TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+10.09 oC

Գլխավոր

Արցախի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ

00:37 29.07.2018

Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ԱՀ Ազգային ժողովի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել են իրենց տեսակետները: «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմամբ ինքներս մեզ տանում ենք դեպի բարդ իրավիճակ: «Երևույթին ինքնին շատ բացասական եմ վերաբերվում, որովհետև կարծում եմ, որ հաղթանակած երկրի […]

̰
«Մեկ շաբաթ Հայաստանում». նոր տեսահոլովակ Travelblog.lv-ի կողմից

21:14 28.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տարածել է Հայաստանը բացահայտող մի տեսահոլովակ՝ «Մեկ շաբաթ Հայաստանում» վերտառությամբ: Հեղինակներն այն անվանել են «ֆիլմ-ուղևորություն»: «Լատվիայում ՀՀ դեսպանության և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված ևս մեկ հաջողված աշխատանք, որն այս անգամ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։ Մեր գործընկերները Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ մեկ շաբաթ շարունակ […]

̰
«Տուն՝ անիվների վրա». Ճապոնիայի նվերը Ամասիայի միայնակ ու անապահով տարեցներին

20:47 28.07.2018

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը Ամասիա խոշորացված համայնքին է տրամադրել բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, ինչի  օգնությամբ այսուհետ հնարավոր կդառնա հոգալ համայնքում բնակվող միայնակ ու սոցիալապես անապահով տարեցների կենցաղային խնդիրները: Մեքենայի ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն աջակցել է նաև «Մարդը կարիքի մեջ» հասարակական միջազգային կազմակերպությունը: Դրամաշնորհային այս ծրագիրը Ճապոնիայի կառավարությունը Հայաստանում իրականացնում է առաջին անգամ, որի արժեքը մոտ 29 հազար դոլար […]

̰
Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը Al Jazeera հեռուստաընկերությանը

17:44 28.07.2018

Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանն ունի կամք և ցանկություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծելու համար և պատրաստ է բանակցությունների:

̰
Սերգեյ Լավրովն իր բելառուս գործընկերոջ հետ քննարկել է Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված վիճակը

17:29 28.07.2018

ՌԴ և Բելառուսի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:  «Կայացել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Իր հերթին, Բելառուսի ԱԳՆ-ն […]

̰
ԱՄՆ Սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ է ընդունել

17:18 28.07.2018

Պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Անկարան ազատ չարձակի Թուրքիայում կալանավորված ԱՄՆ քաղաքացիներին, այդ թվում՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին:

̰
Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում

16:57 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գիրք է գրում, որտեղ անդրադարձել է նաև Մարտի մեկի իրադարձություններին: «Արտասահմանից վերադառնալուց հետո մենք լսել ենք Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, նա մեզ պատմել է այդ օրերի անցուդարձերը: Ճիշտ է, շատ դժվար է հիշել, բայց քանի որ […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու, նրան ապօրինի մեղադրողները պատժվելու են. Վիկտոր Սողոմոնյան

16:31 28.07.2018

Ո՞ւմ կողմից է անձնական հաշվեհարդար: Այս մասին լրագրողները հարցրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին՝ հիշեցնելով նրա խոսքերը, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ու կալանավորումը անձնական հավեհարդարի համար է: «Ես առիթ ունեցել եմ ասելու՝ մենք չենք քննարկում 100-200 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Մենք շատ լավ հիշում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացողություն չունի և չի ունեցել, որովհետև որևէ հանցանք չի կատարել. Վիկտոր Սողոմոնյան

16:30 28.07.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկին գործով դատապարտելու մասով կա նաև հասարակական պահանջ, երկրորդ նախագահին գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հետևյալ պատասխանն է տվել. «Այդ ո՞վ է որոշել հասարակական պահանջը, մի անգամ ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՝ մի քանի շիզոֆրենիկ … Իրե՞նց մասին է խոսքը, այդ հասարակության, […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության մասին Երևանի հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ. արձագանք Մոսկվայից

16:17 28.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու անհրաժեշտության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է Մոսկվայից բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը: «Հայաստանի ԱԳՆ-ն քաջատեղյակ է այն կարգին, համաձայն որի՝ հենց այս երկիրը պետք է ընթացք տա իր ներկայացուցիչ հանդիսացող գլխավոր քարտուղարին հետ կանչելու գործընթացին»,- նշել է աղբյուրը: Դիվանագետը հիշեցրել է ՀԱՊԿ […]

̰
Արդարացա՞ն սպասելիքները, և ինչո՞ւ դիմեցին «Ես եմ» ծրագրին. պատմում են գյումրեցի նորակոչիկները

16:08 28.07.2018

Պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրով դիմած նորակոչիկները ծառայության են մեկնում այսօր։ Նրանց մի մասն արդեն «զեմլյակի» կամ համաքաղաքացու սկզբունքով մտերմացել է յուրայինների հետ։ Գյումրեցի մի խումբ տղաներ ծանոթացել են զինկոմիսարիատում ու ծառայության են մեկնելու միասին՝ նույն վայրում առաջիկա երեք տարին անցկացնելու։ ShantNews.am-ին տղաները պատմում են, թե ինչպես ու ինչի համար են ընտրել ծառայության այս տարբերակը։

̰
Որքանո՞վ է հեշտ լինելու փաստաբանների համար Ռոբերտ Քոչարյանին արդարացնելը

15:45 28.07.2018

Ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբաններին, թե նրանց պատկերացմամբ, ինչքանով է իրենց համար հեշտ լինելու արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: «Եթե հետագա գործընթացները լինեն այնպես, ինչպես առաջին նիստի ժամանակ, ապա՝ ոչ: Ամեն դեպքում, ես այդքան վատատես չեմ մեր դատական համակարգի նկատմամբ, վերաքննիչ կամ այլ դատարաններում հույս ունեմ, որ այլ արդյունք  պետք է ստանամ»,- ասել է Արամ Օրբելյանը: […]

̰
«Ես եմ» ծրագրին դիմող նորակոչիկների թվի նվազում-ավելացում չկա. ՊՆ-ն պատրաստ է ընդունել բոլոր ցանկացողներին

15:12 28.07.2018

Կենտրոնական հավաքակայանից այսօր ծառայության են մեկնում պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրին դիմած նորակոչիկները։ Նրանք կծառայեն երեք տարի ու ընթացքում կկարողանան ամսվա մեջ մեկ շաբաթ անցկացնել տանը։ Նորակոչիկների մի մասն այս ծրագիրն ընտրել է պարբերաբար տուն այցելելու համար, մյուս մասը նախատեսում է տուն գնել ծառայության ավարտին տրվող գումարով։ Կան նաև այնպիսիները, որոնք ընկերներով են դիմել ծրագրին՝ […]

̰
Կանխվել են հնարավոր մի շարք ծանր հանցագործություններ. Արծրուն Հովհաննիսյան

14:54 28.07.2018

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն 26.07.2018թ-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ ԱՀ ՊԲ N զորամասի հաշվեկշռում գտնվող ԱԿ 74 տեսակի 1485892 համարի ինքնաձիգը հափշտակվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և օպերատիվ կոմբինացիայի արդյունքում 2018թ-ի հուլիսի 28-ին` […]

̰
Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց

14:29 28.07.2018

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող […]

̰
Վիկտոր Սողոմոնյանը՝ մարտի 1-ի գործում Լևոն Տեր-Պետրոսյանին ներգրավելու մասին

14:01 28.07.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոնոմյանին, թե չկա՞ արդյոք անհրաժշետություն, որ գործում ներգրավվի նաև 2008 թվականի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ես, ընդհանրապես, երբ խոսեցի հաշվեհարդարի մասին,  ես նաև նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ քոչարյանի վրա, կեղծ մեղադրանքներով […]

̰
Մենք չենք կարողանում հասկանալ` ինչի համար է Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում. Արամ Օրբելյան

13:49 28.07.2018

ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բոլոր իրավական նորմերը վկայում են այն մասին, որ մարդուն չի կարելի կանչել որպես վկա, բայց հարցաքննել որպես մեղադրյալ: «Ինչևէ, պարոն Քոչարյանը գնալու էր՝ անկախ նրանից՝ որպես վկա՞ էր կանչվում, թե՞ որպես մեղադրյալ»,- ասել է Օրբելյանը: Փաստաբանի խոսքով՝  Մարտի մեկի […]

̰
Առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը  կատարվածի մասին

12:54 28.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոստաբան Ռուբեն Սահակյանն ասել է, որ Քոչարյանի կալանավորումը պատվեր է. «Ու՞մ կողմից է պատվերը, մտքումս ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ», – ասել է փոստաբանը՝ հավելելով, որ դատական նիստի ժամանակ առաջինը հենց Ռոբերտ Քոչարյանն է ելույթ ունեցել ու ելույթը բավական  հուզիչ է եղել: Ըստ Սահակյանի՝  չկա գեթ մեկ հիմնավոր կասկած: «Հավատացեք, […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է խախտումների մասին

12:28 28.07.2018

«Մեզ համար, որպես ելակետ, հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը՝ 03.07.2018 թվականին», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը: Սահակյանը հիշեցրել է, որ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, բայց նրան ՀՔԾ-ում ասել են, որ  մեղադրանք են առաջադրում: «Իմ կյանքում եղել է նման բան, հետո կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը այցելել է Ռոբերտ Քոչարյանին

12:16 28.07.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում: Ռոբերտ Քոչարյանի կողմից […]

̰
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ

11:39 28.07.2018

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ է տեսնում։ «Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանին մեղադրանք առաջադրելու փաստը, ասել է Կիմ Բալայանը։ Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի […]

̰
Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից․ Արսեն Թորոսյան

10:59 28.07.2018

Տասնյակ տարիներ կահույքի արտադրամասն ու պահածոների գործարանը ջուր են գողացել Նուբարաշենի հոգեբուժարանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։ Ու այո, ինչպես ասել էի, մենք հատուկ չենք փնտրում ու գտնում պետական միջոցները գողացողներին կամ փոշիացնողներին, […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանին անցկացնել Մարտի 1-ի դեպքերի լուրջ, վստահելի, անկախ քննություն

09:22 28.07.2018

«ԱՄՆ-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն»,-այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն ի պատասխան խնդրանքի՝ մեկնաբանել Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը: «Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,-ավելացրել […]

̰
Հուլիսի 29-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Աթենքի հրդեհների զոհերի

08:15 28.07.2018

Պոլսո հայոց պատրիարքարանն Աթենքի հրդեհների զոհերի համար հատուկ պատարագի մասին հայտարարություն է տարածել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի հրահանգով հուլիսի 29-ին Ստամբուլի բոլոր հայկական եկեղեցիներում հատուկ պատարագ է մատուցվելու։ «Այդ պատարագին աղոթելու ենք Աթենքի անողոք հրդեհների ժամանակ զոհվածների հոգիների համար՝ […]

̰
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի. Ռուբեն Սահակյան

00:49 28.07.2018

Փաստաբանները կբողոքարկեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբաններից Ռուբեն Սահակյանը: Մանրամասները կներկայացվեն հուլիսի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Սահակյանի խոսքով՝ Քոչարյանը շատ ադեկվատ է ընդունել կալանավորման մասին լուրը, որովհետև նա սպասում էր դրան։  

̰
Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ 5 մլն դրամի գրավ

00:41 28.07.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, այսօր նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը: Գրավի չափը սկզբում փաստաբանը հստակ չնշեց, ասաց՝ մեծ չէ, սակայն երբ լրագրողները պնդեցին հստակեցնել,Պողոսյանն ասաց, որ դատարանը սահմանել է հինգ միլիոն դրամի գրավ: Փաստաբանն ասաց նաև, որ […]

̰
Խնդրում եմ դադարեցրե՛ք բողոքի գործողությունները, մի՛տրվեք էմոցիաներին. Արա Մինասյանը դիմել է գործընկերներին

00:33 28.07.2018

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից: Հիշեցնենք` այսօր մի քանի ժամ լարված իրավիճակ էր հիվանդանոցի տարածքում, բուժանձնակազմը փակել էր ճանապարհն ու  բողոքի ակցիա իրականացել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով չեղարկել Մինասյանին աշխատանքից ազատման հրամանը: Արա Մինասյանի հայտարարությունը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

00:18 28.07.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության՝ 7 ժամ տևած քննությունը: Դատարանը որոշեց երկրորդ նախագահին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ չներկայացնելով մանրամասներ։ Օրբելյանը նշեց, որ մանրամասներին և վճռի բողոքարկման […]

̰
Վարչապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանին և այցելել Էրմիտաժ

21:15 27.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ […]

̰
Փաշինյանը խոստանում է ՀՀ տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել արտաքին ու ներքին ներդրողների համար

21:00 27.07.2018

Հայաստանի նոր կառավարությունը երաշխավորելու է բոլոր քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ: Al-Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք տնտեսական բարեփոխումներ ենք իրականացնելու մեր տնտեսությունը ազատականացնելու, այն արտաքին ու ներքին ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Երաշխավորելու ենք ցանկացած ներդրման անվտանգությունը, ստեղծելու ենք բարձրորակ ենթակառուցվածքներ»,- ասել է ՀՀ […]

̰
BACK_TO_TOP