16:26 05.09.2018
Ի՞նչ է «անցումային արդարադատությունը» և արդյո՞ք այն կարող է ստվերում թողնել առկա դատական համակարգը: Shantnews.am-ի հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել «անցումային արդարադատության» մասին, քանի որ այն առայժմ խոսակցական մակարդակում է:
«Այս պահին «անցումային արդարադատությունն» անորոշ ձևակերպում և խոսակցություն է: Դա պրոցես է, որի մեջ կարող են տարբեր մարմիններ ստեղծվել, որպեսզի այդ պրոցեսն առաջ տարվի: Այս պահին ինձ հայտնի չէ որևէ նախաձեռնություն, թե անցումային արդարադատության հետ կապված ինչ մարմին պետք է ստեղծվի, ինչ է անհրաժեշտ»,- ասաց նա:
Միաժամանակ, Մարուքյանը նշեց՝ երբ հեղափոխության մասին խոսք ու զրույց չկար, իրենք նախընտրական շրջանում անդրադարձել են այդ հարցին
«Ելք» դաշինքի ծրագրում մի կետ կա, որտեղ նշված է, որ Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, ՊՊԾ գնդի և այլ քաղաքական սպանությունների ու նմանատիպ այլ գործերով պետք է ստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որն «անցումային արդարադատության» ինստիտուտների տարատեսակ է: Երբ որոշման պահը գա, կարծում եմ՝ լավագույն տարբերակը հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել: Հանձնաժողովը կզբաղվի այդ գործերի ուսումնասիրությամբ, ճշմարտության բացահայտմամբ, հանրությանը մատուցելով, զոհերի իրավունքների վերականգնմամբ, հանրային համերաշխության հասնելու ճանապարհները ներկայացնելով՝ ինստիտուցիոնալ մակարդակով: Որ այլևս դրա մասին չխոսենք, իմանանք՝ եղել է, փակվել-գնացել է, մեղավորները պատասխան են տվել, զոհի իրավունքները վերականգնված են, եթե զոհվածներ կան, փոխհատուցումների մասին խոսք գնա»,- ասաց նա:
Վերջում նա ընդգծեց, որ անցումային արդարադատությունը որևէ կերպ չի ստվերի Հայաստանում գործող դատական համակարգը:
«Արդարադատություն» բառը կարող է շփոթեցնել, բայց խոսքը չի գնում մարմինների մասին, որոնք արդարադատություն են իրականացնում, ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն դատական մարմինները»,- ասաց Մարուքյանը:
14:40 28.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ուզբեկստանի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՈւզբեկստանինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
14:27 28.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրում կբարձրանաԵրևանում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ին, օգոստոսի 1- 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ […] ...
14:15 28.07.2025
Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից․ կան զոհերԳերմանիայի հարավ-արևմուտքում գնացքի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, իսկ 50-ից ավելի մարդ վիրավորվել է։ Գնացքի վթարը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Գնացքը դուրս է եկել ռելսերից։ Գիշերվա սկզբին տեղական փրկարարական ծառայության ղեկավար Շառլոտ Զիլլերը մամուլին հայտնել է, որ վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ «Մեր տեղեկությունների համաձայն՝ վագոններում այլևս մարդ չի մնացել, և բոլորը […] ...
14:02 28.07.2025
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր առավոտյան Իրանի Բուշեր նահանգի Ասալույե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա։ Այս պահին հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել՝ միջադեպի հետևանքները գնահատելու համար։ ...
13:50 28.07.2025
Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:37 28.07.2025
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում էՔրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին […] ...