18:47 11.01.2022
Հունվարի առաջին տասնօրյակում Շիրակում ծնվել է 72 երեխա, անցած շաբաթում լույս աշխարհ է եկել 52 երեխա։ Մինչ օրս մեկ զույգ է ծնվել, տղաների թիվը 38 է, աղջիկներինը՝ 34։
18:35 11.01.2022
Եվրոպայում 2022 թվականի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 7 միլիոն նոր դեպք, երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Հունվարի 10-ի դրությամբ 26 երկրներ հայտնում են, որ ամեն շաբաթ իրենց բնակչության ավելի քան 1%-ը վարակվում է COVID-19-ով: Մահացության մակարդակը […]
13:17 11.01.2022
ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Հունվարի 15-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ ?Խնձրիստան-10:00-12:00 ?Հիլիս- 12:30-13:30 ?Խաչեն-14:30-15:30 ?Ծաղկաշատ-16:00-17:00 Հունվարի 16-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ ?Պատարա-10:00-13:00 ?Խանցք- 14:00-15:00 ?Խաչեն-15:30-17:00 Իրազեկում և հորդորում ենք նշված համայնքների […]
11:38 11.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս» լաբորատորիայում պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութով: Հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, հատկապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ բուստերը դեղաչափ` COVID-19 […]
11:34 11.01.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Լոռու մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ ? գ. Ձորաղբյուր ✅ 11.01.22թ., ? ժամը 11:30 ? գ. Մարց ✅ 11.01.22թ., ? ժամը 12:00 ? գ. Ծաղկաբեր ✅ 11.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Կաթնաջուր, գ. Լեռնանցք ✅ 12.01.22թ., ? ժամը 14:00 ? գ. Արդվի ✅ 13.01.22թ., ? ժամը 11:00 […]
11:07 11.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 243 նոր դեպք ✓ 5906 թեստավորում ✓ 132 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 614 055 թեստավորում:
10:44 11.01.2022
Բալթիմորում հիվանդ տղամարդուն հաջողությամբ փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ։ Վիրահատությունը տևել է 8 ժամ։ Այն իրականացվել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից, հայտնում է New York Times-ը։ Սա մարդուն խոզի սրտի առաջին հաջող փոխպատվաստումն է: Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ներկայում ԱՄՆ-ում մոտ 110 հազար մարդ սպասվում է օրգանների փոխպատվաստման, նրանցից […]
21:00 10.01.2022
Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը: Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների […]
19:59 10.01.2022
Գյումրիի շտապօգնության կայանում տոնական օրերին կանչերի զգալի մասը գրանցվել է հենց դեկտեմբերի 31-ին։ Ոչ աշխատանքային տոնական օրերը շտապ բուժօգնության կայանի համար միշտ աշխատանքային են։ Երեք օրում՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը, գրանցվել է նույնքան կանչ, որքան մեկ ամսում: Կանչերի նման թիվը կայանում արտառոց չեն համարում։ Գյումրիի շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշել է՝ […]
19:20 10.01.2022
«Pfizer»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի խոսքերով՝ կորոնավիրուսի Omicron շտամի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մարտին։ Այս մասին տեղեկություն է տարածում CNBC-ն։ Փոխանցում է 1tv.g-ն։ «Այս պատվաստանյութը պատրաստ կլինի մարտին։ Մենք սկսում ենք դեղաչափեր արտադրել»,- ասել է Բուրլան Կայանին: «Pfizer»-ի ներկայացուցիչն ասել է, որ պատվաստանյութը կուղղվի նաև ներկայումս շրջանառվող այլ տարբերակների դեմ:
19:00 10.01.2022
Վրաստանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի մինչև 10%-ը բաժին է ընկնում Omicron շտամին։ Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ «Ամենայն հավանականությամբ, կարող ենք ասել, որ այսօր հաստատված դեպքերի ընդհանուր թվի 10%-ը Omicron է»,- ասել է Գամկրելիձեն։ Հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատվել է Omicron […]
18:20 10.01.2022
Լեհաստանում գրանցվել են Omicron շտամով վարակվելու հետևանքով մահվան առաջին դեպքերը։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Վոյչեխ Անդրուսևիչը։ Omicron-ը նույնպես վտանգավոր է: Մենք ունենք առնվազն առաջին երկու մահերը վիրուսի նոր տարբերակից՝ Omicron-ից: Ընդհանուր առմամբ, այս շտամը Լեհաստանում հայտնաբերվել է 193 մարդու մոտ»,- ասել է Անդրուսևիչը: […]
14:15 10.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են. • կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, • կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
11:37 10.01.2022
Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները և դրանով պայմանավորված` կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։ Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ` բժշկական անձնակազմին […]
11:06 10.01.2022
Հայաստանում հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 հազար 981 դեպք, որից 332 հազար 985-ը`առողջացման, 8 004-ը` մահվան ելքով: Ներկայում կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 3 480 մարդ։ Մեկ օրում կատարվել է 3433 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 126 նոր դեպք, առողջացել է 99 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: […]
10:29 10.01.2022
Հունվարի 9-ի դրությամբ կատարվել է 1694518 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 952813, երկրորդ դեղաչափ` 740489, բուստեր` 1216:
22:11 09.01.2022
Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում մահամերձ հիվանդը նկարահանել է բժիշկների ամանորյա «կորպորատիվը»: Ծանր վիճակում գտնվող հիվանդը որոշել էր պարզել, թե որտեղ է և ինչով է զբաղված բուժանձնակազմը։ Նա մի կերպ քայլելով՝ հիվանդանոցի սենյակներից մեկում գտել է Ամանորը նշող բուժանձնակազմին ու նկարահանել այն: Դռան ապակուց հնարավոր է տեսնել, թե ինչպես են բժիշկները ալկոհոլ օգտագործում։ Ըստ տեղեկությունների՝ «կորպորատիվ […]
21:17 08.01.2022
Ավելորդ ազատ ժամանակը կարող է մարդուն դժբախտացնել։ Այս մասին գրում է Dagens Nyheter-ը՝ հղում անելով ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը։ Հետազոտությունը հիմնված է հարցումների և փորձերի արդյունքների վրա։ Ինչպես պարզել է հոգեբան Քեսսի Մոգիլներ Հոլմսի (Cassie Mogilner Holmes) թիմը, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է օրական երկուսից հինգ ժամ բացարձակապես ազատ ժամանակ, երբ այն կարելի է օգտագործել նաև […]
19:33 08.01.2022
Omicron շտամի առաջացումը նշանակում է, որ կորոնավիրուսային համաճարակի ամենասուր փուլը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտարարել են հարավաֆրիկացի գիտնականները՝ հետազոտություն անցկացնելով այն հիվանդանոցում, որտեղ առաջին անգամ գրանցվել է Omicron-ը, հաղորդում է Bloomberg-ը։ Նշվում է, որ փորձագետները վերլուծել են վերջին ալիքում հիվանդացած 466 հիվանդների և ավելի վաղ ապաքինված 3976 հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ Omicron-ի […]
18:30 08.01.2022
Ուկրաինան ոչնչացնում է AstraZeneca պատվաստանյութի գրեթե 600 հազար չափաբաժին, որոնք տարբեր պատճառներով դարձել են անպիտան ։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Փոխանցում է Iz.ru-ն։ «Հունվարի 5-ի դրությամբ AztraZeneca պատվաստանյութի 561,729 չափաբաժին, որը որպես մարդասիրական օգնություն ստացվել է այլ պետություններից, հավաքվել է պահեստներում և կհանձնվի ոչնչացման մասնագիտացված կազմակերպությանը»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում […]
16:56 08.01.2022
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն ընդունել է Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին: Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր: Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «ԹԱԿ» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված ՏԲ պացիենտների հայտնաբերմանը, […]
16:14 08.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0,16%։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 653 042-ի: Ապաքինվածների թիվը մեկ օրում […]
15:58 08.01.2022
Ղազախստանում լրագրողները հայտնվել են անկարգությունների մասնակիցների թիրախում, սակայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով և իրական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է մի քանի օրինակ, այդ թվում՝ հարձակումը Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, որի ժամանակ, […]
13:52 08.01.2022
Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում, այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ […]
11:15 08.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 195 նոր դեպք ✓ 4985 թեստավորում ✓ 165 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 713 դեպք, որոնցից 332 753-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7999 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 599 841 թեստավորում:
20:46 07.01.2022
Կորոնավիրուսի նոր մուտացիան «դեպքերի ցունամի» է առաջացնում՝ խաթարելով առողջապահական համակարգերն ամբողջ աշխարհում։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա խոսքով, Omicron շտամը չի պատկանում «թոքերի» կատեգորիային, չնայած այն հանգամանքին, որ այն ավելի լուրջ է , քան Delta-ն։ «Չնայած Omicron-ն ավելի լուրջ հետևանքներ ունի, քան Delta-ն, հատկապես պատվաստված մարդկանց համար, դա […]
20:15 07.01.2022
Վրաստանում կորոնավիրուսի Omicron շտամով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 600-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը։ «Հունվարի 6-ի դրությամբ լաբորատոր հաստատվել է Omicron վարակի 600 դեպք»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։ Omicron շտամով հիվանդների թիվը հունվարի 5-ի դրությամբ կազմել է 335, իսկ մեկ օր առաջ՝ հունվարի 4-ի […]
11:41 07.01.2022
Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին: Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր: Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն […]
11:06 07.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 129 նոր դեպք ✓ 3899 թեստավորում ✓ 130 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում:
19:55 06.01.2022
Աշխարհում COVID-19-ով վարակվածների ցուցանիշը մեկ շաբաթում աճել է 71%-ով, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության շտապ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովը։ «Գլոբալ մակարդակով վարակվածների թիվը վերջին յոթ օրվա ընթացքում աճել է 71 տոկոսով: ԱՄՆ-ում 100% աճ է գրանցվել: Աֆրիկյան տարածաշրջանում աճը մոտ 7% է կազմում»,- ճեպազրույցում ասել է Վան Կերխովեն։ Անցած շաբաթվա ընթացքում […]