19:49 28.01.2022
Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը, միջազգային նախաձեռնությամբ, ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներ է սկսել։ Կամավորներին ներարկվել են դեղամիջոցի առաջին չափաբաժինները։ Այն օգնելու է պայքարել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Զեկույցի համաձայն՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլին կմասնակցի 56 մեծահասակ, որոնք չունեն ՄԻԱՎ վարակ։ Նրանցից 48-ը կստանա նոր պատվաստանյութի մեկ-երկու չափաբաժին, իսկ 32 մասնակից՝ խթանող պատվաստում։
Ընկերության ստեղծած COVID-19 պատվաստանյութի նման, մշակման փուլում գտնվող դեղամիջոցն օգտագործում է սուրհանդակային ՌՆԹ, որը ուսուցանում է բջիջներին իմունային պատասխան սպիտակուցներ ստեղծելու համար: Դեղամիջոցի ներարկումով արտադրվում են հակամարմիններ, որոնք կարող են պայքարել ՄԻԱՎ-ի բազմաթիվ տարբերակների դեմ, նշել են գիտնականները:
Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Moderna-ն հաջողությամբ փորձարկել է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութը կենդանիների վրա։
Պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 79%:
12:30 09.06.2025
Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...
12:16 09.06.2025
Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՆախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցներըԱֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...