16:25 12.08.2018
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։
Հանրապետության հրապարակում կայացած հանդիպմամբ մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։
Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում՝ նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով։
ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունեցին, շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Երևանից մեկնող մասնակիցներին։
https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/1848808455173075
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 01.05.2025
Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունըԲրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...
08:30 01.05.2025
ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ ՔելլոգԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...