11:42 07.04.2025
«Շտապբուժօգնություն» ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով. ուշացումով կամ անպատասխան զանգեր չկան: Համակարգը կներդրվի նաև համայնքային առողջապահության կենտրոններում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
22:23 05.04.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […]
21:00 05.04.2025
Սպիտակուցի անբավարարությունը, քնի խանգարումը, ֆոտոծերացումը և քրոնիկական բորբոքումներն արագացնում են օրգանիզմի ծերացումը, ասում է սննդաբան Եկատերինա Շիրշովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս գործոնների զարգացումը դանդաղեցնելու ուղիներ: Շիրշովան նշել է, որ գլիկացիան հյուսվածքների վնասման գործընթաց է, որն առաջանում է շաքարի և արագ ածխաջրերի ավելցուկային սպառման հետևանքով: Ինչպես պարզաբանել է սննդաբանը, դրանք հրահրում են վնասակար […]
20:15 05.04.2025
Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […]
22:16 04.04.2025
«Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր գործունեությունը, խիստ կարևորոմ մեր երկարամյա համագործակցությունը և ուրախ ենք, որ այն շարունակական է լինելու. ձեր աջակցությունը անհարաժեշտ է մեզ քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում»,- ընդունելով Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մարդասիրական օգնության ծրագրերի ղեկավար դոկտոր Ասսադ Հաֆֆարին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիան […]
17:26 04.04.2025
Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վիետնամական պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցչին: Վիետնամի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թրան Վան Թուանի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է երկու երկրների առողջապահական ոլորտների միջև համագործակցությունը` նշելով. «Սա նոր հնարավորություն է քննարկելու այն մարտահրավերները, որոնք մեր երկրների առողջապահական համակարգերի համար արդիական են: Շատ ենք կարևորում նաև փորձի փոխանակումը […]
14:41 04.04.2025
«Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվել և համալրվել է նորագույն սարքավորումներով՝ ապահովելով ժամանակակից պայմաններ հետվիրահատական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Կենտրոնի բուժանձնակազմը նույնպես համալրվել է բարձր որակավորմամբ մասնագետներով։ Մենք կարևորում ենք առողջապահության բոլոր օղակների զարգացումը՝ կանխարգելումից մինչև բարձր տեխնոլոգիական բուժում։ Միայն համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր է ապահովել բնակչության առողջության պաշտպանությունն ու բարձրացնել բուժօգնության արդյունավետությունը։
14:14 04.04.2025
Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովն այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ է իրականացրել, որքա՞ն բուժաշխատողներ են ենթարկվել պատասխանատվության: Հանձնաժողովի նախագահն այսօր թեմայի շուրջ ասուլիս է տվել: 2024-ի ապրիլից Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովը գործնականում սկսեց ընդունել դիմումներ: Շուրջ մեկ տարի անց արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը նշում է, որ ունեցել են առնվազն 10 վարույթ, բազմաթիվ դիմումներ, հարցումներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:23 03.04.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կառավարությունում հանդիպել է ՀՀ բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը, համակարգում առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել դեղատոմսերի լրացման և շրջանառության հետ կապված հարցերին: […]
19:22 02.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է նորաբաց ռադիոթերապևտիկ մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և կենտրոնի հագեցվածությանը: Պատասխանատուները վարչապետին ներկայացրել են ռադիոթերապևտիկ մասնաշենքի գործունեության առանձնահատկություններն ու առաջիկա ծրագրերը: […]
17:24 02.04.2025
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է […]
22:54 31.03.2025
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը Թուրքմենստանում մասնակցել է «Միջազգային գործակցության զարգացում հանուն երեխաների» համաժողովին: Միջոցառմանը ներկա էին ՌԴ, Կենտրոնական Ասիայի, Չինաստանի, Իրանի, Վրաստանի կառավարությունների, օրենսդիր մարմինների, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև` միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Ներկայացնելով Հայաստանում մոր ու մանկան առողջության պահպանման ուղղված վերջին շրջանում իրականացվող պետական ծրագրերը` Վարդուհի Գրիգորյանը հատկապես կարևորել […]
15:30 29.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […]
11:12 29.03.2025
Սեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […]
10:53 29.03.2025
Հոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […]
23:02 28.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր […]
16:31 28.03.2025
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շատպօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շատպօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական շտապօգնության օպերատիվ […]
23:59 27.03.2025
Ճիշտ ընտրված և ճիշտ տեղադրված մանկական նստատեղը (car seat) կարող է կյանք փրկել։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Մանկական նստատեղի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից։ Ինչպե՞ս ընտրել ճիշտ նստատեղ Մինչև 3 տարեկան – նստատեղը պետք է տեղադրված լինի դեմքով դեպի հետ։ Այս դիրքը լավագույնս պաշտպանում է երեխայի ողնաշարը, նվազեցնում վնասվածքի […]
23:33 26.03.2025
Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների: Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները: Նախարարը նշել է, […]
15:50 26.03.2025
Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս մասին հայտնում են նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով […]
13:56 26.03.2025
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […]
23:18 25.03.2025
ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես պետք է ստանալ առողջապահության գծով ծախսերի մինչև 50000 դրամ փոխհատուցում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:15 25.03.2025
Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ: Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին […]
23:59 24.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: «Հարց 4: Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը: 2021-2025 թթ. ենթակառուցվածքների զարգացման, որակի և բուժծառայությունների ընդլայնման համար ներդրվել է մոտ 30 մլդ դրամ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
23:23 23.03.2025
Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։ Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։ «Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին: Դիետոլոգի […]
22:30 23.03.2025
Մեծ քանակությամբ աղի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Աննա Կոպցևան։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է այս համեմունքի չարաշահման հիմնական վտանգը։ Բժիշկը նշել է, որ օրական աղի առավելագույն քանակը պետք է լինի ոչ ավելի, քան հինգ գրամ։ Նա ընդգծել է, որ շատ կարևոր է սննդակարգում վերահսկել դրա քանակությունը, քանի որ […]
22:05 23.03.2025
Սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։ «Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել […]
23:11 21.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում:
15:30 21.03.2025
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները: Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, […]