22:02 30.10.2021
«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- ասել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։ «Նոր […]
18:24 30.10.2021
G20-ի երկրների ղեկավարները Իտալիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում պաշտպանել են մինչև 2022 թվականի կեսերը աշխարհի բնակչության 70%-ին կորոնավիրուսի դեմ պատվաստելու նպատակը։ Այդ մասին ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակը՝ պատվաստել աշխարհի բնակչության 40%-ին մինչև 2021 թվականի վերջը և առնվազն 70%-ին՝ մինչև 2022 թվականի կեսերը, պաշտպանում են բոլոր առաջնորդները»,- ասել է աղբյուրը։ […]
12:47 30.10.2021
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի […]
11:06 30.10.2021
COVID-19. հոկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 2193 նոր դեպք ✅ 14 574 թեստավորում ✅ 1578 առողջացած ✅ 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 […]
10:36 30.10.2021
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են. ✔️Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ, ✔️Հայաստանի Հանրապետության նախագահի, […]
08:43 30.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում՝ G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը։ «Նույնիսկ եթե մենք վերջ դնենք այս պանդեմիային, մենք պետք է դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարը […]
08:10 30.10.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների համար Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այս մասին հայտնում է կարգավորիչ մարմնի կայքը։ Նշվում է, որ թույլտվությունը հիմնված է տվյալների մանրակրկիտ և թափանցիկ գնահատականի վրա։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վերոնշյալ պատվաստանյութը ցուցաբերել է տվյալ խմբի երեխաների շրջանում հիվանդացության կանխման 90,7% արդյունավետություն։ […]
23:20 29.10.2021
ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարծում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կայքում։ «Մենք կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք», – ասվում է փաստաթղթում: Երկրի հետախուզական գերատեսչությունների մեծ մասը նաև կարծում է, որ վիրուսը, հավանաբար, գենետիկորեն չի փոխվել: […]
22:55 29.10.2021
Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: «Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»։
21:31 29.10.2021
Աշխարհի ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ը նշվում է որպես կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օր: Ամբողջ աշխարհում խնդրի լուծման համար ամենից շատ կարևորվում են կանխարգելիչ միջոցառումները: Դրանցից շատերն անցկացվում են հենց գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրվա (World Stroke Day) շրջանակում, որը 2004թ. սահմանվել է Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային կազմակերպության (World Stroke Organization, WSO) […]
19:51 29.10.2021
Ստեփանավանի տարածաշրջանում՝ մամոգրաֆիայի ազգային ծրագրի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, այսօր տեղի է ունեցել հանդիպում, ԱԱՊ օղակի բուժանձնակազմի հետ, որին մասնակցել են ՀՀ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ տնօրեն Երվանդ Էլիբեկյանը։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել […]
17:51 29.10.2021
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է […]
16:53 29.10.2021
Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլորիդ թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում։ Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են, 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, […]
16:41 29.10.2021
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի վերականգնողական, հաշմանդամության, աջակցող միջոցների և պալիատիվ խնամքի գծով կոորդինատոր Սաթիշ Միշրային: Քննարկվել են վերականգնողական բուժօգնության կառավարմանը, հասանելիությանը և ապակենտրոնացմանն առնչվող հարցերը` որպես առողջապահության նախարարության կարևոր առաջնահերթություն: Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում վերականգնողական բուժօգնությանը մեծ ուշադրություն է հատկացվել, մասնավորապես` դրանք վերազինվել […]
15:26 29.10.2021
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով: Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված […]
15:22 29.10.2021
Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողնում փսորիազի, մաշկային այլ հիվանդությունների ընթացքի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սկզբնական շրջանում որևէ պատկերացում չունեին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կարող է թողնել փսորիազ հիվանդության ընթացքի վրա, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ […]
14:58 29.10.2021
Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը նշել է, որ շարունակում է մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է։ Նա ընդգծել է, որ մարդիկ, որոնք դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար։
14:25 29.10.2021
Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։
12:36 29.10.2021
2004 թվականից հոկտեմբերի 29-ը նշվում է որպես գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր: Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը, ապահովել գլխուղեղի կաթվածը վերապրածների ավելի լավ խնամքն ու աջակցությունը: Իշեմիկ ինսուլտները կազմում են ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների գերակշռող մասը` 80-87%-ը: Այս պաթոլոգիան բնորոշվում է […]
11:41 29.10.2021
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` ✅Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30 ✅ԵՊՀ` 11:30-15:30 ✅«Ռոսիա մոլ»` 16:00-20:00 ✅«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00 ✅Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30 ✅Կասկադ համալիր` 13:00-16:30 Մարզերում` ✅Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի […]
11:05 29.10.2021
COVID-19. հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2096 նոր դեպք • 18 141 թեստավորում • 1258 առողջացած • 43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
11:03 29.10.2021
Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին […]
23:24 28.10.2021
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և COVID-19-ի մահացության դեպքերն աշխարհում աճել են երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Պաշտոնյան պարզաբանել է, որ չնայած Եվրոպայի սահմաններից դուրս վարակման թվի նվազմանը՝ մայրցամաքում դեպքերի աճը մեծ է։ «Սա ևս մեկ հիշեցում է, որ COVID-19 պանդեմիան հեռու է ավարտից»,- կազմակերպության գլխավոր […]
21:28 28.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Նազարյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արթուր Հովսեփյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյան – ՀՀ […]
18:58 28.10.2021
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել երեխաները 12 տարեկանից սկսած՝ ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության ներկայացման դեպքում: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
18:05 28.10.2021
Առողջապահության փոխնախարարների այցելությունները շարունակվում են մայրաքաղաքի և մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կազմակերպություններ, որի նպատակն է ծանոթանալ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպմանը` տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն: Նախարարի տեղակալները խոսել են բուժանձնակազմի հետ, լսել պոլիկլինիկա դիմած քաղաքացիների հարցերն ու առաջարկները, որոնք կարևոր են ամենօրյա աշխատանքները կարգավորելու առումով:
14:51 28.10.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
14:10 28.10.2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն աննախադեպ սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։ Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ: Պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների […]
13:54 28.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել առողջապահության նախարարը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 […]