21:10 30.07.2018
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին Irakanum.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Օրբելյանը չի մանրամասնել, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու […]
20:43 30.07.2018
Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]
20:18 30.07.2018
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի […]
19:56 30.07.2018
Այսօր՝ վաղ առավոյան, Սոչիի փայտաշեն բնակելիներից մեկում բռնկված հրդեհի 8 զոհերից 4-ը հայ են։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ զոհերից երեքը գյումրեցիներ են՝ նույն ընտանիքի անդամներ։ Զոհվել են 49-ամյա Աննա Բարսեղյանը, նրա դուստրը՝ 28-ամյա Նառա Բարսեղյանը և թոռը՝ 7 տարեկան Եվա Բարսեղյանը։ 11 տուժածներից երեքը ևս գյումրեցիներ են՝ այդ ընտանիքի հարազատները: Հրդեհի հետևանքով այրվածքներ են ստացել Բարսեղյանների պապը՝ […]
19:35 30.07.2018
Բնության համաշխարհային հիմնադրամն այսօր նոր տեսագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նկատված կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: «Լեո/Նեո-ի նկարահանումները շարունակվում են: Կարծես թե նա իրեն բավական լավ է զգում»,- գրված է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև տեսագրություն է հրապարակված:
19:11 30.07.2018
Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է: Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ […]
18:41 30.07.2018
Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]
18:30 30.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]
18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:12 30.07.2018
Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]
18:09 30.07.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վլադիմիրսկի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։ «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի՝ Գոռ Հովակիմյանի քույրը պնդում […]
18:02 30.07.2018
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմն այսուհետ որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր ներկայացրել է այդ նոր հանձնաժողովի կազմը: Այն ունի 5 անդամ՝ Նազելի Ղարիբյանը ներկայացնում է մշակույթի նախարարությունը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրթության և գիտության նախարարությունը, Սաթենիկ Սեյրանյանը՝ ստեղծագործական միությունները, Լևոն Բարսեղյանը՝ մեդիա ոլորտը […]
18:00 30.07.2018
Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]
17:11 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը զորավարժության վերաբերյալ նոր պարզաբանումներ է ներկայացրել. «Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային […]
16:57 30.07.2018
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, […]
16:50 30.07.2018
Ֆեյսբուքյան օգտատեր Օֆելյա Գրիգորյանն ահազանգում է, որ անհայտ անձինք կոտրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Շուշիի առանձին գումարտակի վետերաններին նվիրված հուշաքարը: Համաձայն գրառման՝ չարագործները հուշաքարը հիմնովին ավերել են, իսկ մնացորդները նետել խառնարանի ուղղությամբ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հուշաքարը չկա: Նշված հուշաքարից բացի, կան վնասված այլ հուշաքարեր ևս: Լուսանկարի հեղինակ՝ Աշոտ […]
16:44 30.07.2018
Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]
16:42 30.07.2018
Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, պետք է առաջին հերթին գնալ օրենսդրական ու սահմանադրական լուրջ բարեփոխումների: Ըստ նրա՝ թեև երկրում իշխանափոխություն է կատարվել, ու նոր իշխանությունները աշխատում են չգործել նախորդ իշխանությունների սխալները, սակայն կառավարման համակարգը, ըստ էության, մնացել է նույնը ու նոր իշխանությունները փաստորեն կառավարում են հին իշխանություններից […]
16:01 30.07.2018
Հրդեհը սկսվել է Ադրբեջանական Հանրապետության Ղուբայի շրջանում, որը երկրի հյուսիսային շրջանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կրակի մեջ են հայտնվել լեռնային տարածքներ։ Ընդ որում՝ սա ադրբեջանական տարածքում սկսված երկրորդ ծավալուն անտառային հրդեհն է այս օրերին։ Լեռնային տարածքը, իշխանությունների հավաստմամբ, դժվարացնում է հրշեջ և հատուկ տեխնիկայի տեղաշարժը և փոշիացնում հրդեհաշիջման ջանքերը։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմա էլ ընթացքի մեջ […]
15:55 30.07.2018
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի ինքնաթիռը: Նա Հայաստան է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Երկրօրյա պետական այցի ընթացքում նրան կուղեկցի դուստրը՝ Լաուրա Մատարելան: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Սերջիո Մատարելային օդանավակայանում դիմավորել է ՀՀ […]
15:46 30.07.2018
Ինչպես ամռան տապին խուսափել առողջական խնդիրներից, ինչպես պահպանել ֆիզիկական ակտիվությունն ու աշխատունակությունը: Գաստրոէնտերոլոգն ու սրտաբանն այսօր մասնագիտական խորհուրդներ են տվել: Առաջին հերթին՝ չի կարելի արևի ուղիղ ճառագայթների տակ մնալ կեսօրից մինչև ժամը 18։00-ն ընկած հատվածում: Պետք է շատ ջուր խմել և սննդակարգում ներառել ավելի շատ միրգ ու բանջարեղեն: Մասնագետները վստահեցնում են, որ խորհուրդներին հետևելով՝ կարելի […]
15:30 30.07.2018
Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ: Այս մասին ասել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին: «Մենք գիտենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կրում է պարտադիր բնույթ: Ստացվում է՝ քաղաքացուն հերիք չէ, որ չեն տալիս ընտրել՝ ապահովագրե՞լ տրասնպորտային միջոցը, թե՞ չապահովագրել, կրում է պարտադիր բնույթ, ուստի այս […]
15:10 30.07.2018
Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]
15:07 30.07.2018
ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: «Ձեռնարկվում […]
14:43 30.07.2018
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են: Դրանք գտնվում են Գյումրիի նախկին գալվանոմետրերի գործարանում: Վթարային շենքում որմնանկարների պահպանության մասին խոսք լինել չի կարող, թեև Մինասի այս գործերը պահպանվող հուշարձանների ցանկում են: Երկու որմնանկարների առանձին հատվածներ արդեն կորսված են: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բարձրաձայնում է դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին: Դրանք Մինասի այն գործերից են, […]
14:23 30.07.2018
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:
13:29 30.07.2018
Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]
13:14 30.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, […]