11:36 06.09.2018
2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` ներկայիս 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Սրա վերաբերյալ որոշումն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստում։ Սակայն ընդունումը հետաձգվեց մինչև մյուս շաբաթ՝ զույգ երեխաների վերաբերյալ լրամշակում անելու համար։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014-2016թթ. […]
11:34 06.09.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման համար և գտնվում է միջպետական հետախուզման մեջ, ներկայացել է նախաքննական մարմին։ Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 29.06.2018-ին վարույթ է ընդունվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի […]
10:35 06.09.2018
Այսօր մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել է «Սանիթեք»-ի մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել` պահանջելով պարզաբանել իրավիճակը։ Ընկերության գործադիր տնօրենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` նշելով, որ առաջիկա օրերին կկայանա մամուլի ասուլիս […]
10:25 06.09.2018
Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]
09:05 06.09.2018
Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]
08:03 06.09.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 20 մարդ, շուրջ 70 հոգի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Աֆղանստանի իշխանական կառույցների աղբյուրներին։ Ահաբեկչություններն իրականացվել են քաղաքի արևմուտքում՝ 6-րդ շրջանում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել «Մայվանդ» մարզական ակումբի շենքում։ Այնուհետև, ըստ ականատեսների հաղորդման, մոտակայքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցման է դիմել, […]
07:36 06.09.2018
Ամերիկացիներն սկսել են զանգվածաբար ոչնչացնել մարզական հագուստ արտադրող Nike-ի արտադրանքը։ Պատճառը ֆիրմայի գովազդային արշավն է։ Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում կրակի են մատնում բրենդի տարբերանշանով ապրանքները՝ ուղեկցելով հրապարակումները #BoycottNike և #JustBurnIt հեշթեգներով։ Սկանդալը ծայր է առել այն բանից հետո, երբ Nike-ը գովազդային պայմանագիր է կնքել ֆուտբոլի ամերիկացի աստղ Քոլին Կապերնիկի հետ, որի արարքը առաջացրել […]
21:40 05.09.2018
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականը Բաքվում կայանալիք 2018 թվականի աշխարհի առաջնությանը չի մասնակցի։ Ինչպես հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ։ Հիշեցնենք, որ Բաքվում Ձյուդոյի աշխարհի առաջնությունն անցկացվելու է սեպտեմբերի 20-ից 27-ը:
20:17 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին` ինչպե՞ս են զարգանում առևտրային հարաբերությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, ի՞նչ խոչընդոտներ է տեսնում այս պահին, նշել է. «Այսօր մենք այստեղ ենք` հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում մեկ կարևոր զարգացում նշանավորելու. այսօր 1-օրյա համաժողով է անցկացվում դեսպանության հովանու ներքո, որի շրջանակում մեկ […]
20:08 05.09.2018
«Հետաքրիքր է, որ մարտի 1-ից 10 տարի է անցել, ես գլխավոր դատախազ եղել եմ մարտի 1-ից 5 տարի հետո և արդեն 2.5 տարի է՝ դատախազ չեմ, բայց բոլոր հարցերը մարտի 1-ի մասին ինձ են ուղղվում: Շատ օրինաչափ է, բայց և տարօրինակ»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ այսօր ԱԺ-ում ասել է ԱԺ պետաիրավական ու մարդու իրավունքների հարցերի […]
20:03 05.09.2018
Ինչպես հայտնի է, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող 5 արջերից 2-ը տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի: Shantnews.am-ը հետաքրքրվել է Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից, թե արդյոք իրականություն է դարձել այն մտադրությունը, ըստ որի՝ արջերը պետք է այգուց հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեին: «Դեռ կենդանաբանական այգու կարանտինում են, վերականգնման փուլում են գտնվում»,- մեզ հետ […]
19:37 05.09.2018
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարել է, որ Լոնդոնը կխնդրի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սոլսբերիի հարցը ներառել հաջորդ հանդիպման օրակարգում, տեղեկացնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ին տեղեկացնել Սոլսբերիի դեպքի հետաքննության մանրամասները: Մինչ այդ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ […]
19:12 05.09.2018
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և […]
19:07 05.09.2018
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»: Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին […]
18:35 05.09.2018
Սեպտեմբերի 8-ին կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպմանը Ռուսաստանը սպասելու է անկեղծ և լուրջ խոսակցություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «Հայկական և ռուսական կողմերի մոտ շատ հարցեր են կուտակվել, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք անկեղծ և լուրջ զրույց բոլոր հարցերում, որոնք վերաբերում են երկկողմ համագործակցությանը, ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը: Հանդիպման ընթացքում […]
18:24 05.09.2018
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ասուլիսին՝ հանդես գալով պարզաբանմամբ: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. «Կարևորելով հանրության` օբյեկտիվ իրազեկում ստանալու իրավունքը` հարկ ենք համարում անդրադառնալ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` այսօր հրավիրած մամուլի ասուլիսին: Մասնավորապես, պաշտպաններից Արամ Օրբելյանը, մամուլի […]
18:22 05.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Զինված ուժերի Գլխավոր […]
18:09 05.09.2018
Պետական վերահսկողական ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում: «Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»,- ասված է […]
18:00 05.09.2018
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 5-ին՝ Երևանում ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին նվիրված մեկօրյա համաժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին: Դեսպան Միլսին խնդրել են անդրադառնալ վերջին շրջանում Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ հնչեցրած գնահատականներին: Հարցին` արդյո՞ք դա ճնշում չէ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ և միջամտություն Հայաստանի ներքին գործերին, դեսպանը […]
17:26 05.09.2018
Արդեն Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարող է գործել այն օրենքը, ըստ որի՝ քրեական պատիժ (մինչև ազատազրկում) է նախատեսվում ընտրակաշառք առաջարկելու, այն վերցնելու խոստում տալու և նման արարքների համար։ Նախագիծն այսօր ներկայացվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ բուռն քննադատության է արժանացել անհաջող ձևակերպումների ու անհստակության համար։ «Կարո՞ղ եք գոնե հուշել՝ քարոզիչը, որ գնում է քարոզելու […]
17:21 05.09.2018
Արամ արք. Աթէշեան այսօր Անգարա մեկնած է։ Այս մասին տեղեկութիւնը կը փոխանցէ Պոլսոյ «Ժամանակ» օրաթերթը։ Աղբիւրը կը յաւելէ, որ Աթէշեան սրբազանի այցի գլխաւոր նպատակը Տիարպեքիրի հայկական թաղամասի ներկայ իրավիճակի քննարկումն է։ Ըստ թերթին՝ Աթէշեան այսօր հանդիպում պիտի ունենայ Թուրքիոյ քաղաքաշինութեան նախարար Մուրատ Քուրումի հետ եւ վերջինիս հետ քննարկէ Սուր թաղամասի հայկական հատուածին վիճակը։ Ընդամէնը շաբաթ […]
17:12 05.09.2018
Shantnews. am-ն արդեն հայտնել է այն մասին, որ այսօր Հայաստանում հերթական՝ բացառիկ վիրահատությունն է կատարվել: Վիրահատությունը կատարվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում աշխատելիս: Վիրահատությունը տևել է […]
17:06 05.09.2018
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ, հայտնում են հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան քաղաքի […]
16:26 05.09.2018
Ի՞նչ է «անցումային արդարադատությունը» և արդյո՞ք այն կարող է ստվերում թողնել առկա դատական համակարգը: Shantnews.am-ի հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել «անցումային արդարադատության» մասին, քանի որ այն առայժմ խոսակցական մակարդակում է: «Այս պահին «անցումային արդարադատությունն» անորոշ ձևակերպում և խոսակցություն է: Դա պրոցես է, որի մեջ կարող […]
16:20 05.09.2018
6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բուռն էր ու հագեցած ինչպես օրենսդրական նախաձեռնություններով, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված ակտիվությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով՝ Ազգային ժողովի լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ: «Այս նստաշրջանն առանձնահատուկ էր նրանով, որ […]
16:12 05.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կառավարությունը մտադիր է քրեական պատիժ սահմանել ընտրակաշառք տվողների ու վերցնողների նկատմամբ։ Նախագծերի այս փաթեթն այսօր ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, որտեղ խիստ քննադատության է արժանացել։ Պատգամավորները կողմ են քրեական պատիժ սահմանելուն, սակայն նախագիծը թերի են համարում, քանի որ մեխանիզմները հստակեցված չեն։ Քննարկմանը ակտիվ մասնակցած հանրապետականները, պնդում են, որ […]
16:06 05.09.2018
ՀՀ միգրացիոն պետական ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը տեղեկացվել է, որ առաջիկայում Նիդեռլանդներից Հայաստան են արտաքսվելու երկու հայ երեխաներ՝ 13-ամյա Հովիկն և 12-ամյա Լիլին: Հիշեցնենք, որ անչափահասների մայրը՝ Արմինե Համբարձումյանը, Հայաստան էր արտաքսվել դեռևս անցած տարի օգոստոսին: Նելլի Դավթյանը նշեց, որ իրենք այդ երեխաների մոր հետ […]
16:04 05.09.2018
Նիդեռլանդներից երկու հայ անչափահասների՝ Հովիկի և Լիլիի արտաքսման գործընթացին է անդրադարձել այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն: «Ես ցավում եմ, բայց մենք պետք է հետևենք ընթացակարգերին: Փախստականի կարգավիճակի համար բոլոր դիմողները, որոնք չեն համապատասխանում սահմանված չափանիշներին, պետք է հեռանան երկրից»,- վարչապետի խոսքերը մեջբերում է «Ալ Ջազիրա»-ն: Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի դատարանի որոշմամբ՝ երկու հայ երեխաներ՝ 11-ամյա Լիլին […]
15:50 05.09.2018
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում: Մասնավորապես, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազության ու ոստիկանության համատեղ հայտարարությունում, տղամարդիկ, որոնք կասկածվում են Սոլսբերիում «Նովիչոկ» թունավոր […]
15:04 05.09.2018
«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Առանցքում եղել է կառավարման խորհրդարանական համակարգում Ազգային ժողովի նոր լիազորությունների, օրենսդրական և վերահսկողական գործառույթների իրացման արդյունավետությունը: Տվյալներից պարզ է դարձել, թե ովքեր են ամենաակտիվ ու ամենից շատ բացակայած պատգամավորները: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: […]