17:00 31.07.2022
Բարձր զարկերակյին ճնշումը կարող է վկայել սրտամկանի բորբոքման և կարդիոմիոպաթիայի մասին, ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան Յուրի Սերեբրյանսկին։ Նա այդ մասին խոխսել է Evening Moscow-ին տված հարցազրույցում։ Սերեբրյանսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանգստի ժամանակ մարդու մոտ բարձր զարկերակային ճնշումը կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին, այդ թվում՝ […]
18:15 30.07.2022
ՀՕՄ- ի Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում 2022 թվականի ընթացքում՝ հուլիս 29-ին, ծնվել են երկրորդ եռյակ երեխաները՝ մեկ տղա և երկու աղջիկ ( առաջինը՝ աղջիկ 1800գր., երկրորդը՝ տղա 1700գր. և երրորդ աղջիկը` 1700գր. քաշով)։ Այս մասին հայտնում են Հայ Օգնության Միության Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ից։
17:23 30.07.2022
Իսպանիայում կապիկի ծաղիկ վարակից մահվան երկրորդ դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Cadena SER. ռադիոկայանը։ Նախօրեին Իսպանիայի առողջապահության նախարարությունը մահվան առաջին դեպքն էր հաստատել։ «Առողջապահության նախարարությունը հաստատում է կապիկի ծաղիկից մահվան երկրորդ դեպքը»,- հաղորդում է ռադիոկայանը՝ հղում անելով առողջապահության համակարգի կոորդինացիոն կենտրոնին։ Կապիկի ծաղիկը եզակի վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն։ […]
12:15 30.07.2022
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ջրծաղիկի վարակի բռնկման պատճառով։ ԱՄՆ-ում վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը տեղի է ունենում Նյու Յորքում: Վերջին տվյալներով՝ Նյու Յորքում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի 1345 դեպք։ Կալիֆոռնիան ամենաշատ տուժած երկրորդ նահանգն է՝ վարակման 799 դեպքով: «Նահանգում կապիկի ջրծաղիկի բռնկման մասին վերջին տվյալները վերանայելուց հետո ես արտակարգ դրություն […]
11:42 30.07.2022
Ռուսաստանում օրական ավելի քան 1,6 հազար մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով, ինչը 5,2%-ով պակաս է նախորդ օրվա համեմատ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, փոխանցում է Ռիա Նովոստին: «2022 թվականի հուլիսի 30-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1634 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 5,2%-ով»,- ասվում է զեկույցում։ Հոսպիտալացումների […]
13:19 29.07.2022
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել կապիկի ծաղիկի տարածման կապակցությամբ, ասել է քաղաքապետ Լոնդոն Բրիդը։ Սան Ֆրանցիսկոն կապիկի ծաղիկի հայտնաբերման առաջին դեպքի մասին հայտնել է հունիսի 3-ին, և այդ ժամանակից ի վեր դեպքերի թիվը շարունակում է աճել։ «Մենք դեպքերի աճ ենք նկատում Սան Ֆրանցիսկոյում։ Անցած հանգստյան օրերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]
11:59 29.07.2022
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 28-ի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետի պաշտոնում նշանակվել է Էրիկ Աստվածատրյանը։
11:45 29.07.2022
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է. «Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։ 2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: […]
10:57 29.07.2022
ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում N 1166-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված 2-ի 2.1 և 2.3 ստուգաթերթերի մեջ իրականացվել են հետևյալ փոփոխություններ և լրացումներ։ Տեղեկացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մասնավորապես, 2.1 ստուգաթերթը լրացվել է հետևյալ […]
10:29 29.07.2022
Մարզային բժշկական կենտրոնները պետք է ապահովեն հասանելիություն և մատուցեն պացիենտի կարիքներին միտված բարձր որակի առողջապահական ծառայություններ: Մարզային առողջապահությունը և հատկապես առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են: Խնդիրները քննարկելու, նոր մոտեցումներ առաջարկելու և ծրագրեր ուղենշելու նպատակով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը հանդիպել է Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: […]
20:44 28.07.2022
Իրանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9456 դեպք, մահացել է 42 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է IRNA-ն: Երկրում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 141 հազար 837-ի: Մեկ օրում գրանցված 9456 նոր դեպքից 1344-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 368 հազար 945 դեպքից առողջացել կամ […]
19:42 28.07.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ «Արթիկի բժշկական կենտրոնի» նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման համար հատկացվել է 6,6 մլն դրամ և թույլատրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին շարունակել ընդհատված աշխատանքները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Արթիկի բժշկական կենտրոնի» մասնաշենքի 2019 թվականից մեկնարկած նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը 2021 թվականին կասեցվել էր հողհատկացման հետ կապված խնդիրների պատճառով: Պայմանագրի ընդհանուր արժեքը 8,8 […]
19:15 28.07.2022
Կամավորական աշխատանքի հնարավորություն առողջապահության նախարարությունում ծրագրի հիմնական նպատակն է. առողջապահության նախարարության գերակա ուղղություններով բարեփոխումների ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավել բանիմաց, պատրաստակամ երիտասարդների: Ծրագրին կարող են մասնակցել նախաձեռնող, մոտիվացված, շփվող, անգլերեն լեզվի իմացությամբ, բժշկագիտության, հանրային առողջապահության, հանրային կառավարման, տնտեսագիտության ոլորտներում բարձրագույն կրթություն ստացած կամ ուսումնառության ընթացքում գտնվող երիտասարդներ: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (կարելի է […]
15:37 28.07.2022
Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հուլիսի 28-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում […]
14:35 28.07.2022
Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, շրջանառվում է «Օմիկրոնի» ենթաշտամներից BA.5 տեսակը: Եթե իրավիճակը սրվի, ապա դրա դեմ պայքարելու համար պետությունը օգտագործելու է ամբողջ գործիքակազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ լինելու […]
10:15 28.07.2022
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Ներկայացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը: 2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է պացիենտի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև […]
09:51 28.07.2022
Ոչ վարակիչ հիվանդությունները Ուկրաինայում վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հիմնական պատճառն են։ Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից՝ հղում կատարելով համապետական STEPS հետազոտությանը, փոխանցում է korrespondent.net-ը: Ինչպես նշել են հետազոտողները, ամենից հաճախ ուկրաինացիների կյանքը կարճանում է սրտանոթային հիվանդությունների պատճառով։ Ըստ STEPS հետազոտության՝ 2012 թվականին սիրտ-անոթային հիվանդություններն են եղել ցանկացած պատճառով մահացությունների 65,8%-ի պատճառ, իսկ 2017 […]
19:50 27.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս երկրներին այս փուլում կապիկի ծաղիկի դեմ զանգվածային պատվաստումներ իրականացնել։ Այս մասին հուլիսի 27-ին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում նրանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարակված անձի հետ, ինչպես նաև նրանց, ովքեր վարակվելու բարձր ռիսկի տակ են՝ ներառյալ բուժաշխատողներին, որոշ լաբորատորիաներին […]
18:56 27.07.2022
Միացյալ Նահանգների գիտնականները մաստակ են ստեղծել, որն արգելափակում է Covid-19-ի մասնիկները և չեզոքացնում դրանք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Փորձարարական մաստակը պարունակում է ACE2 սպիտակուցի պատճենը, որը վիրուսի «թակարդն» է։ Փորձի ընթացքում վիրուսային մասնիկներն ամրացել են մաստակի ACE2 «ընկալիչներին», որից հետո վիրուսային ծանրաբեռնվածությունն իջել է աննկատելի մակարդակի։ «Covid-19 վիրուսի փոխանցումը քթի միջոցով աննշան է՝ համեմատ […]
10:52 27.07.2022
«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին ու Թուրքմենստանին թեստային համակարգեր է տրամադրել կապիկի ծաղիկն ախտորոշելու համար։ Հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։ ««Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները բարեկամ երկրների գործընկերների համար նաև կազմակերպում են հատուկ սեմինարներ, որոնք նվիրված են կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդներին: Հուլիսի վերջին «Ռոսպոտրեբնադզորի» SSC VB Vector-ի կողմից արտադրված թեստային համակարգերը կտեղափոխվեն Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա և Կոնգոյի Հանրապետություն»,- […]
09:59 27.07.2022
Ռուսաստանում հայտնի ուկրաինացի բլոգեր Ալեքսանդր Դմիտրիենկոն, ով ավելի շատ հայտնի է Շուրա Սթոուն և «Բույրերի գող» կեղծանուններով, վարակվել է կապիկի ծաղիկով։ Այս մասին նա հայտնել է Instagram սոցիալական ցանցի իր էջում (արգելված է Ռուսաստանի Դաշնությունում, պատկանում է Meta կորպորացիային, որը ճանաչված է որպես ծայրահեղական Ռուսաստանի Դաշնությունում և արգելված)։ Բլոգերը մի շարք նկարներ է հրապարակել, որոնցում […]
22:39 26.07.2022
Եղունգների լաքերում պարունակվող որոշ քիմիական բաղադրիչներ կարող են վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, հայտնել է բժիշկ-պոդոլոգ Տատյանա Կրասյուկը։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա զգուշացրել է, որ մատնահարդարման համար տարածված միջոցը մեծացնում է միզասեռական և նյարդային համակարգերի պաթոլոգիաների և նույնիսկ քաղցկեղի զարգացման վտանգը: Մասնագետը բացատրել է, որ անորակ լաքից վտանգավոր բաղադրիչները եղունգների միջոցով կարող են […]
21:36 26.07.2022
Ամենից հաճախ իմպուլսիվ գնումներ կատարելու պատճառ են դառնում նյարդային լարվածությունն ու սթրեսը, բացատրել է հոգեբան Մարինա Գլադիշևան՝ նշելով նաև առանց շոփինգի բացասական հույզերի դեմ պայքարելու ուղիները: Մասնագետը վստահ է, որ ինքնաբուխ արված գնումից հաճույք ստանալն օգնում է մարդուն փոխհատուցել տագնապալի վիճակները։ Այսպիսով՝ նյարդերը հանգստացնելու համար անիմաստ գումար ծախսելուց խուսափելու համար նա խորհուրդ է տվել գտնել […]
19:04 26.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ […]
15:25 26.07.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 253 նոր դեպք, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ վիճակագրական տվյալների` հուլիսի 18-ից հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում անցկացվել է 74 հազար 245 թեստավորում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական ցուցանիշը կազմել է 13,81 տոկոս։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հաղորդմամբ` վերջին […]
13:31 26.07.2022
«Վանաձորի բժշկական կենտրոն»-ում մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի կողմից կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Բժշկական կենտրոն է ընդունվել 5-ամյա տղա երեխա՝ «սինդակտիլիա» պաթոլոգիայով: Այս մասին տեղեկացրին «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից: Սինդակտիլիան ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում է, որի դեպքում երկու կամ ավելի մատներ մասամբ կամ ամբողջովին սերտաճած կամ ձուլված են միմյանց, ինչի հետևանքով միջմատնային […]
11:55 26.07.2022
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կազմակերպվում են հանրային միջոցառումներ Երևանում, Լոռու և Կոտայքի մարզերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Կից ներկայացված է նաև միջոցառումների մասին պատմող ազդագիրը:
23:07 25.07.2022
Փակ աչքերով անկողնում 20 րոպեից ավելի պառկած լինելը չի նպաստում քնելուն, փոխարենը կարող է հանգեցնել քրոնիկ անքնության, հայտարարել են գիտնականները: Երեք ամենատարածված սխալների վերլուծությունը, որոնք խանգարում են լավ քուն ունենալուն, հրապարակել է CNN-ը: Մասնագետները վստահեցնում են, որ անկողնում երկար մնալը վատագույն գաղափարներից մեկն է, քանի որ այդ կերպ ուղեղը սկսում է անկողինը կապել քնի, անորակ […]
19:50 25.07.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հաշվի առնելով Միջազգային առողջապահական կանոնների (2005) հարցերով Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի անդամների տեսակետները, ինչպես նաև Միջազգային առողջապահական կանոններից բխող այլ գործոններ, հայտարարել է, որ տարբեր երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է։ Նշենք, որ հուլիսի 25-ի դրությամբ աշխարհի 80 երկրում արձանագրվել […]