TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+16.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության

22:15 18.09.2021

Ամերիկացի սննդաբանները նշել են սննդամթերքը և վիտամինները, որոնց ավելցուկը կամ պակասը կարող են հանգեցնել ուշագնացության և նույնիսկ տկարամտության: Նրանց առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! – ում։ Առաջին հերթին, ուղեղի նորմալ աշխատանքի համար փորձագետները խորհուրդ են տալիս քիչ շաքար ուտել: Բժիշկ Դիմիտար Մարինովը կարծում է, որ թեպետ գլյուկոզան ուղեղի հիմնական «վառելիքն» է, սակայն քաղցրի […]

̰
Գիտնականները նշում են, որ ճարպակալման հիմնական պատճառը շատ ուտելը չէ

21:35 18.09.2021

Միացյալ Նահանգներից, Դանիայից և Կանադայից մի խումբ գիտնականներ պնդում են, որ ճարպակալման հիմնական պատճառները կապված են ոչ թե սպառվող սննդի քանակի, այլ դրա բաղադրության հետ: Այս մասին ասվում է American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հոդվածում: Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ (CDC) ճարպակալումն ազդում է ԱՄՆ մեծահասակների ավելի քան 40% -ի վրա՝ […]

̰
Մյասնիկովը զգուշացրել է, որ ուղեղի կաթվածով հիվանդները չպետք է խմեն զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ

21:10 18.09.2021

Ուղեղի կաթվածով մարդը կարող է մահանալ զարկերակային ճնշումն իջեցնող դեղամիջոցներ ընդունելու հետևանքով։ Այս մասին «Ռոսիա -1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի թիվ 71 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը: «Դուք հաճախ մարդկանց վնասում եք հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներով: Որպես կանոն, դեպի ուղեղ արյունահոսությունը թրոմբոզն է՝ արյան բարձր ճնշման հետևանքով: Դուք փորձում եք իջեցնել ճնշումը՝ դրանով […]

̰
Վրաստանում բժիշկների 58%-ն ամբողջությամբ պատվաստվել է

19:43 18.09.2021

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է բժիշկների 58 տոկոսը, իսկ 76 տոկոսը՝ առաջին դեղաչափով: Բացի դրանից, Գամկրելիձեն ևս մեկ անգամ հաստատել է այն կարծիքը, որ բուժանձնակազմի և ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Ես ունեմ ամփոփ վիճակագրություն, որտեղ բժիշկների առնվազն 76%–ը պատվաստվել է […]

̰
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

19:27 18.09.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ուրախ ենք հայտարարելու մի քանի դրամաշնորհներից առաջինը՝ ուղղված Վրաստանում COVID-19-ի ազդեցության խնդրի լուծմանը: Zinc Network ցանցի հետ համատեղ մենք կմշակենք սոցիալական գովազդներ, որը կփարատի բնակչության շրջանում պատվաստումների շուրջ առասպելները և կխոսի պատվաստանյութի դրական կողմերի մասին, ինչպես նաև […]

̰
Գյումրի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը անվանակոչվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանի անունով

18:01 18.09.2021

«Գյումրի բժշկական կենտրոնի» ծննդաբերական բաժանմունքն այսուհետ կոչվելու է  ՀՀ վաստակավոր և անվանի բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Գրիգորյանի անունով։ Այսօր տեղի է ունեցել հուշատախտակի բացման արարողությունը, որին մասնակցել են մարզի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, երջանկահիշատակ բժշկի հարազատներն ու մտերիմները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  8 դեպք է գրանցվել

11:37 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Բայդենը գագաթնաժողով կանցկացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում

11:26 18.09.2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայում կանցկացնի վիրտուալ COVID գագաթնաժողովը: Այս մասին ուրբաթ ՝ սեպտեմբերի 17 -ին, հայտարարել է Սպիտակ տունը: ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կբարձրաձայնի համաճարակի, կլիմայի խնդրի, ժողովրդավարության պաշտպանության մասին: Թե կոնկրետ ով է հրավիրված միջոցառմանը, չի նշվում: Հայտնի է, որ ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանը պաշտոնապես […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են․ հաստատվել է 1011 նոր դեպք

11:10 18.09.2021

Սեպտեմբերի 18-ի ժամը 11:00-ի՝ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Վրաստանի Covid բուժման կլինիկաներ

20:16 17.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Վրաստան և ուսումնասիրել կլինիկաների գործունեությունը: Aliq.ge-ի հաղորդմամբ՝ ԱՀԿ-ի  ներկայացուցիչները  որևէ մտահոգություն չեն հայտնել կորոնավիրուսի բուժման արձանագրության վերաբերյալ, որին հետևում են վրացական կլինիկաները` ասում են մասնագետները: Վերջին ժամանակներում սոցցանցերում Վրաստանի առողջապահական ոլորտին  լայնորեն մեղադրում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին ոչ ճիշտ բուժելու մեջ` մատնացույց անելով մահացության ցուցանիշի զգալի աճը: Թբիլիսիի  ինֆեկցիոն […]

̰
Քննարկվել են համագործակցության ուղղությունները

18:30 17.09.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի […]

̰
Բացվել է հոգեկան առողջության մանկական բաժանմունք

18:08 17.09.2021

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում, երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում: Բաժանմունքի բացման արարողության ժամանակ […]

̰
Պեսկովը խոսել է Պուտինի վիճակի մասին

13:43 17.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, լավ է զգում: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը: «Լավ. ինչպես միշտ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի վիճակի մասին հարցին:

̰
Նշվել է ջրածնով աշխատող ինքնաթիռների հայտնվելու ժամկետը

11:40 17.09.2021

Օդանավերի խոշորագույն արտադրող Airbus-ը նշել է ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռի հայտնվելու ժամկետը։ Տեխնոլոգիան կարող է հայտնվել 2035 թվականին: Հաղորդում է Reuters-ը: Ավիացիային բաժին է ընկնում աշխարհում ածխածնի արտանետումների մոտ 2,5 տոկոսը: Ավիափոխադրողների մեծ մասը կօգտագործի սովորական ռեակտիվ շարժիչներ առնվազն մինչև 2050 թվականը, ասված է Airbus-ի հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ, արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ ձգտում են կրճատել արտանետումները՝ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 759 նոր դեպք, 26 մահ

11:02 17.09.2021

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, […]

̰
7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա

21:40 16.09.2021

7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները։ Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր ընդունվել 6-ամյա […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 227 միլիոնի

20:48 16.09.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 227 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 203 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Վրաստանի վարչապետը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը

19:48 16.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լիարժեք պատվաստված է:1tv.ge-ի հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարն այսօր պատվաստվել է «Pfizer»-ի երկրորդ դեղաչափով: Իրակլի Ղարիբաշվիլին պատվաստվել է Ինֆեկցիոն հիվանդանոցում: Վարչապետը մեկ անգամ ևս շեշտել է պատվաստանյութերի անվտանգությունը, պատվաստման կարևորությունը համաճարակի հաղթահարման գործընթացում և կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել այդ գործընթացում:

̰
Երևանում և մարզերում կազմակերպվելու են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ

16:31 16.09.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 20-22-ին Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հանրային միջոցառման ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի նաև հետազոտության կարևորության մասին: Հետազոտությունը կատարելու են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնագետները` հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Գազոն» և «Կամազ» ավտոմեքենաներում: Հետազոտությունն ուղեկցվելու է նախաթեստային […]

̰
Պուտինը պատմել է, թե ինչու է որոշել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը

15:57 16.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր մեկուսացման ռեժիմը պահպանելու իր որոշումը բացատրել է նրանով, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: «Դուք գիտեք, որ, ցավոք, ես ստիպված եղա վերջին պահին չեղյալ հայտարարել Դուշանբե այցելությունս: Շատ ափսոս, բայց դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես գիտեք, կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել ամենամոտ շրջապատում: Ոչ […]

̰
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա

15:46 16.09.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը […]

̰
ԱՀԿ-ն կասեցրել է Sputnik V-ի հաստատման գործընթացը

12:56 16.09.2021

2020 թ.-ի օգոստոսի 11 -ին Ռուսաստանն առաջինն էր աշխարհում, ով գրանցեց Sputnik V պատվաստանյութը:

̰
Կորոնավիրուսը խլել է ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր 500-րդ բնակչի կյանքը

12:08 16.09.2021

Միացյալ Նահանգների գրեթե յուրաքանչյուր 500-րդ բնակիչ մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հետևանքներից։ Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկն իրականացնում է դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 666,525 մահ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ԱՄՆ -ի բնակչությունը նախորդ տարվա ապրիլի դրությամբ կազմել է 331,4 միլիոն մարդ: […]

̰
Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան

12:01 16.09.2021

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ  այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք, 19 մահ

11:02 16.09.2021

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, […]

̰
Ազատ ժամանակը վատ է ազդում մարդու վրա. գիտնականներ

22:31 15.09.2021

Գիտնականները վերլուծել են ավելի քան 35 հազար ամերիկացիների շրջանում արված երկու հարցումների տվյալները:

̰
Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող առաջին դեռահասը

20:35 15.09.2021

Իսպանիայում 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից՝ Fortnite խաղից կախվածություն ունեցող առաջին դեռահասը: La Prensa Latina-ին հղում անելով՝ գրել է ria.ru-ն: Ավելի վաղ մահացել էր տղայի մերձավոր ազգականը: Նա տնից դուրս չէր գալիս և չէր ցանկանում որևէ մեկի հետ շփվել, հրաժարվում էր նաև բժշկական օգնությունից: Նրան չէր հետաքրքրում այն, ինչ կատարվում էր իր շուրջը: Երեխան քնի […]

̰
Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

18:47 15.09.2021

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը պետք է արագացնել՝ «չպատվաստվածների համաճարակը» կանխելու համար: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ունեցած իր ելույթում: Օգոստոսի վերջին ԵՄ չափահաս բնակչության 70%-ը լիովին պատվաստված էր: Այնուամենայնիվ, պատվաստումների մակարդակի տարբերություն կա ԵՄ առանձին երկրների միջև: «Եկեք […]

̰
Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

16:57 15.09.2021

Առողջապահության նախարարության՝ Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն։ Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Կենտրոնն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով, կահավորումը կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» […]

̰
Պեսկովը խոսել է Պուտինի ինքնամեկուսացման մասին

13:52 15.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսանալով, անցնում է անհրաժեշտ թեստերը. ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել էր, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ ինքը պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ «Կատարվում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են այն ամենը, […]

̰
BACK_TO_TOP