19:14 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 26-27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմնասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետները։ Նիստում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ երկրների թվային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության, ԵԱՏՄ իրավանորմատիվային բազայի կատարելագործման հարցերը:
18:55 24.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 24.07.2018թ.՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային […]
18:52 24.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություն է հաղորդել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաների՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված լինելու լուրերի վերաբերյալ. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող […]
18:43 24.07.2018
Ինչպես արդեն հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ ասել էր, որ ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ոստիկանական համակարգում ու մի շարք բացահայտումներ կատարել: «Բացահայտել ենք, որ կան արտոնյալներ՝ նախկին գեներալներ, ոստիկանապետեր ու փոխոստիկաններ իրար պետհամարանիշներ են նվիրել, հիմա պաշտոնավարումից հետո էլ այս մարդիկ խախտումներ են անում, տեսախցիկները նկարահանում […]
18:37 24.07.2018
Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։ «Նախագահ Էրդողանը, […]
18:22 24.07.2018
Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է թուրքական ավիաուղիների ինքնաթիռներին իրավունք տալ ուղևորափոխադրումներ իրականացնել Գանձակ (Գյանջա)-Նախիջևան ուղեգծով (եթե ուղիղ գծով թռչեն, անցնելու են Հայաստանի օդային տարածքով)։ Հանդիպմանը քննարկվել են առհասարակ ուղևորափոխադրող ու բեռնափոխադրող ավիացիայի խնդիրները երկու երկրների միջև։ Որոշվել է ակտիվացնել երկու երկրների միջև օդային […]
18:11 24.07.2018
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Աջափնյակի աղբավայրում, որը շատ մոտ է բնակելի հատվածին: SHANTNEWS.AM-ի նկարահանող խումբն այցելել է աղբավայր ու ծանոթացել ստեղծված իրավիճակին: Աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները տեսախցիկի առջև չեն ցանկացել խոսել, բայց պատմել են, որ հրդեհներն այստեղ հազվադեպ երևույթ չեն և տարիներ շարունակ իրենց բողոքներն անարձագանք են մնում: «Աղբավայրում հրդեհաշիջում իրականացնելը դժվար է, […]
18:03 24.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արձագանքելով ԱՄՆ կատարած այցի մասին հրապարակված որոշ լուրերի, հանդես է եկել հայտարարությամբ: «Վերջին օրերին, ընդհանրապես վերջին ամիսներին ապատեղեկատվության և տեղեկատվական նույնիսկ կարելի է ասել որոշ դեպքերում «աղբ»-ի մի հսկայական ծավալ է դիտարկվում, որոշ դեպքերում իսկապես թյուրիմացության արդյունք է դա, որոշ դեպքերում միտումնավոր ապատեղեկատվության տարածում: Ինչ վերաբերում է «Հազարամյակների մարտահրավերներ»-ին, ապա […]
17:47 24.07.2018
Ռուսաստանցի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյան) հնարավոր Բաքու այցը վրդովմունքի ու բարկության ալիք է բարձրացրել ադրբեջանական սոցցանցային հարթակներում, քանի որ երգչուհին կրում է հայկական ազգանուն, ունի «Իմ Հայաստան» անունով երգ և այլ «դավադիր» արարքներ է արել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է JamNews կայքը։ Զառան կարող է Բաքու մեկնել այնտեղ հուլիսի վերջին անցկացվելիք երաժշտական փառատոնին մասնակցելու […]
17:40 24.07.2018
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]
17:33 24.07.2018
2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեում արձանագրվել է վերջին 4 տարիների համեմատության քրեական գործերի քանակի աննախադեպ աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։ Նրա տեղեկացրել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակում ՔԿ-ում քննվել է 10526, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 […]
17:09 24.07.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են, համենայնդեպս՝ ներպետական դատական ատյաններում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից: Մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան […]
16:52 24.07.2018
Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կողմ է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրապայքարի մասնակից ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Պարզ պատկերացնենք, որ իրավունքի մեջ կան կոշտ և փափուկ նորմեր: Նախընտրական ծրագիրը, որ կուսակցությունը ներկայացնում է, ունե՞նք կոշտ պահանջ, որ դա հենց վաղը ընտրություններում հաղթելով […]
16:46 24.07.2018
Միացյալ Նահանգների համար Ռուսաստանը կմնա աշխարհաքաղաքական մրցակից, որից Վաշինգտոնի դաշնակիցների կախվածությունը նվազեցնելու համար ամերիկյան կողմը մտադիր է ռուսական սպառազինությունից հրաժարվելու ծրագրեր իրականացնել։ Այս մասին կետերը ներառված են ԱՄՆ ռազմական բյուջեի մասին նախագծում, որը քննարկվում է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում։ Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ մրցակիցը, և պետք է բացառել ռուս-ամերիկյան համագործակցությունը ռազմական ոլորտում։ […]
15:52 24.07.2018
Իսրայելական Aeronautics ընկերությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ, որի հիման վրա կողմերը կարող են համատեղ իրականացնել իսրայելական Pegasus 120 հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Janes մասնագիտացած կայքը։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության […]
15:37 24.07.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը Armtimes-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս պահին դեռ պարզ չէ՝ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվե՞լ է, թե՞ ոչ: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել […]
15:17 24.07.2018
ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերագրյալի հիման […]
14:12 24.07.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]
14:08 24.07.2018
Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]
13:53 24.07.2018
Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող […]
13:32 24.07.2018
Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]
13:27 24.07.2018
Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվել է լրագրողների շրջայց Արցախի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր: Լրագրողները ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել մարտական հերթապահության կրման ընթացքով և տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ: Շրջայցի երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, ՊԲ շտաբում տեղի է ունեցել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2018թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: […]
13:15 24.07.2018
Ահազանգեր կան, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներին փորձում են համոզել, ներքաշել քաղաքականության մեջ, մասնակից դարձնել հանրահավաքներին և այլն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ «Ահազանգներ ունենք, որ մոտենում են սպաների և զինծառայողների, որ գնան մասնակցեն հավաքների»,- նշել է հրամանատարը։ Մնացականյանի խոսքերով՝ զինծառայողներին չեն փորձել մասնակից դարձնել Արցախի նախագահի պաշտոնից Բակո Սահակյանի […]
13:11 24.07.2018
Էջմիածնում ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեցին: «Պատվավոր քաղաքացու շնորհումը և դրանից զրկումը իրավական հետևանքներ իրենից չի ենթադրում: Հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է: Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ հարց է, որը քաղաքի բնակչության տրամադրությունը հաշվի առնելով կարծում եմ՝ դրան պետք է ուշադրություն դարձնենք: Իհարկե, դատաքննությունը […]
12:55 24.07.2018
Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը: Oրակարգում կա 8 հարց, որոնցից մեկը Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն է: Հատկանշական է, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու բոլոր 14 անդամներն էլ Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են:
12:50 24.07.2018
Քաղաքագետ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի նախկին թեկնածու, ՀՎԿ նախկին խոսնակ, Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանը որոշել է նոր կուսակցություն բացել. այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Այժմ փաստաթղթավորման փուլում ենք, առաջիկայում կհստակեցնենք կուսակցության անունը, հիմնական նպատակները և սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ գաղափարախոսության կրող: […]
12:47 24.07.2018
Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես եկավ առաջարկով: Պատգամավորի առաջարկը հետևյալն էր՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն նախ պետք է պարտավորվի ներկայացնել այն կառավարության կազմը, որով մտադիր է հանդես գալ ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում: Այս դեպքում, ըստ պատգամավորի, հանրությունը հասկանում է՝ ինչ կազմով է այդ ուժը պատրաստվում իրականացնել նախընտրական […]
12:37 24.07.2018
Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 2016 թվականին, նորից վնասվել է: Այս մասին բարձրաձայնում է նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, որը «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահն է: Որմնանկարը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ ըստ հիմնադրամի նախագահի, պահպանության համար անբավարար պայմաններ են: Մշակույթի տան ջրագծերի վթարի պատճառով որմնանկարի խոնավացման վտանգ կա, ուսումնասիրություններով նաև մեխանիկական վնասվածքներ […]
12:16 24.07.2018
Հուլիսի 22-ի երեկոյան ադրբեջանական դիրքապահների կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղն ու հարակից հայկական դիրքերը։ Գյուղի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը ShantNews.am-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմի արձակած գնդակներից մի քանիսը դիպել են գյուղացիներից մեկի տան տանիքին, կրակոցների պատճառով վնասները մեծ չեն։ Կրակոցների մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]