TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Միկրոպլաստիկները՝ աղտոտման անտեսանելի սպառնալիք

17:14 05.06.2025

Միկրոպլաստիկները փոքր պլաստիկ մասնիկներ են, որոնք հայտնաբերվել են օվկիանոսների խորքերում, Էվերեստի գագաթին և նույնիսկ մարդու օրգանիզմում։ Դրանք առաջանում են ինչպես հատուկ արտադրությամբ (օրինակ՝ միկրոհատիկներ կոսմետիկայում), այնպես էլ մեծ պլաստիկ իրերի քայքայման արդյունքում՝ ներառյալ փաթեթավորումներ, հագուստ, անվադողեր և ներկեր։ Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ չափահաս մարդը տարեկան կարող է […]

̰
Ամբողջովին վերանորոգված 3 ամբուլատորիա` Արարատի մարզի 3 գյուղում

15:19 05.06.2025

Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական գյուղերն արդեն ունեն հիմնովին վերանորոգված և վերազինված ամբուլատորիաներ: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ծանոթանալով գյուղական ամուլատորիաների նոր պայմաններին` նշել է, որ ԱԱՊ օղակի աընդհատ բարելավումը Կառավարության և Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է և որ առաջիկայում, Կառավարության ծրագրի շրջանակներում, կվերակառուցվի և կվերազինվի շուրջ 5 տասնյակ գյուղական ամբուլատորիա և մարզային 8 պոլիկլինիկա: […]

̰
Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում

17:24 04.06.2025

Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։  Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում […]

̰
Ինչո՞ւ պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել

23:59 03.06.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Ի՞նչու պետք է ավելի շատ քայլել և հեծանիվով երթևեկել» վերնագրով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված «Եկեք շարժվենք. 100 պատճառ՝ ավելի շատ քայլելու և հեծանիվ քշելու համար» բրոշյուրի հիման վրա առանձնացրել ենք կարևոր 5 պատճառներից, որոնք ազդում են առողջության և շրջակա միջավայրի վրա. Բարելավում է ֆիզիկական և հոգեկան […]

̰
Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է

23:37 03.06.2025

Այսօր Հեծանիվի համաշխարհային օրն է: Այն հիշեցնում է, որ ամենապարզ գործիքներից մեկը կարող է հսկայական ազդեցություն ունենալ մեր առողջության և շրջակա միջավայրի վրա։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հեծանվավազքը նպաստում է կլիմայի փոփոխության մեղմացմանը, նվազեցնում է աղտոտումը և մեր կախվածությունը վառելիքից։ Այն նաև օգնում է ձևավորել մաքուր քաղաքներ, առողջ բնակչություն և […]

̰
Քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը

17:54 03.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման միջոցառումների հետ կապված շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացվել են ոլորտային […]

̰
Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար

10:45 03.06.2025

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը: Տաք եղանակին առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար. դրանք տարածվում են ջրի, սննդի միջոցով, նաև` կենցաղակոնտակտային ճանապարհով: Այս մասին հայտնում է բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։ Լավ չլվացված մրգերն ու բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների […]

̰
Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը

10:33 31.05.2025

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սկսել է քաղցկեղի դեմ բուժումը, որը ներառում է որոշակի դեղամիջոցի ընդունում։ Նա նշել է, որ հիվանդությունը չի ազդել այլ օրգանների վրա։ «Ամեն ինչ կախված է մեկ դեղահաբ ընդունելուց։ Մեկ կոնկրետ դեղահաբ վեց շաբաթ, հետո՝ մեկ այլ։ Ոչ մի օրգան չի տուժում։ Իմ ոսկորներն ամուր են», – ասել […]

̰
Թիթեղի հարվածից վնասվածք ստացած կնոջ նորածինը դուրս է գրվել բժշկական կենտրոնից

23:36 30.05.2025

Թիթեղի հարվածից արգանդի պատռվածք ստացած ու վիրահատված կնոջ նորածինը լիարժեք ապաքինված դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: ԲԿ-ից հիշեցնում են, որ երեխան ծնվել էր ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։ Բացառիկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 11-ին՝ ուժգին քամու ժամանակ։ Տանիքից պոկվել էր թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով […]

̰
Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքավորում

23:32 30.05.2025

Գավառի բժշկական կենտրոնին տրամադրվել է նոր և ժամանակակից ՀՇ սարքավորում: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Համակարգչային շերտագրման սարքով ու բժշկական այլ ժամանակակից սարքավորումներով հագեցած բուժհաստատությունը, ինչպիսին Գավառի բժշկական կենտրոնն է, այժմ կարող է շատ ավելի լայն ծավալով ծառայություններ մատուցել»,- բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծանոթանալով օր օրի […]

̰
Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են

15:17 30.05.2025

Հետևելով մարզերի մեր քաղաքացիներից պարբերաբար ստացվող ահազանգերին ու դիտարկումներին` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի չնախատեսված այցերը մարզային բժշկական կենտրոններ շարունակվում են: Խնդիրներին ու հնարավորություններին տեղում ծանոթանալու, պացիենտների հետ անմիջական զրուցելու համար նախարարի չնախատեսված հերթական մարզային այցը Կոտայք էր, առաջին կանգառը` Աբովյանի բժշկական կենտրոնը: Նախարարը եղել է և՛ պոլիկլինիկական, և՛ հիվանդանոցային հատվածներում, ծանոթացել մասնագիտական ու տեխնիկական հնարավորություններին, […]

̰
Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից

13:03 30.05.2025

«Շտապօգնության» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեո փողոցների հատման հատվածում։ «Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։ Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,-Ֆեյսբուքի […]

̰
Արտակ Ջումայանը հանդիպել է Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետ

11:41 30.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետ: Հանդիպմանը քննարկվել են մարզում դեղապահովման հետ կապված հարցերը, մասնավորապես` անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը: Արտակ Ջումայանն անդրադարձել է դեղապահովմանը` կարևորելով էլեկտրոնային դեղատոմսով դուրսգրումները: Քննարկվել են նաև ծրագրերը, որոնք միտված են առողջության առաջնային պահպանման օղակում կատարվելիք […]

̰
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբ

23:58 29.05.2025

Մայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […]

̰
Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան փոքրիկի մահվան դեպքի մասին

22:42 29.05.2025

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5-ամյա փոքրիկի մահվան դեպքին։ Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։ «Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել։ Խորապես վշտակցում, […]

̰
ՄԻԱՎ-ը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու դեպքում վերահսկելի է. մասնագետ

23:47 27.05.2025

ՄԻԱՎ-ով կարող է վարակվել յուրանքանչյուրը՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից, նույնիսկ մեկ սեռական հարաբերության կամ թմրամիջոցի մեկանգամյա ներարկման, վարակված արյան փոխներարկման միջոցով: Այս մասին հայտնել է համաճարակաբան Վարդան Արզաքանյանը: Ինչպե՞ս նվազեցնել ՄԻԱՎ-ի վարակման վտանգը Պաշտպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկը պահպանակների օգտագործումն է։ Այն նվազեցնում է ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների փոխանցման ռիսկը։ Եթե վարում եք ակտիվ […]

̰
Արտաշատի բժշկական կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման սարքով․ Անահիտ Ավանեսյան

22:37 27.05.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում էր: «Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային […]

̰
Կացինը նետել է շտապօգնության բժիշկների ուղղությամբ․ արտակարգ դեպք Երևանում

11:35 27.05.2025

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […]

̰
ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի հիմնանորոգումը արդեն ընթացքի մեջ է. Անահիտ Ավանեսյան

23:44 26.05.2025

ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի արդիականացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, առավել ևս 2023թ. սեպտեմբերյան ողբերգական դեպքերից հետո: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ կենտրոնի հիմնանորոգումը արդեն ընթացքի մեջ է: Մի քանի նկարով կիսվեմ, թե ինչ վիրահատարան ենք ունենալու: Ի դեպ, սարքավորումներն արդեն իսկ ձեռք են […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]

̰
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

11:35 23.05.2025

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […]

̰
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը

23:40 22.05.2025

Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […]

̰
Լենա Նանուշյանն ԱՀԿ վեհաժողովում խոսել է առողջապահական անհետաձգելի կարիքների և երկարաժամկետ հեռանկարում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին

22:24 21.05.2025

Ժնևում ընթանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 78-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը: Համընդհանուր առողջապահական ծածկույթի ապահովում, առողջապահական համակարգի հզորացում, պատրաստվածություն […]

̰
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […]

̰
Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երեխաների ինքնավնասող վարքագիծ, ազդակ, որը չի կարելի անտեսել. ԱՆ

16:42 19.05.2025

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող ձևերն են. ◾️ կտրվածքները, ◾️ այրվածքները, ◾️ […]

̰
Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները

23:28 16.05.2025

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։ Թունաքիմիկատներ գնելիս՝ Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա: Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով: Օգտագործման ընթացքում՝ Օճառով լվանալ […]

̰
ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդել 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից

22:21 16.05.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել այսօր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից։ «23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել են առողջապահության նախարարությունից:  

̰
Հոգեկան առողջության և հոգեբուժության խնդիրները՝ Հանրային խորհրդի օրակարգում

18:58 16.05.2025

2025 թվականի մայիսի 16-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի առողջապահության հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստը (հանձնաժողովի նախագահ՝ Հայկուհի Մինասյան)։ Քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, հանրային առողջության ոլորտի ներկայացուցիչներ։ Քննարկվել է մասնավորապես անչափահասների հոգեկան առողջության խնդիրների լայն շրջանակ, այդ թվում՝ հոգեբանների մասնագիտական որակավորման, մարզերում համապատասխան մասնագետների […]

̰
BACK_TO_TOP