TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՀԿ փորձագետները հայտնել են, թե որքան մարդ է ամեն տարի մահանում աղտոտված օդի պատճառով

12:47 18.05.2022

ԱՀԿ-ի փորձագետները եզրակացրել են, որ ծխախոտը և օդի աղտոտվածության այլ ձևերը ամեն տարի խլում են մոտ 6,7 միլիոն մարդու կյանք ամբողջ աշխարհում, ինչը զգալիորեն գերազանցում է 2015 թվականին հրապարակված գնահատականները: Գիտնականների բացահայտումները և նրանց հավաքած տեղեկատվությունը հրապարակվել են Lancet Planetary Health ամսագրում հրապարակված հոդվածում: «Մթնոլորտային աղտոտվածությունը շարունակում է շատ ուժեղ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի […]

̰
Անհայտ ծագման հեպատիտի 250 դեպք է հայտնաբերվել․ ԱՀԿ

23:51 17.05.2022

Երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի շուրջ 250 դեպք է գրանցվել 22 երկրներում: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Ֆիլիպ Իստրբրուկը։ «Այն երկրների մեծ մասը, որտեղ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտ, գտնվում է եվրոպական տարածաշրջանում», – նշել է նա՝ հավելելով, որ մի շարք դեպքեր նույնպես սպասում են հաստատման։ Իստերբրուկի խոսքով ՝ այս […]

̰
Առողջապահության նախարարն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք

23:07 17.05.2022

Հոգեբանական աջակցությունն ու վերականգնողական բժշկական օգնությունը հնարավորինս հասանելի կլինի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք, որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար: Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային […]

̰
Ինչպե՞ս կանխարգելել կատաղություն հիվանդությունը

22:58 17.05.2022

Ինչպե՞ս կանխարգելել կատաղություն հիվանդությունը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են, որ կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար: Կատաղության հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է` ✅ պահպանել ընտանի կենդանիների խնամքի […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք

19:45 17.05.2022

Անցած շաբաթվա ընթացքում (09-15.05.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպք։ Առողջացել է 697 հիվանդ, իսկ 1 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 97 625 թեստավորում է կատարվել: Դրականության ցուցանիշը կազմում է […]

̰
Հանդիսավորությամբ բացվել է Քյարամ Սլոյանի անունը կրող «3D Վախերի կառավարման» թվայնացված բուժական սենյակը

19:19 17.05.2022

«Հերոսների վերականգնողական քաղաք» կոչվող վայրում այսօր տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի անվան «3D Վախերի կառավարման» թվայնացված բուժական սենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ։ Բուժական սենյակի կարմիր ժապավենը բացել է հերոսի մայրը՝ Նվարդ Սլոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բժիշկներն անվանել են քրոնիկական հարբուխի անսպասելի վտանգավոր հետևանքները

12:45 17.05.2022

Օտոլարինգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևը նշել է  անսպասելի վտանգավոր առողջական խնդիրներ, որոնք կարող է առաջացնել քրոնիկ հարբուխը։ Նրա խոսքերը հայտնում է Ura.ru-ն։ Մասնագետն ասել է, որ քրոնիկ հարբուխի հետևանքը կարող է լինել սրտի կաթվածը կամ ինսուլտը։ Նրա խոսքով՝ հոսող քթի պատճառով  ուղեղին վատ է մատակակարվում թթվածին, ինչի պատճառով մարդը լավ չի քնում, խռմփացնում է, […]

̰
Մեկ շաբաթում Շիրակի մարզում ծնվել է 40 երեխա

18:56 16.05.2022

Մայիսի 9-15-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 40 երեխա՝ 26 տղա, 14 աղջիկ։ Անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել մարզում: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարան։

̰
Հուլիսի 1-ից Երևանում բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն անկանխիկ ձևով

18:19 16.05.2022

2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով: Նույն հոդվածով` 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ […]

̰
Առողջապահության նախարարի անդրադարձն այսօր տեղի ունեցած միջադեպին

18:13 16.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու այսօրվա միջադեպին։   «Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան»,- գրել է նախարարը:  

̰
Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է

16:00 16.05.2022

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են: «Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,- […]

̰
Մեկ շաբաթում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք

12:13 16.05.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։

̰
Պատվաստումային գործընթացը շարունակվում է

10:49 16.05.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մայիսի 15-ի դրությամբ կատարվել է ❗️2 188 062 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 131 517, ✅ երկրորդ դեղաչափ` 1 001 443, ✅ բուստեր` 51 361:

̰
Կարծում եք 8 ժամ քունը լավագո՞ւյնն է. բժիշկներն այլ բան են պնդում

23:49 15.05.2022

Դուք 38 կամ ավելի տարեկա՞ն  եք: Այնուհետև կարող եք վերանայել, թե իրականում որքան քուն է ձեզ անհրաժեշտ: Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ  ընդունված կարծիքը,թե 8 ժամ քունն անհրաժեշտ է մեծահասակներին, այժմ վերանայման կարիք ունի: Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի և Չինաստանի Ֆուդանի համալսարանի հետազոտողների խումբը պարզել է, որ յոթ ժամ քունը կարող է իդեալական  լինել […]

̰
Գաջեթներով անցկացված  որքա՞ն ժամանակն է համարվում օպտիմալ

23:30 15.05.2022

COVID-19 համաճարակը փոխեց մեր կյանքը բազմաթիվ ասպեկտներով, ներառյալ այն ժամանակը, որը մենք ծախսում ենք մեր  գաջեթներին գամված:  2021-ին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ 2020-ին ամերիկացիներն օգտագործել են իրենց հեռախոսները շաբաթական միջինը 28,5 ժամ՝ 2018-ին շաբաթական 25,9 ժամից ավելի: 2021 թվականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն ԱՄՆ-ում և այլ երկրներում մեծահասակները  էկրաններին  գամվում են միջինը  60-80%-ով  ավելի, […]

̰
96-ամյա  բնակչուհին բացահայտել է երկարակեցության ճաշացանկը

22:40 15.05.2022

96-ամյա իտալուհի Պասկուալինայի թոռնուհին բացահայտել է տատիկի երկարակեցության գաղտնիքը և հայտնել այն ճաշացանկը, որի շնորհիվ նա պահպանում է իր առողջությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Eat This, Not That! (ETNT): Կնոջ խոսքով՝  տատիկը կանոնավոր  ուտում է լյուպին լոբի՝ Lupinus ցեղի դեղին հատիկաընդեղենների սերմեր։ Այս մթերքը հայտնի է Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում և Ավստրալիայում: Լոբին հարուստ է […]

̰
Բացահայտված է լյարդի համար COVID-19-ի վտանգը

21:26 15.05.2022

Բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, «Ինչի մասին լռում է լյարդը» գրքի հեղինակ Սերգեյ Վյալովը նշեց, որ հեպատիտը ոչ միշտ է առաջանում վիրուսային վարակի պատճառով. Դրա զարգացումը հրահրում են նաև այլ գործոններ, ասել է փորձագետը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում։ Վյալովն ասաց, որ կորոնավիրուսը բացասաբար է ազդում լյարդի վրա։ Բժիշկը բացահայտել է այս օրգանի համար COVID-19-ի վտանգը և […]

̰
Բժիշկները գտել են առողջությունը գնահատելու ճիշտ սահմանումը

16:47 15.05.2022

Կարո՞ղ եք ձեռքերը միացնել մեջքի  վրա, որքա՞ն արագ կարող եք նստել և վերկենալ  աթոռից:  Բժիշկներն առաջարկում են  առողջությունը գնահատելու   պարզ տնային թեստեր:  Երկար տարիներ մասնագետներն  օգտագործել են մարմնի քաշը որպես ընդհանուր առողջության հիմնական ցուցանիշ, սակայն այժմ պարզ է, որ որոշ մարդիկ կարող են լինել նիհար, բայց անառողջ կամ նույնիսկ ավելորդ քաշով, բայց՝  բավարար առողջությամբ: Այժմ […]

̰
Ատամնաթելեր, խոզանակներ՝ ատամնաբույժների խորհուրդները ատամներն առողջ  պահելու համար

10:11 15.05.2022

էլեկտրական, թե՞ ձեռքի ատամի խոզանակ Այստեղ երկիմաստություն չկա. նույնիսկ ամենապրիմիտիվ  էլեկտրականը գերազանցում է ձեռքի խոզանակին: «Ատամի հզոր խոզանակները կարող են հեռացնել կրկնակի շատ ատամնափառ,ինչն  իսկապես օգնում է բարելավել  լնդերի առողջությունը»,- ասում է Բերանի խոռոչի առողջության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նայջել Քարթերը:   Որքա՞ն ժամանակ է պետք  խոզանակել Երկու րոպե, թեև մեզանից շատերը  շատ  ավելի կարճ […]

̰
Որքա՞ն վիտամին C է իրականում անհրաժեշտ իմունային աջակցության համար

23:22 14.05.2022

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց կարող է անհրաժեշտ լինել օրական մի քանի խնձոր՝ իրենց իմունային համակարգը ուժեղացնելու, COVID-19-ի և սեզոնային մրսածության կանխարգելման համար: Բայց ինչպե՞ս է այս վիտամինը կապված մարդու քաշի հետ: Նորզելանդացի գիտնականների նոր ուսումնասիրությունը թույլ է տվել առաջին անգամ պարզել, թե որքան հավելյալ վիտամին C պետք է օգտագործեն մարդիկ՝ կապված իրենց մարմնի քաշի հետ՝ […]

̰
Սննդաբանները նշել են որովայնի ճարպից ազատվելու միջոցները

21:16 14.05.2022

Դիետոլոգներ Ջանեթ Քոուլմանը և Տրիստա Բեսթը նշել են պարզ ուղիներ, որոնք կօգնեն ազատվել որովայնի ճարպից: Փորձագետների խոսքերը մեջբերում է Eat This, Not That! պարբերականը: Ջանեթ Քոլմանը կարծում է, որ շատ ջուր խմելն օգնում է խուսափել չափից շատ ուտելուց։ Օրգանիզմում հեղուկի պակասի դեպքում մարդը կարող է սովի ուժեղ զգացում ունենալ և ավելի դյուրագրգիռ դառնալ: Դիետոլոգը խորհուրդ […]

̰
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կապկի ծաղկի երկու նոր դեպք

14:11 14.05.2022

Մեծ Բրիտանիայում կապկի ծաղկի դեպքերը վերջին շաբաթվա ընթացքում հասել են երեքի: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։ «Լոնդոնում երկու հոգու մոտ կապկի ծաղիկ է ախտորոշվել, հաստատում է UKHSA-ն: Այս հիվանդները միասին ապրում են նույն տան մեջ: Նրանք կապված չեն նախորդ հաստատված դեպքի հետ, որը արձանագրվել էր […]

̰
«Կյանք առանց ցավի». քննարկվել են արդյունավետ ցավազրկման խնդիրները ՀՀ-ում

17:07 13.05.2022

Պացիենտի լիարժեք ցավամոքման, պատշաճ բուժօգնության տրամադրման և ուժեղ ցավազրկողների հասանելիության ուղղությամբ օրենսդրական բոլոր կարգավորումներն առկա են: Օրենքը թույլատրում է, սակայն գործնականում խնդիրները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, խնդիրների արձանագրման և լուծման ուղղություններ գտնելու համար այսօր առողջապահության նախարարությունը հանդիպում էր նախաձեռնել, որին մասնակցել են ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը, Երևանի […]

̰
Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների

10:02 13.05.2022

Ի պատասխան հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ բողոքների՝ Առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հաշվի առնելով, որ վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ բողոքներ` արգելված վայրերում ծխախոտի օգտագործման վերաբերյալ, հայտնում ենք, որ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին […]

̰
2020-ին դադարեցված շինարարությունը վերսկսվել է․ Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում

20:53 12.05.2022

Մեկուկես տարվա դադարից հետո վերսկսվել է  նոր ծննդատան շինարարությունը։ Մեկնարկը եղել էր 2019 թվականին, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Երեք տարի առաջ ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված հուշագրով նոր բուժհաստատությունում են միավորվելու Գյումրիի ծննդատունը և Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը։ Երկու բուժկենտրոննների միջնամասում հատկացված փոքր հողատարածքում, որը պատկանում է մանկական հիվանդանոցին, […]

̰
Վանաձորում կանցկացվի «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում

20:12 12.05.2022

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վաղը՝ մայիսի 13-ին, ժամը 11:00-18:00-ն, Վանաձորի Արցախ պուրակում անցկացնելու է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Հանրային միջոցառման ընթացքում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկայում կարող եք անցնել ՄԻԱՎ-ի, ՀԵՊԱՏԻՏ Բ-ի և Ց-ի, ՍԻՖԻԼԻՍԻ անվճար և անանուն թեստավորում: Թեստավորումից բացի, […]

̰
Ներկայացվել են ՀՀ-ում անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները

19:47 12.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարների և բժիշկ-փորձագետների հետ քննարկել է 2021 թվականին հիմնադրամի կողմից ՀՀ-ում իրականացված անպտղության տարածվածության վերաբերյալ հետազոտության արդյունքները: Անդրադարձ է եղել որոշ խմբերում անպտղության ցուցանիշների փոփոխություններին և դրանց նպաստող գործոններին: Հնչել են առաջարկներ բնակչության իրազեկման, հակաբեղմնավորիչ միջոցների մասին տեղեկատվության և դրանց հասանելիության մակարդակի բարձրացման, որոշ մանկաբարձական […]

̰
Կոտայքի մարզում արձանագրվել է սնկից թունավորման դեպք

17:58 12.05.2022

Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Այս մասին տեղեկացնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային […]

̰
Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

10:45 12.05.2022

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է։ Օրվա առիթով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի բուժքույրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական միջազգային օրվա առիթով: Երախտագիտությունս եմ հայտնում, որ չնայած մի շարք մարտահրավերների ու աշխարհն ահաբեկած համավարակի, ձեր մասնագիտական բարձր որակների, համբերատարության ու հոգատարության շնորհիվ կարողացաք կատարել ձեր առաքելությունը: Դուք առանցքային դեր […]

̰
Մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 12%-ով

10:24 12.05.2022

Անցած մեկ շաբաթում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 3․5 մլն մարդ, ավելի քան 12 հազարը՝ մահացել։ Վարակման դեպքերի թիվը նվազել է 12 տոկոսով՝ համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 25 տոկոսով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նշվում է, որ քովիդի և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազում է մարտի […]

̰
BACK_TO_TOP