Սելֆին Գյումրիում դժբախտ պատահարի պատճառ է դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+36.09 oC

Սելֆին Գյումրիում դժբախտ պատահարի պատճառ է դարձել

18:43 31.08.2018

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Սևերսկի թաղամասում տեղակայված Թռչունյան տան շենքի հետնամասում գտնվող նախկին զինվորական հոսպիտալի կիսաքանդ շենքից վայր է ընկել 17-ամյա մի պատանի։

Ըստ նախնական տվյալների՝ պատանին կիսաքանդ շենք է բարձրացել սելֆի անելու նպատակով։

Նրա հետ են եղել նաև երկու ընկերները, որոնք այդ պահին գտնվել են շենքից դուրս և տեսել, թե ինչպես է տղան ընկել ու անմիջապես ահազանգել են շտապօգնություն: Տուժածին անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր:

Վնասվածքը հիմնականում գլխի շրջանում է: Ռենտգեն հետազոտություններից հետո բժիշկները հարազատներին առաջարկել են տղային տեղափոխել Երևան՝ նեղ մասնագիտական հետազոտության ենթարկելու համար: 17-ամյա Վարդգես Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, բայց բնակվում է Գյումրիում՝ տատի տանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 20.08.2025

SHANTNEWS

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:52 20.08.2025

Վաղատինում հայտնաբերվել է կանեփի 839 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումները

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վաղատին գյուղի 41-ամյա բնակիչն իր տանը կից հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 346 թուփ։ Վաղատին գյուղում ապօրինի թմրաշրջանառության մասին հաջորդ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օգոստոսի 15-ին։ Ձեռնարկված […] ...

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:45 20.08.2025

Երևանի 4 թաղամասում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և […] ...

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

17:38 20.08.2025

Հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու գնդացիրներ․ Արարատի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Մասիս գյուղի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել է 2 դիպուկահար գնդացիր, «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, դատարկ փամփշտատուփ, փամփուշտների համար նախատեսված շղթա, 26 […] ...

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:32 20.08.2025

Ինդոնեզիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Ջավա կղզում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուրվակարտա քաղաքից (Կենտրոնական Ջավա) 25 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 215 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

17:30 20.08.2025

Կոբախիձեն Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Արևմուտքը կրկնակի չափանիշներ է կիրառում՝ ներկայիս Մոլդովան և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հռչակելով ժողովրդավարության փարոս, միաժամանակ շանտաժի ենթարկելով վրացական իշխանություններին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Եկեք կրկին համեմատենք Մոլդովան մեր երկրի հետ։ Այս երկիրը խրված է կոռուպցիայի մեջ, ունի չափազանց թույլ (պետական – խմբ.) ինստիտուտներ։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա վերջին չորս […] ...

BACK_TO_TOP