TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Բացահայտվել է պետությանը 148 մլն դրամի վնաս պատճառելու դեպք

17:23 31.07.2018

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության […]

̰
Վանուշ Խանամիրյանին նվիրված հուշ-երեկոյի կեղծ տոմսեր են իրացվել

17:19 31.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։ 2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, […]

̰
Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ

16:24 31.07.2018

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվել է 20.5-6.5 հաշվով: Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 […]

̰
Պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

15:58 31.07.2018

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տարածած հայտարարությունում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:

̰
ՀՀԿ ԱԺ խմբակցությունն ստորագրություններ է հավաքում Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար

15:44 31.07.2018

Հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցությունը ստորագրություններ է հավաքում 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Ինչպես «ԱրմԻնֆո»-ին հայտնել են ՀՀԿ աղբյուրները, խոսքը գրավի ոչ մեծ գումարի մասին է՝ ընդամենը 500 հազար դրամ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այդ նախաձեռնությանը կմիանան այլ խմբակցություններից պատգամավորներ: Նշենք, որ Քոչարյանի փաստաբանները մտադիր […]

̰
Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական է, մենք պրոհայկական ենք. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RFI-ին

15:38 31.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա այս մասին խոսել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո: «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, […]

̰
Ծեծկռտուք Գյումրիում՝ ՌԴ քաղաքացիների միջև. կան տուժածներ

15:29 31.07.2018

Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին՝ 00:55-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով տեղափոխվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է […]

̰
WhatsApp-ով խմբային զանգերը հասանելի են նաև Հայաստանում

14:20 31.07.2018

Օրական WhatsApp մեսենջերի օգտատերերն իրար հետ խոսում են ավելի քան 2 միլիարդ րոպե։ Այդ պատճառով համակարգի պատասխանատուները որոշել են հավելվածի մեջ ավելացնել նաև խմբային զանգերի հնարավորությունը։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական բլոգում։ ShantNews.am-ը փորձարկեց այդ հնարավորությունը, և հաստատում է, որ խմբային զանգերի տարբերակն աշխատում է նաև Հայաստանի օգտատերերի համար։ Խմբային զանգ կատարելու համար, ինչպես […]

̰
Պետք է պարզել՝ այդ ամենի մեջ երկրորդ նախագահն ինչ մասնակցություն է ունեցել. Բագրատյանը՝ Քոչարյանի գործի մասին

14:20 31.07.2018

Ռոբերտ Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հրանտ Բագրատյանը: «Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են՝ դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ, 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չե՞ն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է […]

̰
Արմեն Սարգսյանը պարգևատրվել է իտալական բարձրագույն շքանշանով

13:49 31.07.2018

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգևով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

̰
Սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ հանդիպեն

13:31 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ: «Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին վերջնական պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆ

13:11 31.07.2018

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպման վերաբերյալ վերջնական հստակ պայմանավորվածություն չկա: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Նա հաստատեց, որ Բրյուսելում նման հարց քննարկվել է, դրանից հետո համանախագահների կողմից եղել է առաջարկություն՝ հանդիպում կազմակերպելու, սակայն այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն ժամկետների և վայրի վերաբերյալ չկա: «Եթե լինի, ինչպես […]

̰
Կներկայացվեն ծրագրեր, որ մեր եվրոպացի գործընկերները կարողանան նպաստել Հայաստանի զարգացմանը. Տիգրան Բալայան

13:05 31.07.2018

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրեր առաջ հայտարարել էր, որ 110 մլն եվրո չօգտագործված գումար կա, որ դեռ սպասում է՝ Հայաստանում այդ գումարով ծրագրեր իրականացվեն: Հայտարարությանն անդրադառնալով՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց՝ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվելու «Ավելին ավելիի դիմաց» ձևաչափից: […]

̰
Չարաշահումներ Գյումրու միջնակարգ դպրոցում. հարուցվել է քրեական գործ

12:21 31.07.2018

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին: Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռքբերվել այն մասին, որ […]

̰
Ադլերում հրդեհի հետևանքով զոհված հայերից 2-ը ՀՀ քաղաքացի են. ՀՀ ԱԳՆ

12:02 31.07.2018

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Ադլերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 4 հայ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են: Նա հայտնեց, որ հրդեհի հետևանքով նաև վիրավորվել է 1 հայ, ով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 30-ին՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, որը 8 մարդու կյանք […]

̰
ՀՀ վարչապետը գլխավոր խորհրդական է նշանակել

11:22 31.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Գասպարյանը նշանակվել է գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասված է որոշման մեջ:  

̰
10 նահանգներ դատի են տվել ԱՄՆ վարչակազմին՝ զենքի ստեղծման գծագրերի հրապարակման պատճառով

08:17 31.07.2018

ԱՄՆ 10 նահանգների գլխավոր դատախազները դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ եռաչափ տպիչով ատրճանակի հավաքման հրահանգավորումը համացանցում հրապարակելու իշխանությունների թույլտվության պատճառով։ Այս մասին ասվում է Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդի կայքում զետեղված հաղորդագրությունում։ Հայցվորները պահանջում են արգելափակել ատրճանակի հավաքման ուղեցույցի տարածումը։ Նյու Յորքից բացի, հայցին մասնակից են դարձել Վաշինգտոն, Մասսաչուսեթս, Կոննեկտիկուտ, Նյու Ջերսի, […]

̰
Փրկարարներին հաջողվել է մարել Ամուլսարում բռնկված հրդեհը

21:28 30.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]

̰
ՀՀ վարչապետի հարցազրույցը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվադաշտում

21:24 30.07.2018

Թուրքական լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանի ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին: Թեմային անդրադարձել են թուրքական լրատվադաշտի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունն անսպասելի էր: «Վերջին ամիսներին տեղի ունեցած փողոցային ակցիաներից հետո վերջ […]

̰
34.777.000 դրամ կաշառք, 8.045.500 դրամի յուրացում․ Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է բացահայտել 

21:14 30.07.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում: Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար […]

̰
Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Green Card-ի վիճակահանությունը

21:11 30.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է չեղարկել Green Card-ի տրամադրման վիճակահանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Պետք է ունենալ սահմանային անվտանգություն, մենք պետք է ազատվենք «շղթայական միգրացիայից», վիճակախաղերից` անցում կատարելով ներգաղթյալների գծով ծառայության կազմակերպած ներգաղթին»,- գրել է ԱՄՆ նախագահը: We must have Border Security, get rid of Chain, Lottery, Catch & Release […]

̰
Մեկուսարանի հարցում Ռոբերտ Քոչարյանն արտոնություն չի ունենա, բայց կալանավորման որոշման դեմ բողոքը վաղը դատարան կներկայացվի

21:10 30.07.2018

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին Irakanum.am-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Օրբելյանը  չի մանրամասնել, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու […]

̰
Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը

20:43 30.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, […]

̰
Գեղարքունիքի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու աշխատակազմի ղեկավարը 31 մլն դրամի վնաս են հասցրել պետությանը

20:18 30.07.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի […]

̰
Գյումրիում հարգանքի տուրք է մատուցվել Սոչիում զոհված 7-ամյա Եվայի հիշատակին

19:56 30.07.2018

Այսօր՝ վաղ առավոյան, Սոչիի փայտաշեն բնակելիներից մեկում բռնկված հրդեհի 8 զոհերից 4-ը հայ են։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ զոհերից երեքը գյումրեցիներ են՝ նույն ընտանիքի անդամներ։ Զոհվել են 49-ամյա Աննա Բարսեղյանը, նրա դուստրը՝ 28-ամյա Նառա Բարսեղյանը և թոռը՝ 7 տարեկան Եվա Բարսեղյանը։ 11 տուժածներից երեքը ևս գյումրեցիներ են՝ այդ ընտանիքի հարազատները: Հրդեհի հետևանքով այրվածքներ են ստացել Բարսեղյանների պապը՝ […]

̰
«Խոսրովի անտառ»-ում ապրող կովկասյան ընձառյուծը նորից կադրում է հայտնվել

19:35 30.07.2018

Բնության համաշխարհային հիմնադրամն այսօր նոր տեսագրություն է տարածել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նկատված կովկասյան ընձառյուծի վերաբերյալ: «Լեո/Նեո-ի նկարահանումները շարունակվում են: Կարծես թե նա իրեն բավական լավ է զգում»,- գրված է Բնության համաշխարհային հիմնադրամի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև տեսագրություն է հրապարակված:

̰
Ռուսաստանը հետաքրքրված է ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Զախարովա

19:22 30.07.2018

Զախարովան նաև հավելել է, որ Ռուսաստանը, որպես երկու երկրների բարեկամ, ինչպես նաև որպես ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ, հետաքրքրված է հակամարտության կարգավորմամբ:

̰
Մոսկվայում երեք քույրերը դաժանաբար սպանել են ազգությամբ հայ հորը

19:11 30.07.2018

Մոսկվայում տեղի ունեցած դաժան սպանության մասին տեղեկություններով է ողողված ամբողջ ռուսական մամուլը: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ Ալտուֆևյան խճուղու բնակարաններից մեկում: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը դանակի շուրջ 40 հարված է ստացել: Խաչատուրյանին սպանել են նրա երեք դուստրերը, որոնցից մեկն անչափահաս է: Ըստ նախաքննության տվյալների՝ հորը պարանոցի շրջանում դանակով 35 հարված է հասցրել կրտսեր աղջիկը, իսկ […]

̰
Ադլերում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում 4 հայ կա. Սոչիում ՀՀ հյուպատոսություն

18:41 30.07.2018

Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում: Սոչիում #ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ #Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան ազգությամբ 4 հայեր։ Եվս մեկ հայ […]

̰
Հրդեհ Ամուլսարում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ. «Լիդիան Արմենիա»

18:30 30.07.2018

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]

̰
BACK_TO_TOP