13:18 13.12.2022
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: «ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների […]
12:54 13.12.2022
Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնար, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց […]
09:46 13.12.2022
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ անհասության ռետինոպաթիան կուրության հանգեցնող ակնային հիվանդություն է։ Հիմնականում հանդիպում է 1500 գրամից պակաս և 8 շաբաթից ավելի վաղաժամ ծնված երեխաների մոտ։ Հայաստանում անհաս ծնված բոլոր երեխաները հետազոտվում են մանկական ակնաբույժի կողմից դեռևս նորածնային վերակենդանացման բաժանմունքում, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հետագա հսկողությունը և բուժումը պետք է շարունակել մասնագիտացված մանկական ակնաբուժական […]
08:47 13.12.2022
Որոշ դեպքերում սուրճը կարող է օգտակար լինել առողջության համար, սակայն մարդկանց որոշ խմբերի համար դեռ ավելի լավ է հրաժարվել այս ըմպելիքից։ Այս մասին «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «SM-Clinic»-ի էնդոկրինոլոգ, դիետոլոգ, բ.գ.թ. Օքսանա Միխալևան: Մասնագետի խոսքով, սրտի զարկերի վրա ազդելու պատճառով սուրճը վնասակար է երեխաների, հղիների և կերակրող կանանց, առիթմիաներով և արյան բարձր ճնշում ունեցող […]
18:09 12.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: […]
08:58 12.12.2022
Որպեսզի նիհարելու գործընթացը արդյունավետ և կայուն լինի, պետք չէ կենտրոնանալ քաշի վրա, ասում է անձնական մարզիչ Մեգգի Պրիորեն։ Նա բացահայտել է արդյունքների հասնելու մոտիվացված մնալու որոշ գաղտնիքներ Eat This, Not That-ի հոդվածում: Պրիորեն նախ և առաջ խորհուրդ է տվել կազմել նպատակների և պատճառների ցանկ, թե ինչու է մարդը որոշել նիհարել։ «Օրինակ, ձեր նպատակը կարող է […]
08:36 12.12.2022
Փորձագետները ռուսներին խորհուրդ են տվել Ամանորին մսեղ բադը փոխարինել հնդկահավով, իսկ կարտոֆիլը՝ ցուկկինիով։ Նրանք «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում նշել են ամանորյա սեղանի վնասակար մթերքների օգտակար այլընտրանքները։ Դիետոլոգ Օլգա Տուրինան խորհուրդ է տվել առաջին հերթին փոխարինել սոուսը՝ մայոնեզի փոխարեն օգտագործել 15 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ թթվասեր կամ մածուն, իսկ արևածաղկի փոխարեն՝ ձիթապտղի ձեթ։ «Սկզբի համար կարելի […]
08:11 12.12.2022
Ամանորյա աղցանների համար ձվերը պետք է դնել գրեթե եռման ջրի մեջ և եփել ոչ ավելի, քան ութ րոպե, ասել է խոհարար Ալեքսանդր Բելկովիչը։ Երեկոյան Մոսկվային տված հարցազրույցում նա առաջարկել է տոնական սեղանի համար ձվերը եփելու ճիշտ տարբերակը։ Նրա խոսքով՝ շատերը սխալվում են՝ ձուն շատ երկար եռացնելով։ «Խորհուրդ եմ տալիս ձվերը շատ չեփել, որովհետև դրանց մեջ […]
20:34 11.12.2022
Ամեն շաբաթ մեզանից յուրաքանչյուրը «ուտում է» 5 գրամ պլաստմասսա, օրինակ այնքան, որքան կշռում է բանկային քարտը։ Ինչպե՞ս են միկրոպլաստիկ մասնիկները մտնում մեր մարմին և ինչպիսի՞ վտանգներով է այն հղի՝ պարզաբանում է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ամենակարևորի մասին» հաղորդման մեջ։ Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ […]
21:39 10.12.2022
Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ է տվել սննդաբան Ումա Ռաջաբովան։ Գազետա.Ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այս և մի քանի այլ ապրանքային խմբեր, որոնք հնարավորություն են տալիս համալրել էներգիայի ծախսերը: Ռաջաբովայի խոսքով՝ ֆիզիկական տոկունությունը բարձրացնող մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար […]
19:02 10.12.2022
Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում: Գիտնականները համակարգված վերլուծություն են անցկացրել՝ օգտագործելով 2019 թվականի հիվանդությունների գլոբալ հետազոտության տվյալները, որին մասնակցել են 204 երկրների 15-ից 39 տարեկան մարդիկ: Հետազոտողները պարզել են, որ 1990 թվականից մինչև […]
09:43 10.12.2022
Նուռն ունի հակաբորբոքային, ցավազրկող և այլ օգտակար հատկություններ, այնուամենայնիվ, որոշ մարդիկ պետք է սահմանափակեն այս մրգի օգտագործումը: Այս մասին հայտնել է սննդաբան Անտոն Բրիկինը։ Փորձագետի խոսքով՝ նուռը հագեցած է մեծ քանակությամբ նյութերով, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ, ինչպես նաև C, A, B խմբի վիտամիններ, կալիում, մանգան, ֆոլաթթու և նիկոտինաթթու: «Միևնույն ժամանակ, նռան հյութն օգտակար է մեղմ […]
08:36 10.12.2022
Սուրճ խմելը չի մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, սակայն որոշ մարդկանց մոտ կոֆեինի հանկարծակի կարճաժամկետ ազդեցությունը կարող է առաջացնել ծանր հարված, երբեմն նույնիսկ մահացու ելք: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Այդար Շարաֆեևը։ Ինչպես նշել է մասնագետը, բժիշկների և գիտնականների տեսակետը սրտի վրա սուրճի բացասական ազդեցության վերաբերյալ վերջին մի […]
08:58 09.12.2022
Էնդոկրինոլոգ Ելենա Զյաբլովան անվանել է արյան անոթները ամրացնող միջոցներ։ Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։ Նրա խոսքով, որպեսզի անոթները մնան ամուր և առաձգական, անհրաժեշտ է խուսափել մեծ քանակությամբ խոլեստերինից, որը հարուստ է կենդանական ծագման յուղոտ մթերքներով և ուտել սրտանոթային համակարգի համար օգտակար մթերքներ։ Բժիշկը խորհուրդ տվեց սննդակարգում ներառել վիտամին C-ով հարուստ մթերքներ, նա հորդորել է ուտել […]
08:19 09.12.2022
Տաք ոգելից խմիչքները վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ թունավորումը արագ է սկսվում, իսկ սրտի և նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է, ինչը կարող է հանգեցնել ուղեղային արյունահոսության, ինսուլտի և սրտի կաթվածի, ՌԻԱ Նովոստիին ասել են հարցված փորձագետները։ Հոգեբան Իննա Պաուստովսկայան ընդգծում է, որ ցրտին ալկոհոլով «տաքանալու» առասպելը շատ վտանգավոր է։ Ինչպես նա […]
11:43 08.12.2022
ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Ժամը 10:30 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակում են բուժում ստանալ ընդամենը 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- […]
09:12 08.12.2022
Աչքի քաղցկեղի տարբեր տեսակներ կարող են դրսևորվել որպես հանգույցներ և հետքեր, ինչպես նաև երկարատև չբուժող խոցեր, ախտանիշների մասին «Իզվեստիային» պատմել է Ուռուցքաբանության EMC ինստիտուտի ուռուցքաբան Դարիա Զվերևան։ Աչքի քաղցկեղը հազվադեպ հանդիպող քաղցկեղներից է։ Աչքերի ուռուցքները, ըստ տեղայնացման, բաժանվում են ադնեքսային ապարատի նորագոյացությունների՝ կոպեր և կոնյուկտիվա (կոպի ներքին լորձաթաղանթ), ներակնային՝ ծիածանաթաղանթ, ցանցաթաղանթ և աչքի ուղեծրի ուռուցքներ։ […]
08:35 08.12.2022
Սրտի կաթվածը կարող է դրսևորվել արտասովոր ախտանիշներով, ինչպիսիք են ստամոքսի ցավը, սրտխառնոցը կամ ծնոտի ուժեղ այրման զգացողությունը: Այնուամենայնիվ, սրտի կաթվածի ամենավտանգավոր ձևը սրտի հանկարծակի կանգն է նորմալ առողջության ֆոնի վրա: Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, սրտաբան, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Այդար Շարաֆեևը։ «Սրտի շրջանում ցավը բնորոշ տեղայնացում է։ Սակայն սրտի կաթվածը կարող […]
08:21 08.12.2022
Ֆիթնես ակումբների ցանցի խմբային ծրագրերի համակարգող Յուլիա Սերեբրյակովան պատմել է, թե ինչպես կարելի է արդյունավետ և անվտանգ նիհարել արձակուրդներից մեկ ամիս առաջ: Այսպիսով, Սերեբրյակովան հորդորել է հաշվել կալորիաները, բայց կտրուկ դիետա չպահել, քանի որ դա հղի է սթրեսով, որին հաջորդում է կոտրվածությունն ու մեղքի զգացումը։ Նրա խոսքով՝ շաբաթական 0,5-1 կգ-ն այն քաշն է, որը կարելի […]
23:08 07.12.2022
ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 22:00-ի դրությամբ ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն թունավորման ախտանշաններով տեղափոխված երեխաներից ևս 3-ը դուրս է գրվել բուժհաստատությունից: Ավելի վաղ հաղորդվել էր,որ այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել […]
21:58 07.12.2022
Այսօր ժամը 13:50-ից սկսած Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, նրանցից 9-ը շարունակում է ստանալ բժշկական օգնություն հիվանդանոցային պայմաններում: Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն […]
12:33 07.12.2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին, տեղեկացնում են հիվանդանոցից։ Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոսն այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։ Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։
08:33 07.12.2022
Ավելի լավ է չհրաժարվել նախաճաշից, որպեսզի օրգանիզմը ողջ օրվա ընթացքում գտնվի կայուն ու հավասարակշռված վիճակում։ Նման խորհուրդ «Известия»-ի հետ հարցազրույցում տվել է գաստրոէնտերոլոգ, SM-Clinic-ի լյարդաբան Լյուդմիլա Սոսնինան։ «Առավոտյան է, որ մեր օրգանիզմին անհրաժեշտ է աշխուժության և տրամադրության լիցք, էներգիայի մատակարարում։ Որտեղի՞ց էներգիա ստանալ. Իհարկե, սննդից։ Դրանով մենք ստանում ենք անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր լիարժեք […]
08:03 07.12.2022
Երբեմն առավոտյան այտուցը բավականին անվնաս է և կարելի է հեռացնել կոսմետիկ միջոցների օգնությամբ, սակայն այտուցը կարող է տագնապալի ախտանիշ լինել, որի դեպքում պետք է դիմել բժշկի։ Երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, INVITRO-Privolzhye-ի էնդոկրինոլոգ Անաստասիա Օստապենկոն «Իզվեստիային» պատմել է այտուցների առաջացման պատճառների մասին: «Այդեմը մարմնի հյուսվածքներում հեղուկի պահպանումն է: Փքվածության պատճառները կարող են լինել և՛ անվաս, և՛ առողջության […]
21:45 06.12.2022
Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Վանաձորի ԲԿ-ից տեղեկացնում են, որ ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով: Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, […]
20:33 06.12.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 12։30-ին, նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։ […]
13:35 06.12.2022
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի […]
11:41 06.12.2022
Այս տարի անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման ԱՆՎՃԱՐ ծառայությունների մասին` տեսանյութում:
08:23 06.12.2022
Մանդարինները ոչ միայն Ամանորի անփոփոխ խորհրդանիշն են, այլև օգտակար վիտամինների աղբյուր, որոնք մեզ այնքան հաճախ պակասում են ցուրտ սեզոնին։ Grow Food-ի սննդաբան Ելենա Սվիրիդովան «Известия»-ին պատմել է մրգի օգտակարության ու վնասի մասին։ «Մանդարինի հիմնական և ամենահայտնի հատկություններից մեկը վիտամին C-ով հագեցվածությունն է, որն անհրաժեշտ է ամբողջ օրգանիզմի բնականոն զարգացման համար։ Բացի դրանից, մանդարինները հարուստ են […]