TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է

16:00 25.04.2025

Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանը 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստացել է վկայագիր` որպես մալարիայից ազատ գոտի: Լինելով էնդեմիկ երկիր` Հայաստանը եվրոպական տարածաշրջանի առաջին երկրներից է, որին հաջողվել է երկրում վերացնել հիվանդությունը: Հայաստանը մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում մեծ հաջողությունների է հասել իր որդեգրած […]

̰
Հոգեբանն անվանել է երջանիկ երեխայի մի քանի նշան

00:00 24.04.2025

Հոգեբան Կատյա Խիմենես Մոլինսն ասել է, որ երջանիկ երեխային կարելի է ճանաչել մի քանի նշաններով։ Նա դրանք անվանել է La Nacion պարբերականի հետ զրույցում։ Ինչպես նշել է Մոլինսը, երջանիկ երեխան ունի զգացմունքներ արտահայտելու ազատություն։ «Նա կարող է ցույց տալ իր զգացմունքները՝ իմանալով, որ ծնողները կաջակցեն իրեն»,- բացատրել է հոգեբանը։ Նաև նման երեխաները մեծահասակներին միշտ տարբեր […]

̰
Դիետոլոգը հերքում է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը

23:22 23.04.2025

Կարտոֆիլը վատ «համբավ» ունի, քանի որ շատերը վախենում են, որ այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և մեծացնում շաքարախտի վտանգը, ասել է բրիտանացի սննդաբան Քրիստինա Բոշը: Նա հերքել է կարտոֆիլի վնասակարության մասին առասպելը The Guardian-ի հետ զրույցում։ Ըստ մասնագետի՝ այս մթերքի վնասն ու օգուտը կախված է կարտոֆիլի տեսակից և պատրաստման եղանակից։ Նա հավելել է, […]

̰
Բժիշկը նշել է լյարդի չորս հիմնական թշնամիները

23:10 23.04.2025

Վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը խոսել է լյարդի չորս հիմնական թշնամիների մասին: Նա իր կարծիքն է հայտնել Lenta.ru-ի հետ զրույցում։ Վիրաբույժը ալկոհոլն անվանել է որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Դրա հետևանքը լյարդի ցիռոզն է՝ հիվանդի համար ուղեկցող բարդություններով, նշել է Ումնովը։ Լյարդի համար խնդիր են նաև […]

̰
Բացահայտվել է ընկերների ազդեցությունը առողջության վրա

10:17 23.04.2025

Սրտաբան Ֆաբիո Ֆերնանդեսը վստահեցրել է, որ ընկերներ ունենալը դրական է ազդում առողջության վրա: Նա բացահայտել է սոցիալական կապերի առավելությունները Globo-ին տված հարցազրույցում։ Ինչպես նշել է Ֆերնանդեսը, ընկերների հետ շփումը 50 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը և անհանգստության մակարդակը։ «Միայնակ մարդիկ հակված են դեպրեսիայի և ալկոհոլիզմի»,- բացատրել է մասնագետը։ Բժշկի խոսքով, գիտնականներն ապացուցել են, որ […]

̰
Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը

23:38 22.04.2025

Կրծքահասակ երեխայի քնի անվտանգության կանոնների պահպանումը կարող է կանխել մանկան հանկարծամահության համախտանիշը (SIDS): Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: ԿԱՐԵԼԻ Է երեխային քնեցնել մեջքի վրա՝ կոշտ մակերեսին, ստեղծել քնելու համար ապահով միջավայր. երեխան պետք է քնի ձեր ննջասենյակում, բայց` իր մահճակալում, երեխային կերակրել բացառապես կրծքով մինչև 6 ամսական: ՉԻ ԿԱՐԵԼԻ երեխային քնեցնել փորի վրա, քնեցնել […]

̰
Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք փչացնում են քունը

18:30 22.04.2025

Որոշ մթերքներ կարող են փչացնել ձեր գիշերային քունը, զգուշացրել է դիետոլոգ Մելիսա Միտրին։ Eat This, Not That-ին տված հարցազրույցում նա նշել է այն մթերքները, որոնք ազդում են գիշերային հանգստի վրա: Միրթին զգուշացրել է, որ ընթրիքին քաղցրավենիքները կարող են արթնացնել կեսգիշերին: Նա բացատրել է, որ այս էֆեկտը կապված է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումների հետ։ […]

̰
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացումը ՀՀ-ում` առողջապահության ոլորտի մասնագետների մագիստրոսական ծրագրի միջոցով» միջոցառման բացմանը

18:21 22.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրթական ոլորտի գործընկերների հետ մասնակցել է «Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացումը Հայաստանում` առողջապահության ոլորտի մասնագետների մագիստրոսական ծրագրի միջոցով» միջոցառման բացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Հենար» հիմնադրամին, տեղի և միջազգային գործընկերներին հաջողված համագործակցության համար: «Ռեզիդենտուրայի առաջին հաջողված ծրագրից բացի, մենք անցնում ենք հաջորդ` համակարգ փոխող ևս մի կարևոր ծրագրի, որը հիմք […]

̰
Բժիշկը սրտի համար սուրճի վնասակար երկու տեսակ է անվանել

11:55 22.04.2025

Սրտաբան Սեմ Սետարեհն ասել է, որ երկու տեսակի սուրճ բացասաբար է ազդում սրտի վրա։ Բժիշկը վտանգավոր ըմպելիքներն անվանել է 20minutos հրատարակության հետ զրույցում։ Ինչպես նշել է Սետարեհը, ավելի լավ է խուսափել քաղցր սուրճից, ինչպիսիք են՝ կարամելային մակկիատոն և ֆրապուչինոն, քանի որ դրանք հարուստ են կալորիաներով, շաքարով և անառողջ ճարպերով: «Շաքարը կարող է վնասել արյունատար անոթները, […]

̰
Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները

20:15 21.04.2025

Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։ «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։ Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել […]

̰
Քննարկվել են Հայաստանում բժշկական արտադրատեսակների ներմուծման և մաքսազերծման գործընթացում առկա խնդիրները

17:26 21.04.2025

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանում բժշկական արտադրատեսակների, այդ թվում` սարքերի եւ գործիքների, ներմուծման եւ մաքսազերծման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ գործադիր, օրենսդիր մարմիններից, ինչպես նաեւ` շահագրգիռ կազմակերպություններից: Բժշկական արտադրանք ներմուծող տնտեսավարող մի շարք սուբյեկտների ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց դիտարկումները, մասնավորապես` նշելով, որ Կառավարության […]

̰
Բժիշկը բացատրել է մեկ րոպե սթրեսի հետևանքները

10:34 20.04.2025

Վիրաբույժ Մանուել Սանս Սեգարան ասել է, որ սթրեսը ներկայումս համարվում է բազմաթիվ հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը։ Նա El Español-ին տված հարցազրույցում բացահայտել է սթրեսի վտանգավոր հետեւանքները։ Ինչպես նշել է Սեգարան, գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը մեկ րոպե սթրեսը վեց ժամվա ընթացքում խաթարում է իմունային համակարգի աշխատանքը։ «Սա այս վիճակում գտնվող մարդկանց նախատրամադրում է վարակների, աուտոիմուն […]

̰
Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […]

̰
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […]

̰
Բ խմբի ստրեպտոկոկի հետազոտություն հղիների համար

23:07 18.04.2025

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է. Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է: Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար […]

̰
Սահմանվել է բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը

23:17 17.04.2025

Գործադիրը սահմանել է անհատական լիցենզիա և անցումային անհատական լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դրանք տրամադրելու, տրամադրումը մերժելու և դրանց գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված կարգավորումները։ Մասնավորապես, սահմանվել է, որ ավագ բուժաշխատողները և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձինք անհատական լիցենզիա/անցումային անհատական լիցենզիա ստանալու համար լիցենզավորման հարթակով ներկայացնում են հայտ։ Բացի […]

̰
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը՝ 5.5 մլն դրամի փոխարեն սահմանելով 8 մլն դրամ

21:25 17.04.2025

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու […]

̰
Ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները

20:17 17.04.2025

Այս տարի ևս առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ սերնդի համար շարունակում են գործել ֆիզիկական ակտիվության խմբակները: Ակտիվ և առողջ ապրելակերպին ուղղված խմբակները նպատակ ունեն ավագ սերնդի համար ձևավորել առողջ կենսակերպ` խթանելու ֆիզիկական ակտիվությունն ու կյանքի որակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անահիտ Ավանեսյանն Աբու Դաբիում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը

13:00 16.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում մասնակցել է «21-րդ դարի առողջապահական համակարգեր» պանելային քննարկմանը: Նախարարն իր ելույթում անդրադարձել է ժողովրդագրական փոփոխություններին, այդ պայմաններում հասանելի և որակյալ բուժօգնության կազմակերպմանը, կանխարգելիչ բուժօգնության ոլորտում նորարարությունների կարևորությանը: «Ապագայի համար այսօր նորարարությունների մեջ ներդրումներ կատարելը, տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, կանխարգելիչ բուժօգնության զարգացումը կնպաստի ծախսարդյունավետությանը և […]

̰
Փոխհատուցվող դեղերի տրամադրման նոր կանոններ

12:23 16.04.2025

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդների համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող դեղերի տրամադրման կարգը: Ծրագրին միացած դեղատների և դեղերի ցանկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով` https://bit.ly/4lw3qbK, https://bit.ly/44rqvpT: Պիլոտային ծրագիրը գործում է 2025 թվականի ապրիլի 1-ից։

̰
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

16:18 15.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […]

̰
Քննարկվել է պացիենտների իրավունքների պաշտպանությանը վերաբերող կոնվենցիան վավերացնելու հարցը

13:44 14.04.2025

«Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» (Օվիեդոյի կոնվենցիա) կոնվենցիան ստորագրման համար բացվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի դեկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետությունն այն ստորագրել է 2024 թվականի մայիսի 16-ին: Կոնվենցիայի նպատակը եւ կարգավորման առարկան կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության […]

̰
Դեռահասը մշակել է հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները

15:52 13.04.2025

ԱՄՆ-ում մի դեռահաս մշակել է արհեստական ​​ինտելեկտով աշխատող հավելված, որը կարող է վայրկյանների ընթացքում հայտնաբերել սրտի հիվանդությունները, հաղորդում է Oddity Central-ը։ Դալլասից 14-ամյա դեռահաս Սիդհարթ Նանդյալան մշակել է սրտի հիվանդությունների ախտորոշման նորարարական հավելված: Նրա մշակած ծրագիրը, որը կոչվում է Circadian AI, ունակ է ընդամենը յոթ վայրկյանում հայտնաբերել սրտանոթային պաթոլոգիաների առկայությունը՝ վերլուծելով սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրված […]

̰
Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը

16:45 12.04.2025

Երևանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը նվիրված միջազգային գիտաժողովը։ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նման մասնագիտական հարթակները նպաստում են հազվադեպ հանդիպող հիվանդությունների վերաբերյալ արդի գիտելիքների և բուժման մեթոդների ներդրմանը՝ ապահովելով առավել բարձր արդյունավետություն առողջապահական ոլորտում։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թրամփը հայտնել է, թե ինչ խորհուրդ է ստացել բժիշկներից

12:52 12.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բժիշկներն իրեն «մի փոքր» խորհուրդ են տվել ապրելակերպի փոփոխության վերաբերյալ՝ սովորական բժշկական զննման ժամանակ: «Մի փոքր բան», – ասել է Թրամփը լրագրողներին Air Force One նավի վրա՝ Ֆլորիդայի ճանապարհին: Նա այսպես է պատասխանել հարցին, թե բժիշկներից խորհուրդներ ստացե՞լ է ապրելակերպի փոփոխության վերաբերյալ։

̰
Կարևորվել է հետբուհական կրթությունը ԲԿ-ների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում

22:58 10.04.2025

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնության» հետդիպլոմային մասնագիտացման ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում: Ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ «Yale» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ միջոցառմանը ելույթ են ունեցել Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՄՆ հեղինակավոր «Yale» համալսարանի Անհետաձգելի […]

̰
Առողջապահության նախարարը հանդիպել է դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ

19:08 10.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր «Դեղերի մասին օրենքում» նոր փաթեթի նախագծի մշակմանն ընդառաջ` քննարկել դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված խնդիրները, լսել առաջարկներ ու դիտարկումներ: «Մեզ համար կարևոր է, որ դուք ոչ թե արդեն պատրաստի նախագծին ծանոթանաք, այլև` գործնական առաջարկներով մասնակցություն ունենաք այդ նախագծի […]

̰
Շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել․ մանրամասներ ողբերգական վթարից

11:15 08.04.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապ բժշկական օգնության ավտոմեքենայի վթարին ու հայտնել, որ մահացած բժիշկն ամրակապված չի եղել։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել […]

̰
Անահիտ Ավանեսյանը եղել է Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում

19:30 07.04.2025

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Հանրապետական շտապօգնության ծառայության Վանաձորի կայանում: Նախարարի հանձնարարականով Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով:

̰
Վանաձորում տրվել է կրծքագեղձի սքրինինգային ծրագրի մեկնարկը

17:06 07.04.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնում ներկա գտնվելով սքրինինգային ծրագրի մեկնարկին` նշել է. «Ապրիլյոթյան մեծարման խոսքեր հղելուց բացի, պետության առաքելությունն է դրանց համահունչ քայլեր կատարել` պահպանելու կնոջ առողջությունն ու բարելավելու նրանց կյանքի որակը: Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգը մարզաբնակ կանանց պետական պատվերի շրջանակներում հասանելի դարձնելը դրա լավ օրինակն է»: Այսուհետ Լոռու մարզի 45- 68 տարեկան կանայք, […]

̰
BACK_TO_TOP