11:03 12.09.2021
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
21:38 11.09.2021
Օմեգա-6 թթուների ավելցուկի դեպքում դրանք կատարում են ճիշտ հակառակ գործառույթը՝ արյունը դարձնում են ավելի խիտ, դանդաղեցնում են նյութափոխանակության գործընթացները, հրահրում բորբոքումների առաջացում օրգանիզմում և ուռուցքներ:
20:43 11.09.2021
Հանրաճանաչ տեսությունն «ասում» է, որ առողջ լինելու համար հարկավոր է ամեն օր կատարել 10 հազար քայլ: Մասաչուսեթսի համալսարանից Ամանդա Պալուչի գլխավորությամբ մի խումբ գիտնականներ որոշել են պարզել՝ արդյոք քայլելն ունի՞ բուժիչ ուժ, և իրականում քանի՞ քայլ է անհրաժեշտ կատարել: Ուսումնասիրությունը, որն անցկացրել են գիտնականները, տևել է գրեթե 11 տարի, դրան մասնակցել է 2110 մարդ, նրանց […]
19:59 11.09.2021
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 113 հազար 824-ի, վերջին 24 ժամում մահացել է 444 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին: Վերջին 24 ժամում Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 16 հազար 654 նոր դեպք, որոնցից 2704-ը հոսպիտալացվել է: Ընդհանուր առմամբ երկրում գրանցված 5 մլն 275 հազար 567 դեպքից 4 […]
12:55 11.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց մահանալու ռիսկը 11 անգամ նվազում է վարակվելու դեպքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ուսումնասիրության արդյունքներին։ «Ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, պատվաստումներն արդյունավետ են», – ասել է CDC- ի տնօրեն Ռոշել Վալենսկին: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։ Ըստ CDC-ի՝ չպատվաստված […]
11:02 11.09.2021
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 […]
09:22 11.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։ ❓Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա […]
09:01 11.09.2021
Չինական դեղագործական Sinovac ընկերությունը հարավաֆրիկյան գործընկերոջ՝ Numolux Group-ի հետ համատեղ փորձարկում է հակակորոնավիրուսային CoronaVac պատվաստանյութը 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Global Times թերթը։ Փորձարկումները կանցկացվեն ՀԱՀ-ում։ Դրանց նպատակն է գնահատել երեխաների շրջանում քովիդով հիվանդացության դեպքում Sinovac-ի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Պարբերականի տվյալներով՝ աշխարհում առաջին անգամ է, որ կլինիկական փորձարկումների երրորդ […]
21:00 10.09.2021
Նոր ուսումնական տարին ինչ սկսվել է, Շիրակի մարզում պատվաստվողների շարքում կրթության ոլորտի աշխատակիցների թիվն ավելացել է։ Մեծամասնությունը ուսուցիչներն են, բայց և այլ կառույցների աշխատակիցների ակտիվությունն էլ պակաս չէ։ Սրա պատճառահետևանքային կապն էլ հոկտեմբերի մեկից ուժի մեջ մտնող որոշումն է, աշխատանքային կոլեկտիվում գտնվել կա՛մ պատվաստված, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքով տեղեկանք։ Դրա […]
14:43 10.09.2021
Ֆրանսիան քաղաքացիություն կտրամադրի 12 000 մարդու, որոնք օգնել են կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է The Guardian-ը: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք աշխատել են համավարակի դեմ պայքարի շրջանակում վտանգի գոտում: Նրանք քաղաքացիություն կստանան արագացված հիմունքներով: Սովորաբար քաղաքացիություն շնորհելու կարգը տևում է տարիներ: Այնուամենայնիվ, այստեղ կառավարությունը մեկ քայլ առաջ է կատարում՝ նման անձանց համար Ֆրանսիայում ապրելու […]
12:34 10.09.2021
Դանիայի իշխանությունները դադարել են COVID-19-ը համարել վտանգավոր հիվանդություն և վերացրել են երկրում կորոնավիրուսի հետ կապված վերջին սահմանափակումները: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է դանիական DR հրատարակությունը: Սահմանափակումների աստիճանական վերացման մասին համաձայնագիրը չեղարկվել է։ Երկրում սահմանափակումները սկսեցին աստիճանաբար հանվել հունիսի 14-ից: Այնուհետև քաղաքացիներին թույլ տրվեց ամենուր դիմակներ չկրել, բացառությամբ հասարակական տրանսպորտի, ռեստորանների: Աշխատանքային ժամերը երկարացվեցին, իսկ […]
11:01 10.09.2021
Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, […]
23:29 09.09.2021
Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտնել է, որ մշակում է պատվաստանյութ, որը կպաշտպանի միաժամանակ COVID-19-ից և սեզոնային գրիպից։ Ընկերությունն այսօր հայտնել է շնչառական պատվաստանյութային նոր ծրագրի առաջին փուլի մասին․ ըստ այդմ, մշակվում է պատվաստանյութ, որն իրենից ներկայացնում է բուստերային մեկ դեղաչափ։ Ավելի վաղ քովիդի տարածման դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան համակարգող Ջեֆ Զինթսը հայտարարել էր, որ […]
20:51 09.09.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ հաջորդ տարի՝ նոր տարուց հետո, պետք է սպասել կորոնավիրուսի նոր ալիքների: Հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, եթե 60-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստման մակարդակը չբարելավվի, հաջորդ ալիքը նրանց համար խիստ վտանգավոր կլինի: «Պետք է նշել և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այսօր մեր դեպքում հոսպիտալացումն ու մահացությունն […]
20:28 09.09.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 223 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 200 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել […]
18:55 09.09.2021
Առողջապահության նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է բժշկական կենտրոնների պլանային դեպքերով պետպատվերի ծառայությունների սպասարկումը։ Հիվանդներին առաջարկվում է հերթագրվել, իսկ հերթը կարող հասնել ամիսներ անց։ Սա վերաբերում է նաև ուղեգրերով բուժհաստատություն դիմած արտոնյալ խմբերի քաղաքացիներին։ «Գյումրի» ԲԿ-ում դժվարամատչելի հետազոտությունների համար հերթագրման տարբերակը գործել է մշտապես, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում ուղեգրերով կենտրոն դիմած բոլոր պլանային դեպքերի սպասարկումը մերժվում […]
15:37 09.09.2021
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով […]
12:59 09.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: […]
11:02 09.09.2021
Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, […]
20:01 08.09.2021
«Իմ խորհուրդն այն կլիներ, որ հատուկ ռիսկային խմբի երեխաները պատվաստվեն», -ասել է մանկաբույժ Թեմուր Միքելաձեն: Հայտնում է 1tv.ge-ն։ Թեմուր Միքելաձեն խոսել է 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստման մասին և նշել, որ Վրաստանում շատ երեխաներ արդեն պատվաստվել են կորոնավարակի պատվաստանյութով: «Իմ ուղեգրումով Վրաստանում մի քանի երեխա պատվաստվել է: Կան առանձին դեպքեր, դրանք հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող […]
18:45 08.09.2021
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, «Վարդաշեն» ՔԿՀ-ից նա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով (ծանր ձև), և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ […]
13:44 08.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն: Այն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիության բարձրացման […]
11:02 08.09.2021
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, […]
08:29 08.09.2021
Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի իշխանությունները մտադիր են թույլատրել իրենց բնակիչներին, ովքեր լիարժեք՝ երկու դեղաչափով պատվաստվել են կորոնավրուսի դեմ, ստանալ երրորդ դեղաչափը։ Այս մասին հայտնում է RTVS հեռուստաալիքը։ Ցանկացողներին կթույլատրվի երրորդ դեղաչափն ընդունել պատվաստման հիմնական կուրսի ավարտից 8 ամիս անց։ Իշխանությունները հայտնել են, որ բուստերային դեղաչափն առաջին հերթին պետք է ստանան ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանց […]
19:42 07.09.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալներ է նշանակել Արտակ Ջումայանին ու Արմեն Նազարյանին։ Որոշումներում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ջումայանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Նազարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։
14:23 07.09.2021
COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ուստի պետք է լինենք է՛լ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար: Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
14:12 07.09.2021
Հնդկաստանի Կերալա նահանգում 11 մարդու մոտ ախտորոշվել է Nipah վիրուս: Այս մասին հայտարարել է Վինա տարածաշրջանի առողջապահության պատասխանատուն NDTV հեռուստաալիքի եթերում: Պաշտոնյայի խոսքերով՝ նախօրեին 12-ամյա տղա է մահացել Nipah-ից: «Կոժիկոդեի հիվանդանոցում մեկուսացված է 38 մարդ, որոնցից 11-ի մոտ ախտանշաններ են ի հայտ եկել: Ութ հոգու նմուշներ ուղարկվել են վիրուսաբանության ազգային ինստիտուտ` փորձարկումների համար»,- ասել է […]
12:22 07.09.2021
Սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11841 քաղաքացու հետազոտություն, […]