13:48 05.09.2018
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց մի հարց, որին կառավարության ներկայացուցիչը դեմ էր։ Պատճառն այն է, որ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր մի նախագիծ, որի համաձայն՝ կառավարության անդամները, որոնք համազեկուցող են, պարտադիր պետք է մասնակցեն ԱԺ այն նիստին, որում քննարկվում է հարցը։
Պետաիրավական հանձնաժողովի այս նախագծին կողմ էին նաև «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների ներկայացուցիչները, քանի որ նրանք համարում են, որ խորհրդարանական կառավարման դեպքում նպատակահարմար է, որ կառավարության անդամները ներկա լինեն բոլոր դեպքերում։ Նրանք պարտադիր են համարում, որ կառավարությունը դիրքորոշում հայտնի այդ նախագծերի վերաբերյալ։
«Կառավարությունը նպատակահարմար չի համարում դիրքորոշում կամ առաջարկ հայտնել։ Չի կարող նման բան լինել մեկ պատճառով՝ օրենքի հետ կապված, որովհետև օրենքը կիրառում է և կյանքի է կոչում կառավարությունը»,- բացատրեց հանձնաժողովի ղեկավար, Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը։
Կառավարության ներկայացուցիչն առաջարկեց իրենց «ազատ թողնել» այն դեպքերում, երբ կառավարությունը հավանել է նախագիծը, սակայն ընդդիմախոսները պնդեցին, որ նույնիսկ հավանության դեպքում պետք է ներկա լինել պատասխանելու համար այն պատգամավորների հարցերին, որոնք դեմ են։
Կառավարության ներկայացուցչի այս առաջարկը միաձայն մերժվեց, ԱԺ փոխնախագահի առաջարկած նախագիծը միաձայն դրական եզրակացություն ստացավ և ուղարկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
11:13 28.07.2025
Կատարը Պենտագոնին ինքնաթիռ է նվիրում ԱՄՆ նախագահի համարԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նրա կատարցի գործընկեր Սաուդ բին Աբդուլռահման ալ Թանին հուլիսի 7-ին ստորագրել են փաստաթուղթ, որում ընդգծվում է, որ Կատարը կամավոր կերպով Պենտագոնին է նվիրաբերում Boeing 747-8 ինքնաթիռ, որը նախատեսված է որպես նախագահական ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ փոխըմբռնման հուշագիրը, որի պատճենը տեսել է հեռուստաալիքը, հաստատում է, որ «ԱՄՆ-ն Կատարին […] ...
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...