TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետը հանդիպել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

17:35 26.09.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ: Վերջինիս ներկայացվել են քաղաքապետարանի առողջապահության վարչության հիմնական գործառույթները, նպատակները, առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները: Դավիթ Կարապետյանը նշել է, որ «Առողջ քաղաք» նախաձեռնության բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ կտարվեն: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթան էլ իր հերթին […]

̰
Սիրիայում հիվանդանոցներն անցնում են 24-ժամյա աշխատանքի՝ Լիբանանին օգնելու համար

21:43 24.09.2024

Սիրիայում շտապ օգնության ծառայություններն ու բժշկական հաստատություններն անցել են 24-ժամյա աշխատանքի՝ Լիբանանից ժամանող քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Լիբանանին սահմանակից բոլոր հիվանդանոցներին հրահանգ է տրվել անցնել շուրջօրյա բարձր պատրաստության՝ ցանկացած օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Շուրջօրյա հերթապահություն իրականացնող բժիշկների հետ միասին շտապօգնության մեքենաներ են ուղարկվել սահմանային անցակետեր՝ […]

̰
Առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է. ՀՀ ԱՆ

15:25 24.09.2024

Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել իմունային համակարգը, վարել առողջ ապրելակերպ, իսկ ի հայտ եկած առաջին ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի, քանի որ լավագույն բուժումը կանխարգելումն է: ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է այն գործոնների ցանկը, որոնք թույլ կտան պահպանել թոքերի առողջությունը. Թարմ և մաքուր օդ: Հաճա՛խ օդափոխեք փակ […]

̰
Հայաստանում սեպտեմբերի 14-20-ը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք

17:22 20.09.2024

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում սեպտեմբերի 14-20-ի դրությամբ գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 132 դեպք: Արձանագրվել է մահվան 4 դեպք:

̰
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով

14:50 20.09.2024

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:

̰
Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ինչո՞ւ էր Ադրբեջանը 4,5 տարի փակ պահում ցամաքային սահմաններն ու ինչո՞ւ է մտադիր վերջապես բացել դրանք

20:42 17.09.2024

Հոկտեմբերի 1-ից Ադրբեջանում, հավանաբար, կբացվեն ցամաքային բոլոր սահմանները, որոնք փակ են արդեն գրեթե 4,5 տարի: Հարևանների հետ սահմանները փակ պահելու ֆորմալ պատճառը կարանտինային ռեժիմն է, որը գործում է կորոնավիրուսային վարակի վտանգի հետ կապված: Մասնագետները կարծում են, որ իրական պատճառները ոչ թե առողջապահական են, այլ՝ զուտ քաղաքական: Փակ սահմանները Իլհամ Ալիևին իսկապե՞ս թույլ են տալիս պաշտպանել […]

̰
ԱՄՆ-ի կեղտաջրերում կաթվածահար անող վիրուս է տարածվում. NBC

18:51 17.09.2024

ԱՄՆ-ի կեղտաջրերի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս էնտերովիրուսի D68 (EV-D68) կոնցենտրացիայի ավելացում, որը համարվում է սուր թուլացած միելիտի հարուցիչ, այն կաթվածահար է անում ողնուղեղը, հաղորդում է NBC News-ը։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականին երկրում արդեն հայտնաբերվել է D68 վիրուսով վարակման 13 դեպք, ընդհանուր առմամբ, գրանցվել է 758 նման դեպք։ Վիրուսը ազդում […]

̰
«Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում

18:17 16.09.2024

Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում (ԻՀԱԿ) անցկացվել է «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում` գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նախարարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ թե՛ դեպքերի հայտնաբերման, թե՛ բուժման, թե՛ ՄԻԱՎ-ի՝ մորից երեխային փոխանցման կանխարգելման ուղղությամբ: «Մենք ուսումնասիրել ենք […]

̰
Առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք են բերվել նորագույն և թանկարժեք դեղեր. ՀՀ ԱՆ

17:18 16.09.2024

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Հիվանդության տարբեր փուլերի համար անվճար տրամադրվում է 4 անվանում դեղ: Հայաստանում այս պահին 159 պացիենտ է բուժում ստանում այս հիվանդության դեմ: Դեղերն, ըստ բժշկի նշանակման, անվճար տրամադրվում են առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Ի՞նչ է ցրված սկլերոզը, ո՞ր […]

̰
Կատուն տիրուհուն փրկել է քաղցկեղից

20:25 15.09.2024

Քեթ անունով կատուն քաղցկեղից փրկել է 52-ամյա բրիտանուհի Սայմա Աֆզալին, գրում է The Daily Star-ը։ «Եղբորս կատուն է։ Եղբայրս ուսանող է, իսկ համալսարանում ընտանի կենդանիներ չեն թողնում։ Մյուս քույրերս կատուներից ալերգիա ունեն, ես նույնպես, սակայն Քեթին կենդանիների ապաստարան տանել չցանկացա, ուստի հակաալերգիկ դեղեր վերցրեցի ու կատվին ինձ մոտ թողեցի»,- պատմել է կինը։ Երբ կատուն սկսել […]

̰
Բժիշկը ցրել է աշնանը վիտամինների պակասի մասին հայտնի միֆը

21:43 13.09.2024

Ի տարբերություն տարածված կարծիքի՝ աշնանը առողջության վատթարացումը կապված չէ վիտամինների պակասի հետ. եթե լավ սնվեք, ապա դա չի առաջանա, ասում է բժիշկ Իգոր Ալենտովը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում ցրել է տարածված միֆը։ Մասնագետն ընդգծել է, որ խիստ ուռճացված է վիտամինների դերը առողջության սեզոնային վատթարացման, ուժի կորստի հարցում։ «Այս երևույթը տարածված էր տասնյակ տարիներ առաջ, երբ […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

18:06 13.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ […]

̰
Առողջապահության նախարարությունը միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրերը

15:55 13.09.2024

Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և միջազգային գործընկերների հետ նախաձեռնել էր հանդիպում` քննարկելու ռազմավարական գլխավոր ուղղություններից մեկի` առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի խնդիրերը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ընդառաջ, կարևորելով առաջնային օղակի հզորացումը, առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպմանը նշել է` առաջադեմ և ճկուն առողջապահական համակարգ, առանց ԱԱՊ հզոր օղակի, գոյություն ունենալ չի կարող: «Առաջնային […]

̰
Նախատեսվում է ֆինանսական միջոցներ ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը

17:21 12.09.2024

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: 102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությանը, Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական […]

̰
Արթիկում կկառուցվի բժշկական կենտրոն, Լանջազատում և Կանաչուտում՝ մանկապարտեզներ

16:27 12.09.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդունել Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ալիխանյան եղբայրների փողոց 3/3 հասցեում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել մարզպետի աշխատակազմին՝ քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու նպատակով։ Գործադիրն ընդունել է նաև «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ և Կանաչուտ բնակավայրերում գտնվող պետական սեփականություն հանդիսացող […]

̰
Բացահայտվել են սրտի հիվանդության զարգացման հիմնական ռիսկային գործոնները

20:49 10.09.2024

Վիճակագրության համաձայն՝ սրտանոթային հիվանդությունները առաջատար դիրք են զբաղեցնում մահացության պատճառների շարքում, ասել է Վալերիա Բոնադիկովան։ Lente.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նման առողջական խնդիրների առաջացման հիմնական ռիսկային գործոնները։ Բժիշկը սրտի հիվանդության հիմնական պատճառ է անվանել անառողջ ապրելակերպը՝ ներառյալ քնի պակասը, մշտական ​​սթրեսը, ծանրաբեռնված աշխատանքը, վատ սննդակարգը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը: Սրտի և արյան անոթների վրա […]

̰
Հնդկաստանը ուժեղացնում է օդանավակայաններում ուղևորների առողջության զննումը՝ կապիկի ծաղկի բռնկման պատճառով

14:04 10.09.2024

Հնդկական օդանավակայաններում ուժեղացվել է ժամանող ուղևորների բժշկական զննումը՝ կապված Աֆրիկայում կապիկի ծաղիկի բռնկման հետ: Այս մասին հայտնում է հարավասիական հանրապետության առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ ընթացիկ բռնկման ժամանակ Հնդկաստանում կապիկի ծաղիկի ոչ մի դեպք չի գրանցվել։ «Սակայն նահանգների կառավարություններին խորհուրդ է տրվում մնալ զգոն և հետևել հսկողության ռազմավարություններին և ստեղծել մեկուսացման […]

̰
Առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ

13:14 10.09.2024

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական եւ կարեւոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղիանակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» […]

̰
Բժիշկը թվարկել է ամենաօգտակար մթերքները 60 տարեկանից բարձր մարդկանց համար

21:26 08.09.2024

Ճիշտ սննդակարգը կօգնի 60 տարեկանից բարձր մարդկանց նվազեցնել կոտրվածքների, սրտի հիվանդությունների և քաղցկեղի ռիսկը, ասել է գաստրոէնտերոլոգ և սննդաբան Եկատերինա Գիրենկոն։ Նա Gazeta.ru-ի հետ զրույցում թվարկել է տարեց մարդկանց համար ամենաօգտակար մթերքները։ Գիրենկոյի խոսքով՝ աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության կանխարգելման համար տարեց մարդկանց խորհուրդ է տրվում շաբաթական առնվազն երկու-երեք անգամ ձուկ ուտել։ «Բուսական յուղերը պետք […]

̰
Բջջային հեռախոսի օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը

21:21 07.09.2024

Գլխուղեղի քաղցկեղի դեպքերը չեն աճել 1990-ականների կեսերից ի վեր բջջային հեռախոսների աճին զուգահեռ,հայտնում է Euronews-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվիրված լայնածավալ ուսումնասիրության, բջջային հեռախոսների օգտագործումը կարծես թե չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը: Բջջային հեռախոսներն արտանետում են ոչ իոնացնող ճառագայթում այնպիսի հաճախականությամբ և էներգիայի մակարդակով, որը բավական ցածր է ԴՆԹ-ն վնասելու համար, ի […]

̰
Սննդաբանը նշել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ

20:45 07.09.2024

Շաքարային դիաբետի դեպքում նախ անհրաժեշտ է բացառել կամ խստորեն սահմանափակել շաքարի, մեղրի և շաքարով մթերքների (հրուշակեղեն, կոնֆետներ և այլն) օգտագործումը սննդակարգից, ասել է սննդաբան Ալեքսեյ Բերեզնիկովը։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա անվանել է դիաբետի դեպքում օգտակար մթերքներ։ Շաքարային դիաբետի դեպքում, պարզաբանել է նա, սննդակարգում պետք է ավելացնել բուսական սպիտակուցներով մթերքներ՝ հատիկաընդեղեն (լոբի, ոսպ, սիսեռ), ձավարեղեն […]

̰
Բժիշկը քնի պակասի վտանգավոր հետևանք է անվանել

20:34 07.09.2024

Քնի պակասը կարող է հանգեցնել օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների նվազմանը, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սոմնոլոգ Միխայիլ Պոլուեկտովը։ «Քնելու հետ կապված խնդիրները հաճախ կապված են ուղեղի ակտիվացնող համակարգերի գերակտիվության հետ: Ամենից հաճախ դա տեղի է ունենում սթրեսի ֆոնին. սովորական ռեժիմի խախտումը հանգեցնում է ուղեղի այն հատվածի գրգռմանը, որը պատասխանատու է ակտիվացման համար, և դա կանխում է […]

̰
Բացահայտվել է վիտամինի պակասի ազդեցությունը տրամադրության վրա

10:30 07.09.2024

Ցինկի, մագնեզիումի, վիտամին D-ի և այլ օգտակար նյութերի պակասը կարող է հանգեցնել դեպրեսիայի, զգուշացրել է սննդաբան Իրինա Գեյկալոն։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում բացահայտել է որոշ սննդանյութերի ազդեցությունը հոգեկան առողջության և տրամադրության վրա։ Ըստ նրա՝ տարբեր սննդանյութերը կարևոր են նյարդային համակարգի բնականոն գործունեության, նյարդային հաղորդիչների՝ սերոտոնինի, դոֆամինի, նորէպինեֆրինի սինթեզի և հորմոնալ հավասարակշռության կարգավորման համար։ «Վիտամինները և […]

̰
Սրտաբանն անվանել է առողջ մարդկանց մի կարևոր սովորություն

10:11 07.09.2024

Մարդիկ, ովքեր պլանավորում են իրենց սննդի ընդունումը, ավելի երկար են առողջ մնում, քան նրանք, ովքեր հրաժարվում են այս պրակտիկայից, ասում է սրտաբան Օլգա Բոկերիան: Նա Telegram-ի իր ալիքում ընդգծել է առողջ մարդկանց կարևոր սովորությունը։ Նրա խոսքով, դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ավելի զգույշ են ընտրում սննդամթերքը պլանավորված կերակուրի համար և արդյունքում ընտրում են […]

̰
Բժիշկը ցրել է քաղցկեղի բուժման 3 միֆ

21:55 06.09.2024

Գինեկոլոգ Տատյանա Իլյուխինան ցրել է քաղցկեղի բուժման մասին մի քանի առասպելներ: Բժիշկը թվարկել է երեք տարածված սխալ պատկերացումներ իր Telegram-ի ալիքում։ Մասնավորապես, բժիշկը առասպել է անվանել այն պնդումը, թե ծոմն օգնում է բուժել քաղցկեղը։ Նա բացատրել է, որ իրականում ծոմը ծանր սթրես է առաջացնում, իսկ քաղցկեղն ինքնին սթրես է օրգանիզմի համար։ «Ծոմ պահելը անխուսափելիորեն հանգեցնում […]

̰
Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից. ՀՀ ԱՆ

16:00 06.09.2024

ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար կանխարգելիչ կանոնոներ. պահպանե՛ք անձնական հիգիենայի կանոնները՝ լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես, մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե, սնունդն անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորե՛ք պոլիէթիլենային թաղանթով, փայլաթիթեղով, […]

̰
ԵՄ-ն Կոնգո է ուղարկում կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի 100,000 դեղաչափ

14:16 06.09.2024

Եվրամիությունը կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն՝ երեք շաբաթ անց այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աֆրիկյան 12 երկրում համաճարակը «համաշխարհային արտակարգ իրավիճակ» հայտարարեց: Դանիական «Bavara Nordic» ընկերության արտադրած MVA-BN դեղամիջոցի 100 000 չափաբաժինն առաքվել է Կինշասա: «Սա պատվաստանյութի առաջին առաքումն է երկիր: Սպասվում է, որ մոտ 100,000 դեղաչափի […]

̰
Որոշ խմբի մարդկանց խորհուրդ է տրվել հրաժարվել սուրճից

21:13 05.09.2024

Որոշ հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է սուրճ խմեն, ասում է սրտաբան Յուլիա Մարշինցևան։ Նա «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում խորհուրդ է տվել որոշակի ախտորոշումներ ունեցող մարդկանց հրաժարվել այս ըմպելիքից։ Նա հիշեցրել է, որ սուրճը պարունակում է կոֆեին, որը կարող է բարձրացնել սրտի զարկերի հաճախականությունը և արյան ճնշումը: «Չի կարելի ասել, որ բոլորը կարող են հինգ բաժակ […]

̰
Դիետոլոգը թվարկել է իմունային համակարգը ամրապնդող հիմնական մթերքները

20:39 05.09.2024

Իմունիտետի գրեթե 80 տոկոսը ձևավորվում է աղիներում և կախված է օգտակար միկրոֆլորայից, ասում է սննդաբան Իննա Պիչուգինան։ Նա «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում նշել է իմունային համակարգի ամրապնդման հիմնական միջոցները։ Օգտակար միկրոֆլորան պաշտպանում է աղիները պաթոգեն բակտերիաներից և վիրուսներից, արտադրում է ամինաթթուներ, վիտամիններ, օրգանական թթուներ, աջակցում է իմունոգոլոբուլինների սինթեզին, ճնշում է քրոնիկական բորբոքումները, նվազեցնում գիրության, 2-րդ […]

̰
BACK_TO_TOP