TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սոչիի նյարդավիրաբույժները կապիկի ուղեղում չիպ են տեղադրել՝ տեսողությունը վերականգնելու համար

11:32 24.01.2022

Սոչիում նյարդավիրաբույժները եզակի վիրահատություն են կատարել. նրանք կապիկի ուղեղում չիպ են տեղադրել՝ տեսողությունը վերականգնելու համար։ Դա թույլ կտա հետագայում վերականգնել տեսողությունը մարդկանց մոտ։ Այս տեխնոլոգիայի մասին հաղորդում  է NTV-ն։ Ռուս գիտնականները վիրահատությանը պատրաստվել են մի քանի տարի։ Հավաքվել էին վիրաբույժներ, ինժեներներ, ծրագրավորողներ և անասնաբույժներ։ Արթուր Բեքտիմիրովը Հեռավոր Արևելքի համալսարանի նյարդավիրաբույժ է: Նա տարեկան 250 վիրահատություն […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 688 նոր դեպք

11:05 24.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 688 նոր դեպք ✓ 4612 թեստավորում ✓ 176 առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352 399 դեպք, որոնցից 334 394-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում:

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1 825 382 քովիդ-պատվաստում

10:50 24.01.2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հունվարի 23-ի դրությամբ կատարվել է 1825382 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 999891, երկրորդ դեղաչափ` 819841, բուստեր` 5650:

̰
Ակադեմիկոս Գյունցբուրգն ասել է, որ Omicron-ը ելք չի լինի COVID-19 համաճարակից

22:26 23.01.2022

Omicron շտամը ելք չի լինի կորոնավիրուսային պանդեմիայից, քանի որ դրա արագ տարածումը մեծացնում է ավելի վտանգավոր մուտացիայի հավանականությունը, որը հնարավոր է կանխել միայն Ռուսաստանի բնակչության 75-80%-ին վեց ամսում պատվաստելով։  Այս մասին Ինտերֆաքսին տեղեկացրել է  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը։ Մեզ չի հաջողվի դուրս գալ համաճարակից այն պարզ պատճառով, որ որքան շատանա այն և որքան […]

̰
Հանուն լավ քնի՝ ազատվեք ավելորդ իրերից

21:05 23.01.2022

Մասնագետները բացահայտել են լավ գիշերային քնի գաղտնիքը,-գրում է Wales Online-ը։Նրանց կարծիքով՝ ննջասենյակում ավելորդ իրերի ավելցուկն ու խառնաշփոթը խանգարում են ուղեղին հանգստանալ։ Արդյունքում՝ քնելը և լավ քունը դժվարանում են: Նրանք խորհուրդ են տալիս անկողինն ամեն օր  թափ տալ,  հեռացնել ավելորդ իրերը, կարգի բերել զգեստապահարանը, ազատվել չօգտագործված կահույքից և ավելորդ դեկորներից։ «Ննջասենյակի մաքրումը հինգ րոպեանոց խնդիր չէ», – […]

̰
Պարզ մեթոդներ՝ արագ նիհարելու համար

20:41 23.01.2022

Դիետոլոգներ Ռոնալդ Սմիթը և Բիլ Բրեդլին նշել են մի քանի պարզ և արդյունավետ կանոններ, որոնք կօգնեն նիհարել առանց մեծ ջանքերի։ Նրանց խոսքերը մեջբերում է Eat This, Not That! ամսագիրը: Սմիթը նշել է, որ խիստ դիետաները և յուրաքանչյուր կերած պատառը հաշվելը չափազանց դժվար է  ու մեծ մասամբ՝ անարդյունավետ:   Որպես այլընտրանք՝  առաջարկում է պարզ կանոններ, որոնք հեշտ […]

̰
Մթերքներ, որոնք փայլ կհաղորդեն ձեր մաշկին

20:19 23.01.2022

Գոջին, ազնվամորին և հապալասը հակաօքսիդանտների իսկական պահեստ են և պատասխանատու են հարթ  ու փայլուն մաշկի համար: Ամենօրյա նախաճաշին ավելացրեք մի բուռ հատապտուղ, միայն թե՝ փոքր քանակությամբ, քանի որ դրանք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Ավոկադո Այս միրգը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ։ Եթե ​​ձեր սննդակարգը ներառում է ավոկադո, դուք ձեր մաշկի և […]

̰
Գիտնականները նշել են այն մթերքը, որը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից

19:02 23.01.2022

Ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կապված է քաղցկեղի, սիրտ-անոթային, նեյրոդեգեներատիվ և շնչառական հիվանդությունների մահացության ավելի ցածր ռիսկի հետ: Հոդվածը հրապարակվել ՝ Journal of the American College of Cardiology ամսագրում: Ամերիկացի գիտնականները դոկտոր Մարթա Գուաշ-Ֆերեի (Marta Guasch-Ferré) գլխավորությամբ վերլուծել են ավելի քան 60 հազար կանանց և գրեթե 32 հազար տղամարդկանց բազմամյա […]

̰
Բացառիկ հիշողություն ունենալը միշտ չէ որ լավ է

17:38 23.01.2022

Ռեբեկա Շարոկը ,ով ապրում է  Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում, աշխարհի մի քանի մարդկանցից մեկն է, որն ունի արտասովոր հիշողություն: Սակայն սեփական կյանքի մանրուքները հիշելը ունի իր բացասական կողմերը: Ի տարբերություն շատերի, Շարոկը կարող է հիշել, թե ինչ է տեղի ունեցել կոնկրետ օրերին 5, 10, 15 տարի առաջ: 2004 թվականի հունվարից ի վեր ամեն առավոտ  նա օրացույցում […]

̰
Դիաբետիկներ ի համար մոտ ապագայում  կլինեն ինսուլինային դեղահաբեր

17:13 23.01.2022

Շաքարախտը՝  դարի հիվանդություն Ամեն տարի  աշխարհում ավելանում է նման ախտորոշում ստացող հիվանդների թիվը։ Շաքարային դիաբետի դաշնային ռեգիստրի համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի դրությամբ, Նիժնի Նովգորոդի մարզում եղել է ավելի քան 130,000 շաքարախտով հիվանդ։ Ինսուլինկախյալ դիաբետի միակ  դեղը ինսուլինային ներարկումներն են օրական մի քանի անգամ: Դեղահաբեր չկան, քանի որ  աղեստամոքսային տրակտում ինսուլինը արագ քայքայվում է կամ արտազատվում […]

̰
Գիտնականներրը պարզել են մարդու իրական տարիքի ու աչքի ցանցաթաղանթի կապը

16:37 23.01.2022

Չինացի գիտնականները պարզել են, որ մարդու իրական տարիքի և նրա աչքերի ցանցաթաղանթի կենսաբանական տարիքի զգալի տարբերությունը վկայում է վաղաժամ մահվան բարձր ռիսկի մասին։ Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology ամսագրի հոդվածում։ 2006 թվականից ի վեր Ավստրալիայի Աչքի հետազոտական ​​կենտրոնի մասնագետները ուսումնասիրել են 40-ից 69 տարեկան մոտ 47000 մարդու ակնահատակի ավելի քան 80000 պատկեր: […]

̰
Աուտոիմուն հիվանդությունների համաշխարհային տարածման պատճառը արևմտյան սննդակարգն է

15:25 23.01.2022

Լոնդոնում գիտնականները հույս ունեն ԴՆԹ-ի նոր հետազոտության միջոցով դեղամիջոց գտնել արագ տարածվող աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման և բուժման համար: Աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում, քանի որ նրանց իմունային համակարգն այլևս չի կարող տարբերել առողջ բջիջները ներխուժող միկրոօրգանիզմներից: Հիվանդությունից պաշտպանող միջոցները, որոնք ժամանակին պաշտպանում էին նրանց, փոխարենը հարձակվում են նրանց հյուսվածքների և օրգանների վրա: […]

̰
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը չեղյալ է հայտարարել հարսանեկան պլանները Omicron-ի աճի պատճառով

14:43 23.01.2022

Ինչպես տեղեկացնում է CNN-ը ,կիրակի օրը Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտնել է, որ չեղարկել է իր հարսանիքը, քանի որ երկիրը շարունակում է զսպել Omicron-ի դեպքերի նոր ալիքը: Ելույթ ունենալով Covid-19-ի հերթական մամուլի ասուլիսում, Արդերնն ասել է, որ առողջապահական մարմինները հայտնել են ինը Omicron դեպք Մոտուեկայում՝ մեկ ընտանիքի տնային տնտեսությունում: Անցած շաբաթավերջին երկրում դեպքերի թիվն ավելացել […]

̰
Ի՞նչ է  պատմում «Ուլյանովի բժիշկների օրագիրը» Լենինի  հիվանդությունների մասին

13:03 23.01.2022

Ծերաբան, նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ , Մոսկվայի պետական ​​համալսարանի  գերոնտոլոգիայի բաժնի վարիչ Վալերի Նովոսելովը ծանոթացել է ԽՍՀՄ հիմնադիր Վլադիմիր Լենինի բժշկական փաստաթղթերին,- այս մասին Նովոսելովը խոսել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում։ Դրանք  վերնագրված են «Ուլյանովի բժիշկների օրագրեր»: Բժիշկը պատմել է, որ օրագրում նկարագրված են Լենինի կյանքի շրջանները՝ 1922 թվականի մայիսի 28-ից մինչև 1924 թվականի հունվարի 21-ը։ Դրանք հերթով […]

̰
Սննդաբանը թվարկել է 5 սննդամթերք՝ առանց սուրճի առույգությունը պահպանելու համար

12:32 23.01.2022

20 տարի լինելով սննդաբան՝ Մանաքերը էներգիայի և կենտրոնացման համար այլընտրանքներ է փնտրել:

̰
Գիտնականները բացահայտել են COVID-19-ի ազդեցությունն իմունային համակարգի վրա

12:14 23.01.2022

Մասնագետները վեց ամսվա ընթացքում հետևել են կորոնավիրուսի սկզբնական՝ ուհանյան շտամով հիվանդացած և դրանից ապաքինված 20-80 տարեկան 69 մարդկանց արյան մեջ հազարավոր գեների էքպրեսիային:

̰
Կենդանիների մասսայական էֆթանազիա՝ կորոնավիրուսի  տարածումը կանխելու համար

11:30 23.01.2022

Մինչ աշխարհը սովորում է ապրել COVID-19-ի հետ և թեթևացնում է սահմանափակումները, Հոնկոնգը հետևում է կորոնավիրուսի նկատմամբ  հանդուրժողականության քաղաքականությանը։ Տարածաշրջանը դադարեցրել է մանր կենդանիների ներմուծումը, իսկ դեկտեմբերի 22-ից գնված բոլոր  գերմանամկներին  հրահանգվել է էֆթանազիայի ենթարկել։ Կենդանիների պաշտպանները վրդովված են կառավարության գործողություններից, քանի որ չկան կենդանիներից մարդկանց վիրուսի փոխանցման հիմնավոր ապացույցներ: Մահ՝ ամենափոքրերին Կենդանիներին ոչնչացնելու որոշումը կայացվել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք. մահվան 2 դեպք

11:04 23.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 814նոր դեպք ✓ 5121 թեստավորում ✓ 109 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 351711դեպք, որոնցից 334218-ը՝ առողջացած Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8028 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է  2674913 թեստավորում:

̰
Իզուր չէ, որ սուրճ եք սիրում.Գիտնականները ապացուցում են սուրճի օգտակարությունը

10:29 23.01.2022

Մոտ 200 գիտական ​​հրապարակումների վերանայումը ցույց է տվել, որ սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական երեքից հինգ բաժակ, չի վնասում մարսողական համակարգը, այլ հակառակը՝ նվազեցնում է լեղապարկի քարերի, պանկրեատիտի և լյարդի որոշ հիվանդությունների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում։ Ստամոքս-աղիքային տրակտով անցնելիս սուրճն ունենում է երեք հիմնական ազդեցություն ստամոքսի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի արտազատումների վրա, որոնք […]

̰
 Քիմիական աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

10:12 23.01.2022

Ստոկհոլմի Կայուն զարգացման կենտրոնի գիտնականները հայտնել են, որ մարդածին աղտոտվածությունը հասել է չափազանց վտանգավոր մակարդակի, որը սպառնում է բնական էկոհամակարգերին: Այդ մասին գրում է The Guardian-ը։ Ըստ փորձագետների՝ աղտոտվածության ամենաբարձր մակարդակի պատճառը պլաստիկն է և ավելի քան 3,5 հազար սինթետիկ քիմիական նյութերը։ Սրանք թունաքիմիկատներ, արդյունաբերական միացություններ և հակաբիոտիկներ են: Դրանք ոչնչացնում են միջատներին, որոնցով սնվում […]

̰
Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով

19:13 22.01.2022

Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային տոնակատարությունները տեղի կունենան ապրիլի վերջին, փետրվարի շաբաթավերջի փոխարեն, հայտնում է Reuters-ը։ Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Բրազիլիայում COVID-19 համաճարակի հետ կապված ներկայիս իրավիճակը և ողջ երկրում պատվաստումների համար ջանքերը միավորելու անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Բրազիլիան COVID-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ է հաստատվել  վերջին  մեկ շաբաթում։ Յոթ օրվա ընթացքում օրական միջինում մոտ 120 […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք

11:04 22.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 940 նոր դեպք ✓ 5812 թեստավորում ✓ 127առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում:

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ

09:39 22.01.2022

ԱՀԿ-ն հայտնում է պանդեմիայի ողջ ընթացքում աշխարհում գրանցված վարակման 340 543 962 և մահվան 5 570 163 դեպքի մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 3 472 227 մարդ, գրանցվել է մահվան 9 184 դեպք։ Պանդեմիայի ընթացքում առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարի 20-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել էր վարակման 3 933 […]

̰
Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 %-ը

20:27 21.01.2022

Շիրակի մարզում պատվաստվել է չափահաս բնակչության 41,5 տոկոսը։ Առաջին դեղաչափը ստացել է 73 հազար, երկրորդը՝ 58838 բնակիչ։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը Գյումրու պոլիկլինիկաների տնօրենների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ազգաբնակչության պատվաստումային ընդգրկվածությանն ու ցուցանիշներին՝ կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակի առավել ինտենսիվ աշխատանքը։ Մարզում ընթացքի մեջ է նաև […]

̰
Վրաստանում Omicron շտամի 1 419 դեպք կա

19:47 21.01.2022

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնների տվյալների՝ հունվարի 21-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր հաստատված է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի 1 419 դեպք։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նշենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8 767 նոր դեպք, ևս 49 հիվանդ մահացել է։

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

19:19 21.01.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը: Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին: Բոլատ Իմանբաևը […]

̰
Առողջապահության փոխնախարարն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

17:56 21.01.2022

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ այսօր այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ վերջիններս շրջել են բուժկենտրոնի ընդհանուր մանկաբուժական, վիրաբուժական, ինչպես նաև վերակենդանացման բաժանմունքներում, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախատեսող ծրագրերին: Նախարարի տեղակալն այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն կենտրոն, հետաքրքրվել […]

̰
Լոռու մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

17:40 21.01.2022

2022 թվականի հունվարի 21-ին Լոռու մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: «Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տնային պայմաններում պատրաստված խավիարը: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է […]

̰
«Հայկական Կարմիր խաչի» ընկերությունը պատվոգիր է ստացել առողջապահության նախարարությունից

16:57 21.01.2022

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պատվոգիր է հանձնել «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին Հայաստանի մարզերում և Երևանում COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու, կամավորների միջոցով հանրության իրազեկման աշխատանքները կազմակերպելու համար: «Շատ կարևոր էր «Հայկական Կարմիր խաչի» աջակցությունը պատվաստումների գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման գործում: Մենք զգացինք, որ մենակ չենք, և ընկերությունը կանգնած է […]

̰
Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ մարդուն խոզի երկու երիկամ են փոխպատվաստել 

12:50 21.01.2022

Ամերիկացի բժիշկներն իրականացրել են եզակի վիրահատություն՝ մարդուն փոխպատվաստելով խոզի երկու երիկամ։ Այս մասին գրում է  American Journal of Transplantation-ը։ Փոխպատվաստվողը եղել է կոմայի մեջ գտնվող 57-ամյա տղամարդ։ Վիրահատությունն իրականացնելու համար գիտնականները ստացել են նրա հարազատների համաձայնությունը։ Մինչ վիրահատությունն աշխատանքներ են տարվել խոզի գենոմի այն հատվածների վերացման ուղղությամբ, որոնք մերժվում են մարդու իմունային համակարգի կողմից։

̰
BACK_TO_TOP