TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի

12:59 11.05.2022

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

̰ ̰
COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ

14:48 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մայիսի 9-ի դրությամբ։    

̰
Հոսպիտալացվածների 81.2%-ը պատվաստված չէ․ ԱՆ

14:39 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դրական թեստ ունեցողների 94.4%-ը պատվաստված չէ, հոսպիտալացվածների 81.2%-ը պատվաստված չէ, ծանր վիճակում գտնվողների 75%-ը պատվաստված չէ։

̰
ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ից ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են. առողջապահության նախարարությունը կդիմի կառույցին

13:35 10.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության: Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից՝ պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն […]

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

11:09 10.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է Մայիսի 9-ի դրությամբ կատարվել է ❗️2 183 124 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 130 460, ✅ երկրորդ դեղաչափ` 999 123, ✅ բուստեր` 49 925:

̰
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք

11:07 10.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 11 538 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք։ Առողջացել է 31 հիվանդ, գրանցվել է մահվան 1 դեպք։ Փաստացի բուժվողների թիվը 544 է։

̰
Ամփոփվել են երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին հայտնի փաստերը

10:55 10.05.2022

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ ««Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին ներկայում հայտնի փաստերը: Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանն է […]

̰
Սննդաբանը նշել է նիհարելու ամենապարզ վարժությունը

22:10 09.05.2022

Սննդաբան Մայքլ Մոսլին աստիճաններով բարձրանալն անվանել է նիհարելու արդյունավետ վարժություն։ Նա խոսել  է քաշը կորցնելու պարզ հնարքների մասին Daily Express-ի հետ: Ըստ մասնագետի՝ առողջ սննդակարգը ֆիզիկական վարժությունների հետ համատեղելը նիհարելու խելացի միջոց է։ Մոսլին կքանիստերը և հրում վարժությունները անվանել է մարզասրահում մարզվելու այլընտրանք: Նա խոստովանել է, որ ինքն էլ օրական 40 հրում է անում, որպեսզի […]

̰
6 խմիչքներ, որոնք կօգնեն խումհարի ժամանակ

23:36 08.05.2022

Խումհարը հաղթահարելու 6 արդյունավետ խմիչք է նշել սննդաբան Մարիա Բակուտինան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ամենաարդյունավետ ըմպելիքներից մի քանիսը, որոնք օգնում են հաղթահարել խումհարը, հանքային ջուրն է, մրգային ըմպելիքը և թունդ սև թեյը։ Նաև խումհարի ախտանիշները կթեթևացնի վարսակի թուրմը։ Դրա պատրաստման համար սննդաբանը խորհուրդ  է տվել վերցնել մեկ ճաշի գդալ վարսակ,  մեկ լիտր ջրի հետ […]

̰
Որո՞նք  են ալկոհոլի հետ անհամադրելի մթերքները

23:10 08.05.2022

Նարկոլոգ Անատոլի Վլասովը Evening Moscow-ին տված հարցազրույցում անվանել է ալկոհոլի հետ անհամադրելի վնասակար մթերքներ։ Նրա խոսքով՝ վտանգավոր է ալկոհոլ խմել թթու վարունգների և կծու ուտեստների հետ։ «Այս բոլոր մթերքները, զուգորդված ալկոհոլի հետ, նպաստում են  ավելի շատ ալկոհոլ օգտագործելուն, քանի որ այս մթերքները աղի են, իսկ աղը երկար ժամանակ մնում է  օրգանիզմում և ստիպում ծարավ զգալ: […]

̰
Բացահայտվել է Իսպանիայի թագուհի Լետիցիայի նրբակազմության գաղտնիքը

22:59 08.05.2022

Իսպանիայի թագուհին հանուն կազմվածի հրաժարվել է սուրճից, ալկոհոլից և գազավորված ըմպելիներից, այդ մասին պատմել են նրա մտերիմները: Նրանց խոսքերը մեջբերում է Daily Express-ը։ Ըստ իսպանացի միապետի 49-ամյա կնոջ ընկերների՝ կազմվածքի պահպանումը նրա կյանքի կարևոր մասն է։ «Նրա նպատակն է միշտ հասնել կատարելության, կամ գոնե փորձել մոտենալ դրան: Եթե ​​սպորտով է զբաղվում, 100 տոկոսով  է նվիրվում, […]

̰
Ո՞րքան է գարեջրի անվտանգ քանակությունը

21:30 08.05.2022

Բլոգեր Պավել Եգորովը պատմել է, թե արժե՞ արդյոք խառնել գարեջրի տարբեր տեսակները, և նշել է խմիչքի այն քանակությունը, որն անվտանգ է տոնական օրերին: Մասնագետը խորհուրդներ է տվել Lentа.ru-ին տված հարցազրույցում։ Եգորովի խոսքով՝ բնության գրկում տոնական սեղանի շուրջ կարելի է տարբեր տեսակի գարեջուր խառնել, սակայն պետք չէ դրանով տարվել։ Նա կարծում է, որ թեթև գարեջուրն ավելի […]

̰
Ավելորդ քաշից ազատվելու ևս  մի պատճառ

20:54 08.05.2022

Սննդաբան Միխայիլ Գինզբուրգը բացահայտել է ավելորդ քաշից ազատվելու անսպասելի պատճառ,  այս մասին հայտնում է Ura.ru-ն։ Ըստ Գինսբուրգի՝ օրգանիզմում կուտակված ճարպը սկսում է հալվել, երբ մարդիկ հայտնվում են անծանոթ միջավայրում «Օրինակ՝ մարդը տեղափոխվել է մեկ այլ քաղաք՝  նոր ու հետաքրքիր աշխատանքի համար: Դա մի տեսակ դրայվի զգացում է: Նախ նա դուրս է եկել իր սովորական միջավայրի […]

̰
Սննդաբանը թվարկել է օրգանիզմը բեռնաթափելու տարբերակներ

18:17 08.05.2022

Հագեցած կերուխումից հետո  ճիշտ կազմակերպված բեռնաթափման օրը կօգնի ձերբազատվել ծանրության զգացումից: Արձակուրդներից հետո օրգանիզմը բեռնաթափելու ուղիները թվարկել է սննդաբան Եվա Շիշովան՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում։ Մասնագետի խոսքով՝ տոնական խնջույքի ժամանակ շատ ուտելը կարող է հանգեցնել հոգնածության, վատ քնի և էներգիայի պակասի։ «Դուք կարող եք վերականգնել նորմալ առողջությունը, եթե կազմակերպեք պատշաճ կազմակերպված պահքի օր: Դրա համար օրվա […]

̰
Սննդաբանը խորհուրդ է տվել հրաժարվել խիստ սննդակարգերից և «հաճույքի օր» կազմակերպել

17:17 08.05.2022

Սննդաբան, ռացիոնալ սնուցման մասնագետ Իվան Ալիմենկոն խորհուրդ է տվել հրաժարվել խիստ սննդակարգերից և երբեմն  կազմակերպել «հաճույքի օրեր», երբ ամեն ինչ թույլատրվում է ուտել, այս մասին նա պատմել է  Sputnik ռադիոյին։ Մասնագետը զգուշացրել է, որ ավելորդ քաշի դեմ համառ պայքարը կարող է հանգեցնել նևրոզի։ Ալիմենկոյի խոսքերով՝ շատերը, ձգտելով իդեալական կազմվածքի, սկսում են վախենալ սննդից: «Սննդի ընդունումը […]

̰
Կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի ընդլայնված նիստը

15:50 08.05.2022

Մայիսի 7-ին քաղաք Երևանում կայացել է ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի հերթական ընդլայնված նիստը, որի անդամները հանդիսանում են ՀՀ առողջապահության ոլորտի և սփյուռքի առաջատար մասնագետներ։ Մասնագիտական խորհրդի անդամները նիստին մասնակցում էին նաև առցանց տարբերակով: Արցախի Հանրապետության առողջապահության նախարար, ԱՀ առողջապահության նախարարին կից Մասնագիտական խորհրդի նախագահ Միքայել Հայրիյանը ողջունելով խորհրդատուներին՝ իր երախտիքի խոսքն է ուղղել […]

̰
Կենսաբանը զգուշացրել է շաքարի փոխարինիչների վտանգի մասին

23:38 07.05.2022

Կենսաբան Իրինա Մալցեւան զգուշացրել է , որ արհեստական ​​քաղցրացուցիչները կարող են ավելի շատ վնաս հասցնել օրգանիզմին, քան հենց շաքարը։ Այս մասին հայտնում է Sputnik ռադիոն։ Մալցևայի խոսքով՝ քաղցրացուցիչների օգտագործումը բարձրացնում է օրգանիզմում ինսուլինի մակարդակը։ «Քաղցրավենիքի ընկալիչներ ունենք ոչ միայն բերանի խոռոչում, այլ նաև օրգանիզմում, և երբ քաղցրացուցիչը սննդի հետ մտնում է օրգանիզմ, ընկալիչները դրան արձագանքում […]

̰
Արդյո՞ք կարտոֆիլը գիրացնում է․ սննդաբանի կարծիքը

23:24 07.05.2022

Սննդաբան Նատալյա Դենիսովան  ասել է, որ կարտոֆիլը չի վնասում կազմվածքին, եթե այն ճիշտ եփվի։ Նրա խոսքերը մեջբերում է Մոսկվայի քաղաքային լրատվական գործակալությունը։ Մասնագետը խորհուրդ է տալիս նիհարողներին սահմանափակվել երկու-երեք միջին չափի կարտոֆիլով։ Պետք է ուտել առանց շատ յուղոտ սոուսի (օրինակ՝ մայոնեզ) և առանց տապակած յուղոտ մսի։ «Ավելին, ավելի լավ է դա անել առանց կեղևը հանելու, […]

̰
Մեծ Բրիտանիայում բժիշկները կապկի ծաղկով մարդկանց վարակման դեպք են գրանցել

17:49 07.05.2022

Մեծ Բրիտանիայի Առողջապահության Գործակալությունը (UKHSA) արձանագրել է կապկի ծաղիկ վարակով մարդկանց հիվանդացության դեպք, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Անգլիայում մարդու մոտ ախտորոշվել է կապկի ծաղիկ: Հիվանդը վերջերս ճանապարհորդել է Նիգերիայից, որտեղ ենթադրվում է, որ նա վարակվել է  նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը: Monkeypox-ը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև […]

̰
ԵՄ երկրներում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 95 դեպք

17:41 07.05.2022

ԵՄ երկրներում մինչև 16 տարեկանների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 95 դեպք։ Առողջապահական կառույցները շարունակում են պատճառների հայտնաբերմանն ուղղված գործողությունները։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Իտալիայում ՝35 և Իսպանիայում՝ 22։ Դանիայում և Նիդերլանդներում 6-ական դեպք է հայտնաբերվել։ Հեպատիտի դեպքեր հայտնաբերվելու մասին […]

̰
Որոնք են լյարդի հիվանդության չորս հստակ նշանները

17:18 07.05.2022

Լյարդի ախտահարումը սկզբում հաճախ դժվար է նկատել, սակայն կան չորս նշաններ, որոնք կարող են օգնել բացահայտել այս օրգանի հետ կապված խնդիրները, հայտնում է Focus.de-ն: Նշվում է, որ ալկոհոլն ամենօրյա սննդակարգում ճարպերի մեծ պարունակությունը կամ վիրուսային հիվանդությունները կարող են բացասաբար անդրադառնալ լյարդի աշխատանքի վրա։ Լյարդի ախտահարումն ազդարարվում է մեզի գույնի փոփոխությամբ՝ այն դառնում է ավելի մուգ: […]

̰
Ծովի հատակին հայտնաբերվել է շաքարի նստվածք

12:46 07.05.2022

Մաքս Պլանկի ինստիտուտի հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ ծովային բույսերը ֆոտոսինթեզի ընթացքում հսկայական քանակությամբ շաքար են թողնում հողում: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք Երկրի վրա ամենաարդյունավետ ածխածին կլանողն են՝ ըստ Earth.com-ի: Մասնավորապես, մեկ քառակուսի կիլոմետրը կարող է գրեթե կրկնակի շատ ածխածին կուտակել, քան ցամաքում գտնվող անտառները: Բացի այդ, դա տեղի է ունենում 35 անգամ […]

̰
Իրաքում հեմոռագիկ տենդից 8 մարդ է մահացել, վարակված է ևս 40 մարդ

10:58 07.05.2022

Իրաքում միջինասիական հեմոռագիկ տենդով վարակման հետևանքով 8 մարդ է մահացել։ Հիվանդությունն ախտորոշվել է ևս առնվազն 40 մարդու մոտ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ Հիվանդության բռնկումից առավել տուժել է երկրի հարավ-արևելքում գտնվող Դի-Կար նահանգը, որտեղ վարակված է 23 մարդ, ևս 5-ը մահացել են։ ԱՀԿ տվյալներով՝ միջինասիական հեմոռագիկ տենդից մահացության մակարդակը […]

̰
Տեղի է ունեցել «Մեկ առողջության» բազմոլորտ համակարգումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով

19:47 06.05.2022

Տեղի է ունեցել «Մեկ առողջության» բազմոլորտ համակարգումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Աշխատաժողովի ընթացքում միջազգային առողջապահական կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացվել է զոոնոզ հիվանդությունների դեմ պայքարի եռակողմ ուղեցույցը, քննարկվել են վերջինիս ներդրման մեխանիզմերը և ձևաչափը։ Ուղեցույցի նպատակն է աջակցել երկրներին՝ զոոնոզ հիվանդությունների և մարդ-կենդանի-շրջակա […]

̰
Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է. ԱՆ

19:12 06.05.2022

Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է: Կանխարգելելու համար պետք է արդյունավետ և բարեփոխված առաջնային օղակ: Առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները վերհանելու ու լուծումներ գտնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում:

̰
350 պացիենտ հնարավորություն է ստացել անցնել ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն

17:34 06.05.2022

Թոքաբանության ազգային կենտրոնը շարունակում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ իրականացնել հասարակության խոցելի խմբերի շրջանում: Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում այսօր Նուբարաշենում գտնվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի ստացիոնար բուժում ստացող 350 պացիենտ հնարավորություն է ստացել անցնել ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն: Ռենտգեն-լաբորանտ` Իլիչ Հոխանյան:

̰
Երկու տարվա ընթացքում աշխարհում գրեթե 15 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսից. ԱՀԿ

12:40 06.05.2022

Հիվանդների մեծ մասը մահացել է Հարավարևելյան Ասիայում: Բժիշկներն ասում են նաև, որ ամենից հաճախ տղամարդիկ են մահանում։ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի հետևանքով, այսպես կոչված ավելորդ մահերի թիվը հասել է մոտ 14,9 միլիոնի, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Մահվան դեպքերը, որոնք անուղղակիորեն կապված են եղել COVID-19-ի հետ, […]

̰
Մարդուն փոխպատվաստված խոզի սրտում վիրուս է հայտնաբերվել

09:56 06.05.2022

ԱՄՆ-ի գիտնականներն ուսումնասիրում են խոզի մոդիֆիկացված սրտի փոխպատվաստման ենթարկված առաջին մարդու մահվան պատճառը։ Հետազոտության ընթացքում փորձագետներն օրգանում հայտնաբերել են հերպեսի վիրուսների ընտանիքից խոզի ցիտոմեգալովիրուս։ Բայց նրանք չեն կարող միանշանակ ասել, որ մահը վրա է հասել հենց այդ պատճառով, գրում է Associated Press-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխպատվաստված սրտով հիվանդ Դեյվիդ Բենեթը մահացել է վիրահատությունից երկու […]

̰
Moderna-ն դիմել է մինչև 5 տարեկան երեխաների համար COVID-19 պատվաստանյութի հաստատման համար

20:56 05.05.2022

Ամերիկյան Moderna ընկերությունը դիմում է ներկայացրել Եվրոպական դեղամիջոցների գործակալություն մինչև հինգ տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն հաստատելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 5-ին, ճեպազրույցում հայտարարել է պատվաստումների ռազմավարության ղեկավար Մարկո Կավալերին։ Կավալերին նաև նշել է, որ սա այս տարիքի երեխաների համար պատվաստանյութի առաջին հայտն է։ Այժմ Spikevax պատվաստանյութը, որն արտադրվում է Moderna-ի կողմից, […]

̰
BACK_TO_TOP