TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանում ստեղծել են  հակաբիոտիկ հիդրոգել

12:07 18.09.2022

Ռուսաստանում գիտնականները շիճուկի սպիտակուցի (BMS) հիման վրա ստեղծել են հիդրոգել։ Մշակման հեղինակների խոսքով՝ այն ունի երկարատև հակասեպտիկ ազդեցություն և կարող է օգտագործվել փափուկ հյուսվածքների վերականգնման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Pharmaceutics ամսագրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նմանատիպ բժշկական հիդրոգելների ստացման ամենատարածված լուծումը հիալուրոնային և պոլիլակտիկ թթուներն են, որոնց վրա հիմնված գելերը համեմատաբար թանկ են, կարող […]

̰
Բացահայտվել է դոնորական արյանը փոխարինող  նոր միջոց

11:36 18.09.2022

Սիդնեյի Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սաղմնային արյան ցողունային բջիջներ ստեղծելու նոր միջոց, որոնք կարող են օգտագործվել դոնորական արյունը փոխարինելու համար: Այս մասին հաղորդվում է Nature Cell Biology ամսագրում հրապարակված հոդվածում,հաղորդում է Lenta.ru-ն։ Հետազոտողները ուսումնասիրել են այն մեխանիզմը, որն օգտագործում են կաթնասունները՝ արյան ցողունային բջիջներ ստեղծելու համար, որոնք ծածկում են արյունատար անոթները, որոնք հայտնի […]

̰
Lancet-ի գիտնականները չեն բացառել COVID-19-ի լաբորատոր ծագումը

10:36 18.09.2022

Բրիտանական Lancet բժշկական ամսագրի գիտնականների՝ կորոնավիրուսի վերաբերյալ հանձնաժողովը չի բացառում COVID-19-ի լաբորատոր ծագումը, հետևում է հանձնաժողովի՝ երկու տարվա աշխատանքի հիման վրա նախօրեին հրապարակված զեկույցից,հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Lancet Coronavirus հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի հունիսին՝ ուսումնասիրելու SARS-CoV-2 վիրուսի ծագումը։ Հանձնաժողովի հիմնական նպատակն էր «մշակել նոր վարակիչ հիվանդությունների հետագա բռնկումների կանխարգելման և զսպման վերաբերյալ առաջարկություններ» և […]

̰
Բրիտանացի գիտնականներ. հագեցած նախաճաշն օգնում է չչարաշահել սնունդը

10:04 18.09.2022

Հագեցած նախաճաշը և թեթև ընթրիքը կարող են օգնել ձեզ նիհարել՝ նվազեցնելով ձեր ախորժակը ողջ օրվա ընթացքում, ասում են գիտնականները: Գիտնականները փորձարկում են կազմակերպել՝ ճշգրիտ վերահսկելով դրա մասնակիցների սննդակարգը՝ համեմատելու առատ նախաճաշի և առատ ընթրիքի ազդեցությունը: Աբերդինի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ օրվա ամենահագեցած կերակուրից հետո այրված կալորիաների քանակը մարդկանց համար նույնն է՝ անկախ […]

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի

09:49 17.09.2022

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 608 միլիոնը, իսկ դրանից մահացածների թիվը՝ 6,5 միլիոն, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում։ ԱՀԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 608 328 548 դեպք, զոհերի թիվը հասել է 6 501 469-ի։ Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը 611 324 387 է, զոհերինը՝ 6 […]

̰
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են ստացիոնար բուժումը ԲԿ-ներում

13:10 16.09.2022

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է»,- ասված […]

̰
Պահեստավորված դեղերի և բժշկական նշանակության պարագաների քանակն ու պահպանման պայմանները բավարարում են պահանջներին. նախարար

21:19 15.09.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել է,որ պահեստավորված դեղերի և բժշկական նշանակության պարագաների քանակն ու պահպանման պայմանները բավարարում են պահանջներին, ԲԿ-ի կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա պահեստը ապահովում է ապրանքների պատշաճ բաշխումը: Ներկայացվել են առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի» հագեցվածությունն ու պատրաստվածությունը:

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն

17:42 15.09.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայքի բժշկական կենտրոն: «Այցելել եմ Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին: Գնահատել լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, տեսակցել պացիենտներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:

̰
ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին

13:58 15.09.2022

Պայմանավորված սահմանին տիրող իրադրությամբ՝ ԱԻՆ Հոգեբանական ծառայությունը շուրջօրյա մասնագիտական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։ «Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել զանգելով՝ 911, ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 712 444, 010 360 684»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

̰
ԱՀԿ ղեկավարը հայտարարել է COVID-19 համաճարակի մոտալուտ ավարտի մասին

18:38 14.09.2022

COVID-19 համաճարակի ավարտը մոտ է, աշխարհը երբեք այսքան լավ վիճակում չի եղել, որպեսզի հաղթի դրան, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Անցած շաբաթ COVID-19-ից շաբաթական մահացությունների թիվը ամենացածրն է եղել 2020 թվականի մարտից ի վեր: Մենք երբեք ավելի լավ վիճակում չենք եղել, քան հիմա: Մենք դեռ չենք հասել նպատակին, […]

̰
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին

16:53 14.09.2022

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը: Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

̰
Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով. ԱՆ

12:29 14.09.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: «Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները՝ տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»,- հայտնում են նախարարությունից:

̰
Սիրիայում խոլերայից 7 մարդ է մահացել

04:09 14.09.2022

Սիրիայում խոլերայով վարակվելու հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է SANA գործակալությունը։ Ընդ որում, վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը Սիրիայում հասել է 53-ի։ Ինչպես հայտարարել է Սիրիայում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Իրան Ռեզան՝ վարակի տարածման պատճառ է դարձել ոչ անվտանգ աղբյուրներից՝ մասնավորապես Եփրատ գետից և ոռոգման ջրանցքներից ջուրը: «Խոլերայի բռնկումը […]

̰
Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ

15:46 13.09.2022

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ. մեկի վիճակը ծանր է

12:15 13.09.2022

Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

̰
ԱՄՆ-ում գրանցվել է կապիկի ջրծաղիկից մահվան առաջին դեպքը

09:46 13.09.2022

ԱՄՆ-ում պաշտոնապես հաստատվել է կապիկ ծաղիկից առաջին մահը։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի հանրային առողջության վարչությանը։ Նշվում է, որ մահացել է Լոս Անջելեսի շրջանի բնակիչը, ով խիստ թուլացած իմունային համակարգ ուներ։ Անցյալ ամիս Տեխաս նահանգի Հարիս կոմսությունում կապիկի ծաղիկով հիվանդ մարդ մահացել է, սակայն վիրուսի դերն այդ մահվան մեջ […]

̰
Ավանեսյանն ու Գեբրեյեսուսը քննարկել են ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը

21:23 12.09.2022

Իսրայելում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նիստի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել եմ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: «Խոսել ենք առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության ներդրման, էլեկտրոնային առողջապահության և ոլորտի այլ բարեփոխումներից, ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքից: Հաշվի առնելով հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում անցկացվելիք […]

̰
Առողջապահության նախարարը Թել Ավիվում հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարքի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոսի հետ

12:53 12.09.2022

Աշխատանքային այցով գտնվում եմ Թել Ավիվում, որի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում սեպտեմբերի 5-11-ին

11:18 12.09.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Սեպտեմբերի 5-11-ի դրությամբ հայտնաբերվել է 2575 նոր դեպք, առողջացել է 2172 պացիենտ, գրանցվել է 7 մահ: Շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը, պատվաստվող քաղաքացիների թիվը հասել է 2 մլն 249 396-ի, մոտ 1 մլն 147 հազարը ստացել է առաջին դեղաչափը, 73 հազարից ավելի քաղաքացի էլ ստացել է […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է  կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք

10:57 12.09.2022

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2022 թվականի սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Ըստ այդմ` սեպտեմբերի 2-9-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 87 նոր դեպք: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ, որից 8-ը՝ հիվանդանոցային պայմաններում։ Բուժման արդյունքում գրանցվել է 223 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է սառեցնել քաղցկեղային բջիջները սովի միջոցով

22:55 11.09.2022

Գերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։ Քաղցկեղային բջիջները կարող են գոյատևել անգամ ոչ բավարար սնուցում ունեցող միջավայրերում։ Դրանք, որպես այլընտրանքային սնուցման աղբյուր օգտագործում են մարդու օրգանիզմի […]

̰
Գիտնականները հայտնաբերել են բակտերիաները սպանող նոր թույն

22:30 11.09.2022

McMaster University-ի և Michael DeGroot Institute for Infectious Disease-ի գիտնականները հայտնաբերել են բակտերիաները սպանող նոր թույն, որը կարող է հիմք հանդիսանալ նոր հակաբիոտիկների ստեղծման համար: Աշխատանքի արդյունքները նկարագրված են Molecular Cell ամսագրում: Հետազոտության ընթացքում մասնագետները նկատել են, որ Pseudomonas aeruginosa-ն, որն առաջացնում է հոսպիտալացում պահանջող ինֆեկցիաներ, օրինակ՝ թոքաբորբը, արտազատում է թույն, որը էվոլյուցիայի ենթարկվելով, ի […]

̰
Որոնք են քաղցկեղի կանխարգելման պարզ ուղիները

16:15 11.09.2022

Կան մի քանի պարզ կանոններ, որոնց պետք է հետևել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար, Eat This, Not That-ի հոդվածում ասում է Շոն Մարչեսը՝ քաղցկեղով հիվանդներին խնամելու 15 տարվա փորձ ունեցող բուժքույրը: Քաղցկեղն աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկն է։ Այս հիվանդությունը կանխելու հուսալի ուղիներ չկան, բայց դուք կարող եք զգալիորեն նվազեցնել դրա զարգացման հավանականությունը, եթե փոխեք […]

̰
Հարցվածների 48%-ը լիովին կամ որոշ չափով բավարարված է առողջապահության նախարարության աշխատանքով

21:50 10.09.2022

Միջազգային հանրապետական ինստիտուտը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել: Ըստ Առողջապահության նախարարության փոխանցած տվյալների՝ հարցվածների 48%-ը լիովին կամ որոշ չափով բավարարված է առողջապահության նախարարության աշխատանքով, որի արդյունքում  գերատեսչությունը նախարարությունների շարքում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

̰
Ռուսաստանում թարմացվել է COVID-19-ով վարակվածների թվի կիսամյակային հակառեկորդը

20:37 10.09.2022

Ռուսաստանում թարմացվել է COVID-19-ով վարակվածների թվի կիսամյակային հակառեկորդը։ Վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 53 486 նոր դեպք, ինչը 2,6 տոկոսով ավելի է նախորդ օրվա համեմատ։ Սակայն երկրում մեկ այլ հակառեկորդ է սահմանվել՝ վերջին մեկ օրվա ընթացքում 97 մարդ է մահացել։ Սրանք ամենաբարձր ցուցանիշներն են այս տարվա մայիսից ի […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 27 մարդ է մահացել

19:50 09.09.2022

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 141135-ի, միայն մեկ օրում մահացել է 27 իրանցի։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 700 նոր դեպք, 196 մարդ հոսպիտալացվել է։ Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն հասել է 7 մլն 537 հազար 781-ի։ […]

̰
Այսօր կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ

18:29 09.09.2022

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ✅Արագածոտն – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն […]

̰
Սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 78 երեխա

11:16 08.09.2022

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին Երևան քաղաքում ծնվել է 78 երեխա, 42 տղա, 36 աղջիկ: Նախորդ օրը ծնվել էր 86 երեխա:

̰
ՀՎԿ կենտրոնի մասնագետները կպատասխանեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ հաճախ հնչող հարցերին

10:19 08.09.2022

2022 թվականի սեպտեմբերի 9-ին ժամը 17։00-ին տեղի կունենա առցանց խորհրդակցություն՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը: Կենտրոնի մասնագետները կպարզաբանեն հաճախակի հնչող հարցերը: Խորհրդակցությունը բաց է, բոլոր ցանկացողները կարող են միանալ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

̰
ՌԴ-ից ժամանած նյարդավիրաբույժը խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ կիրականացնի Արցախում

10:11 08.09.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է Արցախի բնակչությանը, որ սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա):  

̰
BACK_TO_TOP