TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր հիվանդությունների դեպքում են դեղերը տրամադրվում անվճար․ԱՆ

19:30 06.07.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղորայքը հատկացվում է անվճար։  

̰
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել

19:17 06.07.2022

30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր են ստացել։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին: Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է. «Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի: […]

̰
ԱՀԿ-ն արձանագրում է երեխաների մոտ կապիկի ծաղիկի վարակի դեպքեր

18:51 06.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնի է դարձել երեխաների շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվածության դեպքերի մասին, չորեքշաբթի  ասել է ԱՀԿ ջրծաղիկի դեմ պայքարի քարտուղարության ղեկավար  Ռոզամունդ Լյուիսը: «Կան դեպքեր երեխաների մոտ։ Մինչ օրս  մոտ մեկ երրորդը 10 տարեկանից ցածր երեխաների մոտ է գրանցվել, իսկ կեսը՝ մինչև հինգ տարեկան երեխաների»,- ասել է Լյուիսը ճեպազրույցում։ Նա հավելել է, որ […]

̰
Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան 

18:39 06.07.2022

Շիրակի մարզում առաջին անգամ գործարկվել է բժշկական շարժական կայան։ Այն Ֆրանսիական EliseCare բարեգործական ընկերության նվերն է մարզին։ Այն մարզի բնակչության առողջության առաջնային պահպանման ուղղված ծրագրերից մեկն է։ Ֆրանսիական ընկերությունն արդեն 10 տարուց ավելի է՝ անհետաձգելի բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը։ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ […]

̰
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի որոշակի աճ, աղիքային վարակիչ հիվանդությունների ու թունավորման դեպքերի ավելացում․ Ռոմելլա Աբովյան

16:59 06.07.2022

Կորոնավիրուսի տարածման առումով ի՞նչ իրավիճակ է աշխարհում ու մեր երկրում, արդյո՞ք վիրուսը նոր մուտացիայի է ենթարկվում և սպասե՞լ բռնկման։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասուլիսի ընթացքում այս թեմայից զատ անդրադարձել է նաև ամռանը բնորոշ աղիքային վարակիչ հիվանդություններին ու թունավորման դեպքերին։ Վերջին 7 օրվա ընթացքում […]

̰
Հանրապետությունում աղիքային վարակիչ հիվանդությունների աճ է նկատվում

16:58 06.07.2022

Հանրապետությունում 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4 հազար 200 դեպք: Հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել […]

̰
Աշտարակի բանկերից մեկում պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը՝ հոսպիտալացվել. ԱՆ

13:14 06.07.2022

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ «Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ աճել է

19:50 05.07.2022

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 570 նոր դեպք, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա վարակակիրներին: Հաղորդում է jnews.ge-ն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մեկ շաբաթում վարակից մահացել է 3 մարդ, ապաքինվել է 1 103 պացիենտ: Կատարվել է 63,4 հազ․ թեստավորում: Մինչ այս՝ հունիսի 20-ից հունիսի 26-ը, Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ի […]

̰
Մեծ Բրիտանիայում սալմոնելլայի վտանգավոր շտամ է տարածվում

17:29 05.07.2022

Մեծ Բրիտանիայիում սալմոնելլայի մանրէի վտանգավոր շտամը ավելի ու ավելի հաճախ է հայտնաբերվում մսամթերքում, հայտնում է բրիտանական Guardian թերթը՝ հղում անելով կառավարության չհրապարակված զեկույցներին: Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է մսամթերքում սալմոնելլայի հայտնաբերման դեպքերի աճը։ «Նախարարությունը անհանգստացած է վերջին տասնամյակում Եվրոպայում սալմոնելլայի տարածման աճով և հատկապես դրա հակամանրէային դիմադրության մակարդակով: Պաշտոնյաները […]

̰
Աշխարհում քովիդով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը

12:25 05.07.2022

Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ի հետևանքով մահացել է 6 միլիոն 340 հազար 147 մարդ։ Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, […]

̰
Անահիտ Ավանեսյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերը

19:58 04.07.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Քննարկվել են առողջապահական համակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Դեսպան Ջոն Գալագերն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միացյալ Թագավորության կառավարության գործարկած առողջապահական և կլիմայի փոփոխության նոր հարթակին և վերջինիս մեր […]

̰
Հայաստանում երեխաների մոտ արձանագրվել է գերքաշության թվերի աճ

18:35 04.07.2022

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 1975 թվականից մինչև 2016 թվականը մանկական գերքաշության թվերը քառակի աճել են: 2015 թվականին Հայաստանում իրականացված հետազոտությամբ մինչև 5 տարեկան երեխաների մոտ արձանագրվել է 14 տոկոս գերքաշություն, իսկ ընդամենը 4 տարի անց արդեն մյուս` 7-9 տարեկանների տարիքային խմբում արձանագրվել է արդեն 27,7 տոկոս գերքաշություն:

̰
Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

15:11 04.07.2022

Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մինչև մահ: Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք

12:08 04.07.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 4992 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 817 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 62: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների […]

̰ ̰
Ձեր հեռախոսը փչացնում է ձեր հիշողությունը. Հատուկ զեկույց «թվային ամնեզիայի» աճի վերաբերյալ. The Guardian

23:58 03.07.2022

Ես ոչինչ չեմ կարող հիշել»,- այս օրերին տարածված բողոքն է: Բայց արդյո՞ք դա այն պատճառով է, որ մենք այդքան  շատ ենք օգտագործում սմարթֆոններ: Եվ արդյո՞ք անվերջ ահազանգերն ու շեղումները մեզ խանգարում են նոր հիշողություններ ձևավորել: Հիշողությունը տարօրինակ է, անկանխատեսելի և նեյրոգիտական ​​առումով, դեռ ամբողջությամբ չհասկացված: Մեր ուղեղը և մեր սմարթֆոնները ձևավորում են փոխազդեցությունների բարդ ցանց: […]

̰
Քնաբանը բացահայտել է քնելու արդյունավետ միջոցը

23:21 03.07.2022

Հիմնականը, որ պետք է հիշել, եթե գնացել եք քնելու և չեք կարողացել քնել 15 րոպեի ընթացքում,  ապա  դուք չեք կարող ստիպել ձեզ քնել, ասում է սոմնոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ Ռոման Բուզունովը: Lenta.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է քնելու արդյունավետ միջոցը. Քնել փորձելու վտանգը Եթե ​​մարդը չի կարողանում քնել, ուրեմն մտածում է, […]

̰
Անվանվել է շոգին ջրի հավասարակշռությունը պահպանելու արդյունավետ միջոց

21:50 03.07.2022

Շոգին ջրի հավասարակշռությունը պահպանելու արդյունավետ միջոց Sputnik ռադիոյին տված հարցազրույցում առաջարկել  է բժշկական գիտությունների դոկտոր, դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը։ Առանց ջանքերի խմեք օրական անհրաժեշտ քանակությամբ ջուր, ըստ նրա՝ վառ  գույնի շիշը կօգնի: Լավ առողջությունը շոգ սեզոնին ուղղակիորեն կախված է ձեր խմած ջրի քանակից, ասել է Կովալկովը։ «Ենթադրվում է, որ օրգանիզմում ջրի հավասարակշռությունը պահպանելու համար շոգին  մարդը […]

̰
Սթրեսի պատճառով  ավելի արագ ենք ծերանում և կորցնում առողջությունը

20:00 03.07.2022

Աշխարհում ընդհանուր անկայունությունը հոգեբանական խնդիրներ է առաջացնում ռուսների համար. Վերջին ամիսներին երկրի ավելի ու ավելի շատ բնակիչներ են դիմում մասնագետների հոգեբանական և հոգեբուժական օգնության համար, նրանք սկսել են ավելի հաճախ բողոքել տագնապային խանգարումներից, ձգձգվող սթրեսային ռեակցիաներից և խուճապի նոպաներից: Այն, որ երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակը անհանգստություն է առաջացնում ռուսների շրջանում, վկայում է NAFI վերլուծական կենտրոնի կողմից […]

̰
Ընդհատվող ծոմը արագացնում է նյարդերի վերականգնումը

19:29 03.07.2022

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ ընդհատվող ծոմապահությունը կարող է արագացնել վնասված նյարդերի վերականգնումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature ամսագրում։ Մկների վրա կատարված փորձի ժամանակ հետազոտողները ցույց են տվել, որ ծոմ պահող աղիքների բակտերիաները մեծացնում են մետաբոլիտի արտադրությունը, որը հայտնի է որպես 3-indolepropionic թթու (IPA): Այս նյութն անհրաժեշտ է նյարդային մանրաթելերի վերականգնման համար, որոնք […]

̰
Pfizer-ի գործադիր տնօրենը նախազգուշացնում է COVID-19-ի մոտալուտ նոր ալիքի մասին

16:09 03.07.2022

Ամերիկյան Pfizer ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան ասել է, որ աշխարհին մոտենում է կորոնավիրուսային վարակի նոր ալիք։ Այս մասին նա խոսել է The Jerusalem Post-ի հետ զրույցում,հաղորդում է Lenta.ru-ն։ «Մոտենում է համաճարակի նոր ալիք. Կարծում եմ, որ դեռ ոչ բոլորն են վերապատվաստվել պատվաստանյութի չորրորդ չափաբաժնով: Բացի այդ, դեռևս կա օմիկրոնի շտամ, որը դժվար է կառավարել: […]

̰
Մեծ Բրիտանիայի ամենագեր տղամարդը մահացել 37 տարեկանում

14:58 03.07.2022

Մեծ Բրիտանիայի ամենագեր՝ 349 կիլոգրամ քաշով  տղամարդը մահացել 37 տարեկանում Այս մասին հայտնում է The Sun-ը։ Մեթյու Քրոուֆորդը հայտնի դարձավ, երբ 18 ամիս անցկացրեց Նոթինգհեմշիր նահանգի Սաթթոն-ին-Էշֆիլդ քաղաքի հիվանդանոցում, որտեղ նրան դրեցին ամրացված մահճակալների վրա: Դա արժեցել է Առողջապահության ազգային ծառայությանը շաբաթական 7000 ֆունտ : Քրոուֆորդը հիվանդանոցում մնաց ավելի երկար, քան անհրաժեշտ էր, քանի որ […]

̰
Հայտնի է  խոզի սիրտ փոխպատվաստված հիվանդի մահվան պատճառը

12:18 03.07.2022

Հունվարին 57-ամյա Դեյվիդ Բենեթը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկվեց։ Մի քանի ամիս անց տղամարդը մահացել է։ Դիահերձման արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ նրա մահվան պատճառը սրտի մկանի կոշտացումն է, ինչի հետևանքով այն չի կարողացել նորմալ գործել։ Բացի այդ, փոխպատվաստված օրգանում հայտնաբերվել է խոզի ցիտոմեգալովիրուս։ Առաջիկա վիրահատություններում մասնագետները նախատեսում են ուժեղացնել դոնորական օրգանների վարակների վերահսկումը: Հիշեցնենք՝  […]

̰
Սննդաբանը նշել է շոգին սնվելու ամենահարմար մթերքները

12:01 03.07.2022

Սննդաբանը նշել է շոգին սնվելու ամենահարմար մթերքները:   Sputnik ռադիոյին տված հարցազրույցում  Ելենա Սոլոմատինան  բացատրել է, թե ինչպիսին պետք է լինի ամառային դիետան, և ինչպիսի մթերքներ կօգնեն  զովանալ։ Դիետոլոգը նշում է, որ ամառային սնունդը պետք է տարբերվի ձմեռային սննդից, քանի որ ցուրտ եղանակին օրգանիզմը լրացուցիչ էներգիայի կարիք ունի, իսկ տաք եղանակին՝ ոչ։ «Ամռանը պետք չէ մեր […]

̰
Ծարավը հագեցնող ըմպելիքներ՝  ինչպես պատրաստել «համեղ ջուր»

11:40 03.07.2022

՝ Երբ ամռանը շոգ է, ծարավը հագեցնելու համար հեշտ է խմիչքի սխալ ընտրություն կատարել: Թվում է, թե սառեցված լիմոնադը լավ է աշխատում, բայց դա այդպես չէ. եթե դրա մեջ շաքար կա, ապա ավելի շատ կցանկանաք խմել: Նույն պատճառով, բացառապես քաղցր մրգերից և հատապտուղներից պատրաստված սմուզիները օգտակար չեն։ Շփոթեցնող են նաեւ սիրելի ըմպելիքների՝ սուրճի, սեւ կամ […]

̰
Նյարդաբանը զգուշացրել է անշարժ դիրքում աշխատելիս իշեմիայի վտանգի մասին

21:18 02.07.2022

Իշեմիկ հիվանդություններ կարող են առաջանալ համակարգչի մոտ երկար ժամանակ ստատիկ դիրքում աշխատելիս։ Այս մասին «Moscow speaking» ռադիոկայանի եթերում խոսել է նյարդաբան Լև Կամիշևը։ «Չկա սկզբունքային նշանակություն՝ մարդն աշխատում է գրասենյակում, թե հեռավար։ Իհարկե, հեռահար աշխատանքը ենթադրում է օրվա ընթացքում մարդու ավելի քիչ շարժունակություն։ Նա ստատիկ դիրքում է թե՛ աշխատավայրում, թե՛ տանը, պարզապես տանը երբեմն երկար […]

̰
Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի ծանր ալիք է սպասվում. նախարար

19:22 02.07.2022

Գերմանիայում աշնանը և ձմռանը սպասվում են կորոնավիրուսային համաճարակի «ծանր ալիքներ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը (Karl Lauterbach): Նախարարը միաժամանակ խոստացել է արագացնել «Համաճարակային պաշտպանության մասին» օրենքի նոր տարբերակի մշակման աշխատանքները։ Գարնանը Գերմանիայում հանվել են մի շարք կարանտինային սահմանափակումներ, որոնք մինչ այդ գործում էին։ Աշնանը համաճարակային […]

̰
ՌԴ Պետդումայում կապիկի ծաղիկի հետ կապված իրավիճակը հորինված պատմություն են անվանել

14:28 02.07.2022

Չարժե Ռուսաստանում սահմանափակումներ մտցնել կապիկի ծաղիկի պատճառով, սա «հորինված պատմություն է», Ռուսաստանում լուրջ բռնկումներ չեն լինի, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Լեոնովը։ «Իհարկե, ռուսները չպետք է վախենան կապիկի ծաղիկից, մենք դեռ ոչ մի դեպք չենք արձանագրել… Կարծում եմ, որ սա պարզապես հորինված պատմություն է, և Ռուսաստանի Դաշնությունում հիվանդության բռնկում հաստատ […]

̰
Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը

22:18 01.07.2022

Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը: Այս մասին այսօր հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։ Խոսքը 1054 դեպքի մասին է: Հիվանդացության դեպքերի մասին տեղեկությունը ստացվել է դաշնային շրջաններից, ասվում է համաճարակաբանական վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը մնում է «սահմանափակ», ընդգծել են ինստիտուտում։ Վերջին շրջանում այս հիվանդության ավելի քան 5,1 հազար […]

̰
«Խթանիչ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է COVID-19-ից». Լենա Նանուշյան

21:11 01.07.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը: Լենա Նանուշյանը կրկին ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունը, հատկապես` ռիսկի խմբերի, այդ թվում` 65 և ավելի տարիքի անձանց շրջանում: Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ներկայիս իրավիճակն […]

̰
BACK_TO_TOP