13:39 05.09.2018
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հերթական բացառիկ վիրահատությունն է կատարվել՝ ԱՆ գլխավոր պլաստիկ վիրաբույժ, վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ: Այս անգամ բժշկական թիմը վերականգնել է 31-ամյա Ժորա Խաչատրյանի ձեռքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակչի ձեռքը կտրվել էր պեռլիտի արտադրամասում՝ աշխատանքի ժամանակ: Վիրահատությունը տվել է ավելի քան 7 ժամ:
«Ինքը Թալինի շրջանից է բերվել այստեղ՝ Արագածոտնից: Երեկ՝ ժամը 16։30-ին, նա հասցվեց հիվանդանոց: Նմանատիպ դեպքերում շատ կարևոր է աշխատանքի ճիշտ կազմակերպումը, որպեսզի չլինի բյուրոկրատական քաշքշոց, այնպես լինի, որ գլուխն իմանա՝ ձեռքերն ու ոտքերն ինչով են զբաղվում: Թիմը լավ համագործակցեց, անմիջապես վերականգնողական, վերակենդանացման աշխատանքներ են սկսվել, որից հետ մի թիմն աշխատել է անդամահատված վերջույթի վրա, մյուսը՝ ուսագոտու վրա, որպեսզի ժամանակի կորուստ չլինի»,- այսօր Shantnews-ի հետ զրույցում ասել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը:
Ըստ Սահակյանի՝ 2- 2.5 ժամ հետո արյան շրջանառությունն արդեն վերականգնվել է:
«Դեպքը դժվարագույններից էր այն առումով, որ պտտվող թափանիվը պոկել էր վերջույթը, նմանատիպ տրավմաներն ամենադժվարն են վերականգման առումով, քանի որ զարկերակներն ու երակները շատ երկար տարածությամբ են վնասվում: Ինչևէ, այսօր երկրորդ օրն է, և արյան շրջանառությունը լավ է: Բավականին լավատես երիտասարդ է, և անգամ այդ ծանր պահերին ինքն իրան տղամարդու պես էր պահում: Շատ կարևոր է, որ հիվանդը հավատա բժշկին: Այստեղ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ոչ մի տաղանդավոր վիրաբույժ չի կարող գնալ այս գործողությունն անելու, եթե թիկունքին լավ թիմ չունենա: Ընդհանրապես սա թիմային աշխատանք է»,- հավելել է Արտավազդ Սահակյանը:
Shantnews. am-ը զրուցել է նաև 31-ամյա Ժորա Խաչատրյանի հետ: Նա չի ցանկացել խոսել դեպքի մանրամասներից, թե որտեղ է եղել, ինչ պայմաններում, փոխարենը որոշ բաներ է ասել իր տրամադրվածության մասին:
«Խոսք են տվել, որ ձեռքս վերականգնվելու է: Եթե խոսք են տալիս մարդիկ, ուրեմն պետք է վստահես: Տրամադրությունս ընտիր է, կարայի մահանայի, չմահացա, ձեռքով պրծա: Աջլիկ եմ, մինչև աջը գործի, կսովորեմ ձախով անել: Հրաշք է, որ ձեռքն ինձ է վերադարձել: Գալու է այն օրը, որ գրկելու եմ տղաներիս հենց այս ձեռքով»,- ասել է Ժորա Խաչատրյանը:
ՀՀ վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի վստահեցմամբ՝ Խաչատրյանը որոշ ժամանակ անց բավականին լավ արդյունք կունենա:
«Ձեռքը հաստատ կծառայի: Այս ձեռքով նա կարող է զգալ, հետագայում՝ գրել: Վերականգնման շրջանը տևում է մինչև մեկուկես տարի: Անդամահատումը վերևից է, որքան ներքևից է, այնքան հեշտ է՝ կարճ ճանապարհ է ներվը անցնում»,- հավելել է Արտավազդ Սահակյանը:
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...