TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 120 մարդ

18:42 06.11.2021

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127 հազար 173-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6803 նոր դեպք, որոնցից 985-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 980 հազար 260 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 588 […]

̰
Նոյեմբերի 6-ին և 7-ին Երևանում կգործեն պատվաստումային շարժական կետեր

18:13 06.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նոյեմբերի 6-ին և 7-ին Երևանում  գործող COVID-19 պատվաստումային շարժական կետերի հասցեները։

̰
Աշխարհում առաջին երկիրը հայտարարել է COVID-ի դեմ երեխաների պարտադիր պատվաստման մասին 

18:08 06.11.2021

Կոստա Ռիկան 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է իրականացնելու , հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ «Երեխաների և դեռահասների  շահերից ելնելով, պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր բոլոր անչափահասների համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Կոստա Ռիկայում ջրծաղիկի, պոլիոմիելիտի և մարդու […]

̰
Զինվորների ընթացիկ բուժման համար Վանաձորի ԲԿ -ում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

17:20 06.11.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ւնգա Ստանիտե – Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետևել բուժօգնության կազմակերպման գործընթացին: Նրանք մասնավորապես եղել են Վանաձորի ԲԿ-ի նորաստեղծ Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունքում: Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու […]

̰
VaccinaFest-ը Վանաձորում է

11:59 06.11.2021

Վանաձորում մեկնարկել է «Եկեք պատվաստվենք» միջոցառումը։

̰
Ունենք կորոնավիրուսի 2177 նոր դեպք, 46 մահ

11:03 06.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2177 նոր դեպք • 10 469 թեստավորում • 2283 առողջացած • 46 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Գիտնականները հայտնել են՝ որ վիտամինն է պաշտպանում կորոնավիրուսի ծանր ընթացքից

22:55 05.11.2021

Վիտամին C-ն, եթե ներերակային ընդունել, կարող է օգնել պաշտպանել մարդուն COVID-19-ի ծանր ընթացքից։ Օտագոյի համալսարանի նորզելանդացի գիտնականները պնդում են, որ Վիտամին C-ի ընդունումը 70 տոկոսով բարձրացնում է ապաքինման տեմպերը. արյան մեջ թթվածնի մակարդակն ավելանում է, իսկ բորբոքման մարկերները նվազում են, գրում է The Telegraph-ը: Վիտամին C-ի արդյունավետ դոզան 6-ից մինչև 24 գրամ է:

̰
Խնդրում եմ, միացեք Սպիտակ Բանակին․ ԵՊԲՀ ռեկտորը խնդրանքով դիմել է լրագրողներին

21:33 05.11.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին: «Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ հասարակության 12%-ին ենք կարողացել բացատրել, որ ներկա պահին այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։ Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր […]

̰
Covid-19-ից մահացությունը՝ մեկ միլիոն բնակչի հաշվով, տարածաշրջանում ամենաբարձրը Վրաստանում է

21:00 05.11.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն, Covid-19-ից մահացությունը մեկ միլիոն բնակչի հաշվով տարածաշրջանում ամենաբարձրն է Վրաստանում։ Վրաստանում մեկ միլիոն բնակչի հաշվով COVID-19-ից մահացության մակարդակը 2 399 է։ Այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի «Քովիդ-19-ը՝ Վրաստանում (յոթերորդ ակնարկ)» զեկույցում, որը հրապարակվել է կենտրոնի կայքում։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Հոկտեմբերի 1-ի տվյալները արտացոլող զեկույցի համաձայն, Վրաստանն […]

̰
Եթե բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, ապա քրեակատարողական համակարգը պատրաստ է բոլոր ծառայությունները մատուցել Սաակաշվիլիին․Կալաձե

20:40 05.11.2021

Թբիլիսիի  քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, անհրաժեշտության դեպքում Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ ուշադրություն կդարձնեն, և ինչպես բոլոր բանտարկյալները, այնպես էլ նրա առողջությունը կապահովվի։ «Իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին բանտարկյալն է։ Ոչ ոք նրան չի պարտավորեցրել հացադուլ անել: Եթե ​​բժիշկների միջամտությունն անհրաժեշտ լինի, բնականաբար, ինչպես բոլոր բանտարկյալները, նրա առողջությունը ապահովված կլինի։ Հետևաբար, քրեակատարողական համակարգը պատրաստ է բանտարկյալին մատուցել բոլոր […]

̰
Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա»-ի նախագահը համագործակցության հուշագիր են ստորագրել

20:29 05.11.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Սողոյանը ՀՀ ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում համագործակցության հուշագիր են ստորագրել: Պետություն-մասնագիտական հանրույթ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ինստիտուցւոնալ հիմքերի վրա դնելու նպատակով համագործակցության հուշագիր ստորագրելու առաջարկն Անահիտ Ավանեսյանն արել էր ավելի վաղ` նախարարի մասնակցությամբ ՀԲԱ Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ: […]

̰ ̰
Երևանում նոյեմբերի 7-ին կանցկացվի պատվաստումների օր

16:35 05.11.2021

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել […]

̰
Ֆրանսիայում վտանգի բարձր մակարդակ են հայտարարել թռչնագրիպի սպառնալիքի պատճառով

15:33 05.11.2021

Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Ժուլյեն Դենորմանդին հայտարարել է Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման կապակցությամբ սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումը մեզ ստիպում է այժմ բարձրացնել վտանգի մակարդակը եւ միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են մեր ոլորտի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախարարությունում ճշտում են, որ […]

̰
ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստվածության և մահերի հարաբերակցությունը

15:10 05.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստվածության և մահերի հարաբերակցությունը։ Կարմիրը մահերն են, կանաչը` պատվաստումները։ Այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է. այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են: Հղումը`այստեղ։

̰
Մահացու վրաերթ Մադրիդի դպրոցներից մեկի մոտ

12:52 05.11.2021

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեքենան մխրճվել է դպրոցականների խմբի մեջ. նախնական տեղեկություններով՝ մեկ երեխա զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է ABC Madrid-ը։ Մահացած աղջիկը վեց տարեկան էր։ Եվս երկու երեխա՝ 10 և 12 տարեկան, ծանր վիճակում են, նրանք հոսպիտալացվել են։ Պարբերականի հաղորդմամբ՝ ղեկին կին է եղել, ով դպրոց էր եկել դասերի ավարտին՝ երեխային տուն տանելու։ Օրգանիզմում […]

̰
Չինաստանը խստացնում է սահմանային վերահսկողությունը` COVID-19-ի բռնկման ֆոնին

12:00 05.11.2021

Չինաստանն ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ COVID-19-ի բռնկման ֆոնին։ Այդ մասին հայտնում է Global Times-ը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել անհարկի չմեկնել արտերկիր, իսկ օտարերկրացիներին՝ խստորեն պահպանել մուտքի կանոնները։ Խիստ վերահսկողություն է սահմանվել ցամաքային անցակետերում, նավահանգիստներում և օդանավակայաններում։ Սահմանային սառցակալած գետերը պետք է հսկվեն՝ սահմանի ապօրինի հատումները կասեցնելու համար: Նախօրեին հաղորդվել էր, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի տարածման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, 50 մահ

11:02 05.11.2021

COVID-19. Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1835 նոր դեպք • 11 533 թեստավորում • 1987 առողջացած • 50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Վրաստանում 12-ից 15 տարեկան 106 երեխա ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

20:42 04.11.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ 12-ից 15 տարեկան 106 երեխա ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով։ Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Ամիրան Գամկրելիձեն, իմունիզացման խորհրդի համար պատրաստվել է գիտական ​​կոմիտեի որոշումը 12-ից 15 տարեկան երեխաների համար։ «Եթե նախկինում պատվաստում էինք անում միայն բժշկական նկատառումներով, ապա […]

̰
Կառավարության այսօրվա նիստին ընդունվեցին 3 նոր նախագծեր

19:20 04.11.2021

Սուբվենցիոն ծրագրերի շարունակականության ապահովում, հայ գիտնականներին միջազգային ծրագրերում ներգրավելու պետական աջակցություն, ճանապարհների սպասարկման որակի բարձրացում․ նախագծեր, որոնք  ընդունվել են կառավարության այսօրվա նիստին։ 1 մլրդ 6 մլն ընդհանուր արժեքով 27 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին միասին պետբյուջեից կհատկացվի 532 մլն դրամ։ Թվարկված մարզերի ցանկում բացակայում […]

̰
Թեստ կհանձնենք շաբաթը մեկ. Անահիտ Ավանեսյան

19:05 04.11.2021

«Փոքրաթիվ բժիշկներ, ովքեր հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ»,- կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են նման վարքագիծ դրսևորելու համար: Ավանեսյանն անդրադարձել է նաև համավարակով պայմանավորված սահմանափակումների և թեստավորման կարգի փոփոխությանը: Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված. նախարար

15:55 04.11.2021

Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: […]

̰
Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարը տեղի կունենա առցանց

15:03 04.11.2021

Հայկական բժշկական համաշխարհային 13-րդ համագումարը տեղի կունենա նոյեմբերի 6-ին և 7-ին` առցանց: Համագումարը հարթակ է փորձի և մտքերի փոխանակման Հայաստանի և Սփյուռքի համար, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նոյեմբերի 6-ին համաժողովի մասնակիցներին ուղերձ կհղի առողջապահության նախարարը և սփյուռքի նախարարների գերագույն հանձնակատարը, ինչպես նաեւ Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը: Նոյեմբերի 7-ին կքննարկվեն առողջապահության նախարարության, «Համայն Հայաստան» […]

̰
Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Ավանեսյան

14:29 04.11.2021

Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներին: Ավանեսյանի խոսքերով՝ իրենք մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք […]

̰
Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան

13:42 04.11.2021

Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա

13:24 04.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով: Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2330 նոր դեպք, 41 մահ

11:08 04.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2330 նոր դեպք • 12 188 թեստավորում • 1270 առողջացած • 41 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Լա Պալմա կղզում հրաբխի ժայթքման սկզբից ի վեր ամենաուժեղ երկրաշարժն է գրանցվել

22:55 03.11.2021

Իսպանիայում՝ Կանարյան արշիպելագի Լա Պալմա կղզում, այսօր՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, տեղի է ունեցել 5,0 մագնիտուդով երկրաշարժ՝ ամենահզորը Կումբրե Վիեխա հրաբխի ժայթքման սկզբից ի վեր, գրում է El Mundo-ն։ Ընդհանուր առմամբ, անցած գիշեր գրանցվել է ավելի քան 40 ցնցում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 35 կիլոմետր խորության վրա՝ Վիլա դե Մասոյի մոտ, հայտնում է Իսպանիայի Ազգային աշխարհագրական […]

̰
Մորդովիայում շունը փրկել է 80-ամյա տիրոջ կյանքը

20:41 03.11.2021

Մորդովիայում անհետացած 80-ամյա թոշակառուին գտել են շան շնորհիվ։ Կնոջը մի քանի օր փնտրել են։ Այս ամբողջ ընթացքում շունը տիրոջ կողքին է եղել։ Այդ մասին տեղեկացնում է «Մորդովիա» պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Կինը անհետացել էր հոկտեմբերի 27-ին։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են իրավապահներ, փրկարարներ, կամավորներ, մտահոգ քաղաքացիներ։ Հարազատներից մեկն ասել է, որ թոշակառուն ողջ է մնացել շան շնորհիվ։ Կինը […]

̰
Սիսիանում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

20:32 03.11.2021

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է նաև Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Անիկ Գրիգորյանի հետ հետևել է շինարարական աշխատանքներին։ «Ուզում եմ տեղեկացնել, որ Սիսիանում պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվում է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ նախագծային աշխատանքներն իրականացվել էին […]

̰
BACK_TO_TOP