21:38 11.09.2021
Օմեգա 3-6 և 9 ճարպաթթուներն անհրաժեշտ են օրգանիզմին արյան ճնշումը, ուղեղի և սրտի աշխատանքը կարգավորելու համար, սակայն դրանց ավելցուկը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների: Այս մասին Известия պարբերականին հայտնել է МЕДСИ կլինիկական-ախտորոշիչ կենտրոնի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Զուբայդատ Մուսաևան:
Ինչպես բացատրել է մասնագետը, օմեգա 3-6 և 9 ճարպաթթուները պատկանում են օմեգա-3 ճարպաթթուների խմբին: Օմեգա-3-ը և 6-ը կիսաչհագեցած ճարպաթթուներ են, իսկ օմեգա-9-ը մոնոչհագեցած ճարպաթթու է:
«Օմեգա-3 թթուն ունի ամենամեծ կենսաբանական ակտիվությունը: Նրանից ձևավորվում են էյկոզանոիդներ. դրանք բարձր ակտիվ կենսաբանական միացություններ են: Դրանք շատ կարևոր գործառույթ են կատարում մարդու օրգանիզմում, կարգավորում են արյան ճնշումը, բորբոքային պրոցեսները, պաշտպանում անոթային պատը՝ օրգանիզմից խոլեստերինի դուրսբերումն ուժեղացնելու հաշվին, մասնակցում են աթերոսկլերոզի կանխարգելմանը և ունեն հակաառիթմիկ ազդեցություն», – ասել է Մուսաևան:
Բժիշկը հավելել է, որ օմեգա-3 թթուները պարունակում են երեք տեսակի թթուներ՝ ալֆա-լինոլենային, էյկոզապենտաենային և դոկոզահեքսաենային թթուներ: Դրանք իդեալական սնունդ են ուղեղի և սրտի համար, արյունը դարձնում են ավելի ջրիկ, ստիպում են սրտին բաբախել արագ և ռիթմիկ, իսկ ուղեղին՝ հստակ աշխատել:
Օմեգա-6-ի և օմեգա-9-ի մոլեկուլները նույնպես անհրաժեշտ են օրգանիզմին, ասել է նա:
«Մենք դրանք բավականաչափ ստանում ենք սննդից, կարիք չկա դրանք առանձին ընդունել: Իսկ օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող դեղամիջոցներ խորհուրդ ենք տալիս առանձին ընդունել: Թթուների պարունակությունը պետք է լինի առնվազն 950 մգ մեկ պարկուճում, ուստի ցանկալի է ուշադրություն դարձնել, թե այդ թթուների ինչ պարունակություն է նշված դեղամիջոցի փաթեթի վրա: Անհրաժեշտ է ընդունել 1 պարկուճ օրական 1 անգամ՝ առավոտյան, ուտելուց անմիջապես հետո: Ընդունումը 3 ամսով, 1 ամիս ընդմիջումով», – ասել է Մուսաևան:
Ընդ որում, օմեգա-6 թթուների ավելցուկի դեպքում դրանք կատարում են ճիշտ հակառակ գործառույթը՝ արյունը դարձնում են ավելի խիտ, դանդաղեցնում են նյութափոխանակության գործընթացները, հրահրում բորբոքումների առաջացում օրգանիզմում և ուռուցքներ: Կանանց մոտ օմեգա-6-ի ավելցուկը հաճախ հանգեցնում է միգրենի, դաշտանային ցիկլի ընթացքում ցավերի ավելացման և պոլիպների:
Բժիշկը հավելել է, որ հաշվի առնելով միջին վիճակագրական ռուսի սննդակարգը՝ օմեգա-6 թթուների ավելցուկն անխուսափելի է:
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...