TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

Գլխավոր

Մենք բավական հաջող համագործակցում ենք Հայաստանի հետ. Ալեքսանդր Ֆոմին

12:55 03.08.2018

Հայաստանի ու Ռուսաստանի միջև պաշտպանական փոխգործակցության առումով ստեղծված է բավական սոլիդ նորմատիվ-իրավական բազա: Այս մասին օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: Նա մանրամասնեց՝ երկու երկրների միջև ստորագրված է ավելի քան 60 պայմանագիր և համաձայնագիր: «Դա շատ սոլիդ բազա է. ամեն երկիր չէ, որ կարող է նման ժառանգությամբ […]

̰
Շոգ եղանակի պատճառով շտապօգնության կանչերը նվազել են. Թագուհի Ստեփանյան

12:41 03.08.2018

Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 20 ից հետո շոգ եղանակի պատճառով շտապ բուժօգնության կանչերի թիվը համեմատաբար նվազել է: «Եթե հուլիսի 20 ի դրությամբ մենք ունեցել ենք օրվա միջին տվյալներով 750 կանչ, ապա այժմ օրական 650 կանչ է գրանցվում»,- ասաց նա: Շտապօգնության տնօրենը նշեց, որ թեև կանչերը նվազել են, […]

̰
«Ես հող չեմ վերցրել և հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյանը հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

12:09 03.08.2018

ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախի տարածքից հող հանձնել-չհանձնելու թեմային: «1995թ. ամռանը Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների և ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կամզակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լևոն Տեր-Պետրոյանը […]

̰
Հայաստանն արդարադատություն է իրականացնում. ՌԴ պաշտպանության փոխնախարարը՝ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու մասին

11:59 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը օգոստոսի 3-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դատական գործընթաց սկսելու հարցին: Ֆոմինը նշել է, որ Հայաստանը արդարադատություն է իրականացնում, և իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չունեն: Հիշեցնենք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով […]

̰
Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը սառեցնելու վերաբերյալ լուրերը չեն հաստատվում

11:53 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկություններին, թե Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, հնարավոր է, սառեցվի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի հաստատում Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման սառեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ մատակարարման հարցով աշխատանքները ընթանում են:

̰
Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար. ԲՀԿ խոսնակը պատասխանել է իր կուսակցին

11:33 03.08.2018

Յուրաքանչյուր ոք պատասխանատու է իր խղճի և իր քայլերի համար, և մեր կողմից որևէ այլ գնահատական չի հնչելու։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` անդրադառնալով իր կուսակից Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը։ Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու […]

̰
Ժողովրդի թիկունքում հակազգային գործարք կնքելն անհնար է. Կիմ Գաբրիելյան

11:26 03.08.2018

Վերջին օրերին հայկական մամուլում և սոցցանցերում շրջանառվում է ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Այս առնչությամբ արցախցի գրող, հրապարակախոս Կիմ Գաբրիելյանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցերին: – Վերջին օրերին թե՛ հայկական մամուլում, թե՛ սոցցանցերում ակտիվ շրջանառության մեջ է դրվել ազատագրված տարածքների վերադարձման հարցը: Որպես Արցախում բնակվող և իբրև գրող-հասարակական գործիչ՝ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ: – […]

̰
Բուռնաշեթցիները պատրաստվում են Արարատ լեռը բարձրանալ

11:11 03.08.2018

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղից 16 հոգանոց հայերի մի խումբ պատրաստվում է բարձրանալ Արարատ լեռ: Այդ մասին տեղեկանում ենք akhaltskha.net-ից: Նախաձեռնության հեղինակները բուռնաշենթցիներ, այժմ մոսկվայաբնակ Քոչոյանն ու Կուրղինյանն են, որոնք, ոգևորելով իրենց մյուս համագյուղացիներին, յուրատեսակ ուխտ են կատարում՝ բիբլիական լեռ բարձրանալով: «Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթուզ գյուղը (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք, […]

̰
Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորել է կարգապահական և ուսումնական հարցերի հանձնաժողովները

10:09 03.08.2018

Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը hուլիսի 27-ին հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են  ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հարգապահական հարցերի և ուսումնական հարցերի  հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը,  ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի […]

̰
Աղբանոցի մեկօրյա այցը բավարար չէ քաղաքապետ լինելու համար. Գևորգ Պետրոսյանը դժգոհ է Զոհրաբյանի առաջադրումից

00:20 03.08.2018

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու։ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ  հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի […]

̰
Մոսկովյան դատարանը կալանավորել է հորը սպանած 3 հայ քույրերին

23:45 02.08.2018

Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է 3 հայ քույրերին, ովքեր կասկածվում են իրենց 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժանորեն սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային: «Դատավորը բավարարել է միջնորդությունները, Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-նշել է Սելիվանովան: Նախկինում քույրերը մեղադրվում էին «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» […]

̰
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր

20:26 02.08.2018

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]

̰
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին

20:23 02.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]

̰
Սենատը պատժից խուսափելու «միջանցք» է թողնում Ռուսաստանից զենք գնող, բայց բարեկամ երկրների համար

20:00 02.08.2018

Միացյալ Նահանգների Սենատն այսօր 87 կողմ ձայնով հաստատել է օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ չսահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» սպառազինություն են գնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Օրինագիծն այժմ ուղարկվելու է ԱՄՆ նախագահի հաստատմանը, որից հետո որոշ երկրներ կազատվեն այդ սպառնալիքից։ Մինչ այս պատժամիջոցներ էին սպառնում բոլոր […]

̰
Յուրի Խաչատուրովի փոխարեն առաջարկել են Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը

18:42 02.08.2018

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը: Ըստ լրատվամիջոցի՝ […]

̰
Ի՞նչ կորուստներ է կրել հայկական զինուժը 2018-ի հունիսին

18:31 02.08.2018

2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է, հաղորդում է razm.info-ն: Մարտական կորուստներ Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Ոչ մարտական կորուստներ Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային […]

̰
Արցախի մասնակցությունը բանակցություններին անընդունելի է Ադրբեջանի նախագահի համար

18:21 02.08.2018

Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]

̰
ՊՆ-ին մատակարարվել են անորակ վարտիքներ

17:39 02.08.2018

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն՝ զորքերում իրականացվող աշխատանք­ների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք չեն համապատասխանել ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2017 թվականին փորձ է արվել […]

̰
Լուկաշենկոն լրագրողներին առաջարկել է երբեմն «շոշափել» իրեն՝ այլևս երբեք «չթաղելու» համար

16:32 02.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ հերքելով լուրերը, թե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Մինսկում բերքահավաքի ընթացքը ստուգելու ժամանակ Լուկաշենկոն կատակով անդրադարձել է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե ինքը կաթված է ստացել: «Հաջորդ տարի ինձ կզեկուցես: Դու կապրես մինչև հաջորդ տարի, չէ՞: Բայց առանձնապես վստահ […]

̰
Արցախի ականադաշտերի մեծ մասը մաքրված է. «Հալո Թրաստը» շարունակում է ականազերծումը

16:20 02.08.2018

Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։ Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու […]

̰
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հյուսիսարևելյան ուղղությամբ

14:51 02.08.2018

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ օգոստոսի 2-ին,  հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ  Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ,  […]

̰
Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ

14:41 02.08.2018

Հայաստանում է WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մարդասպան թագուհին» հայտարարել է, որ վերադառնում է մեծ բռնցքամարտ: Սյուզի Կենտիկյանն ասել է, որ մեկ տարի դադարի ընթացքում ինքը հանգստացել է, զբաղվել տարբեր նախագծերով ու մասնակցել շոուների: «Ես այս տարի ուզում եմ մենամարտ ունենալ: Շատ ուրախ եմ: Այս մեկ տարին, որ […]

̰
Խաչատուրովի հետ կապված միջադեպը կարող է հարցականի տակ դնել ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի հետագա մատակարարումը. «Կոմերսանտ»

14:05 02.08.2018

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով չի լինի ավտոմատ կերպով: Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս է  հասցնում ամբողջ կազմակերպության հեղիակությանը: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը»,- գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած զրուցակցին: Ինչպես նշում է պարբերականը, կադրային փոփոխության հարցը կարող է […]

̰
Այո՛, սխալվել եմ. Զոյա Թադևոսյանը ներողություն է խնդրում

14:00 02.08.2018

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը, որն Արցախի ազատագրված տարածքներն անվանում էր «գրավյալ» ու դրանք Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել, հիմա ներողություն է խնդրում միջադեպի հետ կապված։ Սակայն առիթն օգտագործելով՝ ՀԱԿ անդամը մեղադրանքի սլաքներն ուղղում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ Սերժ Սարգսյանի ու Վարդան Օսկանյանի կողմ, որոնք նույնպես ժամանակին սկանդալային հայտարարություններ են արել այդ տարածքների […]

̰
Ինչպես են ականազերծում Արցախը․ սակրավորները ցուցադրական ականազերծում արեցին Երևանում

13:48 02.08.2018

Երևանում երեկ ներկայացրել են ականազերծման աշխատանքների նրբությունները: «Հալո Թրաստ» կազմակերպության սակրավորները կեղծ ականադաշտում բեմադրված ականազերծման ընթացքում ցուցադրել են սակրավորի վտանգավոր աշխատանքը, որն արվում է Արցախի բնակավայրերն անվտանգ դարձնելու համար։ 🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT — […]

̰
Խափանման միջոցն արգելք չէ, որ Խաչատուրովը որոշ ժամանակ բացակայի Հայաստանից. ՀՔԾ արձագանքը

13:35 02.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ վարույթ իրականացնող մարմինը, այն է՝ ՀՔԾ-ն, այդ մասին տեղեկացրել է նրան: Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ […]

̰
Արմավիրում, Էջմիածնում ու  Լուսաշողում  հոկտեմբերի 21-ին ընտրություններ կանցկացվեն

12:28 02.08.2018

ՀՀ կառավարությունում այսօր որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ պետք է ացկացվեն: Խոսքն Արմավիր,  Էջմիածնին, և Արարատի մարզի Լուսաշող համայնքի մասին է: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։ Հիշեցնենք, որ  Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի […]

̰
«Զաստավիտով» նվեր չի կարելի տալ դատավորին. վարչապետ

11:41 02.08.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անդրադարձել է «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող  նվերը ՀՀ- վերադարձնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծին, որի քննարկման ժամանակ  հետաքրքրվել է, թե ինչ նվեր կարող են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, հանրային ծառայողները նաև դատավորները և ինչ նվեր ստանալը թույլատարելի չէ: «Այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով: […]

̰
ՀՀ-ում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են բռնել

10:27 02.08.2018

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ […]

̰
Երևանի քաղաքապետարանի սոցաջակցության տարածքային բաժիններում չարաշահումներ են հայտնաբերվել․ հարուցվել է 15 քրգործ

10:23 02.08.2018

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և […]

̰
BACK_TO_TOP