Այդ 1.5 րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բան պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող պաշտոնական հանդիպման ընթացքում. Korrespondent-ը՝ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Այդ 1.5 րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բան պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող պաշտոնական հանդիպման ընթացքում. Korrespondent-ը՝ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի մասին

21:40 29.09.2018

Korrespondent-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններին՝ հատուկ շեշտ դնելով հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագներին:

 

«Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Միգուցե, նրանք դեռ այնքան էլ սովոր չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նա, կարծես թե, այդ շրջանում օտարի պես չէր»,- գրում է հոդվածագիրը:

 

Այնուհետև անցում է կատարվում արարողակարգային ընդհանուր լուսանկարին: Մանրամասն ներկայացվում են երկրների բոլոր ղեկավարների գործողությունները։ Առավել շեշտադրված է ներկայացվում Նիկոլ Փաիշինյանի ու Իլհամ Ալիևի կողք կողքի հայտնվելու պահը: Հատուկ ուշադրություն է դարձվում հատկապես Փաշինյան-Ալիև կարճատև զրույցին:

 

«Հանկարծ Ալիևը հասնում է Նիկոլ Փաշինյանին, ու նրանք արդեն ոչ միայն միասին քայլում են, այլև սկսում են զրուցել: Եվ ոչ նրա համար, որ միասին քայլելիս լռելն անհարմար է, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևը խոսելու բան ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լսելու: Նրանք այնքան են տարվում խոսակցությամբ,  որ երբ  այբբենական կարգով կանգնում են միջոցառման անցկացման հատվածում, շարունակում ու շարունակում են (խոսել-խմբ.)»,- գրում է հեղինակը:

 

Հեղինակը նկարագրած դրվագից գալիս է եզրահանգման, որ այդ 1.5 րոպեների ընթացքում կարելի էր ավելի շատ բաներ պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող պաշտոնական հանդիպման ընթացքում, որը, կարծում եմ՝ սարերի հետևում չէ»,- գրում է հոդվածագիրը:

 

Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի միջև կայացած կարճատև զրույցին՝ նշելով, որ այդ զրույցով առավել շատ հետաքրքրված է ՌԴ նախագահը՝ դատելով նրա ձեռքերի շարժումներից ու դիմախաղից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP