17:55 23.12.2022
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգումը սպասված բարեփոխումներից է և ուղղված է բուժում ստացող անձանց համար բարվոք պայմանների ստեղծմանը: Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի, տնօրեն Քրիստինա Ազնավուրի և մյուս գործընկերների հետ մասնակցել է հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությունը: «Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և […]
13:03 23.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
08:30 23.12.2022
Հենց երեխան սկսեց կասկածել Ձմեռ պապի գոյությանը, ապա նրան պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն պարզել այս հարցը։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նման խորհուրդ է տվել «Բուդու» առցանց առողջապահության կառավարման ծառայության հոգեբանական ծառայության ղեկավար Տատյանա Իսրայելյանը։ «Մենք բոլորս տարբեր տարիքում դադարում ենք հավատալ Ձմեռ պապին, և ինչ-որ մեկը երբեք չի հավատացել, և նրանց թիվը մոտ 10 տոկոս […]
08:18 23.12.2022
Խաչածաղկավոր ընտանիքի բանջարեղենի և կանաչեղենի օգտագործումն օգնում է կանխել աղիների քաղցկեղը, դեկտեմբերի 22-ին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։ «Վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ խաչածաղկավոր ընտանիքին պատկանող բանջարեղենի և խոտաբույսերի կանոնավոր օգտագործումը՝ տարբեր տեսակի կաղամբ, ներառյալ ծաղկակաղամբ և բրոկկոլի, բողկ, շաղգամ, ռուտաբագա, բողկ, ռուկոլա և այլն, նպաստում է կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելմանը շնորհիվ մանրաթելերի […]
19:29 22.12.2022
Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]
18:16 22.12.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել է ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անահիտ Ավանեսյանը փոքրիկներին մաղթել է շուտափույթ ապաքինում և երազանքների կատարում: Հնչել են նախատոնական մաղթանքներ, երեխաներին զվարճացրել և նվերներ են հանձնել Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ամանորյա երգուպարին հաջորդել է «Խամաճիկների պետական թատրոնի»` […]
16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
13:24 22.12.2022
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել կլինիկայից: Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ավելի վաղ Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում է անցնում:
12:59 22.12.2022
COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած և ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել և […]
12:18 22.12.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ: Ոչ շաքարային դիաբետը հիվանդություն է, որի առաջացման հիմքում ընկած է հակամիզամուղային հորմոնի արտազատման խանգարումը, երիկամների կայունությունը հակամիզամուղային հորմոնի ազդեցության նկատմամբ […]
11:07 22.12.2022
Այս տարի Առողջապահության նախարարությունը պետբյուջեով 65 անվանում դեղ է գնել, որոնք նախատեսված են 171 հազար շահառուի համար: Դեղերը թանկարժեք են` հաճախ անհասանելի բուժառուների համար: Այսպիսով, պետությունը պայքարում է բարդ հիվանդությունների զարգացման դեմ ու նվազեցնում մահացության ցուցանիշը:
20:25 21.12.2022
Կիսված ընտանիքներ, ծայրահեղ ծանր հիվանդներ, կիսադատարկ խանութներ, թշնամու ցեղասպան գործելաոճ: Արցախն աշխարհից անջատված է արդեն 10 օր: Ամեն մթնող ու լուսացող օրվա ժամերը դարեր են թվում հատկապես 13-ամյա Ալենի ու 11-ամյա Էրիկի համար. oկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալաքյանների ժամանակավոր՝ այս մեծ տան բոլոր հոգսերը, ընտանի կենդանիներին ու թռչուններին խնամելը ստիպված առանց մեծերի մնացած […]
19:14 21.12.2022
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության […]
17:00 21.12.2022
Կատարակտի վիրահատական բուժումը ՀՀ-ում սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար կատարվում է անվճար` պետպատվերով:
13:58 21.12.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները: Նախարարը նշել է, որ ԿԽՄԿ աջակցությամբ Արցախից մեկ պացիենտ է տեղափոխվել Երևան, սակայն այս պահին էլ պահպանվում է ծայրահեղ ծանր […]
13:51 21.12.2022
Լաչինի ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամի վտանգները առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Նախարարը կարևորել է, որ Եվրամիության երկրներն իրենց ձայնը բարձրացնեն և կանխեն հնարավոր աղետը: Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր մտահոգությունն է հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` նշելով, որ Գերմանիայի կառավարությունն ու Մարդու […]
13:31 21.12.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու համար: Ռուբեն Վարդանյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ նախարարին ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ոլորտի զարգացման համար: […]
08:57 21.12.2022
Չելյաբինսկի թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Մաքսիմ Ուգնիվենկոն կոչ է արել մարդկանց ողողումների համար չօգտագործել կերոսին, ինչպես նաև յոդ, աղ և սոդա։ VKontakte սոցիալական ցանցի իր էջում մասնագետը նշել է, որ «ժողովրդական» միջոցը կերոսինը չի կարելի օգտագործել կոկորդի բուժման մեջ, քանի որ այն քաղցկեղածին միացություն է։ Նրանք չեն կարողանում ոչ ողողել, ոչ […]
08:22 21.12.2022
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան ասել է, որ չափազանց տաք ըմպելիքները կարող են հանգեցնել ուռուցքի զարգացման։ «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է, որ տաք ըմպելիքներ խմելը կարող է հանգեցնել լորձաթաղանթի վնասվածքի և կերակրափողի քաղցկեղի։ Սոլոմատինան բացատրել է, որ մշտական այրման և բորբոքման պատճառով ապոպտոզի ծրագիրը խաթարվում է, որի դեպքում բջիջը պետք է բազմիցս բաժանվի և մահանա։ […]
01:07 21.12.2022
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը և կոչ է արել անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքով տրանսպորտի, այդ թվում՝ հումանիտար բեռների երթևեկությունը: Նա նաև խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կոչ է արել։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ է անցկացնում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով […]
23:10 20.12.2022
Դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, տեղեկացնում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Կենտրոնից հայտնում են, որ տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում աորտոկորոնար շունտավորման:
22:30 20.12.2022
Հորիզոնը շարունակում է իր դիտակետում պահել արցախցիների առօրյան՝ համագործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ: Արդեն 9 օր է, որ արցախցի երիտասարդները հայերենով, ռուսերենով ու անգլերենով դիմում են աշխարհին, որը շարունակում է լուռ մնալ կամ լավագույն դեպքում հանդես գալ կոչերով. թշնամին էլ շարունակում է նույն ձեռագրով հանդես գալ՝ խախտելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները. մարդիկ զրկված […]
21:08 20.12.2022
Քիչ առաջ կանչի վայր մեկնելիս վթարի է ենթարկվել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենան: ԲԿ-ից տեղեկացնում են, որ բուժօգնության մեկնած վարորդի և բուժքրոջ առողջական վիճակը բավարար է։ «Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին զիջել ճանապարհը շտապօգնության ավտոմեքենաներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:32 20.12.2022
Աֆղանստանի Զաբուլ նահանգում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների կողմից ստեղծված տեղական առողջապահության վարչությունը: Օրվա ընթացքում առնվազն 80 մարդ հիվանդացել է նահանգի արևելքում գտնվող թաղամասերից մեկում, երկու երեխա մահացել է։ Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի նշվում։ Հիմնական ախտանշաններն են ուժեղ ջերմությունը և արյունահոսությունը […]
18:31 20.12.2022
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 100 միլիոն բժշկական դիմակ, որոնց պահպանման ժամկետը լրացել է։ Հրատարակության համաձայն՝ FFP1 և FFP2 դիմակները ձեռք են բերվել Չինաստանից՝ կորոնավիրուսի համաճարակի պիկի շրջանում՝ թանկ գնով։ 220 միլիոն դիմակից օգտագործվել է ընդամենը 120 միլիոնը, իսկ մնացածը շարունակվել է պահպանվել պահեստներում։ Հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին դրանք տեղափոխվել են աղբի վերամշակման […]
12:23 20.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը: «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսեկան փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները […]
08:55 20.12.2022
Շատ մայոնեզով աղցաններն ու եփած բանջարեղենը ռուսական ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստներից են։ Դեկտեմբերի 16-ին այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է SM-Clinic-ի սննդաբան Ելենա Տիխոմիրովան։ «Շատ դժվար է ասել, թե որ ուտեստն է ամենավնասակարը, քանի որ ցանկացած ամանորյա սեղանի վրա բոլոր ուտեստները պարունակում են մեծ քանակությամբ ածխաջրեր, ճարպեր, աղ, կալորիաներ։ Նման ուտեստները, որպես կանոն, հանգեցնում են ավելորդ […]
21:15 19.12.2022
Արցախի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է, մյուսին Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան և կատարել սրտի բաց վիրահատություն: «Հորիզոնը» շարունակում է Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ լինել, և նրանց օգնությամբ Արցախի առօրյայի, փակ ճանապարհի առաջացրած դժվարությունների ու դրանք հաղթահարող մարդկանց մասին պատմություններ փոխանցել հեռուստադիտողին: Եվ այսպես, […]
18:43 19.12.2022
Արցախ- Հայաստան միջանցքի փակման հետևանքով արդեն 8-րդ օրն է ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ։ Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։ Առովատոյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։