13:09 31.08.2018
Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ Հայաստանում նախօրեին ձերբակալված Քևին (Քեմալ) Օքսուզը գյուլենական շարժման անդամ է, միաժամանակ հերքել է նրա և հայտնի գյուլենական գործիչ, փախուստի մեջ գտնվող Ադիլ Օքսուզի ազգակցական կապը։ Այս մասին նշվում է Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ։
Օքսուզը, հիշեցնենք, Միացյալ Նահանգներում զբաղվել է թուրքական և ադրբեջանական լոբբինգով, որի ընթացքում խախտել է ամերիկյան օրենսդրությունը։ Արդյունքում նա հետախուզվում էր ոչ միայն թուրքական, այլև ամերիկյան իրավապահների կողմից։ Եվ քանի որ նա ԱՄՆ քաղաքացի է, ամերիկյան կողմը հրաժարվել է իր քաղաքացուն հանձնել թուրքական կողմին։
«ԱՄՆ-ի Ինտերպոլի աշխատակիցներից ստացված պատասխանում ասվում է, որ տվյալ անձն ԱՄՆ-ի քաղաքացի լինելու պատճառով չի արտաքսվելու կամ արտահանձնվելու։ Ձերբակալվածը խարդախության մեղադրանքով ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 23-ից հետախուզման մեջ էր գտնվում։ Նա ընդգրկված էր «կարմիր ցուցակում»,- նշվում է թուրքական ոստիկանության հաղորդագրության մեջ։
Թուրքական ոստիկանությունը, ըստ հաղորդագրության, ամեն դեպքում կապ է պահում Ինտերպոլի հայաստանյան գրասենյակի հետ՝ թարմ տեղեկատվություն ստանալու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հանուն Ադրբեջանի ու Թուրքիայի, հաճախ նաև հակահայկական լոբբիստական գործունեություն ծավալած Օքսուզը Հայաստան էր տեղափոխվել ու այստեղ հիմնել սեփական բիզնեսը, մինչև որ Ինտերպոլի միջոցով հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում։
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...