TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Իսրայելը COVID-19-ի հինգերորդ ալիքում է․ Omicron-ը վարակել է գրեթե 3 միլիոն մարդու

18:30 29.01.2022

Իսրայելի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ։ Համաճարակի հինգերորդ ալիքն է, գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում գրանցվել է վարակման 57573 նոր դեպք։ Իսրայելի առողջապահության նախարարության զեկույցի համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 39%-ը 0-19 տարիքային խմբում է։ Եվ միայն 10%-ն է 60 տարեկանից բարձր։ Առողջապահության նախարարությունն արդեն հաստատել է կորոնավիրուսի […]

̰
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ էլ բացվեց Միքայելյան ինստիտուտում

14:33 29.01.2022

Ծանր վիճակում հայտնված զինծառայողների, նրանց մոտ առկա գանգուղեղային տրավմաների բուժական ամբողջ ընթացքը կապահովվի մեկ հարթակում․ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բացվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ

11:07 29.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2594 նոր դեպք ✓7342 թեստավորում ✓ 235 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 348 դեպք, որոնցից 335 462-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում:

̰
Թբիլիսիում աճել է COVID-19-ով վարակված հղիների թիվը

20:59 28.01.2022

Թբիլիսիի Բոկերիա կլինիկայում վերջին օրերին աճել է կորոնավիրուսով վարակված հղիների թիվը։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին InterpressNews-ին հայտնել են կլինիկայից, այս պահին բուժվում է կորոնավիրուսով վարակված 29 հղի։ փոխանցում է «Այս փուլում 29 հիվանդ գտնվում է մանկաբարձական բաժանմունքում, 2-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Դիմելիությունը մեծապես աճել է՝ սա աղետալի է: Այս 1 շաբաթվա ընթացքում այն  շատ է աճել»,- […]

̰
Գիտնականները սկսել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

19:49 28.01.2022

  Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, միջազգային նախաձեռնությամբ, ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներ է սկսել։ Կամավորներին ներարկվել են  դեղամիջոցի առաջին չափաբաժինները։ Այն օգնելու է պայքարել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Զեկույցի համաձայն՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլին կմասնակցի 56 մեծահասակ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ։ Նրանցից 48-ը կստանա նոր պատվաստանյութի մեկ-երկու չափաբաժին, իսկ […]

̰
Հակաբիոտիկների հաճախ օգտագործման և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ

12:35 28.01.2022

Մեծ Բրիտանիայի Աբերդինի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործումը կարող է մեծացնել երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին հաղորդվում է British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում։ Հետազոտությանը մասնակցել է մոտ 40 հազար մարդ։ Հետազոտողները համեմատել են հակաբիոտիկների օգտագործման հաճախականությունը և այլ գործոնների ազդեցությունը քաղցկեղով հիվանդների (7903) և առողջների (30418) միջև: Պարզվել […]

̰
̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3536 նոր դեպք

11:05 28.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3536 նոր դեպք ✓8707 թեստավորում ✓ 267 առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում:

̰
Վրաստանում կորոնավիրուսի հոսպիտալացման մակարդակը նվազել է

19:53 27.01.2022

Հոսպիտալացման մակարդակը 20%-ից իջել է 4,5%։ Այս մասին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ըստ նախարարի՝ մոբիլիզացված է ավելի քան 8000 մահճակալ, վերջին երկու շաբաթվա ընթացքում զբաղեցվել է 4300-ից 4500-ը, ինչը, Ազարաշվիլիի խոսքերով, դրական գործոն է։ «Այն, որ «Օմիկրոնի» դեպքում հոսպիտալացում և դժվարին ընթացք չի լինում, ճիշտ է»,- ասել է […]

̰
Հայ-ճապոնական համագործակցության արդյունքում Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով  

19:40 27.01.2022

Ճապոնիայի կառավարության հաստատած դրամաշնորհային նախագծով ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կնպաստի կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման և դիտարկման հնարավորությունների բարելավմանը։ Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչին

19:27 27.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին: Վերջինս իր նոր պաշտոնավարման կապակցությամբ հավատարմագրերն է հանձնել առողջապահության նախարարին: Շնորհավորելով հյուրին պաշտոնում նշանակվելու առթիվ` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի արդյունավետ համագործակցությունը, հատկապես COVID-19-ի դեմ պայքարում, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական շրջանում: «COVID-19-ի հետ […]

̰
Ուհանի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր՝ NeoCoV շտամը

18:41 27.01.2022

Ուհանի գիտնականները հայտարարել են կորոնավիրուսի նոր տեսակի՝ NeoCoV-ի  հայտնաբերման մասին։ Վիրուսը  համարվում է  պոտենցիալ վտանգավոր մարդկանց համար: Նախքան օրգանիզմը վնասելը, NeoCoV-ը պետք է մուտացիայի ենթարկվի։ Առայժմ նոր տեսակը վտանգավոր է միայն չղջիկների համար, հաղորդում է Iz. ru-ն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն զգուշացրել է, որ հաջորդ շտամն ավելի վարակիչ կլինի մարդկանց համար:  

̰
65+ քաղաքացիների պատվաստումը կազմում է 18-19 տոկոս, ինչը մտահոգիչ է. Ավանեսյան

14:55 27.01.2022

Անհրաժեշտ է բարձրացնել 65 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումների ընդգրկվածությունը. կառավարության նիստում անդրադարձ է կատարվել համաճարակային իրավիճակին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել Հայաստանում համաճարակային իրավիճակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում և ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ: «Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է […]

̰
QR կոդի պահանջը որքանո՞վ է ազդել բիզնեսի շրջանառության վրա․ Վահան Քերոբյան

14:53 27.01.2022

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածվածությամբ պայմանավորված՝ առողջապահության նախարարի հրամանով արդեն մի քանի օր է՝ գործում են նոր սահմանափակումներ։ Որքանո՞վ է QR կոդի պահանջն ազդել բիզնեսի՝  հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների շրջանառության վրա։ Թեմայի շուրջ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2556 նոր դեպք

11:04 27.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 2556 նոր դեպք ✓7407 թեստավորում ✓ 264 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում:

̰
Ճապոնացի գիտնականները նշել են «Օմիկրոնի» պահպանման ժամկետը մարդու մաշկի վրա

18:53 26.01.2022

Արևմտյան Ճապոնիայի Կիոտոյի Պրեֆեկտուրալ բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կարող է պահպանվել մարդու մաշկի վրա 21,1 ժամ: Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 26-ին, հայտնել է The Straits Times-ը։ Փորձագետները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ «Օմիկրոնը» որպես ամբողջություն կարող է մակերեսին գոյություն ունենալ 193,5 ժամ։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի այս տարբերակը և […]

̰
Առողջության համապարփակ ապահովագրությունը` հասարակական խորհրդի օրակարգում

17:07 26.01.2022

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ներառված հարցը՝ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Հայաստանում, շատ կարևոր է հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը: Առողջության համապարփակ […]

̰
«Արմեդ» համակարգում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովված է․ ԱՆ

16:27 26.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն: Նշենք նաև, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի […]

̰
Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19-ով

11:54 26.01.2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հետաձգել է համերգները ԱՄՆ Դալլաս քաղաքում՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի՝ հունվարի 25-ի երեկոյան, Instagram-ի իր էջում։ «Ես վարակվել եմ COVID-ով և, հետևաբար, պետք է  իմ համերգները Դալլասում հետաձգել», – գրել է նա։ Արտիստը ներողություն է խնդրել նրանցից, ում համերգի հետաձգումը անհարմարություն է պատճառել։ Երգիչն ասել է, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1931 նոր դեպք

11:04 26.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1931 նոր դեպք ✓7721 թեստավորում ✓ 147 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում:

̰
Ճապոնացի գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ է «օմիկրոնը» պահպանվում մաշկի վրա

09:33 26.01.2022

Ճապոնացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ «օմիկրոնը» շտամն ավելի կայուն է, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակները և կարող է ավելի երկար պահպանվել մարդու մաշկի և պլաստիկե մակերևույթների վրա։ Կիոտոյի բժշկական համալսարանի թիմի եզրակացությունները հրապարակվել են BioRxiv պորտալում։ Պարզվել է, որ պլաստիկե մակերևույթների վրա սկզբնական՝ ուհանյան շտամի և «ալֆա», «բետտա», «գամմա», «դելտա» տարբերակների «կյանքի» միջին […]

̰
Զինվորի տան տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում

20:00 25.01.2022

Զինվորի տանը վերականգնողական բուժում ստացող 44-օրյա պատերազմին վիրավորված տղաներն աշխատանք կունենան քաղավիացիայի ոլորտում։ Այս մասին Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր գործակցության հուշագիր են ստորագրել»,- նշված է հրապարակման մեջ: Քաղավիացիայի կոմիտեն սեփական նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպի Զինվորի տան բոլոր այն տղաների համար, որոնք ցանկություն […]

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

17:57 25.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև երկխոսության հարաճուն մակարդակը` համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստում ձեռք բերված երկուստեք պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շրջափուլ կմտնեն: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին ընդգծել […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1332 նոր դեպք

11:04 25.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1332 նոր դեպք ✓5713 թեստավորում ✓ 155 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում:

̰
ԱՀԿ ղեկավարը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման ռիսկը

19:55 24.01.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը գնահատել է կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը։ Նրա կարծիքով՝ գլոբալ մակարդակով այսօր դրա համար իդեալական պայմաններ են ստեղծվել, ասել է նա երկուշաբթի օրը ԱՀԿ գործադիր խորհրդի 150-րդ նստաշրջանի բացման ժամանակ։ «Համաճարակի զարգացման տարբեր սցենարներ գոյություն ունեն, թե ինչպես կարող է ավարտվել սուր փուլը։ Բայց վտանգավոր է ենթադրել կամ հավատալ,  […]

̰
Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տագնապի ու ծանր հիվանդությունների ուղղակի կապը

19:37 24.01.2022

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ անհանգիստ տղամարդկանց մոտ ավելի վաղ են զարգանում սրտի հիվանդությունները և շաքարային դիաբետը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում, հաղորդում է SciTechDaily-ն։ Սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի, անհանգստության և ռիսկի գործոնների միջև կապը հետազոտելու համար հեղինակները վերլուծել են նորմատիվ ծերացման ուսումնասիրության տվյալները, որը 1961 […]

̰
Անահիտ Ավանեսյանն ասուլիսով ամփոփել է 2021թ․-ը

17:02 24.01.2022

Առողջապահության նախարարն ասուլիսով ամփոփել է 2021թ․-ը։ Անահիտ Ավանեսյանը խոսել է հետպատերազմյան շրջանում զինծառայողներին տրամադրած բժշկական օգնության և վերականգնողական ծրագրի, կորոնավիրուսի արագ տարածվող «Օմիկրոն» շտամի մասին, ինչպես նաև ներկայացրել վիճակագրություն պատվաստման գործընթացի վերաբերյալ։ Ավանեսյանը նշել է, որ պատվաստումներն անգամ փոփոխվող շտամների առկայության պարագայում ցույց են տալիս իրենց արդյունավետությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2022-ին առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի․ Ավանեսյան

13:40 24.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսել անելիքների մասին: Հաշվետու տարում` Վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել: Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային […]

̰
ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը կընտրվի երկրորդ ժամկետում

11:40 24.01.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կազմակերպության նոր գլխավոր տնօրենի միակ թեկնածուն է։ Այս մասին հայտնում է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ թեկնածուների առաջադրումը կատարվել է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 23-ը։ Գեբրեյեսուսի թեկնածությունն  առաջարկել է կազմակերպության 28 անդամ երկիր, այդ թվում՝ Ավստրիան, Իռլանդիան, Ղազախստանը, Բահրեյնը, Բարբադոսը, Դանիան, Ինդոնեզիան, Խորվաթիան, Բոտսվանան, Կուկի կղզիները, […]

̰
BACK_TO_TOP