TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+32.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով․ Ավանեսյան

11:58 08.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։ Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին: Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման […]

̰
Ամերիկացի գիտնականները բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել

20:57 07.10.2024

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Վիկտոր Ամբրոզին և Գարի Ռավկանին՝ «գեների կարգավորման հիմնարար սկզբունքի»՝ միկրոՌՆԹ-ի և գեների արտահայտման մեջ դրա դերի բացահայտման համար։ ՄիկրոՌՆԹ-ները համեմատաբար կարճ մոլեկուլներ են, որոնք կարգավորում են սպիտակուցի և ՌՆԹ-ի սինթեզի գործընթացը՝ հիմնված ԴՆԹ-ում կոդավորված ժառանգական տեղեկատվության վրա: ՄիկրոՌՆԹ-ները հայտնաբերվել են ավելի քան 30 տարի առաջ, և այսօր դրանց […]

̰
Ղազախստանում Մարբուրգ վիրուսի բռնկման պատճառով ստուգվելու է ավիաուղևորների մարմնի ջերմաստիճանը

20:48 07.10.2024

Ղազախստանի առողջապահության նախարարությունը որոշել է ուժեղացնել հսկողությունը համաճարակային իրավիճակի նկատմամբ՝ կապված Մարբուրգ վիրուսի բռնկման հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումից հետո երկրի օդանավակայաններում կսկսեն չափել ուղևորների մարմնի ջերմաստիճանը։ «Առողջապահության նախարարությունը ուշադիր հետևում է Մարբուրգ վիրուսի համաճարակային իրավիճակի զարգացմանը։ Միջազգային օդանավակայաններում հիվանդության տարածումը կանխելու նպատակով, երկրի սահմանին իրականացվում է սանիտարական և կարանտինային հսկողություն»,- հայտնում է Ղազախստանի ԱՆ […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն

20:32 07.10.2024

Տավուշի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոն։ Տնօրեն Արմեն Մարդանյանի ուղեկցությամբ` նախարարը շրջել է բուժկենտրոնում, զրուցել բուժանձնակազմի հետ։ Կարևորելով մարզային բուժհաստատությունների վերազինման, մեր քաղաքացիների համար բուժծառայության ֆիզիկական հասանելիության խնդիրը` առողջապահության նախարարի որոշմամբ Բերդի ԲԿ-ին է տրվել թվային ռենտգեն սարք։ Այն կսպասարկի Բերդ քաղաքի և հարակից բնակավայրերի 25 հազար բնակչությանը։

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

16:31 07.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Վահե Ղալումյանի հետ, քննարկում ունեցել մարզպետարանի առողջապահական ստորաբաժանման, բժշկական կենտրոնների , ամբուլատորիաների տնօրենների հետ։ Նախարարը քննարկել է ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնումը, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ […]

̰
Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են․ ՀՀ ԱՆ

11:24 07.10.2024

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ազդում է բուժման արդյունքների վրա, փոքրանում է միջամտությունների ծավալը, դեղորայքային բուժումից հրաժարվելու հնարավորություն է ստեղծվում, կրճատվում են կրծքագեղձի հեռացմամբ բարդ վիրահատությունների դեպքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հիմնական բաղադրիչներն են։ Յուրաքանչյուր կին պետք է ուշադրություն […]

̰
Վաղաժամ քաղցկեղի աճը  աշխարհում մտահոգիչ է. գիտնականններ

22:03 05.10.2024

Վերջին 10 տարիների ընթացքում 25-49 տարեկանների շրջանում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերն աճել են 24 տարբեր երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Նորվեգիայում և Արգենտինայում, գրում է BBC-ն: Հետաքննության վաղ բացահայտումները, որոնք միջազգային թիմը ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Ժնևում Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (UICC) կոնգրեսում, մտահոգիչ են։ Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) և Առողջապահության […]

̰
Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը․ ՀՀ ԱՆ

14:48 04.10.2024

Սեզոնին ընդառաջ գրիպով չհիվանդանալու և դրա բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է պատվաստվելը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ: Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել առողջության առաջնային պահպանման օղակ: Պատվաստումներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Երևանում գործում են նաև շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը […]

̰
Թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանիշ է հայտնաբերվել

21:23 03.10.2024

Համաձայն Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանի գիտնականների ուսումնասիրության՝ ձեռքի կամ ուսի ցավը կարող է թոքերի վաղ քաղցկեղի ախտանիշ լինել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գիտնականները վերլուծել են թոքերի քաղցկեղով հիվանդ 65 հազար հիվանդի ախտանիշները։ Նրանք պարզել են, որ հիվանդների 3,6%-ի մոտ ուսի կամ ձեռքի ցավը հիվանդության առաջին նշաններից մեկն է: Գիտնականները նշել են, որ ձեռքի […]

̰
Ռուանդայում Մարբուրգ վիրուսով 11 հիվանդ է մահացել

18:50 03.10.2024

Ռուանդայում հայտնաբերվել է Մարբուրգի վիրուսի 36 դեպք, 11 հիվանդ մահացել է, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Այժմ կա 36 հաստատված դեպք, այդ թվում՝ 11 մահ, երկրի 30 շրջաններից յոթում», – ասել է նա: Թեդրոսը հավելել է, որ 25 հիվանդ մեկուսացված է և ստանում է բժշկական օգնություն, իսկ նրանց […]

̰
Կանցկացվի «Գլխացավերի իրազեկման արշավ»

18:37 03.10.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության հետ համատեղ մեկնարկվում է «Գլխացավերի իրազեկման արշավ» նախագիծ, ըստ որի Հայաստան է գալու նյարդաբան, պրոֆեսոր, «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիա»-ի կառավարման խորհրդի անդամ, Հռոմի համալսարանի պատվավոր դոկտոր Յես Օլեսենը։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, արշավին ներկայացվելու են Երևանի առողջապահական բոլոր հիմնարկները։ Արդեն 500-ից ավելի բժիշկ-մասնագետ մասնակցելու ցանկություն է հայտնել: Հոկտեմբերի 10-ից […]

̰
«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է

17:18 03.10.2024

«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում: Նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ և թարմացվող լաբորատորիա. բուժառուների համար առաջնային բուժսպասարկման կենտրոնները չեն զիջում մասնավոր կլինիկաներին: Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է: 2023 թվականին «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով 4 բուժհաստատությունների հիմնանորոգման համար […]

̰
Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում

10:40 03.10.2024

Այսուհետ մարզային նշանակության պրենատալ սքրինինգի անվճար ծառայություն կգործի նաև Տավուշի մարզում: Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն: Ծրագիրը կնպաստի պտղի զարգացման արատների, գենետիկական հիվանդությունների և միջամտության կարիք ունեցող այլ դեպքերի վաղ հայտնաբերմանը, ինչի արդյունքում հնարավոր կլինի մշակել հղիության […]

̰
Գիտնականները պարզել են, թե սննդակարգում ինչն է արագացնում բջիջների արագ ծերացումը

20:50 01.10.2024

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի ավելցուկային օգտագործումը արագացնում է բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում: Ամերիկացի գիտնականների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարն ինքնին բորբոքային նյութ է և նպաստում է օքսիդատիվ սթրեսի զարգացմանը։ Օքսիդատիվ սթրեսը ռեակտիվ թթվածնի տեսակների կողմից բջիջների վնասման գործընթացն է՝ հակաօքսիդիչ համակարգի անբավարար աշխատանքի […]

̰
Գիտնականները բացատրել են, թե ինչով է գել լաքը վտանգավոր հղիների համար

20:08 01.10.2024

Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են, որ գել լաքը կարող է վտանգավոր լինել հղիների առողջության համար: Այս մասին հայտնում է Gazeta.Ru-ն։ Մասնագետների կարծիքով՝ ապագա մայրերը գոնե հղիության առաջին եռամսյակում պետք է ձեռնպահ մնան գել լաքից և մատնահարդարումից։ Այս ժամանակահատվածում ձևավորվում են ապագա երեխայի կենսական օրգանների համակարգերը: Լաքի քիմիական բաղադրիչները երեխայի համար կարող են […]

̰
COVID-19-ի և երիկամների առողջության վատթարացման միջև կապ է հայտնաբերվել

19:33 01.10.2024

Սիչուանի համալսարանի գիտնականները պարզել են, որ COVID-19-ի միջին և ծանր ձևով հիվադացած մարդկանց մոտ երիկամների ֆունկցիայի կտրուկ վատթարացման ռիսկը զգալիորեն մեծ է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Data Science ամսագրում: Պարզելու համար, թե ինչպես է COVID-19-ը կապված երիկամների սուր հիվանդության հետ, չինացի գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի կողմից տրամադրված կամավորների բժշկական տվյալները: Հետազոտությանը մասնակցել […]

̰
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին

16:48 01.10.2024

Հոկտեմբերի 1-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը հյուրընկալել է ԱՀԿ ներկայացուցիչներին՝ դոկտոր Սիդարթա Դատտայի գլխավորությամբ։ Հատուկ ընդգծվել է ԱՀԿ համագործակցության կարևորությունը պատվաստումային գործընթացների արդյունավետության բարձրացման, միջազգային առողջապահական կանոնների (IHR) ներդրման, հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման և հանրային առողջապահության արտակարգ իրավիճակների օպերացիոն կենտրոնի (PHEOC) հզորացման, համաճարակներին արձագանքման և պատրաստվածության, լաբորատոր կարողությունների հզորացման, հակամանրէային […]

̰
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին

15:29 01.10.2024

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը աջակցում է առողջապահական ոլորտի ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Առողջության պահպանման իրավունքը Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի և Օվիեդոյի կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում» թեմայով աշխատաժողովին: Միջոցառումն ընդգծել է ոլորտում մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի հանձնառությունը` առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումների օրակարգին համահունչ: Այս առումով Լենա Նանուշյանը […]

̰
Քաղցկեղը դատավճիռ չէ, պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը․ ՀՀ ԱՆ

11:21 01.10.2024

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում […]

̰
Բացահայտվել է սրտի համար սուրճի անվտանգ չափաբաժինը

23:30 29.09.2024

Սուրճը փոքր քանակությամբ օգտակար է, բայց չափից շատ օգտագործելու դեպքում առիթմիա է առաջացնում, զգուշացրել է բժիշկ Տատյանա Մաերենկովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում նշել է սուրճի այն չափաբաժինը, որն անվտանգ է սրտի և ոսկորների համար։ Բժիշկը նշել է, որ կարող եք օրական օգտագործել մոտ 400 միլիգրամ կոֆեին՝ առանց առողջությանը վնաս պատճառելու։ Նրա խոսքով՝ դա համապատասխանում է […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է

20:26 29.09.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել Սիսիանի, Բռնակոթի, Դարբասի, Կապանի, Նորաշենիկի, Քաջարանի և Մեղրու պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և բուժակ֊մանկաբարձական կետի բուժաշխատողների հետ։ Քննարկման թեման է եղել առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները, դրանց լուծման և զարգացման ուղիները։ Փոխնախարարն անդրադարձել է կատարողականներին, բոնուսային համակարգին, իմունականխարգելման գործընաթացին։ Արտակ Ջումայանը […]

̰
Անվանվել է խոլեստերինը նվազեցնելու իդեալական միջոց

18:54 29.09.2024

Վարսակի ալյուրը հարուստ է սննդարար նյութերով, ինչպիսիք են՝ երկաթը, B խմբի վիտամինները, սպիտակուցը և օգնում է նվազեցնել խոլեստերինը, ասում է գենետիկայի մասնագետ Թիմ Սպեկտորը: Այս մասին նա խոսել է Coventry Live-ին տված հարցազրույցում։ Մասնագետը վարսակի ալյուրն անվանել է իդեալական սնունդ «վատ» խոլեստերինը նվազեցնելու համար, քանի որ այն պարունակում է լուծելի բետա-գլյուկան մանրաթել, որն օգնում է […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել առողջ սրտի համար

16:32 29.09.2024

Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը. նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` խրախուսելով որդեգրելու առավել առողջ ապրելակերպ, կանխելու սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող որոշ ռիսկի գործոններ անփոփոխ են (տարիք, սեռ, ժառանգական հակվածություն) և վերահսկման ենթակա չեն: Սակայն կան գործոններ, ինչպիսիք են խոլեսթերինի բարձր […]

̰
Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի միջոց է անվանել

21:56 28.09.2024

Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուհրա Պավլովան։ Բժիշկը Telegram-ի իր ալիքում առողջ քնի համար պարզ ու հաճելի միջոց է անվանել։ Բժշկի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի […]

̰
Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները

20:20 28.09.2024

Օրական ութ ժամ քնելու խորհուրդը համընդհանուր և օգտակար չէ բոլորի համար, համոզված է քնի փորձագետ և Լաֆբորո համալսարանի ( Մեծ Բրիտանիա ) պրոֆեսոր Քևին Մորգանը։ Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Ըստ Մորգանի՝ վերջին հետազոտությունները հերքել են ութժամյա քնի առավելությունների մասին առասպելը: Նա պարզաբանել է, որ մարդկանց մեծամասնությանը անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ, […]

̰
Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությունը արյան հետազոտթյունների վրա

20:11 28.09.2024

Վարակաբան Վերա Սերեժինան «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում գնահատել է սուրճի ազդեցությունը արյան հետազոտությունների վրա։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, բժիշկները խորհուրդ չեն տալիս անալիզներ անելուց առաջ սուրճ խմել, հատկապես եթե դրանք առավոտյան թեստեր են, և թույլ են տալիս խմել միայն չգազավոված ջուր, այն էլ՝ փոքր քանակությամբ։ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սուրճը կարող է ակտիվացնել […]

̰
Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:04 28.09.2024

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ […]

̰
Սրտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվել խուսափել որոշ մթերքներից

10:37 28.09.2024

Թերապևտ, գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Սվետլանա Կանևսկայան ասել է, որ ճիշտ ընտրված սննդակարգը որոշիչ դեր է խաղում սրտի հիվանդությունների կանխարգելման և առողջության պահպանման գործում նրանց մոտ, ովքեր արդեն ունեն համապատասխան ախտորոշումներ։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նման առողջական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տվել հրաժարվել որոշ հայտնի մթերքներից Կանևսկայան նախ հիշեցրել է, որ աղը, շաքարը և […]

̰
Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի միջազգային ակնաբուժական համաժողովը. ԱՆ

19:04 27.09.2024

Մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը: Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան երկու տասնյակ ակնաբույժներ աշխարհի առաջատար կենտրոններից և հիվանդանոցներից: Շաբաթվա ընթացքում նրանք միացել են Հայկական ակնաբուժության նախագծի բժշկական առաքելությանը Հայաստանում, որի շրջանակներում կազմակերպվել են ակնաբուժական բարդ դեպքերի խորհրդատվություններ, վիրահատություններ, դասախոսություններ և գործնական պարապմունքներ: […]

̰
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետը հանդիպել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

17:35 26.09.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հանդիպել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ: Վերջինիս ներկայացվել են քաղաքապետարանի առողջապահության վարչության հիմնական գործառույթները, նպատակները, առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները: Դավիթ Կարապետյանը նշել է, որ «Առողջ քաղաք» նախաձեռնության բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքներ կտարվեն: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթան էլ իր հերթին […]

̰
BACK_TO_TOP