14:55 22.05.2022
Ռուս բժիշկներն ավարտել են կորոնավիրուսի դեմ նոր դեղորայքի հետազոտումը։ Այն կոչվում է «Ցեզարոկս»։ Առաջիկայում հետազոտության արդյունքները կհրապարակվեն։ Ինչպես հայտնել են բժիշկները, խոսքը դեղորայքի հետազոտության երրորդ փուլի մասին է։ Հետազոտվում են դեղամիջոցի արդյունավետությունը և անվտանգ լինելը կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբի դեպքում։ Խաղաղօվկիանոսյան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի աշխատակից Աննա Սիմակովան նշել է, որ դեղորայքի հետազոտությանը մասնակցում […]
14:30 22.05.2022
Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Այդ մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ «Կոչ եմ անում անհատ օգտատերերին տելեգրամյան ալիքներով ապատեղեկատվություն չտարածել»,- նշել է նա։
14:07 22.05.2022
«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, շարունակում է մշտադիտարկել երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր Ֆեյսբուքյան էջում։ Սույն թվականի մայիսի 11-19 ընկած ժամանակահատվածում ամբողջ աշխարհում շարունակվել է արձանագրվել անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտներ 16 և ցածր տարիքի երեխաների […]
13:55 22.05.2022
«Բոլորին պետք է մտահոգի կապիկի ծաղիկի տարածման հարցը: Մենք մտածում ենք այն մասին, թե ինչ պետք է անենք»: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է Reuters-ը։ Բայդենն ասել է, որ ԱՄՆ առողջապահական համակարգի պատասխանատուները ուսումնասիրում են հիվանդության դեմ պայքարելու հնարավոր ուղիները, ներառյալ բուժման տարբերակները և պատվաստումները: ԱՀԿ-ն ներկայում […]
11:38 22.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի: Մինչև մայիսի 21-ը ԱՀԿ-ն ստացել էր 12 ոչ էնդեմիկ երկրներից կապիկի ծաղիկի 92 լաբորատոր հաստատված դեպքերի մասին հաղորդումներ: Եվս 28 դեպք գտնվում է լաբորատոր հետազոտության փուլում, հավելել է ԱՀԿ-ն։ «Մինչ օրս այս հիվանդության հետ կապված մահվան դեպքեր չեն […]
10:37 22.05.2022
Վերջին մեկ օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է այսպես կոչված տենդի ավելի քան 186 հազար դեպք։ Այս մասին շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ինչպես նշվում է, մեկ մարդ մահացել է։ ԿԺԴՀ իշխանությունները ներկայում հիվանդությունն անվանում են «անհայտ տենդ», սակայն տվյալները հուշում են, որ խոսքը COVID-19-ի տարածման մասին է։
10:28 22.05.2022
Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպությունը հայտնել է, որ Հունաստանում ուսումնասիրվում է կապիկի ծաղիկով մարդու հնարավոր վարակման կասկածելի դեպքը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով կազմակերպությանը։ «Խոսքը անգլիացի զբոսաշրջիկի մասին է, ով իր ուղեկից հետ միասին ընդունվել է Ատտիկովի հիվանդանոց, որտեղ նրանք գտնվում են բացասական ճնշման սենյակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ համապատասխան նմուշներն արդեն ուղարկվել […]
23:35 21.05.2022
Սննդաբան Իրինա Կապուստինան հորդորել է խուսափել արագ նախաճաշից: Նրա խոսքերը մեջբերում է solenka.info հրատարակությունը։ Նրա խոսքով` ավելի լավ է առավոտյան շիլա ուտել, քան արագ նախաճաշեր, մասնավորապես՝ քաղցր հացահատիկայն փաթիլներ և գրանոլա։ Կապուստինան բացատրել է, որ այդպիսի նախաճաշերը բաղկացած են վերամշակված հացահատիկներից, և ամենից հաճախ դրանք պատրաստվում են ալյուրից, ինչը օգտակար չէ ոչ կազմվածքի, ոչ էլ […]
20:44 21.05.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան պապայան անվանել է նիհարողների համար լավագույն միրգը։ Ըստ նրա՝ «ամենանենգ» մրգի կոչումը բանանն է։ «Պապայան լավագույնն է նիհարելու համար: Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր թթվային մրգերն ու հատապտուղները կարող են հարմար լինել նիհարելու համար, քանի որ դրանք բոլորն էլ ցածր կալորիականություն ունեն։ Բայց պապայան լավագույնն է», – ասել է Սոլոմատինան: Իսկ խաղողից ու […]
20:15 21.05.2022
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` վերջին շաբաթների ընթացքում աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք առնվազն 12 երկրում, և ևս 50 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են եվրոպական ինը երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա), ինչպես նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։ Մինչ այժմ, հիվանդության դեպքերն […]
19:38 21.05.2022
Շվեյցարական Բերն կանտոնում գրանցվել է կապկի ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է երկրի հանրային առողջապահության դաշնային դեպարտամենտը: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվել դիմել բուժհաստատություններ: Նշվում է, որ հիվանդությունը սովորաբար ընթանում է թեթև: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ 11 երկրում հաստատվել է վարակման 80 դեպք:
15:57 21.05.2022
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը: «Մայիսի 20-ին Էբոլա հիվանդությունից մահացել է 12-ամյա մի դեռահաս»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը: 2022 թվականին Կոնգոյում Էբոլայի վարակի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 2-րդ կեսին: Վարակված 31-ամյա […]
15:30 21.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում: «ԱՀԿ-ն և նրա գործընկերներն աշխատում են՝ հասկանալու կապիկի ծաղիկի տարածման մակարդակն ու բռնկման պատճառները: Վերջին բռնկումները, որոնց մասին տեղեկություններ ստացվել են 11 երկրից, համարվում են ոչ տիպիկ, քանի որ գրանցվել են երկրներում, որոնք […]
11:34 21.05.2022
Էնդոկրինոլոգը զգուշացրել է վիտամինների պատճառով գիրանալու վտանգի մասին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։ Ըստ մասնագետի՝ վիտամինները սովի զգացում են առաջացնում, քանի որ արագացնում են նյութափոխանակությունը։ Ավելանում է ախորժակը, և առաջանում է քաշի ավելացման վտանգ։ «Վիտամիններ ընդունելիս ավելորդ կիլոգրամներ են հավաքվում ոչ թե այն պատճառով, որ այդ դեղամիջոցներն իրենք են պարունակում կալորիաներ, այլ այն պատճառով, որ […]
11:14 21.05.2022
Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, […]
10:33 21.05.2022
Ըստ ԱՄՆ առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաների, կապիկի ծաղիկի վարակը ությունը կարող է փոխանցվել մարդուց մարդուն՝ մտերիմ, ինտիմ կամ սեռական շփման միջոցով, որն ունեցել է ակտիվ ցանավորում: Հաղորդում է Bloomberg-ը։ ԱՄՆ-ում հաստատված վիրուսի մեկ դեպք կապ չունի Աֆրիկայի հետ, որտեղ հիվանդությունն առավել տարածված է, ասում են պաշտոնյաները: Նրանք նշել են, որ ընդհանուր բնակչության վարակվելո ռիսկը ցածր է, […]
23:43 20.05.2022
Նիդերլանդներում հաստատվել է կապիկի ծաղիկով մարդկանց վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը։ Ինստիտուտն ակնկալում է դեպքերի թվի աճ և պատրաստվում է նոր վարակների վերաբերյալ տվյալներ ներկայացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել […]
20:10 20.05.2022
Հնարավոր է, որ կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց թիվը մեծանա, սակայն բռնկումը թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում քիչ հավանական է։ Այս կարծիքին է Գամալեյա կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը,- նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։ Նա նաև նշել է, որ այս հիվանդությունը երբեք չի սպառնացել մարդկությանը։ «Կարծում եմ՝ վիրուսի բնույթը չի փոխվել։ Նման […]
19:42 20.05.2022
Իսպանիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 30-ի, հայտնում է Pais թերթը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը։ Հրատարակության տվյալներով՝ վարակվածների դրական արդյունքները հաստատվել են ՊՇՌ թեստերով։ Այսպիսով, 23 ՊՇՌ թեստ, որոնք վերցվել են կապիկի ծաղիկի կասկածանքով հիվանդներից և իրականացվել մանրէաբանության ազգային կենտրոնում, դրական են եղել։ Ավելի վաղ երկրում գրանցվել էր յոթ դեպք։ Pais-ը գրում է, […]
16:53 20.05.2022
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի մայիսի 18-ի N104-Ա հրամանի համաձայն հաստատվել են Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2022 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների դեղամիջոցները։ 1️⃣ Ինսուլին (կարճատև և միջին ազդեցության), 2️⃣ Դիաբետոն MR60, 3️⃣Արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ-երիզներ (մինչև 18 տարեկան), 4️⃣ Ասեղ գրիչ ներարկիչ, 5️⃣ Սոմատրոպին լուծույթ․ Նորդիտրոպին նորդիլետ (մինչև […]
14:57 20.05.2022
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10 երկրներում։ Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով և հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ դրանով առավելապես վարակվում են երեխաները, իսկ մահացության մակարդակը տատանվում է 4-ից 22%-ի սահմաններում: Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 […]
09:13 20.05.2022
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսով կամ ինչպես տեղի ԶԼՄ-ներն են նշում «անհայտ տենդով» հիվանդների թիվը գերազանցել է 2.2 միլիոնը, մեկ օրում վարակվել է ավելի քան 263 հազար մարդ, 2-ը՝ մահացել: Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 65-ի: Մայիսի 19-ի դրությամբ՝ մոտ 1.5 մլն հիվանդ ապաքինվել է, 750 հազարը […]
09:00 20.05.2022
Ավստրալիայում կապկի ծաղկով վարակման առաջին դեպքը կասկածվում է Եվրոպայից վերադարձած 40-ամյա զբոսաշրջիկի մոտ: Այս մասին ասվում է Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահական դեպարտամենտը, փոխանցում է RIA Novosti-ն: Վարակման առաջին երկու դեպքն է հաստատվել Կանադայում՝ Քվեբեկ նահանգում: Նշվում է, որ վարակակիրներից մեկը երկիր մուտք գործած ԱՄՆ քաղաքացի է: Կապկի ծաղկի ախտանշաններն են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, […]
08:48 20.05.2022
Պերուի իշխանությունները որոշել են մայիսի 20-ից հայտարարել սանիտարական տագնապի ռեժիմ՝ կապկի ծաղիկ հիվանդության պատճառով, չնայած երկրում դեռևս վարակման դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում է El Comercio թերթը՝ հղում անելով առողջապահության նախարար Խորխե Լոպես Պենյային: «Մեզ մոտ դեռևս դեպքեր չկան, սակայն մենք նախաձեռնում ենք այդ միջոցառումը՝ ցանկացած անակնալի պատրաստ լինելու համար»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ […]
16:27 19.05.2022
Իտալիայում գրանցվել է կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման առաջին դեպքը: Հիվանդը վերջերս է վերադարձել Կանարյան կղզիներից, հաղորդում է ANSA-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ վարակվածը մեկուսացված է, նրա վիճակը բավարար է։ «Սկսվել են համաճարակաբանական ուսումնասիրությունների և հնարավոր շփումների ճշտման ընթացակարգերը»,- հայտնել են բուժհաստատությունից։ Եվս երկու կասկածելի դեպք է ստուգվում:
14:00 19.05.2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման նշանակման և վճարման […]
12:40 19.05.2022
Հյուսիսային Կորեայում վերջին մեկ օրվա ընթացքում տենդի ախտանիշներով 262 270 դեպք է գրանցվել: Ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին նման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,97 միլիոնի, հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել է 1,23 մլն մարդ, բուժվում է 740 հազարը։ Անցած 24 ժամում մեկ մարդ է մահացել, մահացությունների […]
15:37 18.05.2022
Իսպանիայի Մադրիդի ինքնավար համայնքում հայտնաբերվել է կապկի ծաղիկ վարակի կասկածելի ութ դեպք։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է El País թերթը։ Այս տեղեկատվության ի հայտ գալու ֆոնին Թագավորության առողջապահության նախարարությունը և տարածաշրջանային իշխանությունները բժշկական տագնապ են հայտարարել։ Մանրէաբանության ազգային կենտրոնը թեստավորել է հազվագյուտ հիվանդության մեջ կասկածվող անձանց։ Վերջին օրերին վարակի դեպքեր են հայտնաբերվել Մեծ Բրիտանիայում և […]