TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին

15:51 19.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է COVID-19 նոր ալիքի մասին, որն առաջացել է «Օմիկրոն» շտամի պատճառով, և Եվրոպայի երկրներին կոչ է արել օպերատիվ միջոցներ ձեռնարկել պատվաստումների և դիմակների կրման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «Օմիկրոն» […]

̰
7 812 նոր դեպք` մեկ շաբաթում․ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում

15:38 19.07.2022

Անցած շաբաթվա ընթացքում (10.07-17.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 812 նոր դեպք։ Առողջացել է 4 764 հիվանդ, իսկ 7 պացիենտ մահացել է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 4 979-ը, գրանցվել է Թբիլիսիում: Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 72 հազար 073 թեստավորում […]

̰
Բազմաղբյուրում օձը երկու տեղով խայթել է 12-ամյա երեխայի

15:15 19.07.2022

Օրեր առաջ օձի խայթոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 12-ամյա տղա: Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից՝ երեխան Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Բազմաղբյուր գյուղից է: Հողամասում՝ հորն օգնելիս, գյուրզա օձը երկու տեղով՝ աջ ոտնաթաթի կոճերի շրջանում խայթել է, ոտքի վրա կծածի 4 հետքեր են նկատվել: Ոտքը սկսել է ցավել, այտուցվել, երեխան ունեցել է անհանգստություն, սրտխառնոց, փսխումներ: Նրան […]

̰
Ավարտվել են Ստեփանակերտի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան վերանորոգման աշխատանքները

12:46 19.07.2022

Ավարտվել են Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը: Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում էին թվով 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։ Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն […]

̰
Բուժաշխատողները պարտադիր կհավաստագրվեն․ քննարկում Արարատի մարզպետարանում

09:08 19.07.2022

Արարատի մարզպետարանում այսօր մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Հանդիպման նպատակը մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ և պարտադիր հավաստագրման գործընթացի վերաբերյալ իրազեկումն էր։ Ըստ […]

̰
Բժիշկը մատնանշել է տղամարդկանց և կանանց խռմփոցի պատճառների տարբերությունը

23:24 18.07.2022

Տղամարդիկ, որոնք ալկոհոլ են օգտագործում և ծխում են, ավելի են հակված խռմփացնելուն, ասել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի քնի բժշկության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կալինկինը։ Նա նշել է տղամարդկանց և կանանց խռմփոցի տարբերության պատճառը «Մոսկվան խոսող» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Ըստ Կալինկինի՝ տղամարդիկ խռմփացնում են մոտ յոթից ութ անգամ ավելի հաճախ, քան կանայք։ «Դա պայմանավորված […]

̰
̰
Աֆրիկայում գրանցվել է մահացու վիրուսի բռնկում

16:43 18.07.2022

Գանայում գրանցվել է Մարբուրգի վիրուսի բռնկում՝ մահացու հիվանդություն, որի դեմ արդյունավետ բուժում կամ պատվաստանյութ դեռ չկա: Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները, հայտնում է South China Morning Post-ը (SCMP): Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, ինչպես նաև ներքին և արտաքին արյունահոսությունը։ Վիրուսը կարող է փոխանցվել վարակված կենդանիներից, այդ թվում՝ չղջիկներից, նաև վարակված մարդկանց […]

̰
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 600 նոր դեպք

12:29 18.07.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է թարմացված վիճակագրություն Հայաստանում Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վերաբերյալ: Հուլիսի 11-17-ը ՀՀ-ում կատարվել է 5681 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք: Առողջացածների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 311, մահվան դեպքեր չեն արձանագրվել:

̰
Բարձր ջերմաստիճանի պայմաննեում աշխատելիս հանգստի և ընդմիջման ի՞նչ իրավունքներ ունեն ՀՀ քաղաքացիները

12:19 18.07.2022

ՀՀ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն անդրադարձել է բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատակիցների համար օրենքով սահմանված նորմերին: Մեջբերել է օրենսդրական այն կարգավորումները, որոնք նախատեսում են աշխատողների հանգստի և ընդմիջումների իրավունքները: Ըստ այնմ՝ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը։  Հաշվի առնելով աշխատանքի պայմանները` աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին կարող է […]

̰
Պատվաստումների գործընթացը ՀՀ-ում շարունակվում է. ՀՀ ԱՆ

11:14 18.07.2022

ՀՀ-ում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 222 607 պատվաստում. թարմացված վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ըստ այնմ՝ հուլիսի 17-ի դրությամբ՝ առաջին դեղաչափը ստացել է 1 140 321 քաղաքացի, ամբողջովին պատվաստվել է 1 016 801 քաղաքացի: Քիչ չեն նաև բուստեր(խթանիչ) դեղաչափ ստացած անձինք. նրանց թիվը կազմում է 60 747:

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ շաբաթում աճել են 1,5 անգամ

10:37 18.07.2022

Եվրոպական երկրներում, որտեղ նոր բռնկումներ են նկատվում, կորոնավիրուսից մահացության ցուցանիշն աճել է 30-50%-ով։

̰
Դիետոլոգը նշել է այն բանջարեղենը, որն օգնում է թողնել ծխելը

20:46 17.07.2022

Դիետոլոգ Գինսբուրգը ծխելը թողնելու համար խորհուրդ է տվել սմբուկ ուտել Սմբուկը մեծ քանակության վիտամինների և սննդարար նյութերի աղբյուր է, դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Բանջարեղենն ունակ է ամրացնել անոթների պատերը և պաշտպանել աթերոսկլերոզից, մինչդեռ այն ավելի քիչ կալորիական է, քան լոլիկը կամ կաղամբը։ Սմբուկը պարունակում է նաև նիկոտինային միացություններ։ «Սմբուկը կարող […]

̰
Լողավազանները կարող են նպաստել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով վարակմանը

15:38 17.07.2022

Լողավազանում կարող եք վարակվել հեպատիտ A-ով կամ պապիլոմավիրուսով, այս մասին ասել է իմունոլոգ-ալերգոլոգ Վլադիմիր Բիլիբոկը։ News.ru-ին տված հարցազրույցում նա նշել է ջրի միջոցով փոխանցվող այլ վտանգավոր վիրուսային հիվանդությունների մասին ևս: Բժիշկը բացատրել է, որ լողավազանում լողալն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Նույնիսկ քլորացված ջրի մեջ տարբեր տեսակի վարակները կարող են երկար պահպանվել, որոնք […]

̰
Յուղոտ մթերքները մահացու վտանգավոր են

23:33 16.07.2022

Յուղոտ մթերքները հանգեցնում են ուղեղի վնասման։ Գիտնականների միջազգային թիմը հստակ կապ է հայտնաբերել մկներին ճարպերով հարուստ սննդակարգով կերակրելու և ճանաչողական խանգարումների և վարքային խանգարումների միջև: Այս մասին հաղորդվում է Metabolic Brain Disease ամսագրում հրապարակված հոդվածում։ Փորձի ընթացքում կրծողներին 30 շաբաթ կերակրել են յուղոտ մթերքներով։ Սննդի ընդունումը, մարմնի քաշը և գլյուկոզայի մակարդակը չափվել են տարբեր պարբերականությամբ՝ […]

̰
Ճապոնիայում մեկ օրում COVID-19-ի ռեկորդային՝ 110,6 հազար նոր դեպք է գրանցվել

19:09 16.07.2022

Ճապոնիան գերազանցել է COVID-19-ի նոր դեպքերի թվի ռեկորդը։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ երկրում մեկ օրում 110,6 հազար դեպք է գրանցվել։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր Ճապոնիայում փետրվարի 5-ին,երբ մեկ օրում 104 հազար դեպք էր գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է 10,23 միլիոն վարակ, բնակչության շրջանում մահացության դեպքերը 31,5 հազար են։ Այս շաբաթ Ճապոնիան պաշտոնապես հայտարարեց […]

̰
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը 30 տարեկան է

19:00 16.07.2022

«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի 30-ամյակին նվիրվարծ միջոցառումների մեկնարկը տրվել է  հիվանադանոցից»։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի, մարզպետարանի պատասխանատուների հետ կարճատև շրջայց է կատարել հիվանդանոցում, հետևել աշխատանքներին, որից հետո Գյումրու Հայորդյաց տան դահլիճում մասնակցել է հիվանդանոցի 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Մարզպետը շնորհավորել է հիվանդանոցի անձնակազմին օրվա առթիվ […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է

17:48 16.07.2022

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի բռնկում. Վարակների օրական թիվը հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին յոթ շաբաթվա ընթացքում։ Համաճարակը գրանցվել է երկրի կենտրոնական, հյուսիսարևմտյան և հարավային նահանգներում, հայտնում է Bloomberg-ը։ Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ Չինաստանը հուլիսի 15-ին հաղորդել է 450 վարակի մասին, ինչը մայիսի 25-ից ի վեր ամենաշատն է, որոնց մեծ մասը հայտնաբերվել է Անհույում և […]

̰
Շոգ եղանակին չի կարելի չարաշահել սուրճը, ալկոհոլն ու ծխախոտը. ԱՆ ուղեցույցը

11:24 16.07.2022

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է ուղեցույց, թե ինչ չի կարելի անել շոգ եղանակին և ինչ պետք է իմանալ: Օրինակ չի կարելի չարաշահել սուրճը, ալկոհոլն ու ծխախոտը, փոխարենը պետք է ավելացնել օգտագործվող ջրի քանակը, կարգավորել սննդի չափաբաժինները, չլարվել և կրել բամբակյա հագուստ:

̰
Ինչպե՞ս դիմակայել շոգին. ՀՀ ԱՆ

09:11 16.07.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ցուցումներ, թե ինչպես է պետք դիմակայել շոգին: Առաջարկում է պահպանել մի քանի կանոններ, որոնք կօգնեն խուսափել շոգի հետևանքով առաջացող վատ ինքնազգացողությունից, հորդորում է՝ Կրե՛ք դիմակ և արևային ակնոց, Հաճախ ընդունե՛ք լոգանք, Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ, Հրաժարվե՛ք կծու, յուղոտ կերակուրներից, Կրե՛ք բաց երանգներով բամբակյա կտորից հագուստ, Շոգ ժամերին խուսափե՛ք ակտիվ գործողություններից:

̰ ̰
Արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ. ՀՎԿԱԿ-ը հորդորում է  ախտանշանների դեպքում դիմել բժշկի

21:13 15.07.2022

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ […]

̰
Ինչ պետք է իմանալ բուստեր դեղաչափի մասին

16:57 15.07.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել բուստեր դեղաչափի մասին։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Ինչպես խուսափել միջատների խայթոցներից

16:55 15.07.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ ինչպես խուսափել միջատների խայթոցներից։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Վրաստանում Covid-ի 7–րդ ալիքի պիկ է սպասվում աշնան սկզբին․ Գամկրելիձե

20:49 14.07.2022

Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի, կորոնավիրուսի օրական դեպքերի թիվը հասնում է 1000-ի։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ Գամկրելիձեն ասել է, որ կորոնավիրուսի յոթերորդ ալիքի գագաթնակետը, ամենայն հավանականությամբ, կլինի աշնան սկզբին։ «Ասպարեզում հիմնականում նույն շտամն է, ինչ Եվրոպայում՝ Omicron B.A.4 և B.A.5-ը, որը բնութագրվում է ավելի արագ փոխանցելիությամբ, բայց, բարեբախտաբար, մահացության աճ և […]

̰
Հնդկաստանում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

20:08 14.07.2022

Կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքն է հայտնաբերվել Հնդկաստանում, հայտնում է տեղական ANI գործակալությունը՝ հղում անելով Կերալայի նահանգի առողջապահության նախարար Վինա Ջորջին։ Նախարարի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է հուլիսի 12-ին ինքնաթիռով նահանգ ժամանած տղամարդու մոտ։ Նախարարը նշել է, որ հիվանդի վիճակը բավականին կայուն է, ձեռնարկվում են բոլոր միջոցառումները։ Հայտնաբերվել են հիվանդի հետ  շփում ունեցած անձինք, այդ թվում՝ […]

̰
Սյունիքի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուները Ազգային բժշկական պալատի նախագահի հետ քննարկել են բուժաշխատողների հավաստագրմանն առնչվող խնդիրները

19:23 14.07.2022

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներն ու մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները հանդիպել են Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանին ու պալատի ներկայացուցիչներին։ Սյունիքի չորս ԲԿ-ներ ու ԱԱՊ 9 կենտրոններ անդամակցում են Ազգային բժշկական պալատին եւ օգտվում նրա ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման), նաեւ այլ կրթական ծրագրերից։ […]

̰
Ո՞ր խմբերին է տրվում բուստեր դեղաչափով պատվաստվելու առաջնահերթություն․ ՀՎԿԱԿ

18:47 14.07.2022

COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց իրականացվում է խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ և այլն։ Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

̰
Համայնքային բուժհաստատություններն ամփոփել են 2022-ի առաջին կիսամյակը

10:13 14.07.2022

Ցերեկային ստացիոնարը Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում է: Կես տարի առաջ բացված ծառայությունն այսօր հնարավորություն է տալիս բնակչությանը, օրինակ, երակային ներարկում ստանալու համար չհասնել հիվանդանոց: Ծառայությունը գործում է նաև քաղաքի 2 այլ պոլիկլինիկայում, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Այս տարվա առաջին վեց ամիսներին ավելի քան 200 քաղաքացի է սպասարկվել: Նրանցից յուրաքանչյուրը ծառայություններից օգտվել է մի քանի անգամ»,- […]

̰
Տանզանիայում անհայտ հիվանդությունից երեք մարդ է մահացել

23:46 13.07.2022

Տանզանիայի հարավում ավելի քան 10 մարդ է վարակվել անհայտ հիվանդությամբ, որին բնորոշ է քթից արյունահոսությունը, հայտնել է տեղական Citizen հրատարակությունը: «Հուլիսի 12-ի դրությամբ եղել է ընդամենը 11 հիվանդ, որոնցից երեքը մահացել են»,- հայտարարել է երկրի բժշկական ծառայության ղեկավար Այֆելո Սիչվալեն: Նրա խոսքով ՝ բռնկումը տեղի է ունեցել Լինդիի շրջանում։ Հուլիսի 5-7-ը հիվանդանոցներ տեղափոխվածների մոտ եղել […]

̰
BACK_TO_TOP