welcome» կարգախոսով ցույցերը։ Ակցիայի հազարավոր քուրդ մասնակիցներ վանկարկել են՝ «Էրդողանն ահաբեկիչ է», «Էրդողանը բռնակալ է»։ «Ցանկացած կազմակերպություն, որը մասնակից է ահաբեկչական գործունեության, բռնության, որևէ առնչություն չունի իսլամի հետ։ Ահաբեկչությունը մշտապես հանդիսանում է հանցագործություն՝ անկախ այն բանից, […]
19:27 30.09.2018
Գյումրիի տոնին կազմակերպված միջոցառումներին հյուրերն ու քաղաքացիները ոչ միայն ներկա են գտնվել, այլև դարձել բեմադրությունների գործող անձինք: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որպես տան տեր, դիմավորել է հյուրերին գյումրեցուն հատուկ հումորով ու անեկդոտ պատմել: «Վարսավիրի մոտ սափրվելու եկած գյումրեցին հարցնում է․ «Վարպե՛տ, քաղցկեղ հիվանդությունն ինչի՞ց կեղնի»: Վարսավիրը պատասխանում է․ «Տանը սափրվելուց»»,- պատմել է քաղաքապետը:
18:25 30.09.2018
Այսօր Գյումրիի տոնին ներկա է գտնվել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով խոսել է նաև վերջերս Երևանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակի մասին ու նշել, որ «Իմ քայլը» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չպետք է դիտարկել որպես դասական կուսակցություն, ու սկզբնական շրջանում հենց այս կուսակցության շուրջ պետք է համախմբվեն բոլոր այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ պայքարի մեջ են […]
18:14 30.09.2018
Այսօր Գյումրին նշում է քաղաքի օրը։ Թե քանի տարեկան է հնագույն քաղաքը, հստակ տեղեկություններ չկան։ Բնակավայրի մասին առաջին հիշատակությունները 7-րդ դարին են թվագրվում: Պեղումների ժամանակ քաղաքի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարյան հուշարձաններ ու բնակավայրեր, ինչը հաստատում է, որ Կումայրի-Գյումրի-Ալեքսանդրապոլ-Լենինական և հետո նորից Գյումրին հնագույն բնակավայր է: Քաղաքի տոնական օրը բացվեց առավոտ […]
16:38 30.09.2018
Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]
15:14 30.09.2018
«Արդեն 25 տարի է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս: Եվս մի 25 տարի Աստված առողջություն տա իրենց, որ շարունակեն դատի տալ»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել՝ «իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար»: «Դա ինձ համար սովորական երևույթ է»,- ասել է […]
14:27 30.09.2018
«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ թռուցիկ զրույցից ստացած տպավորությունների մասին: Այս մասին վարչապետը խոսել է այսօր՝ սեպտեմբերի 30-ին` «Կամար» բիզնես կենտրոնի բացման ժամանակ: Փաշինյանը նաև ասել է, որ Ալիևի հետ կանոնավոր կապի մեջ լինելու պայմանավորվածություն է […]
13:57 30.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական […]
13:38 30.09.2018
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին հայտնվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Դեռևս հայտնի չէ`ով է արձանի հեղինակը, հայտնում է Hraparak.am-ը։ Հենց այսպիսի տեսքով է Նիկոլ Փաշինյանը մարտի վերջին սկսել իր քայլարշավը Գյումրիից`14 օրում անցնելով մի քանի մարզերով, և ապրիլի 13-ին հասել Երևան։
11:54 30.09.2018
Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]
11:36 30.09.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր շարունակել է հեծանվային ուղևորությունը։ Այս անգամ նա ուղևորվել է բանկ՝ մասնակցելու բիզնես կենտրոնի բացմանը։ Նա նշել է, որ հեծանիվը շատ հարմար տրանսպորտային միջոց է։ Ուղևորության ընթացքում Փաշինյանն ակամայից հանդիպել է Գունազարդ վազքի մասնակիցներին, ովքեր լուսանկարվել են վարչապետի հետ։ Այնուհետև վարչապետը շարունակել է երթը վազորդների ուղեկցությամբ, հասել «Ամերիա բանկ», որտեղ նրան սպասողների թվում […]
09:25 30.09.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումը: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի կողմից տարածված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Գլխավոր քարտուղարը կիսում է համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով […]
09:05 30.09.2018
Կիրակի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ներդրումն է ունեցել առողջ ապրելակերպի քարոզչության գործում։ Դեռևս օգոստոսի 17-ին մի քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեծանիվ էր նվիրել՝ հեղափոխական գրառումներով։ Այսօր առավոտյան Փաշինյանն այդ հեծանվով գնացել է աշխատանքի։ Փաշինյանը նշել է, որ հեծանիվը հարմարեցվել է ուղիղ եթերին, որպեսզի հարմար լինի միաժամանակ վարելն ու հաղորդակցության մեջ լինելը։ Ճանապարհին Փաշինյանը ողջունել […]
00:32 30.09.2018
NASA-ն տեղեկացրել է, որ SP1 խոշոր չափի երկնաքար է մոտենում Երկրին: Daily Express-ի հաղորդմամբ՝ երկնաքարի հստակ չափերը հայտնի չեն, սակայն, ըստ NASA-ի, երկնային մարմնի երկարությունը 70-160 մետր է, այն իր չափերով կարող է գերազանցել լոնդոնյան «Բիգ Բեն»-ի կամ «Սատանայի անիվ»-ի բարձրությունը: SP1 երկնաքարը շարժվում է շուրջ 36 700 մղոն արագությամբ: Երկրի և ասուպի միջև նվազագույն […]
21:40 29.09.2018
Korrespondent-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններին՝ հատուկ շեշտ դնելով հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագներին: «Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Միգուցե, նրանք դեռ այնքան էլ սովոր չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նա, կարծես թե, այդ շրջանում օտարի պես չէր»,- գրում է հոդվածագիրը: Այնուհետև […]
21:13 29.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելում այրված ծանրաքաշ բեռնատարը հեռացվել է թունելից: Այս պահին թունելով երթևեկությունը սահմանափակումներով վերականգնվել է, սակայն լուսավորությունը բացակայում է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։