Նորք-Մարաշի զինված խումբը, ըստ իրավաբանի, զենք էր վերցրել Արցախի անկախությունը պաշտպանելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Նորք-Մարաշի զինված խումբը, ըստ իրավաբանի, զենք էր վերցրել Արցախի անկախությունը պաշտպանելու համար

13:05 13.08.2018

Արթուր Վարդանյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն նրա կնոջ խոսքերով՝ նրա համար հստակ ախտորոշում չի իրականացվում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Նորք-Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից լիազորված իրավաբան Հայկազ Մակարյանը։ Մակարյանը պնդում է, որ այս պայմաններում Վարդանյանին պետք է բաց թողնեն, քանի որ նա, միևնույն է, չի փախչելու։

Իրավաբանի խոսքերով՝ Արթուր Վարդանյանն ահաբեկչական գործողություն չի պատրաստել։ Նա պնդում է, որ այո՛, զենքեր եղել են, և նրանք դա նախատեսել են Արցախ մեկնելու և արցախյան անկախությունը պահպանելու համար։ Իրավաբանը պնդում է, որ Վարդանյանի խումբը մտահոգություն է ունեցել, թե Արցախին վտանգ է սպառնում, ինչի համար էլ եկել է Հայաստան։

Իրավաբանը համարում է, որ Արցախ մեկնելու երաշխիք էին Վարդանյանի խոսքերն ու պլանները, նրա ազատամարտիկ հոր հիշատակը և նրա պատրաստակամությունը՝ պաշտպանելու հայությանը, ինչը, ըստ իրավաբանի, ապացուցվել է Սիրիայում՝ Քեսաբում։ Արթուր Վարդանյանի շահերից հանդես եկող իրավաբանը պնդում է, որ ազատվելու դեպքում զինյալ խմբի ղեկավարը ռազմահայրենասիրական ծրագրեր է իրականացնելու Արցախում, մարզումներ է անցկացնելու և այլն։

Մակարյանը պնդում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը երբեք չի այցելել զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին, ինչի մասին նրան հայտնել է Վարդանյանի կինը։ Եթե նույնիսկ ՄԻՊ-ը հայտնի, թե իրենք աշխատում են, ապա դա բավարար չէ, եթե այցեր չեն եղել։

Վարդանյանի կինը, ըստ իրավաբանի, մտավախություն ունի, որ Հայաստան ժամանելու դեպքում իր և երեխաների նկատմամբ հալածանքներ կլինեն։ Հայկազ Մակարյանը խնդրում է ապահովել Վարդանյանի կնոջ ու զավակների անվտանգությունը և օրացույց սահմանել՝ Վարդանյանին տեսակցություններ ապահովելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

18:32 26.07.2025

Իտալիայի վարչապետը դեմ է հանդես եկել Պաղեստինի ճանաչմանը

Պաղեստինի պետության ճանաչումը պետք է տեղի ունենա դրա փաստացի ստեղծումից հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Repubblica թերթին տված հարցազրույցում։ Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։ «Ես սա մի քանի անգամ ասել եմ, այդ թվում՝ խորհրդարանում։ Ես սա ասել եմ թե՛ […] ...

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

18:22 26.07.2025

Փարիզի կաթոլիկ եկեղեցին 24 ժամվա ընթացքում երկու անգամ հրդեհվել է

Փարիզի կաթոլիկ Նոտր Դամ դե Շան եկեղեցում մեկ օրում երկու հրդեհ է բռնկվել, հաղորդում է Figaro-ն։ «Փարիզի վեցերորդ թաղամասի Մոնպառնաս բուլվարում գտնվող Նոտր Դամ դե Շան եկեղեցին դարձել է հանցավոր ծագում ունեցող հրկիզման թիրախ», -գրում է հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի կեսօրին Սուրբ Հովսեփի մատուռում: Հրդեհը վնասել է փայտե վահանակները և […] ...

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

18:08 26.07.2025

Իսակը մերժել է «Ալ Հիլալին»

«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը չի ցանկանում կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Շվեդ ֆուտբոլիստը մերժել է «Ալ Հիլալից» ստացած առաջարկը։ Նրա գլխավոր նպատակը «Լիվերպուլ» տեղափոխվելն է։ 25-ամյա ֆուտբոլիստը մտադիր է մնալ Եվրոպայում ու հանդես գալ բարձր մակարդակում։ Իսակի տրանսֆերի վերաբերյալ միակ ակումբը, որը բանակցել է «Նյուքասլի» հետ, «Լիվերպուլն» է։ ...

SHANTNEWS

18:00 26.07.2025

SHANTNEWS

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

17:53 26.07.2025

Օրբան. ԵՄ բյուջեի առաջարկը նպատակ ունի շարունակել Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։ «Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ […] ...

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

17:42 26.07.2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արհեստական բանականության վերաբերյալ բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ ընդունել է արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ բանաձև, հայտնում է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության դեպարտամենտը։ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Տաջիկստանի նախաձեռնությամբ հաստատել է Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման համար արհեստական բանականության օգտագործման վերաբերյալ հատուկ բանաձև», – ասվում է զեկույցում։ Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս նախաձեռնությունը պատկանում է Տաջիկստանին և դրա […] ...

BACK_TO_TOP