10:13 24.10.2024
Գործադիրն առաջարկել է մշակել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ, ինչը թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը` 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ-ի միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումները: Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն […]
13:12 23.10.2024
Ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է այն կարևոր զննումների ցանկը, որոնք տղամարդիկ պետք է պարբերաբար անցնեն առողջությունը պահպանելու համար։ 1. Զարկերակային ճնշման չափում Կանոնավոր հսկողությունն օգնում է վաղաժամ հայտնաբերել գերճնշումը, ինչը սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոն է: 2. Խոլեսթերինի մակարդակի որոշում Արյան լիպիդների (խոլեսթերինի ֆրակցիա) թեստը կարևոր է` գնահատելու խոլեսթերինի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների […]
12:45 22.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին: «Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովել բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- կոնֆերանսին ողջունելով մասնակիցներին` նշել է նախարարը: Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության […]
11:46 22.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը, իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մասնակցել են Կոպենհագենում կայացած մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պատվաստումների ոլորտում անհավասարությունները բացահայտելու, վերացնելու և դիտարկելու գործնական հարցերը: Ներկայացվել են ԱՀԿ-ի նոր մոտեցումները՝ բոլորի համար պատվաստանյութերի հավասար […]
10:30 22.10.2024
ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 1650-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի 718-Ն որոշման մեջ։ Ըստ որի՝ նոր խմբագրությամբ շարադրվել են Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բնագավառում գործող ստուգաթերթերը։ Հաստատված ստուգաթերթերը հրապարակված են ՀՀ առողջապահական […]
12:15 21.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնում հանդիպել է մարզի կանանց հետ` կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և պարբերական հետազոտությունների կարևորությունն ընդգծելու նպատակով: Նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա: Անդրադարձ է եղել նաև հաստատված քաղցկեղի դեպքում անհրաժեշտ անվճար բժշկական միջամտություններին, դեղորայքային բուժման պետական աջակցության ծրագրերին: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, […]
14:54 19.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից: Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։ Չենք սահմանափակելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք […]
16:55 18.10.2024
Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. Դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100մգ/10մլ թանկարժեք դեղը: B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի ժամանակ։ Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող […]
13:50 18.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում փոխգործակցության, նախանշվող ծրագրերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու իրականացվող բարեփոխումները․ անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքով հաշմանդամության սահմանման նոր մոդելի […]
18:27 17.10.2024
Օրենքով սահմանված են բժշկական արտադրատեսակների գրանցման եւ անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կարգավորումները: Կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն ստեղծել մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի խոսքով այն թույլ կտա մինչեւ ԵԱՏՄ-ի կարգերին ամբողջական անցման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, բժշկական արտադրատեսակների գրանցման՝ ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ […]
16:59 17.10.2024
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող հողամասը և այն ամրացնել Լոռու մարզպետի աշխատակազմին՝ Սպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար։ Գործադիրն ընդունել է նաև որոշում՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի, ապա այդ շենքի թվով 36 բնակարանների հատկացմամբ […]
13:44 17.10.2024
Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որի արդյունքում Առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն հիվանդանոցային պայմաններում որոշ տեսակների բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները` ըստ մակարդակների: Գործադիրն առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ, որը կներգրավվի ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու աշխատանքներին, այլեւ ՀՀ տարածքից […]
14:16 16.10.2024
ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը տեղեկացնում է, որ շտապ անհրաժեշտ է A (ll) rh- (երկրորդ բացասական) կարգի արյուն: «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Յոլյան կենտրոնի Արյան բանկ: Ձեր արյունը խիստ անհրաժեշտ է այս պահին։ Արյունատվության հակացուցումները՝ այստեղ: Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։ Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7 […]
13:47 16.10.2024
Պատվաստվելով` մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև մեր շրջապատին: Եկե՛ք գրիպի այս սեզոնը դարձնենք ավելի անվտանգ ռիսկի խմբում գտնվող մեր սիրելիների համար, հորդորում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները հասանելի են նաև 2 շարժական կետում` Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։ Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք: Կարող եք պատվաստվել նաև […]
15:56 15.10.2024
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հոկտեմբերի 15-ը պաշտոնապես հայտարարել է Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, որն առաջին անգամ նշվել է 2008թ. ՄԱԿ ԳԱ-ի կողմից: ԱՀԿ-ի 2024 թվականի կարգախոսն է. «ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐԸ ԿՅԱՆՔԵՐ ԵՆ ՓՐԿՈՒՄ» (SAVE LIVES Clean Your Hands, Чистые руки спасают жизнь!): ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ […]
10:36 15.10.2024
Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառելով՝ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը, և այլ վիրուսային հարուցիչներ, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են՝ թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների […]
16:58 14.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման: Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը: Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և […]
11:47 14.10.2024
Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք […]
15:07 12.10.2024
«Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ին այս օրերին գլխացավերի մասին իրազեկման արշավ է իրականացնում: Մարզահամերգային համալիրում անցկացվում է խոշոր գիտաժողով ու դրան զուգահեռ նաև առողջապահական մեծ էքսպո՝ ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Դրան միացել է նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:55 12.10.2024
Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ: Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա, բացատրում է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։ Ծխող կամ երկրորդային ծխի […]
12:27 12.10.2024
Ծխախոտը առողջության հիմնական սպառնալիքներից մեկն է ամբողջ աշխարհում և հիմնական ռիսկի գործոնը ոչ վարակիչ հիվանդությունների համար, ինչպիսիք են` չարորակ նորագոյացությունները, շաքարային դիաբետը, շնչուղիների քրոնիկ հիվանդությունները և սրտանոթային հիվանդությունները: 2022թ. հետազոտությունների տվյալներով` Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը: Ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 53,2%, կանանց շրջանում ամեն […]
12:08 12.10.2024
Այս օրերին մայրաքաղաքում անցկացվում է «Գլխացավերի վարման արդի մոտեցումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին ուղղված միջազգային գիտաժողովին մասնակցում են 1000-ից ավելի բժիշկներ: Առողջապահության ոլորտի հայ մասնագետների հետ իր փորձով և գիտական ուսումնասիրություններով է կիսվել Յես Օլեսենը: Գիտաժողովին զուգահեռ անցկացվում է նաև Healhcare […]
16:56 11.10.2024
Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում` գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը, […]
20:12 10.10.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին: Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին: Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների […]
12:50 10.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ: Նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական օրինակով հորդորել քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումը: Պատվաստումներն առավելի հասանելի դարձնելու համար, բացի պոլիկլինիկաներից, քաղաքացիները կարող են մոտենալ շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել: Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից […]
11:32 10.10.2024
Այս տարվա կարգախոսն է. «հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»։ Նպատակն է շեշտադրել աշխատանքի և հոգեկան առողջության կարևոր կապը: Չափահաս մարդկանց մեծ մասն օրվա մեծամասնությունն անցկացնում է աշխատավայրում։ Անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրը, աջակցող պայմանները պաշտպանիչ գործոն են հոգեկան առողջության համար: Մինչդեռ աշխատանքային անառողջ պայմանները, ներառյալ` խարանը և խտրականությունը, բացասական ազդեցություն են ունենում անձի […]
17:22 09.10.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը»: Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելման հարցերին: Արտակ Ջումայանը գործընկերներին է ներկայացրել կանխարգելիչ բնույթ կրող […]
12:38 09.10.2024
Շարժական մամոգրաֆը Գեղարքունիքի մարզում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մինչև հոկտեմբերի վերջ մամոգրաֆը կլինի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Ճամբարակ և Սևան քաղաքներում: Գեղարքունիքում ռիսկային խմբի տարիքային շեմը 45-68-ն է։ Ծրագրի շրջանակներում շուրջ 30․000 կին Առողջապահության նախարարության պատվերով շարժական մամոգրաֆի միջոցով արդեն անվճար հետազոտվել է: 300-ից ավելի դեպքերում խնդիրը հայտնաբերվել է վաղ փուլում: Ծրագիրն […]
17:50 08.10.2024
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին: Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում: Առաջիկայում ՀՀ առողջապահության […]
16:11 08.10.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո: Հիվանդության պատճառ կարող են դառնալ նաև յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը: Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ: […]