TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է կորոնավիրուսի դեմ իրանական «Նորա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը

19:57 02.01.2022

Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել է Կորոնավիրուսի դեմ «Նորա» պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամիի և առողջապահության նախարար Բահրամ Էյնոլլահիի ներկայությամբ։   Այս արարողության ժամանակ Հոսեյն Սալամին պատվաստվել է Covid-ի երրորդ չափաբաժնով։ «Նորայի» պատվաստանյութն իր կլինիկական փուլերում ապացուցել է, որ այն կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների երրորդ փուլի համար՝ […]

̰
Ամերիկացի գիտնականներն ասում են, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը

16:20 02.01.2022

Պիտսբուրգի համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Հետազոտվողները, որոնք շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ, բայց չեն հիվանդացել,պարզվում է ամսական մոտավորապես 27 բաժակ թունդ ալկոհոլ են օգտագործել։ Նրանք, որոնք վարակվել են կորոնավիրուսով, ամսական մոտ 0,4 բաժին են օգտագործել։ Միևնույն ժամանակ գիտնականները որևէ կապ չեն գտել COVID-19-ի և ոչ թունդ […]

̰
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 18233 նոր դեպք

14:46 02.01.2022

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 18 233-ով՝ հասնելով 10 537 966-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 18 233 դեպք՝ 84 մարզերում, այդ թվում՝ 1591-ը հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հավելվում է, որ ամբողջ ընթացքում ՌԴ -ում […]

̰
Վրաստանում Omicron-ի 144 դեպք կա հաստատված

14:10 02.01.2022

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատված է Omicron-ի 144 դեպք։ Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հիշեցնենք, Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, ապաքինվել է 3291 պացիենտ, մահացել է 45 մարդ։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, 45 մահ

12:10 02.01.2022

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում։ Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 905։ Վերջին 24 ժամում Covid-19-ը հաստատվել է 796 մարդու մոտ, ապաքինվել է 3 291 պացիենտ։

̰
Հաստատվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք, 2 մահ

11:17 02.01.2022

Հունվարի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓27 նոր դեպք ✓1851 թեստավորում ✓ 166 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345007 դեպք, որոնցից 331858-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7977 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 574 697թեստավորում:

̰
Չինաստանում COVID-ով վարակվածների թիվը կտրուկ աճում է

10:45 02.01.2022

2021 թվականի վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանում գրանցվել է COVID-19 վարակի ամենաշատ նոր դեպքերը՝ 2020 թվականի գարնանը երկրում կորոնավիրուսի առաջին ալիքը ճնշելուց ի վեր: Հաղորդում է Reuters-ը։ Նոր համաճարակի կենտրոնը եղել է Շանսի նահանգի Սիան քաղաքը։ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը դեկտեմբերի 31-ի դրությամբ հայտնել է հաստատված կլինիկական ախտանիշներով 175 նոր դեպքի մասին: Անցած շաբաթվա ընթացքում Չինաստանում […]

̰
Ավստրիան օրինականացրել է էվթանազիան

10:32 02.01.2022

Ավստրիայում ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս անբուժելի հիվանդների էֆթանազիան։։ Երկրի խորհրդարանն օրինականացրել է դեկտեմբերին այն բանից հետո, երբ Ավստրիայի սահմանադրական դատարանը որոշեց, որ նման ընթացակարգի ամբողջական արգելքը «խախտում է մարդկանց կամարտահայտման իրավունքը», հայտնում է BBC-ն։ Էֆթանազիայի ընթացակարգը խիստ կանոնակարգված է։ Յուրաքանչյուր դեպք  կուսումնասիրվի երկու բժիշկների կողմից, որոնցից մեկը պետք է լինի […]

̰
Եվս մեկ կանխատեսում ԱՀԿ-ի ղեկավարից՝ համաճարակի ավարտի մասին

10:20 02.01.2022

2022 թվականը կարող է լինել կորոնավիրուսային համաճարակի վերջին տարին, բայց միայն այն դեպքում, եթե աշխարհի երկրներին հաջողվի վերջ դնել պատվաստանյութերի բաշխման անարդարությանը և անհավասարությանը, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն իր Ամանորյա ուղերձում։ Գեբրեյեսուսը Omicron նոր շտամի ի հայտ գալու պատճառն անվանել է «նեղ ազգայնականություն և որոշ երկրների կողմից պատվաստանյութերի չափից ավելի պաշարներ»։ […]

̰
«Օմիկրոն» շտամն ավելի քիչ է ախտահարում թոքերը․ հետազոտություն

20:39 01.01.2022

Ամերիկացի և ճապոնացի գիտնականների խումբը զեկույց է հրապարակել «Օմիկրոն» շտամի հետազոտելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ «Օմիկրոն» շտամը շատ ավելի քիչ է ախտահարել կենդանիների թոքերը։ Մահացության դեպքերի թիվը նույնպես ցածր է եղել։ Կենդանիների վերին շնչուղիներում հիվանդությունը տարածվել է ինչպես մյուս շտամների դեպքում։ Նմանատիպ արդյունքներ են ստացել […]

̰
Ճապոնիան կորոնավիրուսի դեմ ցմահ իմունիտետի պատվաստանյութ է մշակում

18:35 01.01.2022

Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մասնագետները՝ պրոֆեսոր Միտինորի Կոհարայի գլխավորությամբ, աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա, որն ապահովում է ողջ կյանքի ընթացքում իմունիտետ, հայտնում է Lenta.ru-ն Japan Times-ին հղումով։ Հաղորդվում է, որ այն հիմնված է  ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութի վրա, որը մշակել է 18-րդ դարում բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջենները: Հենց նրա շնորհիվ էլ հաղթահարվեց մահացու հիվանդությունը։ […]

̰
Ֆրանսիայում դիմակ կրելը պարտադիր է դարձել սկսած վեց տարեկանից երեխաների համար

17:15 01.01.2022

Ֆրանսիայի մի շարք հասարակական վայրերում դիմակներ կրելու պահանջը հունվարի 3-ից կկիրառվի վեցից տասը տարեկան երեխաների համա, ասվում է երկրի օրենսդրության պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրում։ Նախկինում այս պահանջը վերաբերում էր միայն 11 տարեկանից բարձր անձանց։ Այն գործում է հասարակական տրանսպորտում, սննդի, սպորտային և կրոնական հաստատություններում։ «Տարիքը 11 տարեկանը «փոխարինվում է» վեց տարեկանով»,- նշված է 2021 թվականի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, 3 մահ

12:05 01.01.2022

Հունվարի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 50 նոր դեպք ✓ 4398 թեստավորում ✓ 133 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344980 դեպք, որոնցից 331692-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3806 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 572 846թեստավորում:

̰
Մեծ Բրիտանիայում  կորոնավիրուսի դեպքերի հերթական հակառեկորդն է գրանցվել

20:56 31.12.2021

Մեծ Բրիտանիայում հաստատված օրական կորոնավիրուսային դեպքերի թիվը հասել է ևս մեկ  առավելագույն նիշի՝ վերջին 24 ժամում գրանցվել է 189․213 նոր դեպք, հայտնում է The Guardian-ը։ Հաղորդվում է նաև, որ վերջին մեկ օրվա ընթացքում աճել են հոսպիտալացումների և մահերի թիվը։  332 մարդ մահացել է դրական թեստից հետո՝ 28 օրվա ընթացքում: Չորեքշաբթի օրը գրանցվել է մահվան 57 […]

̰
Հունաստանը կրկին թարմացրել է կորոնավիրուսի դեպքերի հակառեկորդը

20:32 31.12.2021

Հունաստանում հինգերորդ օրն անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսային վարակների առավելագույն թիվը՝ մեկ օրում հաստատտվել է 40․ 560 դեպք, ուրբաթ օրը հայտնել է հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը։ Նախորդ օրն արձանագրվել է  35․580 դեպք։ Օրվա ընթացքում մահացել է 76 մարդ։ մոտ 10,7 միլիոն բնակչությամբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է գրեթե 1,21 միլիոնի։ Ռեկորդային աճը պայմանավորված է omicron […]

̰
Արցախի առողջապահական համակարգն ամանորյա տոներին աշխատելու է ուժեղացված  ռեժիմով

16:45 31.12.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին համակարգը աշխատելու է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունների ղեկավարներին հանաձնարարվել է ուժեղացնել հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ։ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Մարտունու շրջանային բուժմիավորում», «Ասկերանի շրջանային բուժմիավորում», «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի […]

̰
Ռուսաստանը COVID-19-ից մահացածների թվով աշխարհում երկրորդն է

12:37 31.12.2021

Ռուսաստանում 2021 թվականի նոյեմբերին կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 71 187 մարդ, ինչը ամենաբարձր ամսական ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնել է «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պետական ​​վիճակագրական ծառայության տվյալները։ Գործակալությունը նշում է, որ նոյեմբերի թիվը գրեթե 16%-ով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը, որը ռեկորդային է եղել համաճարակի սկզբից ի […]

̰
Մեր հավակնոտ ծրագրերը տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ․ Անահիտ Ավանեսյան

12:10 31.12.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը: Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, 4 մահ

11:04 31.12.2021

Դեկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 104 նոր դեպք ✓ 7578 թեստավորում ✓ 211 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344930 դեպք, որոնցից 331559-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 568 448 թեստավորում:

̰
Ճապոնիան «առողջ երկարակեցության» համաշխարհային ռեկորդ է սահմանել

23:30 30.12.2021

Ճապոնիան սահմանել է այսպես կոչված «առողջ երկարակեցության» համաշխարհային ռեկորդ։ Խոսքն այն տարիքի մասին է, որին մարդը կարող է հասնել առանց օգնության և խնամքի կարիքի։ Այս մասին հայտնել է երկրի աշխատանքի, առողջապահության և բարեկեցության նախարարությունը: «Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար դարձել է ամենաբարձրն աշխարհում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Կանանց համար դա […]

̰
Վրաստանում omicron-ով վարակման 93 դեպք կա հաստատված

20:03 30.12.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային omicron շտամի 93 դեպք։ Հայտնում է jnews.g-ն։ Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ «Իհարկե, դա երկար չի տևի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը։ Ճանապարհը մեկն […]

̰
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

16:10 30.12.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում տեղահանված և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գրանցվել առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր: Յուրաքանչյուր քաղաքացի անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել իր […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել

11:56 30.12.2021

Դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, 7 մահ

11:08 30.12.2021

Դեկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 89 նոր դեպք ✓ 7216 թեստավորում ✓ 196 առողջացած ✓ 7 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344826 դեպք, որոնցից 331348-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է: Ընդհանուր […]

̰
Հունգարիայի նվիրաբերած «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի խմբաքանակը Հայաստանում է

10:12 30.12.2021

Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

̰ ̰
Շիրակի մարզի բուժհաստատությունները 2021 թվականին՝ համեմատ 2020-ի, սպասարկել են կրկնակի ավելի հիվանդների

19:49 29.12.2021

2020 թվականին ամբողջ աշխարհում սկիզբ առած համավարակի հարուցած տնտեսական, քաղաքական և ի վերջո առողջապահական լուրջ դժվարությունները շարունակություն ունեցան նաև 2021 թվականին։ Բոլոր երկրներում առողջապահության համակարգը մեկ տարուց ավելի է իր բոլոր ռեսուրսները կենտրոնացրել է Covid-ի դեմ պայքարում, իսկ Հայաստանում ավելի ծանրագույն վիճակ ստեղծվեց պատերազմի պատճառով։ Սպիտակ խալաթավորները պայքարում էին երկու ճակատով։ 2021 թվականի ընթացքում բոլոր […]

̰
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների օրական ռեկորդային թիվ է գրանցվել

19:23 29.12.2021

Անցած շաբաթվա ընթացքում, համաճարակի սկզբից ի վեր, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ռեկորդային թվով դեպքեր. AFP-ի գնահատականներով՝ ամեն օր ավելի քան 935 հազար նոր դեպք է հայտնաբերվել։ Omicron-ը շարունակում է մնալ գերիշխող շտամը շատ երկրներում: Նոր վարակների մեծ մասը (մոտ կես միլիոն) գրանցված է Եվրոպայում։ Ըստ AFP-ի՝ դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է […]

̰
Հունգարիան 100 հազար դեղաչափ պատվաստանյութ է ուղարկել Հայաստան

19:12 29.12.2021

Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը: Նա տեղեկացրել է նաև, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար: 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ Ազգային […]

̰
Արտակ Բեգլարյանը առողջապահության համակարգի պատասխանատուների տարեվերջյան նիստին անդրադարձել է Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը

18:58 29.12.2021

Արտակ Բեգլարյանը մասնակցել է առողջապահության համակարգի պատասխանատուների տարեվերջյան նիստին։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները: Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության […]

̰
BACK_TO_TOP