11:05 17.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 168 նոր դեպք ✓ 4040 թեստավորում ✓ 46 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 785 դեպք, որոնցից 333 655-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8020 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 644 655 թեստավորում:
10:24 17.01.2022
Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ՝ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944, իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում: Խթանիչ դեղաչափ է ստացել 2736 քաղաքացի:
19:57 15.01.2022
Վրաստանում հաստատվել է «Omicron» կորոնավիրուսային շտամի 1185 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Երեկվա տվյալներով՝ Հանրապետությունում հաստատվել է օմիկրոնի 1096 դեպք։ Մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 5381 նոր դեպք և մահվան 30 դեպք։
19:45 15.01.2022
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի պոլիկլինիկան վերազինվել է ակնաբուժական «Ավտոռեֆրակտոմետ» ախտորոշիչ սարքո Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Վերազինումն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրված փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում։ Ինչպես ներկայացրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված դասընթացների շրջանավարտ, դրամաշնորհային ծրագրի մասնակից եւ հաղթող, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունների ղեկավարի խորհրդական Արտակ Պողոսյանը, ծրագիրն […]
19:00 15.01.2022
Կյանքի տևողությունը կարող է երկարել, եթե ձեր սննդակարգում մայոնեզն ու մարգարինը փոխարինեք ձիթապտղի յուղով,- հայտնում են Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրությունը հրապարակված է Journal of the American College of Cardiology ամսագրում: Աշխատանքի հեղինակներն ուսումնասիրել են 90 հազար կամավորների տվյալներ և եկել այն եզրակացության, որ տասը գրամ մարգարինը, կարագը կամ մայոնեզը համապատասխան քանակության ձիթապտղի յուղով […]
18:22 15.01.2022
Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում հոսպիտալացված երեխաները գրեթե նույն գանգատներով են։ Թե գրիպի որ տեսակն է, հստակ բնորոշում մանկաբույժները չեն տալիս, թեև վիրուսի տարածումը մեծ է նաև մեծահասակների մոտ։ Ընտանիքի անդամները դառնում են մեկը մյուսին վարակող։ Հիվանդանոցի փոխտնօրենը ստացիոնար բուժման ընդունված երեխաների թիվն է ներկայացնում՝ 30 մահճակալ ունեցող բաժանմունքում 40 երեխա է […]
15:42 15.01.2022
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստը, որը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Քննարկվել են Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները, հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնումը, պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի […]
15:15 15.01.2022
Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ ալկոհոլի, քաղցր ըմպելիքների և սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարումների: Մասնագետները նշել են, որ մեծ քանակությամբ ալկոհոլը արագորեն սպանում է ուղեղի նեյրոնները, «այնպես որ խմիչքի պարբերաբար օգտագործումը կարող է լրջորեն վնասել այն»: Չափազանց կարևոր է չչարաշահել սուրճը։ Փոքր քանակությամբ կոֆեինը դրականորեն է ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա, […]
12:39 15.01.2022
Գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան ասել է, որ ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ն ապահովում է մաշկի և մազերի առողջությունը։ Այն նաև կանխում է օրգանիզմի ծերացումը: Բժշկի խոսքով՝ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ։ Այն նաև կոչվում է «գեղեցկության վիտամին», քանի որ մասնակցում է մարմնում սպիտակուցի մոլեկուլների սինթեզին և դանդաղեցնում ծերացումը: […]
12:34 15.01.2022
Կեյոյի համալսարանի ճապոնացի հետազոտողների խումբն իրականացրել է աշխարհում առաջին կլինիկական փորձարկումը՝ ողնուղեղի վնասվածքների բուժման համար ցողունային բջիջներից ստացված բջիջների փոխպատվաստմամբ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Պրոֆեսորներ Օկանո Հիդեյուկին և Նակամուրա Մասայան ղեկավարում են գիտնականների խումբը, որն ուսումնասիրում է նյարդային ռեգեներացիան՝ օգտագործելով iPS բջիջներ: Շարժողական և զգայական ֆունկցիաները կորցրած հիվանդին հայտնել են, որ նրան փոխպատվաստել […]
11:03 15.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 293 նոր դեպք ✓ 5635 թեստավորում ✓ 106 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 377 դեպք, որոնցից 333 518-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8018 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 636 398 թեստավորում:
20:23 14.01.2022
ԱՄՆ-ն արգելափակել է Ջո Բայդենի՝ պարտադիր պատվաստումների պահանջը։ Հարյուրից ավելի աշխատակազմ ունեցող ընկերությունների աշխատակիցներին COVID-19-ի դեմ անհրաժեշտ էր պատվաստել, հայտնում է Iz.ru-ն։ Որպես այլընտրանք, նրանք պարտավոր էին շաբաթական ՊՇՌ թեստեր հանձնել: Միջոցառումը ազդել է երկրի ավելի քան 80 միլիոն մարդու վրա: Որոշումը ուժը կորցրած է ճանաչել ԱՄՆ Գերագույն դատարանը։ Միաժամանակ ուժի մեջ է մնացել բյուջեից […]
20:16 14.01.2022
Վրաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման դեպքերի թիվը հասել է 1096-ի,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը: Վրաստանում «օմիկրոն»-ի առաջին երկու դեպքերը գրանցվել են դեկտեմբերի 20-ին։ Այնուհետև վիրուսը բացահայտվել է գրեթե բոլոր անձանց մոտ, որոնց հետ կապ են հաստատել հիվանդացողները: «Հունվարի 14-ի դրությամբ լաբորատոր կերպով հաստատվել է «օմիկրոնով» վարակման 1 096 […]
13:00 14.01.2022
Ամերիկյան CNN հեռուստաալիքը և HBO Max սթրիմինգային ծառայությունը ֆիլմ են նկարահանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման, նրա բուժման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, այս մասին «Ինստագրամում» հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը, իսկ մանրամասները գրում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագիր Դենիել Ռոերը։ Նա ֆիլմն անվանել է «Մեկ մարդու պատմություն և […]
11:03 14.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 273 նոր դեպք ✓ 4811 թեստավորում ✓ 101 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 084 դեպք, որոնցից 333 412-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8015 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 630 763 թեստավորում:
10:48 14.01.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկու նոր դեղամիջոց է ավելացրել քովիդի բուժման համար առաջարկվող դեղերի ցանկում, գրում է BMJ պարբերականը։ Առաջարկվում է քովիդի ծանր դեպքերը բուժել Բարիցիտինիբով, որն օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի բուժման համար, իսկ միջին ծանրության հիվանդներին, որոնց պարագայում առկա է հոսպիտալացման բարձր ռիսկ, կազմակերպությունը խորհուրդ է տալիս մոնոկլոնալ հակամարմինների Սոտրովիմաբ դեղամիջոցը: Սա հատկապես վերաբերում է տարեցներին […]
20:26 13.01.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի անդամների հետ քննարկել է չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրով նախատեսված 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդի նախագահ, ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները, առկա իրավիճակը: Ոլորտի մասնագետները հանդես են եկել առաջարկներով, մասնավորապես` չարորակ նորագոյացությունների […]
20:08 13.01.2022
Omicron շտամը կարող է վարակել միանգամից մինչև 100 մարդու, եթե դրա կրողը փռշտում է կամ հազում: Մոսկվա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը։ «Մինչ այժմ մենք երբեք նման վարակ չենք ունեցել։ Կարմրուկը համարվում էր ամենավարակիչ հիվանդությունը, սակայն omicron-ն այս առումով գերազանցեց նույնիսկ։ Այս առումով միաժամանակ վարակվածների հսկայական թիվ է գրանցվում»,- ասել […]
18:27 13.01.2022
COVID-19-ի «Օմիկրոն» շտամը տարածվել է ամբողջ Ճապոնիայում, չորս ամսվա ընթացքում առաջին անգամ վարակվածների թիվը մեկ օրում գերազանցել է 13,000-ը, հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։ COVID-19-ի նոր «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել բոլոր 47 պրեֆեկտուրայում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Օսակա և Օկինավա պրեֆեկտուրաներում։ Օկինավայի, Յամագուչիի և Հիրոսիմայի պրեֆեկտուրաները հունվարի 9-ից ներկայացրել են տարածաշրջանային սահմանափակող միջոցներ […]
14:00 13.01.2022
Հայաստանում բժիշկների քանակը համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ. այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ հանձնաժողովում ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ըստ Զեյնալյանի՝ Հայաստանում խնդիր է բժիշկների անհամաչափ բաշխվածությունը մարզերում և Երևանում: Եվ ըստ […]
11:16 13.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 298 նոր դեպք ✓ 5763 թեստավորում ✓ 111 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811 դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում:
19:05 12.01.2022
Չինաստանի որոշ քաղաքներում կարանտինային ճամբարներ են կառուցվել, կորոնավիրուսով վարակված անձանց տեղավորում են մետաղական փոքր կառույցներում, հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ Անյան, Յուչժոու և Սիան քաղաքները փակ են, բնակիչներին արգելվում է դուրս գալ տներից՝ նույնիսկ սնունդ գնելու համար։ Կարանտինային ճամբարներում մարդկանց պահում են փոքր կոնտեյներային տնակներում՝ փայտե մահճակալով և զուգարանով, որտեղ նրանք պետք է […]
16:48 12.01.2022
Թուրքիայում 1 օրում 74 հազար 266 մարդու մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս ցուցանիշն ամենաբարձրն է Թուրքիայում համաճարակի սկզբից ի վեր, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ 1 օրվա ընթացքում կատարված թեստերի քանակը եղել է 430.253: Վերջին օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 137 քաղաքացի: Ուշագրավ է, որ վարակման այս բարձր ցուցանիշն արձանագրվում է […]
12:37 12.01.2022
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ օմիկրոն շտամի ալիքից հետո երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի, կորոնավիրուսին կվերաբերվեն սեզոնային գրիպի պես։ «Քանի որ երկրները կզգան օմիկրոնի ալիքը, առողջապահական համակարգերը կպայքարեն: Ծանր դեպքերի մեծ մասը կլինի չպատվաստվածների մոտ: Այն բանից հետո, երբ օմիկրոնն անցնի երկրներով, մնացած տարվա ընթացքում դեպքերը պետք է շատ ավելի քիչ […]
11:52 12.01.2022
Աշխարհում անցած շաբաթ՝ հունվարի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, գրանցվել է կորոնավիրուսային վարակի 15,154,666 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Սա ռեկորդ է համավարակի ողջ ընթացքում: Ամենաբարձր աճը Եվրոպայում է՝ 7,1 մլն, մահացել է 43 461 մարդ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ առ այսօր մոլորակի վրա հայտնաբերվել է ավելի քան 308 միլիոն վարակման դեպք, ավելի քան […]
11:05 12.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 289 նոր դեպք ✓ 6134 թեստավորում ✓ 83 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 513 դեպք, որոնցից 333 200-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8010 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 620 189 թեստավորում:
23:20 11.01.2022
Կորոնավիրուսային վարակի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը պետք է թարմացվեն եւ կատարելագործվեն նոր շտամների, այդ թվում` «Օմիկրոնի» դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պատվաստանյութերի կազմի տեխնիկական խորհրդատվական խմբի՝ հունվարի 11-ին տարածած նոր հանձնարարականներում։ «Քանի դեռ նման պատվաստանյութերը հասանելի չեն դառնում, իսկ վիրուսը մուտացիայի է ենթարկվում, COVID-19- ի դեմ գոյություն ունեցող դեղամիջոցների կազմը […]
21:10 11.01.2022
ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Ինչպես նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարին Բագրատ Բավեյանը ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին […]