21:23 30.04.2022
Մեծ Բրիտանիայի բնակչուհին, ով չէր կարող մեկ օր ապրել առանց չիփսերի և շոկոլադի, երկու տարվա ընթացքում կարողացել է նիհարել 23 կիլոգրամ։ Նա նիհարելու իր մեթոդը պատմել է Daily Express-ին։ Չորս երեխաների 32-ամյա մայր Մելանի Լոուրենսը Լինքոլնշիրից կարծում է, որ գիրացել է մշտական զբաղվածության պատճառով։ Նա գրեթե երբեք չի հասցրել նորմալ նախաճաշել, իսկ կեսօրին շատ չիփսեր […]
20:51 30.04.2022
Ռուսաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Օլգա Տկաչևան անվանել է այն մթերքները, որոնք երկարացնում են կյանքը և կոչ է արել անցնել միջերկրածովյան սննդակարգի: Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»-ը։ Ըստ մասնագետի՝ սնունդը պետք է լինի հավասարակշռված, իսկ սննդակարգը պետք է ներառի բավարար քանակությամբ միրգ ու բանջարեղեն։ Նա խորհուրդ տվեց վերահսկել մարմնի քաշը և շատ չուտել: «Օրական […]
20:13 30.04.2022
Դիետոլոգ Նուրիա Դիանովան միսն ու բանջարեղենն անվանել է նիհարելու լավագույն համադրությունը Նրա առաջարկությունները հրապարակել է «Երեկոյան Մոսկվա» պարբերականը։ Ըստ մասնագետի՝ նիհարելիս մանրաթելն անհրաժեշտ է բանջարեղենի, մրգերի, չորացրած մրգերի, խոտաբույսերի, աղցանների և հատապտուղների տեսքով։ Անհնար է մշտապես միայն ցածր կալորիականությամբ մթերքներ օգտագործել, քանի որ քաղցի մշտական զգացումը կարող է հակառակ արդյունքի հասցնել։ Դիանովան խորհուրդ է տալիս […]
19:30 30.04.2022
Դիետոլոգ և գաստրոէնտերոլոգ Սվետլանա Նեզվանովան ալկոհոլի հետ անհամատեղելի հիվանդությունների շարքում ներառել է լյարդի ցիռոզը։ Նմանատիպ այլ քրոնիկ հիվանդություններ բժիշկը նշել է URA.RU պորտալին տված հարցազրույցում։ «Քրոնիկ պանկրեատիտի և լեղաքարային հիվանդությունների դեպքում գազավորված ըմպելիքները, այդ թվում՝ ալկոհոլայինները՝ շամպայն, գարեջուր, կոկտեյլներ, արգելված են։ Կարմիր գինին չի թույլատրվում սննդային ալերգիայի և ստամոքս-աղիքային տրակտում հիստամինի ավելցուկի դեպքում: Ցանկացած ալկոհոլային […]
18:16 30.04.2022
Հասանելի, արդիական, պացիենտի կարիքներին միտված, ծախսարդյունավետ և բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումը առողջապահության նախարարության վերջին տարիների գերակայություններից է, իսկ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը՝ դրա նախապայման: ԱԱՕ օղակում նախատեսված համակարգային բարեփոխումներն են եղել նաև «Առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում» խորագիրը կրող աշխատաժողովի քննարկման առարկան: Աշխատաժողովի ընթացքում կիրառվել է նաև ֆոկուս խմբային քննարկման ձևաչափը, որին մասնակցել […]
17:44 30.04.2022
Նեֆրոլոգ Վերներ Ռիգելը գերմանական Focus.de պորտալին պատմել է այն չորս կանոնների մասին, որոնց նա հետևում է երիկամների առողջությունը պահպանելու համար: Նա նշել է, որ կանոնավոր քայլելն ու ճիշտ սնվելը կօգնի պահպանել երիկամները։ Շաքարախտը, արյան բարձր ճնշումը և միզուղիների վարակները կարող են հանգեցնել երիկամների վատ աշխատանքի: Բժիշկը խորհուրդ է տվել վերահսկել շաքարի մակարդակը և ճնշումը։ […]
12:45 30.04.2022
Բժշկական գիտությունների դոկտոր, Invitro-Moscow-ի գլխավոր բժիշկ Սերգեյ Խոմյակովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախազգուշացրել է խորովածի վտանգի մասին։ Նրա խոսքով՝ քաղցկեղի պատճառ կարող են դառնալ քաղցկեղածին նյութերը, որոնք առաջանում են ծխի և ճարպի այրման ժամանակ միսը ածխի վրա եփելիս։ «Կրակ վառելու համար նպատակահարմար է օգտագործել ոչ թե ածուխ, այլ վառելափայտ՝ առանց բենզին պարունակող հատուկ խառնուրդների, այս […]
12:40 30.04.2022
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան խորհուրդ է տվել որոշ մթերքներ միասին չուտել։ Նրա խոսքերը մեջբերում է «Մոսկվա 24»-ը։ Սննդաբանն ասել է, որ հնարավոր չէ համատեղել սպիտակուցներն ու արագ ածխաջրերը, քանի որ դրա պատճառով օրգանիզմում խմորման գործընթաց է սկսվում, և խախտվում է սպիտակուցի կլանումը։ «Ամբողջական սպիտակուցի աղբյուրները պետք է զուգակցվեն բացառապես բուսական կերակուրների, աղցանների հետ, […]
11:04 30.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 2 նոր դեպք ✓ 2833 թեստավորում ✓ 12 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 867 դեպք, որոնցից 411 050 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1512 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
22:44 29.04.2022
Մինչև 2070 թվականը Երկրի վրա կլիմայի փոփոխության պատճառով կարող են հայտնվել մարդկանց համար վտանգավոր հազարավոր նոր վիրուսներ: Նման ճակատագիր մարդկության համար կանխատեսել են ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի գիտնականներն իրենց ուսումնասիրության մեջ, որոնցից հատվածներ մեջբերում է Associated Press-ը։ Կենսաբաններն ուսումնասիրել են երեք հազար տեսակի կաթնասունների միգրացիան և վիրուսների փոխանակումը, եթե առաջիկա 50 տարում գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա […]
22:36 29.04.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն պաշտոնական այցերից հետո եղել է նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դոկտոր Կլյուգեն շրջել է թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքերին և Մատենադարանում պահվող հին այլալեզու ձեռագրերին ու փաստաթղթերին։
21:52 29.04.2022
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մասնակցել է հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողովին, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի և ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաև ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը: Դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ և ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը և Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների […]
20:28 29.04.2022
Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը բացատրել է, թե ինչու է կարևոր ձուն լվանալ ուտելուց առաջ։ Մասնագետը նշել է, որ կեղևի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են թունավորումներ առաջացնել, ուստի մի թերագնահատեք ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը։ Ամենամեծ վտանգը, ըստ սննդաբանի, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ։ Դիետոլոգը զգուշացրել […]
20:22 29.04.2022
Իմունականխարգելման եվրոպական շաբաթ (EIW22) Հայաստանում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Հենրի Պ. Կլյուգեն այցելել են պատվաստումային կետեր, երախտիքի խոսք ուղղել առողջապահության ոլորտի աշխատակիցներին՝ շնորհելով ԱՀԿ հատուկ մրցանակ: Այս տարի EIW22-ի շրջանակում նշվում են պատվաստումների շնորհիվ արձանագրված հաջողությունները, այդ թվում` պոլիոմիելիտի գլոբալ վերացման գործում, կարմրուկի և […]
11:04 29.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 7 նոր դեպք ✓ 3177 թեստավորում ✓ 224 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 411 038 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
22:00 28.04.2022
ԵՄ-ն զգուշացնում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին, այս մասին հինգշաբթի հայտարարվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը: ԵՄ երկրներում ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել է 10 տարեկան և ավելի փոքր հիվանդների 111 դեպք: Ըստ նույն հաղորդագրության՝ չորեքշաբթի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, մոտավորապես 55 դեպք է գրանցվել ԵՄ երկրներում՝ Ավստրիա, […]
15:07 28.04.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված առկա սահմանափակումները մեղմացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առաջարկելով վերացնել ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Ըստ այդմ, հաշվի առնելով միջազգային փորձը և այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդեն իսկ մեղմացրել […]
14:12 28.04.2022
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ շրջայց է կատարել նաև «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» հիմնանորոգված շենքում։ Կառավարության սուբվենցիոն ծրագրերով 2020-2021 թվականներին ամբողջությամբ կատարվել է պոլիկլինիկայի վարչական շենքի ներսի և դրսի հարդարման աշխատանքներ:
11:11 28.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 3 նոր դեպք ✓ 2546 թեստավորում ✓ 216 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 858 դեպք, որոնցից 410 814 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
10:24 28.04.2022
ԱՄՆ-ի արդեն 24 նահանգներում բռնկվել է բարձր ախտածին թռչնագրիպ. սատկել է ավելի քան 31 միլիոն հավ և հնդկահավ։ Բռնկումներ կան նաև այլ երկրներում։ Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդկանց վարակման առաջին դեպքը։ Ի՞նչ վիրուս է դա, որքանո՞վ է վտանգավոր մարդկանց համար և ինչո՞ւ է վարակում ընտանի թռչուններին, այս և այլ հարցերի պատասխանները՝ RIA Novosti- նյութում։ Ամենավտանգավոր […]
08:57 28.04.2022
Բրազիլացի համաճարակաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր տարատեսակ։ Այս մասին հայտնում է Folha de S.Paulo թերթը։ Նշվում է, որ խոսքն «օմիկրոնի» BA.1 և BA.2 համակցված տեսակների մուտացիայի մասին է, որը չկա տվյալների Gisaid միջազգային բազայում։ Կենսանյութի նմուշը, որում հայտնաբերվել է վարակի այդ տարատեսակը, վերցվել էր Սան Պաուլուում փետրվարի 16-ին, 3 տարեկան երեխայից։ Մասնագետները կարծում […]
21:30 27.04.2022
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները նոր փուլ են մտնում: Պացիենտի կարիքներին միտված, ժամանակին տրամադրվող, ծախսարդյունավետ բուժծառայություն. սրանք են որակի բարեփոխումների պարտադիր բաղադրիչները: ԱՀԿ-ի գնահատականներով առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրները հանգեցնում են ներդրված միջոցների մի մասի անտեղի վատնմանը` անգամ բարձր եկամուտ ունեցող երկրներում: Հետևաբար բժշկական օգնության որակը բոլոր երկրների առողջապահական համակարգերում […]
20:44 27.04.2022
Բժշկական գիտությունների դոկտոր, հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա գործընկեր Հերման Գանդելմանը նշել են առանց դեղորայքի զարկերակային ճնշումը նվազեցնելու երեք եղանակ: Օգտակար առաջարկություններն արվել են Առաջին ալիքի «Կյանքը հիանալի է» հաղորդաշարի եթերում: Մասնագետները նշել են, որ նիհարելով կարելի է խուսափել հիպերտոնիայից։ «Եթե մենք նվազեցնենք քաշը մեկ կիլոգրամով, ապա միջինում արյան ճնշումը նվազում է սնդիկի սյան մեկ […]
19:07 27.04.2022
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ պատվիրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր չափաբաժին՝ 5-11 տարեկան երեխաների համար։ Հաղորդում է Aliq Media-ն։ Գլխավոր վարակաբանը նշել է, որ այս քայլը ևս ուղղված է Վրաստանում համավարակի հաղթահարմանը և մինչև հունիս բնակչության 70 տոկոսի պատվաստումն ապահովելուն։ «Բնակչության մեծ մասի պատվաստման դեպքում մեր երկիրը պաշտպանված […]
11:40 27.04.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գետում հայտնաբերված փոքրիկ Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Արդեն մտերմացել է անձնակազմի հետ ու արևի պես ժպտում է բոլորին: Փոքրիկի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն անում են հնարավորը»։
11:10 27.04.2022
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Ապրիլի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 17 նոր դեպք ✓ 2774 թեստավորում ✓ 10 առողջացած ✓ մահվան դեպք չկա։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 […]
09:23 27.04.2022
Չինական Հենան նահանգում արձանագրվել է թռչնագրիպի H3N8 տեսակով մարդու վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է RIA Novosti-ն։ Հիվանդը 4-ամյա տղա է, ով բնակվում է Չժումադյան քաղաքային շրջանում։ Մինչ ախտանշանների ի հայտ գալը, տղան շփում է ունեցել ընտանի թռչնի հետ, իսկ տնից ոչ հեռու հանդիպել են վայրի բադեր։ […]
19:18 26.04.2022
Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում հանդիպում և աշխատանքային քննարկում են ունեցել Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանի, տուբերկուլոզային կաբինետի բժիշկ-ֆթիզիատր Անժելա Ալեքսանյանի հետ։ Քննարկվել են Սիսիանի ԲԿ֊ի կողմից իրականացվող տուբերկուլոզի բուժօգնության և սպասարկման առկա խնդիրները, ձեռքբերումները։ […]
18:40 26.04.2022
Գյումրիում մեկնարկում է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ԱՄՆ – Հայաստան) և «Լումիեր ֆրանսեզ» (Ֆրանսիական լույս) հայ-ֆրանսիական մարդասիրական ասոցիացիայի (Ֆրանսիա) համագործակցությամբ։ Ծրագրի բացմանն այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակներում հայ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան գիտելիքներն ու հմտությունները […]