TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում աշխատանքներ են տարվում «կանաչ անձնագրի» ներդրման ուղղությամբ

20:18 03.11.2021

Վրաստանում գնալով կորոնավիրուսային իրավիճակը սրվում է, սակայն պատվաստումների տեմպն այդ ֆոնին մնում է ցածր։ Չնայած այդ ամենին, Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ սահմանափակումներ նախատեսված չեն, սակայն այն սահմանափակումներն ու կանոնակարգերը, որոնք արդեն սահմանվել են, պետք է խստորեն պահպանել։ Հաղորդում է aliq.ge-ն։ Գաբունիայի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև «կանաչ անձնագրի» ներդրման […]

̰
Ավշար համայնքում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

18:56 03.11.2021

Նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն է: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ում, վիճակը գնահատվում է ծանր։ Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն […]

̰
Շիրակի մարզի բնակչության 25%-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը

18:39 03.11.2021

Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաբաժինն ընդունածների թիվն ավելի պակաս է։ Սա կորոնավիրուսի դեմ պատվաստումների Շիրակի մարզի վիճակագրությունն է, որն աճել է հոկտեմբերի 14-ից հետո, երբ սկսվեց կիրառվել պատվաստումների կամ թեստավորման պայմանը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի նախամուտքում քովիդի դեմ պատվաստման նոր կենտրոն է գործում, ամեն օր հերթապահում է […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետ

18:30 03.11.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ: Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-էստոնական գործակցության հիմնական ուղղությունները:

̰
ՀԲԱ նախագահը բաց նամակ է հղել Գարեգին Բ-ին և Արամ Ա-ին

15:13 03.11.2021

ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանը բաց նամակ է հղել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին․ «Հայկական բժշկական ասոցիացիան մեր երկրի խոշորագույն բժշկական հասարակական կառույցն է, ներկայացնում է հազարավոր բժիշկների։ Նրանցից շատերն արդեն երկար ամիսներ ամեն օր պայքարում են կորոնավիրուսով վարակաված մեր հայրենակիցների կյանքի համար։ Նրանց շնորհիվ ապաքինվել են հարյուր […]

̰
Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

14:18 03.11.2021

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2045 նոր դեպք, 50 մահ

11:09 03.11.2021

COVID-19. Նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅2045 նոր դեպք ✅13184 թեստավորում ✅1276 առողջացած ✅50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է: Ընդհանուր […]

̰ ̰
Պատվաստումների օր՝ Վանաձորում

22:29 02.11.2021

Հիվանդությունների վերահսկման և մոնիթորինգի ազգային կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (Տիգրան Մեծի պող., 2 շենք) տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան […]

̰
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ

19:55 02.11.2021

ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, իսկ 80%-ը ստացել է առաջին դեղաչափը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան համակարգող Ջեֆրի Զայենթսը։ Նա ասել, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերով այս տարվա նոյեմբերի 8-ից 5-11 տարեկան երեխաների պատվաստումն ամբողջությամբ կիրականացվի՝ պայմանով, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հանձնարարական կտա […]

̰
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ը տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք. Մուրադյան

14:45 02.11.2021

Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք: Տեղեկացնեմ, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից […]

̰
«Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Մուրադյան

13:32 02.11.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և սթափության կոչ արել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք վստահում ու հավատում են ինձ, հավատացե՛ք՝ մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, 62 մահ

11:05 02.11.2021

COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 1232 նոր դեպք ✅ 10 281 թեստավորում ✅ 1591 առողջացած ✅ 62 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: […]

̰
ԱՀԿ-ում նշել են ցածր իմունիտետով մարդկանց համար վերապատվաստման ժամկետները

23:43 01.11.2021

Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ցածր իմունային պատասխան ունեցող մարդկանց խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ կես տարի անց վերապատվաստվել: «Այժմ ցածր իմունիտետով մարդկանց խորհուրդ են տալիս վերապատվաստվել, դա «բուստերային» չափաբաժին է՝ վեց ամիս անց»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի աշխարհում, երբ ձեռք կբերվի կոլեկտիվ իմունիտետի բավարար մակարդակ:  

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 5 միլիոնը

19:58 01.11.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 247 միլիոնը: Տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Ըստ հրապարակված վիճակագրության՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5.01 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 224 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18.3 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

19:51 01.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին։ Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքերով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ  աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, […]

̰
Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են․15 000 հազար չափաբաժնի պիտանելիության ժամկետը լրացել է 

19:09 01.11.2021

  Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Գրում է Aliq Media-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։ […]

̰
Հոկտեմբերին ԱԱՏՄ-ն արձանագրել է 706 խախտում

13:39 01.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրվել է 706 խախտում, տրվել է 106 նախազգուշացում, կայացվել է տուգանքի 104 որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 7132 ստուգայց, 512 խախտում, 44 նախազգուշացում, 25 տուգանք, Հարավային տարածքային […]

̰
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «Լյամբդա» շտամի երեք դեպք

13:16 01.11.2021

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «լյամբդա» շտամի երեք դեպք, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը: Նրա խոսքերով՝ «Դելտա» շտամը գերիշխող է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում։ «Լյամբդա» տարբերակը, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, կարող է ավելի ակտիվ դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը՝ համեմատած այլ շտամների հետ: «Լյամբդա» շտամով վարակման առաջին դեպքը […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, 51 մահ

11:03 01.11.2021

COVID-19. Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1071 նոր դեպք • 12 835 թեստավորում • 1641 առողջացած • 51 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Ավստրալիայում քովիդի դեմ սպեղանիի տեսքով պատվաստանյութ են փորձարկել

08:50 01.11.2021

Քուինսլենդի համալսարանի գիտնականները հաջողությամբ փորձարկել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ միկրոասեղներով սպեղանիի տեսքով։ Այն մշակվել է ավստրալական բիոտեխնոլոգիական Vaxxas ընկերության հետ համատեղ։ Նորույթը սառը ջերմաստիճանային ռեժիմի կարիք չունի, ինչպես ներկայիս շատ պատվաստանյութեր։ Կպչուն սպեղանին մաշկին կպցնելուց վայրկյաններ հետո դեղանյութը ներծծվում է օրգանիզմի մեջ։ Հետազոտողները նշել են, որ դրա օգնությամբ «ներարկել» են Տեխասի համալսարանի մշակած Hexapro պատվաստանյութը։ Փորձարկումները […]

̰
COVID-19. Աշխարհում կատարվել է ավելի քան 7 մլրդ ներարկում

08:33 01.11.2021

Աշխարհի 184 երկրներում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիարդը։ Նման տվյալներ է ներկայացնում Bloomberg գործակալությունը։ «Կատարվել է ավելի քան 7․04 մլրդ դեղաչափով ներարկում․ դա բավարար է աշխարհի բնակչության 45․7 տոկոսի լիարժեք պատվաստման համար»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ օրական միջինը պատվաստվում է 32․1 մլն մարդ։ Կատարված ներարկումների թվով առաջատարը Չինաստանն […]

̰
Թերապևտ Յարցևան բացատրել է, թե ինչպես վերականգնել լիարժեք քունը

21:02 31.10.2021

Եթե ​​մարդու համար դժվար է քնել և նա բավականաչափ չի քնում, ապա, ամենայն հավանականությամբ, նրա օրգանիզմում բացակայում է այսպես կոչված քնի հորմոնը՝ մելատոնինը: Այս մասին ռադիո Sputnik- ին պատմել է թերապևտ, իմունոլոգ Իրինա Յարցևան: «Մեր օրգանիզմում մելատոնին հորմոնը արտադրվում է օրվա մութ ժամերին քնելիս: Եթե ​​մարդը գիշերը չի քնում, ապա արտադրվում է կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, […]

̰
Սննդաբանը նշել է սննդի վտանգավոր համադրությունները

20:39 31.10.2021

Սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նշել է մթերքների վտանգավոր համադրություններ: Նրա խոսքով՝ շատերի օրգանիզմը չի ընդունում կարտոֆիլով կամ մակարոնով միսը: «Դրան բացատրություն կա. միսը ստամոքսում մարսվող արտադրանք է, պահանջում է աղաթթու, բայց ստամոքսում օսլա պարունակող սնունդը չի մարսվում», – բացատրել է նա: Սննդաբանը հավելել է, որ որոշ բանջարեղեններ նույնպես լավ չեն համադրվում: Օրինակ, […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

19:52 31.10.2021

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ԱՆ-ը։ «Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս […]

̰
Անահիտ Ավանեսյանը հրապարակել է Տրիաժ կենտրոն իր այցելության տեսանյութը

17:26 31.10.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել է Տրիաժ կենտրոն իր այցելության տեսանյութը։

̰
Նշվել է թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ ախտանշանը

17:03 31.10.2021

Բժիշկները արձանագրել են դեպքեր, երբ կրունկի ցավը դարձել է թոքերում գոյացության միակ ախտանշանը: Այս մասին գրել է բրիտանական Daily Express թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Ազգային բժշկական համակարգին: Նյութի մեջ նշված է, որ քաղցկեղի շատ տեսակներ, ներառյալ թոքերի քաղցկեղը, կարող են մեծացնել թրոմբոզի զարգացման վտանգը: Բժշկական պրակտիկայում կան դեպքեր, երբ հիվանդները բողոքել են կրունկի մշտական […]

̰
2019-ի գարնանը գործարկված սանիտարական ավիացիան մինչ օրս հարյուրավոր կյանքեր է փրկել. Արսեն Թորոսյան

15:55 31.10.2021

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «2019-ի գարնանը գործարկված սանիտարական ավիացիան մինչ օրս հարյուրավոր կյանքեր է փրկել, այդ թվում բազմաթիվ երեխաների և 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված մեր բազմաթիվ հերոս զինծառայողների։ Ծառայության գործարկումը հեշտ չէր և ամիսների համակարգված աշխատանք պահանջեց Armenian Helicopters LLC-ի հետ։ Նաև պետք էր դիմանալ հնչող անհիմն քննադատությանը, […]

̰
Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից․ Թորոսյան

14:06 31.10.2021

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել․ «ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների` 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: Աղբյուրը` https://covid.cdc.gov/covid-data-tracker/…»։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

12:19 31.10.2021

Հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
BACK_TO_TOP