TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի իշխանությունները որոշում են  կայացրել  կարանտինի օրերը կրճատել

18:48 06.01.2022

Թուրքիայի իշխանությունները չորեքշաբթի որոշում են ընդունել կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարանտինի օրերը կրճատել մինչև յոթ օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գիտական ​​խորհրդի նիստի արդյունքներով։ «Կորոնավիրուսով վարակվածների կարանտինային շրջանը կտևի յոթ օր։ Եթե հինգերորդ օրը ՊՇՌ թեստը բացասական արդյունք տա, ապա կարանտինն անհապաղ ավարտվում է», – ասված է ԱՆ […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալներն այցելել են Արագածոտնի մարզի բուժհաստատություններ

18:30 06.01.2022

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին: Փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր: Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն […]

̰
Բժիշկը զգուշացրել է ձմռանը մեղր օգտագործելու չափավորության մասին

12:54 06.01.2022

Դիետոլոգը հորդորել է ձմռանը մեղր օգտագործել «մեծ զգուշավորությամբ»։ Սննդաբան Անդրեյ Զոլոտարևը զգուշացրել է ձմռան ցուրտ եղանակին մեղրի չարաշահման հետևանքների մասին: Մասնագետի խոսքով՝ այս մթերքը կարող է ոչ թե կանխել մրսածությունը, այլ հակառակը՝ կատալիզատոր ծառայել դրա զարգացման համար։ Զոլոտարևի խոսքերով՝ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ թերագնահատում են մեղրի տաքացնող ազդեցությունը: Մեղրն ունի ընդգծված տաքացնող հատկություն: […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 134 նոր դեպք, 4 մահ

11:10 06.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 134 նոր դեպք ✓ 4220 թեստավորում ✓ 154 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345389 դեպք, որոնցից 332458-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7993 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 590 957 թեստավորում:

̰
Ավարտվել է Ագարակի բժշկական ամբուլատորիայի վերանորոգումը

19:59 05.01.2022

ՀՀ կառավարության որոշմամբ,  2021 թ․ Արագածոտնի մարզպետարանին հատկացված  «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» ծրագրով  նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին  վերանորոգվել է (հրատապ խնդիրներին լուծում տալու հիմքով) Ագարակի բժշկական ամբուլատորիան։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցել է, որ վերանորոգման համար մարզպետարանը հատկացրել է 4 մլն դրամ, իսկ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից 2 երեխա է մահացել Թբիլիսիում

19:15 05.01.2022

Թբիլիսիի Ցիցիշվիլիի կլինիկայում վերջին 1 շաբաթվա ընթացքում երկու երեխա է մահացել կորոնավիրուսից։ Երեկ երեկոյան մահացած չորս ամսական երեխային մեկ այլ հիվանդանոցից են տեղափոխել Ցիցիշվիլիի կլինիկա։ «Չեմ կարող ասել, թե որ կլինիկայից են տեղափոխել, բայց երեխան շատ ծանր վիճակում է եղել։ Նա ունեցել է սրտի արատ, համակցված կորոնավիրուսով»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ նշել է Ցիցիշվիլիի մանկական կլինիկայի տնօրեն […]

̰
Վրաստանում Օmicron-ով վարակման 159 դեպք է գրանցվել

18:55 05.01.2022

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում ևս 11 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի omicron շտամով վարակման դեպք։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) տվյալներով՝ հունվարի 4-ի դրությամբ լաբորատոր պայմաններով հաստատվել է omicron-ի ընդհանուր 159 դեպք։ Հաղորդում է Aliq Media-ն։ Հիշեցնենք, որ վերջին 24 ժամում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք, ևս 32 հիվանդ մահացել […]

̰
COVID-19. Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է

16:58 05.01.2022

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: […]

̰
Այս պահի դրությամբ Հայաստանում «օմիկրոն» տեսակի շտամը չի արձանագրվել, բայց նաև դա է անխուսափելի․ Փաշինյան

15:08 05.01.2022

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել երկրում համաճարակով, սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անցյալ տարվա համեմատ նոյեմբեր ամսից գրիպի դեպքերի բավական աճ է գրանցում: «Վերջին 10 օրվա ընթացքում վիճակը բավական կայունացել է: Դա պայմանավորված է նաև ուսումնական արձակուրդների հետ: Հույս ունենք, որ այս կայունացման արդյունքում մենք […]

̰
Իրականացվել է երկրորդ դեղաչափով 722 409 պատվաստում, առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում. Անահիտ Ավանեսյան

14:15 05.01.2022

Համաճարակային իրավիճակը, ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, կայուն է: Այսօրվա դրությամբ իրականացվել է երկրորդ դեղաչափով 722 409 պատվաստում, առաջին դեղաչափով՝ 946 984 պատվաստում: Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի արձանագրվել, բայց անխուսափելի է՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը:

̰
Վերջին 10 օրվա ընթացքում գրիպով պայմանավորված իրավիճակը կայուն է. Անահիտ Ավանեսյան

14:07 05.01.2022

 Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում բավական տարածված գրիպի նոր տեսակին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը բավական կայունացել է, ինչը պայմանավորված է արձակուրդներով: Ըստ նախարարի՝ Հայաստանում գրիպի նոր տեսակի վիրուսի հետևանքով շուրջ 600 քաղաքացիներ հոսպիտալացված են։ «Հոսպիտալացված 595 քաղաքացիների 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներ են»,- ասաց Ավանեսյանը: Նախարարը […]

̰
COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետերը հունվարի 6-ին չեն աշխատի

13:44 05.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետերը հունվարի 6-ին չեն աշխատի:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, 3 մահ

11:07 05.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 129 նոր դեպք ✓ 5164 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345255 դեպք, որոնցից 332304-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7989 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 586 737 թեստավորում:

̰
Բեգլարյանը անկական բուժմիավորումում ծանոթացել է սուր շնչառական վարակներով դեպքերի բուժսպասարկման ընթացքին

20:35 04.01.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 4-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Արտակ Բեգլարյանը շփվել է բուժանձնակազմի, բուժզննում անցնող երեխաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով ու շնորհավորել Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բուժմիավորման պատասխանատուները պետական նախարարին են ներկայացրել տոնական օրերի դիմելության և կանչերի […]

̰
Լոռու մարզում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը

20:06 04.01.2022

Հունվարի 4-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում և շարժական պատվաստումային խմբերի կողմից պատվաստվել է 18 տարեկանից բարձր բնակչության շուրջ 38 տոկոսը։ Կորոնավիրուսի դեմ պատվաստված 106.881 քաղաքացիներից առաջին դեղաչափ ստացել է 60 333 անձ, երկրորդ դեղաչափ՝ 46 490 անձ։ Երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստվել է 58 մարդ: Լոռու մարզն ապահովված է կորոնավիրուսի դեմ անհրաժեշտ […]

̰
Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը

19:46 04.01.2022

Բժիշկը նշել է տեսողության կտրուկ վատացման պատճառը Վիտամին A-ն տեսողության համար ամենակարևոր վիտամիններից մեկն է։ Այն օգնում է օպտիկական նյարդին և ամրացնում աչքի մկանները, այս մասին Риа Новости-ին ասել է էնդոկրինոլոգ Տատյանա Բոչարովան։ Մասնագետը նշել է նաև, որ դրա բացակայությունը հանգեցնում է եղջերաթաղանթի չորացման և արցունքաբեր անցքների խցանման։ «Այս զգացողությունը ծանոթ է բոլորին, ովքեր շատ […]

̰
Շվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով

19:23 04.01.2022

Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստաֆի և Շվեդիայի թագուհի Սիլվիանի կորոնովիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, միապետ զույգի մոտ վիրուսն ունի   մեղմ ախտանիշներ, հայտնում է Շվեդական ռադիոն՝ վկայակոչելով Թագավորական պալատը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ թագավորն ու թագուհին ամբողջությամբ պատվաստված են COVID-19-ի դեմ և կրկնակի պատվաստվում են անցել։ Շվեդիայի թագավորը 75 տարեկան է, թագուհին՝ […]

̰
Մեկ օրում 1 մլն դեպք ԱՄՆ-ում․ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդ

18:32 04.01.2022

Կորոնավիրուսի դեպքերի առավելագույն թիվ՝ ավելի քան 1 միլիոն, գրանցվել է ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում,տվյալները հաղորդում է Ջոնս Հոփկինսի համալսարանը։ տ Համաձայն տվյալների՝ 2022 թվականի հունվարի 3-ին երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 1 082 549 դեպք։ Նշվում է, որ սա համաճարակի սկզբից մեկ օրում գրանցված առավելագույնն է։ Նույն օրը մահացել է 1688 մարդ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է Ֆրանսիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի մասին

18:08 04.01.2022

Նոյեմբերից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետևում է կորոնավիրուսի նոր շտամին, որը հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավում, ճեպազրույցի ժամանակ ասել է կազմակերպության փորձագետ Աբդի Մահամուդը։ «Մենք ուշադիր հետևում ենք. Մենք ունենք երեք տեսակի շտամներ։ Այսպիսով, մենք նոյեմբերից շատ ուշադիր հետևում ենք B.1.640.2-ին, ինչպես նաև դրա երկու ենթատեսակներին»,- ասել է Մահամուդը, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին: ԱՀԿ-ն կշարունակի հետևել այս […]

̰
«Սպուտնիկ Լայթ»-ը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար

12:29 04.01.2022

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ առկա պատվաստանյութերն համալրվել են ևս մեկով՝ վիրուսային վեկտոր տեխնոլոգիայով արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով, որը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար: Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։ Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ 18 տարեկան և բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի […]

̰
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել

11:43 04.01.2022

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասներ ներկայում չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում: Լրատվամիջոցները հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած երեխան հինգ ամսական է:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

11:05 04.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 90 նոր դեպք ✓ 4036 թեստավորում ✓ 203 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 581 573 թեստավորում:

̰
Omicron-ը դառնում է գերիշխող շտամ Նորվեգիայում

20:00 03.01.2022

Նոր omicron կորոնավիրուսային շտամը դարձել է Նորվեգիայում COVID-19-ի գերակշռող տարբերակը, ասվում է Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի (FHI) մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ նորվեգական NRK հեռուստաալիքը հայտնել էր, որ omicron-ը դարձել է վիրուսի գերիշխող շտամ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Անցած շաբաթ երկրում հայտնաբերվել է նոր շտամով վարակման 6143 հաստատված դեպք։  

̰
Իսրայելը վերաբացում է իր սահմանները

19:40 03.01.2022

Հաջորդ շաբաթվանից օտարերկրյա քաղաքացիների մուտքը թույլատրելի է, սակայն «կարմիր» երկրներից զբոսաշրջիկներին դեռ արգելված է այցելել Իսրայել, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիափոխադրումների սահմանափակումները  երկիր և երկրից դուրս կթուլանան։ «Իսրայել ժամանող զբոսաշրջիկները, ովքեր պատվաստված չեն եղել, կարանտինի կենթարկվեն՝ մեկուսացման ժամկետը մինչև մեկ շաբաթ կրճատելու հնարավորությամբ՝ լրացուցիչ բացասական ՊՇՌ թեստով։ Մուտքի […]

̰
Բժիշկը խոսում է տաք թեյի՝ քաղցկեղի առաջացման վտանգը կրկնապատկելու մասին

19:22 03.01.2022

  Քաղցկեղի ամերիկյան միության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ բժիշկ Ֆարհադ Իսլամին, ասում է, որ ճիշտ է, թեյը համարվում է օգտակար ըմպելիք, սակայն  չարաշահումը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել առողջության համար, հայտնում է Medic Forum-ը: Մասնագետն ասել է, որ եթե դուք թեյ եք խմում, որի ջերմաստիճանը գերազանցում է 60 աստիճանը, դա կարող է կրկնապատկել քաղցկեղի առաջացման […]

̰
 Հայտնի են երեխաների մոտ ի հայտ եկած COVID-ի վտանգավոր ախտանիշները

18:32 03.01.2022

Երեխաների մոտ կորոնավիրուսը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Գորելովը։ «Ընդհանուր առմամբ, ի լրումն շնչառական ախտանիշների, անչափահասների մոտ կարող են նկատվել ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ, իսկ փոխանցված Covid-ից հետո կարող են խնդիրներ առաջանալ երիկամների, լյարդի, սրտանոթային համակարգի, շնչառական համակարգի […]

̰
Արմավիրի մարզում պատվաստվել է 140158 քաղաքացի

18:26 03.01.2022

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Արմավիրի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել է 140158 քաղաքացի, այդ թվում՝ առաջին դեղաչափ` 80554, երկրորդ դեղաչափ` 59604: 1-ին դեղաչափի կատարողականը 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում կազմել է 39,99 տոկոս, 2-րդ դեղաչափինը՝ 29,59 տոկոս:

̰
Արցախում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

16:55 03.01.2022

Վերջին օրերի ընթացքում իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, Արցախի Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: «Օրական կանչերի թիվը կազմում է 50-60 կանչ։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 80%-ը, մինչև 18 տարեկան երեխաներ […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, 6 մահ

11:04 03.01.2022

Հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 29 նոր դեպք ✓ 2840 թեստավորում ✓ 140 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331998-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 577 537 թեստավորում:

̰ ̰
BACK_TO_TOP