TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ունենք կորոնավիրուսի  102 նոր դեպք, 1 մահ

11:06 26.12.2021

Դեկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 282 առողջացած, մահվան 1 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344481 դեպք, որոնցից 330593-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7943դեպք է արձանագրվել:

̰
Հնդկաձավարի օգտակարության միասին.ինչու՞ է պետք սիրել այն

10:15 26.12.2021

Սննդաբան Եկատերինա Միխայլենկոն RIA Novosti-ին տված հարցազրույցում պատմել է հնդկաձավարի օգտակար հատկությունների մասին։ Նրա խոսքով, հնդկաձավարն իր բաղադրությամբ եզակի և արժեքավոր մթերք է։ Նա նշել է, որ բոլոր հացահատիկներից հնդկաձավարը միակն  է, որ պարունակում է  բուսական սպիտակուցի մեծ քանակ: Բացի այդ,  պարունակում է երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ: Մասնագետը շեշտել է, որ  հնդկաձավարը հարուստ է […]

̰
COVID-19-ի ավելի քան 100 000 դեպք՝ մեկ օրում․ նոր հակառեկորդ Ֆրանսիայում

23:24 25.12.2021

Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման գրեթե 105 հազար դեպք են հայտնաբերвել, ինչը հակառեկորդ է դարձել համաճարակի սկսվելուց ի վեր: Այս մասին շաբաթ հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարությանը կից Հանրային առողջապահության ազգային գործակալությունը։ «Դեկտեմբերի 25-ի դրությամբ [մեկ օրում հայտնաբերվել է] 104 611 հաստատված նոր դեպք», – նշվում է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպերը Ֆրանսիայում նշվում […]

̰
Omicron շտամն արդեն գրանցվել է աշխարհի 110 երկրներում․ ԱՀԿ

18:30 25.12.2021

Covid-19-ի Omicron տարբերակը բացահայտվել է աշխարհի 110 երկրներում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ հաստատվել են վիրուսի դեպքեր, Omicron-ը շատ ավելի արագ է տարածվում, քան Delta տարբերակը։ Omicron տարբերակով վարակվելու դեպքերը կրկնապատկվում են երկու-երեք օրվա ընթացքում։ Մյուս կողմից, Հարավային Աֆրիկայի, Միացյալ Թագավորության և Դանիայի հետազոտության […]

̰
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս 19 դեպք

17:11 25.12.2021

Վրաստանում Omicron շտամով վարակման ևս 19 դեպք է գրանցվել։ Այս մասին Վրաստանի «Առաջին ալիք»-ին հայտնել են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից։ Համաձայն գերատեսչության տվյալների՝ առ այսօր Հանրապետությունում գրանցվել է Omicron վարակի 48 դեպք։ Հիշեցնենք, որ Omicron վարակի դեպքերն առաջին անգամ հայտնաբերվել են Վրաստանում դեկտեմբերի 20-ին։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն երեկ Վրաստանի «Առաջին ալիք»-ի […]

̰
Նախատոնական խորհուրդներ առողջապահության նախարարությունից

16:00 25.12.2021

Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110° C, ապա սառեցնել: Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ: Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել […]

̰
Հայաստանում բուժաշխատողների ավելի քան 90 տոկոսը պատվաստված է

12:10 25.12.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են […]

̰
Ունենք կորոնավիրուսի 118 նոր դեպք, 3 մահ

11:06 25.12.2021

Դեկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք: Կատարվել է 7084 թեստավորում: Ունենք 328 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344379 դեպք, որոնցից 330311-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7942 դեպք է արձանագրվել:

̰
Բժիշկը նշել է «օմիկրոնի» երկու արտասովոր ախտանշան պատվաստվածների մոտ

21:28 24.12.2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ունի յուրահատուկ ախտանշաններ, որոնք կարող են դրսևորվել միայն պատվաստված մարդկանց մոտ, ասվում է Express-ի հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսին բնորոշ են մարմնի բարձր ջերմաստիճանը, տևական հազը և համի և հոտի փոփոխությունը կամ կորուստը: Սակայն, «օմիկրոն» շտամը տարբերվում է մի շարք այլ դրսեւորումների. Ինչպես բացատրել է համաճարակաբան, Լոնդոնի Թագավորական […]

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

18:06 24.12.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և Ճապոնիայի դեսպանության համատեղ բոլոր նախաձեռնությունները դրական ազդեցություն են թողել համակարգի վրա, իսկ Ճապոնիայի աջակցությամբ տրամադրված բժշկական սարքերը նպաստել են երկրում առողջապահական և բժշկական հաստատությունների կարողությունների զգալի բարելավմանը: «Հուսով ենք, որ առողջապահական […]

̰
Մեծ Բրիտանիան արձանագրում է երկրորդ անընդմեջ COVID-ի հակառեկորդը

17:32 24.12.2021

Մեծ Բրիտանիայում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 119,789 նոր դեպք, ինչը ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 147 պացիենտ է մահացել: Լոնդոնում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը 100 հազար մարդու հաշվով 1732,6 դեպք է յոթ օրվա ընթացքում, ինչը զգալիորեն գերազանցում է անցած շաբաթվա ցուցանիշը: […]

̰
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը

15:55 24.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Սահմանադրական դատարանի որոշմանը․ «Անդրադառնալով նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը և հիմք ընդունելով հանրության շրջանում տարածվող թյուրընկալումը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ անդրադառնում է թեմային: Գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը հավաստում է. Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է և, այսպիսով, ՊՇՌ թեստ հանձնելու որոշումը համարվել է սահմանադրական: Քաղաքացիները շարունակելու […]

̰
Ինչ անել ցրտահարությունից խուսափելու համար

15:17 24.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է՝ Ինչ անել ցրտահարությունից խուսափելու համար․  Հնարավորության դեպքում մնալ տանը կամ այլ տաքացվող վայրում,  Հագնվել եղանակին համահունչ,  Օգտագործել ոտքերի գերքրտնարտադրությունը վերացնող միջոցներ,  Կանոնավոր կերպով օգտագործել տաք սնունդ կամ ոչ ալկոհոլային տաք ընպելիք։

̰
Ինչպես կերակուր պատրաստել և մթերքը պահել թունավորումներից զերծ մնալու համար․ ԱՆ-ի խորհուրդները

15:12 24.12.2021

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար հարկավոր է. ⦁ Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: ⦁ Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է […]

̰
ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ. չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում

14:20 24.12.2021

ՊՇՌ թեստավորման պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ, չպատվաստված աշխատողները պարտավոր են իրականացնել թեստավորում: Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը ճանաչվել է սահմանադրական։ Նախարարի հրամանով սահմանված ՊՇՌ թեստավորման պահանջն օրինական է, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից։ Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Սահմանադրական […]

̰
ՍԴ որոշումը չի պարտավորեցնում գործատուին վճարելու աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ պարզաբանում է նախարարության իրավաբանը

13:57 24.12.2021

Սահմանադրական դատարանի որոշմամբ ո´չ պետությունը, ո´չ գործատուն, ո´չ որևիցե այլ անձ ուղղակիորեն չեն պարտավորեցվել վճարելու աշխատողի ՊՇՌ հետազոտություն անցնելու գումարը: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը՝ աշխատող բոլոր անձինք պետք է նույն ընթացակարգով անցնեն ՊՇՌ հետազոտություն, պարզապես ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ […]

̰
Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք. թունավորվածների վիճակը ծանր է

13:19 24.12.2021

2021 թվականի դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով: Այդ մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Թունավորման պատճառը տան պայմաններում պահածոյացված վարունգի մարինադն է, որն ուտելուց հետո հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Մուրացանի ԲԿ, որտեղ նրանց անմիջապես […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 78 մարդ

13:00 24.12.2021

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 976 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 920 617-ն են: Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 78 մարդ, ընդհանուր՝ 13 367: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 076 մարդ, ընդհանուր՝ 876 254 մարդ։

̰
Վերջին 4 շաբաթվա ընթացքում Հայաստանում լաբորատոր հաստատվել է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 76 դեպք

12:14 24.12.2021

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն` ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության, այնպես էլ շտապ օգնության կանչերում։ Առավել բարձր ակտիվություն է արձանագրվել Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր […]

̰
Ունենք կորոնավիրուսի 135 նոր դեպք, 3 մահ

11:05 24.12.2021

Դեկտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք: Կատարվել է 6236 թեստավորում: Ունենք 407 ռողջացած, մահվան 3 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344261 դեպք, որոնցից 329983-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7939 դեպք է արձանագրվել:

̰
Հայ և վրացի գործընկերները կիսվել են COVID-19-ի դեմ պայքարի իրենց փորձով

10:52 24.12.2021

COVID-19-ի համավարակի, կանխարգելիչ միջոցառումների և դրանց արդյունավետության մասին փորձի փոխանակման և ոլորտում առկա հրատապ խնդիրները քննարկելու նպատակով առցանց հանդիպում են ունեցել Հայաստանի և Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, ինչպես նաև COVID- 19 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում պացիենտների բուժումն իրականացնող բժիշկ-մասնագետները: Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և վերջինիս գործընկերը` Վրաստանի օկուպացված […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Անահիտ Ավանեսյան

23:44 23.12.2021

«Չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկուսն են եղել»,-   ճեպազրույցի ժամանակ ասել  է Առողջապահության նախարարը:  Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ ներկայումս   կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախում սահմանված կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

20:36 23.12.2021

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։ Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել: Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝ […]

̰
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք

19:14 23.12.2021

Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։ «Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև, հավանաբար, շատ ավելին է, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները […]

̰
Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ամփոփիչ նիստը

18:06 23.12.2021

Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՄՀՀ հանձնաժողովի անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Նիստը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը: Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա […]

̰
Հաստատվել են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների ռեկտորների ընտրությունների արդյունքները

15:28 23.12.2021

Կառավարության որոշումներով հաստատվել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի և Երևանի պետական համալսարան ռեկտորի պաշտոնում Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանի ընտրությունների արդյունքները: Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար: Նորընտիր ռեկտորը հավելել է, որ բժշկական համալսարանը նախատեսում է մի շարք հավակնոտ ծրագրեր իրականացնել: Հովհաննես Հովհաննիսյանն էլ […]

̰
Կհատկացվի 1,2 մլրդ դրամ՝ Pfizer ընկերությունների պատվաստանյութերի 200 000 դեղաչափ ձեռքբերելու համար

15:26 23.12.2021

Հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի հետ կապված ներկայում առկա իրավիճակով, կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել առողջապահության նախարարությանը: Մասնավորապես, դեռևս 2021 թվականի հուլիսին առողջապահության նախարարությունը նախաձեռնել էր Գերմանական Pfizer ընկերության պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը: Ներկայումս բանակցությունները ավարտված են, պայմանագիրը կնքման ընթացքում է, նախատեսվում է մինչև […]

̰
Չկա պահանջ, որ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել. Ավանեսյան

13:57 23.12.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը: […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 129 դեպք, 15 մահ

11:06 23.12.2021

Դեկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք: Կատարվել է 6885 թեստավորում: Ունենք 295 ռողջացած, մահվան 15 դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344126 դեպք, որոնցից 329576-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7936 դեպք է արձանագրվել:

̰
Լենա Նանուշյանը մասնակցել է տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի փակման համաժողովին

19:55 22.12.2021

Տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլյոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) փակման համաժողովը: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: 2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. […]

̰
BACK_TO_TOP