19:15 25.07.2022
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացրել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ տարբերակները՝ B 1.1.529 («Օմիկրոնի» սկզբնական տարբերակը), BA.2 («Ստելս» տարբերակը), BA.4 և BA.5, որը գերակշռում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ […]
18:20 25.07.2022
Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ակտիվ փուլում է։ Տեղեկացնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ արդի չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ կմատուցի Մարտունի քաղաքի և Գեղարքունիքի մարզի բնակչությանը։
13:23 25.07.2022
Իսպանացի բժիշկները երկրի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում հայտնաբերել են կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 10 դեպք: Ենթադրվում է, որ հիվանդացության բռնկումը կապված է տեղի դաջվածքի սրահի գործունեության հետ: Իսպանիայի առողջապահության մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ կապիկի ծաղիկի դեպքերի հետ կապված դաջվածքի սրահը փակվել է: Ներկայումս տեղական իշխանությունները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ պարզելու բռնկման պատճառները: […]
12:36 25.07.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է հուլիսի 18-24 ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Ըստ այնմ՝ կատարվել է 6158 թեստավորում (ընդհանուր՝ 3 154 685), որից գրանցվել է 965 նոր դեպք (ընդհանուր՝ 425 365), առողջացել է 547 քաղաքացի ( ընդհանուր՝ 413 901), գրանցվել է 7 մահվան դեպք (ընդհանուր՝ 8633): Այս պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 1144 քաղաքացի:
10:10 25.07.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Նշվում է, որ մինչ այժմ պատվաստում է ստացել 2 միլիոն 225 հազար 916 քաղաքացի: Նրանցից առաջին դեղաչափն ստացել է 1 միլիոն 141 հազար 151-ը, ամբողջական պատվաստվել է 1 միլիոն 017 հազար 950-ը, իսկ խթանիչ (բուստեր) դեղաչափն ստացել է 62007 քաղաքացի:
08:31 25.07.2022
Մղձավանջներն ազդում են քնի որակի վրա,կարծում է քնաբան Ռոման Բուզունովը: Այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ երազները, մասնավորապես մղձավանջները, կուտակված տեղեկատվության մշակումն են։ Բուզունովը բացատրել է, որ գիշերը հանգստանալիս ձևավորվում է երկարաժամկետ հիշողություն, տեղի է ունենում հարմարվողականություն շրջակա միջավայրին և լուծումներ են գտնվում, թե ինչպես վարվել։ «Մղձավանջներում իրավիճակի նկատմամբ հսկողությունը […]
21:23 24.07.2022
Վենչժոուի բժշկական համալսարանի և Հարվարդի բժշկական դպրոցի միջազգային գիտնականների թիմը նոր ախտորոշիչ մեթոդ է մշակել դիաբետիկ ռետինոպաթիա ունեցող մարդկանց համար: Այժմ առաջարկվում է հիվանդությունը ճանաչել արցունքներով։ Աշխատանքը նկարագրված է ACS Nano ամսագրում հրապարակված հոդվածում: Մասնագետները ստեղծել են հատուկ նանոմեմբրանային փորձարկման համակարգ iTEARS: Սարքն ի վիճակի է արցունքաբեր հեղուկից առանձնացնել էկզոսոմները՝ փոքրիկ վեզիկուլները, որոնք պարունակում են […]
19:18 24.07.2022
Ամերիկացի գիտնականները նկարագրել են աղի երկարաժամկետ վնասը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հետազոտությունն իրականացվել է Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների կողմից։ Գիտական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ սննդի մեջ աղի հաճախակի ավելացումը նվազեցնում է կյանքի տևողությունը տղամարդկանց մոտ ավելի քան երկու տարով, իսկ կանանց մոտ՝ մեկուկես տարով։ Գիտնականները խորհուրդ են տվել սահմանափակել աղի ընդունումը։ Գիտական […]
23:40 23.07.2022
100-ամյա բրիտանուհին նշել է այն ալկոհոլային խմիչքը, որը նպաստել է իր երկարակեցությանը, հաղորդում է Shropshire Star-ը: Փամ Քաթերալը նշել է իր կարևոր իրադարձությունը Շրոփշիր նահանգի Շրուսբերի քաղաքի Սուան Հիլ տարեցների խնամքի կենտրոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կինը ծառայել է թագավորական ռազմաօդային ուժերում, որտեղ նա զբաղվում էր բրիտանական կործանիչների թռիչքների պլաններ կազմելով։ Ավելի ուշ նրան տեղափոխել […]
21:40 23.07.2022
Սննդաբան Եվգենի Արզամասցևը URA.RU պորտալին պատմել է, թե ինչպես կարող է թունդ թեյը վնասել օրգանիզմին։ Մասնագետը պնդում է, որ թունդ թեյի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների, անքնության և սրտանոթային համակարգի ու ստամոքսի հիվանդությունների։ Կոֆեինի պատճառով կարող է առաջանալ անքնություն: Եթե մարդը վատ է քնում, ապա գիշերը անցանկալի է թունդ թեյ […]
21:27 23.07.2022
Arguments and Facts-ին և Doctor Peter-ին տված հարցազրույցում մաշկաբանները նշել են թաց գլխով քնելու հետևանքները՝ մասնավորապես՝ մազերի վնասում, մրսածություն և փոշու տիզ՝ անկողնային պարագաներում։ Մաշկաբան, կոսմետոլոգ Տատյանա Եգորովան ասել է, որ մեծ է մրսելու հավանականությունը: «Վտանգը հատկապես մեծ է, եթե օդորակիչը միացված է կամ պատուհանը բաց է: Իսկ խոնավ բարձն ամենահաճելի իրը չէ»,- ասել է […]
19:08 23.07.2022
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 6921 դեպք, մահացել է 26 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 650-ի: Գրանցված 6921 նոր դեպքից 726-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ երկրում արձանագրված ընդհանուր 7 մլն 319 հազար 322 դեպքից 7 մլն 72 հազար 359-ը առողջացել […]
18:41 23.07.2022
Կապիկի ծաղիկի բռնկման պատճառով հանրային առողջության ոլորտում հայտարարվել էարտակարգ իրավիճակ,այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին , տեղի ունեցած ճեպազրույցում: Նշել է, որ բռնկումը չափավոր վտանգ է ներկայացնում ամբողջ մոլորակի համար՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ վարակի տարածումը բարձր մակարդակի վրա է։ Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, հուլիսի 21-ին ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեի […]
16:14 23.07.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը արյան դոնոր դառնալու կոչ է անում. «Մեր երկրի արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն: Դարձե՛ք արյան դոնոր և մասնակից եղե՛ք կյանք փրկելու վեհ գործին: Ի դեպ, արյան անվարձահատույց դոնորներին փոքրիկ անակնկալ է սպասվում: Արյուն հանձնելու պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք հղումով` https://blood.am/arm/blood-donors/information»:
14:21 23.07.2022
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել կառավարության որոշման մեջ. հուլիսի 24-ից օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամները` շուրջ 2000 մարզիկ, կօգտվեն անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներից, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններ, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, տեղեկացնում են նախարարությունից: Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանի խոսքով. […]
13:11 23.07.2022
ԱՄՆ-ում առաջին անգամ կապիկի ծաղիկի դեպքեր են հայտնաբերվել երեխաների մոտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը: Իշխանությունները հայտնել են, որ դեպքերը գրանցվել են Կալիֆորնիայում՝ մանկահասակ երեխայի և ԱՄՆ-ի բնակիչ չհանդիսացող նորածնի մոտ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հայտարարության համաձայն՝ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապված չեն: Երեխաների առողջական վիճակը լավ է, նրանք բուժում […]
19:57 22.07.2022
Ճապոնիան երեք օր անընդմեջ գրանցել է COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային աճ, հայտնում է NHK-ն։ Հուլիսի 22-ին հաստատվել է 195․000 նոր վարակ։ Նախորդ օրը գրանցվել է 186 հազար դրական դեպք։ Իսկ հուլիսի 20-ին գրանցվել է ավելի քան 150 հազար նոր դեպք։ Կտրուկ աճը կապված է omicron BA.5-ի նոր շտամի արագ տարածման հետ: Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից […]
16:30 22.07.2022
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը […]
16:17 22.07.2022
Ամառը հիանալի ժամանակ է հանգստանալու, լողալու և, իհարկե, արևայրուք ընդունելու համար: Սակայն անհրաժեշտ է իմանալ` ինչպես ճիշտ արևայրուք ընդունել: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության ինֆոգրաֆիկայում:
18:47 21.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այս մասին հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախագահի վարչակազմից հայտնել, որ Բայդենը մեկուսացված կլինի և կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Այսօր առավոտյան նա Սպիտակ տան անդամների հետ կապ է հաստատել բացառապես հեռախոսով։ «Սպիտակ տան արձանագրության համաձայն՝ COVID դրական դեպքի պարագայում նա […]
18:29 21.07.2022
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Վարակակիրը նիգերիացի 27-ամյա քաղաքացի է՝ հարավային Փհուկետ կղզուց: Առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Օպաս Կարնկավինպոնգին տեղեկացրել է, որ տղամարդը, որը ճանապարհորդության պատմություն ունի, ասել է, որ հիվանդ է եղել մեկ շաբաթ:
15:48 21.07.2022
Երեկ՝ հուլիսի 20-ին, գլխի և կրծքավանդակի փակ վնասվածքներով, աջ կոնքազդրի հոդախախտ ախտորոշմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել 1978թ-ին ծնված տղամարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունը: «Ըստ հարազատների՝ վնասվածքն ստացել է շինաշխատանքներ կատարելու ժամանակ: Անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, տրամադրվել անհրաժեշտ բուժօգնություն, միացվել արհեստական […]
08:27 21.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ քաղցկեղով է հիվանդացել շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Ինչպես Մասաչուսեթս նահանգում իր ելույթի ժամանակ պատմել է ամերիկացի առաջնորդը, Կլեյմոնտ քաղաքում (Դելավեր նահանգում), որտեղ նա իր մանկությունն է անցկացրել, մեծ թվով նավթարդյունահանող գործարաններ են եղել, սառնամանիքների ժամանակ կարիք էր լինում պատուհաններից «բառացիորեն լվանալ նավթի բծերը»։ Փոխանցում է Ռիա Նովոստին: «Ահա […]
19:47 20.07.2022
Ամբողջ աշխարհում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 14 հազարի։ Այս մասին հուլիսի 20-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն տեղեկատվություն է ստացել 14000 դեպքի մասին 70 երկրներում։ Մենք տեղյակ ենք Աֆրիկայում հինգ մահվան դեպքերի մասին: Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում, հիմնականում այն տղամարդկանց շրջանում, որոնք սեռական […]
16:51 20.07.2022
Արդեն 20 երեխա է ծնվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում` անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում: Ընդհանուր ծրագրի կիսամյակային արդյունքներով 44 երեխա է ծնվել, ունենք 104 հղիություն։ Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նմանատիպ ծրագրերի նպատակը անպտղություն ունեցող զույգերին օգնելն է` նպաստելով մեր երկրում ծնելիության աճին: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ։
13:33 20.07.2022
Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով, տեղեկացնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից։ «Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր և տեղային բուժումներ: Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարար: Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում»,- ասված […]
08:53 20.07.2022
Սյունիքում ներկայացվել է բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և պարտադիր հավաստագրման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը: Իրազեկվել է Սյունիքում բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթացի մասին, նշվել, որ յուրաքանչյուր բարեփոխման հաջողությունը կախված է պատշաճ իրազեկումից՝ այս սկզբունքով ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ ԱԱԻ-ի հետ համատեղ վերջին շրջանում ակտիվ շրջայցեր է իրականացնում ՀՀ մարզերում՝ բուժաշխատողների պարտադիր հավաստագրման […]
08:36 20.07.2022
ՌԴ գիտահետազոտական և կլինիկական կենտրոնի աշխատակիցները մշակել են ունիվերսալ պատվաստանյութ ջրծաղիկի կանխարգելման համար, այդ թվում՝ կապիկի: Այս մասին հուլիսի 20-ին հայտարարել է կազմակերպության մամուլի ծառայությունը, պատմում է iz.ru-ն: «Մշակվել է ունիվերսալ պատվաստանյութ ջրծաղիկի, այդ թվում՝ կապիկի ծաղիկի ակտուալ շտամպների համար: Իրականացվել են դրա անվտանգության նախակլինիկական հետազոտություններ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում դրա արդյունավետության նախակլինիկական ուսումնասիրությունների համար»,- […]
00:12 20.07.2022
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Նինսյա Հուի ինքնավար շրջանի Ինչուան քաղաքային թաղամասում բուբոնային ժանտախտով վարակվելու դեպք է հայտնաբերվել, հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ժանտախտի կանխարգելման և վերահսկման տարածաշրջանային շտաբը։ Գործակալության տվյալներով՝ հիվանդը Ինչուան է վերադարձել Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզից։ Նինսյա Հուի շրջանում ժանտախտի դեմ պայքարի և կանխարգելման արտակարգ միջոցառումների չորրորդ մակարդակ է սահմանվել: Ժանտախտը սուր վարակիչ […]
18:40 19.07.2022
Գյումրիի բժշկական հաստատություններում երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների թվի աճ։ Մեծահասակների և երեխաների շրջանում հոսպիտալացումներն են ավելացել։ Մասնագետները սա համարում են ամառային սեզոնին բնորոշ ակտիվացում, պատճառը շոգերն են և սննդի օգտագործման կամ պահպանման ոչ ճիշտ պայմանները։ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հուլիս ամսվա այս 15 օրերին հոսպիտալացումերի թիվը կտրուկ ավելացել է։ […]